Category: SyunyacErkir

  • Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը. Րաֆֆի Հովհաննիսյան

    Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը։

    Մանրիկ ու վախվորած բռնապետությամբ, քաղաքական ու խղճի առօրյա գումարվող կալանավորներով, պատանդառված արդարադատությամբ, ներքին ու արտաքին միաձուլված և միակողմանի քաղաքականությամբ։

    Դատապարտելը քիչ է՝ բոլորից անիրավ ու անօրեն, զազրելիից անդին եղածը, եղողը և եկողը։

    Իսկ այս պայմաններում առանձին-առանձին դիմակայելը որքան մարդկային է, այնքան էլ՝ անհնար ու ապարդյուն։

    Միասին, կամ՝ ոչինչ։

    Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

    23 հուլիսի 2026

    Երևան

  • 11-ամյա Եվայի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից՝ համարելով «հակապետական քայլ», արցախցի

    Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացրել էր տաղավարից՝ այն որակելով «հակապետական քայլ»։

    Նկարի հեղինակը 11-ամյա Եվան է։

    Այս դեպքից հետո Եվայի նկարը աճուրդի էր հանվել։ Նկարը գնել է արցախցի Գայանե Աղաբեկյանը, ով ապրում է Մոսկվայում։

    Գայանեն Եվայի նկարի համար վճարել է 1800 դոլար։

    Հիշեցնենք, որ այս միջադեպից կարճ ժամանակ անց աշակերտի ուսուցչուհին, չհամակերպվելով կատարվածի հետ, աշխատանքից ազատման դիմում է գրել։

  • «Կոչ ենք անում հրապարակայնորեն պարզաբանել Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելուն աջակցելու մասին իր հ

    Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպությունն այսօր հայտարարություն են տարածել, որում իրենց մտահոգությունն են հայտնում և խստորեն դատապարտում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուի՝ ձայնագրված հայտարարությունների կապակցությամբ, որոնցում նա, ինչպես հայտարարության տեքստում է նշված՝ ըստ երևույթին պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնի հեղինակությունն ու հնարավորությունները ծառայեցնել աջակցելու ՀՀ կառավարությանը Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու արշավում։

    Հայտարարության մեջ, որը ստորագրել են Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները, Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի նախագահ Յան Ֆիգելը, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ամրագրված է․ «Այն փաստը, որ մի կազմակերպության ամենաբարձր պաշտոնյան, որի հիմնարար հանձնառությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությունն է, նույնիսկ ենթադրաբար պատրաստ է քննարկելու նման խնդրանք, խորապես մտահոգիչ է և պահանջում է անհապաղ ու հրապարակային պարզաբանում։ Մենք գիտակցում ենք, թե ինչ հանգամանքներում են ձեռք բերվել այդ հայտարարությունները։ Դրանք ստացվել են ռուս պրանկերների կողմից, որոնք հեռախոսազրույցի ընթացքում ներկայանալով որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ խոսել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ։ Զրույցը հրապարակվել է հուլիսի 8-ին։ Նշված պրանկերները հայտնի են նրանով, որ բազմիցս թիրախավորել են քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց՝ զգայուն հանրային հարցերի վերաբերյալ հայտարարություններ ստանալու նպատակով։ Մենք չենք արդարացնում նման խաբեությունը։ Սակայն, թեև ընդունում ենք, որ զրույցը կազմակերպվել էր մոլորեցման միջոցով, այնուամենայնիվ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի սեփական խոսքերն արտահայտում են մի դիրքորոշում, որը անհամատեղելի է նրա զբաղեցրած պաշտոնի պատասխանատվության հետ»։

    Հայտարարության հեղինակները հիշեցնում են՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն այդ զրույցի ընթացքում մեղադրել է Ամենայն հայոց կաթողիկոսին Հայ առաքելական սուրբ եկեղեցին քաղաքականացնելու մեջ։ Այնուհետև նա համաձայնել է «ուսումնասիրել», թե ինչպես կարող է ԵԱՀԿ-ն աջակցել ՀՀ վարչապետի ներկայացող անձին՝ Կաթողիկոսին պաշտոնանկ անելու հարցում։ Երբ գլխավոր քարտուղարը հարցրել է, թե արդյոք նա կարող է «փոխել Կաթողիկոսին», ՀՀ վարչապետ ներկայացած անձը պատասխանել է, որ «դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները»։ Այդ անձը նաև խնդրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի աջակցությունը, եթե հանրային քննադատություն հնչի, ինչին վերջինս պատասխանել է. «Լավ, կանեմ առավելագույնը, կփորձեմ»։

    4 իրավապաշտպան կազմակերպությունների կողմից տարածված հայտարարությունում նշված է․ «Զրույցի որևէ հատվածում գլխավոր քարտուղարը չի առարկել, որ պետության կողմից կրոնական առաջնորդի հարկադրված հեռացումը կխախտի հենց այն ազատությունները, որոնց պաշտպանությանը ԵԱՀԿ-ն հանձնառու է։ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի VII սկզբունքը սահմանում է ԵԱՀԿ-ի հիմնարար հանձնառությունը՝ պաշտպանելու «մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ներառյալ մտքի, խղճի, կրոնի և համոզմունքների ազատությունը»։ Այս հանձնառությունը բազմիցս վերահաստատվել է և պարտադիր է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և իրենց ներքին ու կանոնական գործերը ինքնուրույն կարգավորելու իրավունքը հենց այս երաշխիքի առանցքային բաղադրիչներից են։ Քանի որ գլխավոր քարտուղարը կոչված է պաշտպանելու այս հանձնառությունը, նա չպետք է նույնիսկ պայմանական աջակցություն ցուցաբերի մի կառավարության, որը նպատակ ունի պաշտոնանկ անել եկեղեցու առաջնորդին։ Այս հայտարարությունները չեն կարող դիտարկվել ընդհանուր համատեքստից դուրս։ 2025 թվականի մայիսից ՀՀ կառավարությունը համակարգված և շարունակական արշավ է վարում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ՝ որպես ժողովրդավարության և իրավունքի գերակայության նկատմամբ ավելի լայն հարձակման մաս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն կոչ է արել հեռացնել Ամենայն հայոց Կաթողիկոսին, հրապարակել է նրան պաշտոնանկ անելու քայլերի «ճանապարհային քարտեզ», ինչպես նաև առանց հիմնավոր ապացույցների մեղադրանքներ է ներկայացրել Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների հասցեին։ Կաթողիկոսի և մի շարք եպիսկոպոսների նկատմամբ կիրառվել են արտերկիր մեկնելու սահմանափակումներ, իսկ բարձրաստիճան հոգևորականներ կալանավորվել են այնպիսի քրեական մեղադրանքներով, որոնք, ըստ ամենայնի, քաղաքական դրդապատճառներ ունեն։ Այս գործողությունները միասին վերցված՝ պետության կողմից կազմակերպված փորձ են եկեղեցին ենթարկելու կառավարության կամքին՝ վտանգի տակ դնելով Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը»։

    Հայտարարությամբ ամրագրված է՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին քաղաքական վեճի կողմ չէ, այլ 301 թվականին Հայաստանի կողմից քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց ի վեր եկեղեցին վճռորոշ դեր է կատարել հայ ժողովրդի լեզվի, մշակույթի և ազգային ինքնության պահպանման գործում։ Այդ դերը ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով սահմանված է՝ որպես եկեղեցու «բացառիկ առաքելություն»․ «Հակառակ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պնդման, թե Կաթողիկոսը քաղաքականացնում է եկեղեցին, նա փորձել է իրականացնել հենց այս սահմանադրական առաքելությունը՝ պաշտպանելով հայ ժողովրդի իրավունքները, մասնավորապես՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված հայերի իրավունքները։ Հետևաբար, պետության կողմից Կաթողիկոսին պաշտոնանկ անելու ցանկացած փորձ խախտում է ոչ միայն Հայաստանի՝ կրոնական ազատությունների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները, այլև երկրի հաստատված սահմանադրական կարգը։ Ուստի մենք կոչ ենք անում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուին հրապարակայնորեն պարզաբանել և հետ վերցնել իր ցանկացած ակնարկ, թե ԵԱՀԿ-ն կաջակցի Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացմանը կամ որևէ կերպ կմիջամտի Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կառավարմանը, վերահաստատել ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ Հայաստանում պաշտպանելու կրոնի և համոզմունքների ազատությունը՝ համաձայն կազմակերպության՝ մարդու իրավունքների ոլորտի պարտավորությունների, հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ՝ ապահովելու համար, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, նրա հոգևորականության և հավատացյալների իրավունքները լիարժեք հարգվեն»։ Հայտարարությունը ստորագրած գործիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնում հանդիպելու ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու լրացուցիչ տեղեկություններ ու իրենց մտահոգությունները և վստահեցնում՝ շարունակելու են ուշադիր հետևել կազմակերպության ղեկավարության գործողություններին։ Հայտարարությունն ամփոփվում է այս ամրագրմամբ․ «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի կրոնական ազատությունների խախտումների դեմ պաշտպանության հենասյուն, այլ ոչ թե դրանց կամավոր օժանդակողը։ Այս հայտարարությունների լույսի ներքո կարելի է եզրակացնել, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն չի արդարացրել այդ պատասխանատվությունը և այժմ պարտավոր է հստակ հայտարարել իր դիրքորոշումը»։

    Տաթև Հարությունյան

    www.aravot.am/2026/07/23/1570450/

     

  • Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան

    «Ս. թ. հուլիսի 19-ին իմ կողմից պաշտոնական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ ՀՀ քաղաքացի, ներկայումս Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ: ՄԻԵԴ-ում հանդես եմ գալու Ռուբեն Վարդանյանի շահերի պաշտպանությամբ:

    Գանգատում մանրամասնորեն նկարագրված են Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) ութ հոդվածների խախտումները և բերված են դրանք հաստատող հիմնավորումներ:

    Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիռը Բաքվի ռազմական դատարանը հրապարակել էր 2026 թվականի փետրվարի 17-ին՝ նրան դատապարտելով 20 տարվա ազատազրկման: Դատարանը դատավճիռն ամբողջությամբ չէր ընթերցել։

    Ավելի ուշ, ընտանիքի միջոցով հասանելի դարձած դատավճռից պարզ է դարձել, որ Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 41 դրվագով՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա։

    Դատավճռում Վարդանյանի անհատական մեղքը չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով։ Փոխարենը դատարանը եզրակացրել է, որ «հանցավոր համայնքը»՝ Արցախի չճանաչված վարչակազմը, Լեռնային Ղարաբաղում գործել է 1988 թվականից, և որ Վարդանյանը միացել է այդ «համայնքին» 2020 թվականի դեկտեմբերին, թեև այդ ժամանակ նա բնակվում էր Մոսկվայում։

    Վարդանյանի կողմից քաղաքացիական վարչական պաշտոնի ընդունումը դատարանը գնահատել է որպես իշխանության բռնի զավթում, նրա առևտրային և բարեգործական գործունեությունը՝ որպես ապօրինի ձեռնարկատիրություն և ահաբեկչության ֆինանսավորում, իսկ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելը՝ որպես Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատել։

    Վարդանյանը չի բողոքարկել դատավճիռը, քանի որ համարել է, որ դատավարությունը եղել է բեմադրված և կանխորոշված, իսկ ներպետական բոլոր միջոցները՝ անարդյունավետ:

    րականում անկարելի է պաշտպանել իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը։ Ուստի Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով:

    Սիրանուշ Սահակյան, փաստաբան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ»։

  • Սյունիքը՝ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի հատման կիզակետ․ անորոշություն TRIPP նախագծի շուրջ

    Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը զուգահեռ նոր զարգացումներ են տեղի ունենում Թրամփի ուղու կամ TRIPP-ի կամ, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան են անվանում, «Զանգեզուրի միջանցք»-ի, իսկ ավելի ճիշտ՝ Սյունիքի շուրջ։

    √ Նախ, ինչպես հուլիսի 10-ին տեղեկացրել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ «AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»։

    √ Հուլիսի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վաշինգտոնում 2026 թ հունիսի 1-ին և 2026 թ հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP-ի) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Գործադիրի օրենսդրական նախաձեռնությանը։

    Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան։

    Խնդրո առարկա հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը նշել է «Սահմանադրական դատարանի կողմից նշած միջազգային պայմանագրում ՀՀ-ի սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմենք ԱԺ, քննարկումը կտեղափոխենք այնտեղ: Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային առևտրի զարգացման ճանապարհով նպաստել ու ամրապնդել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը:

    TRIPP զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում և այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։ Բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի 74%-ը, ՀՀ-ին՝ 26%-ը։ Այս նախնական ժամկետի՝ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համաձայնությունն ու ժամկետը ևս 50 տարով, ու այս դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49%-ը:

    Այս համաձայնագիրը ոչ միայն համահունչ է հանրահռչակված սկզբունքներին և ամրագրված սկզբունքներին, այլև շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում և օգոստոսի 8-ի, և հունվարի 13-ի փաստաթղթերին: TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար առջևում դեռևս ունենք ևս 2 փաստաթուղթ, դա բաժնետերերի միջև պայմանագիրը կլինի, և կլինի արդեն TRIPP զարգացման ընկերության կանոնադրությունը, այժմ աշխատում ենք այդ փաստաթղթերի վրա»։

    √ Հայտնի է դարձել նաև, որ Սյունիքով անցնելիք TRIPP+ առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի ԱՄՆ քաղաքացի Կոնստանտին Սոկոլովը։

    TRIPP+ առևտրային հիմնադրամը կառավարելու է 201 մլն դոլարանոց բյուջե, և լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ, ներդրումներ անել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Կենտրոնական Ասիայում՝ մասնավոր հատվածի ռազմավարական հատվածի համար։

    √ Այդ բոլորով հանդերձ, տարածաշրջանում խոշոր խաղացողները կամ աշխարհաքաղաքական կենտրոնները ոչ միանշանակ են ընկալում TRIPP-ի նախագծի իրականացման ընթացքը։

    Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի կարծիքով՝ «TRIPP-ի նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա»։

    Մ Գալուզինը թերահավատորեն է մոտեցել TRIPP-ի նախագծի կյանքի կոչմանը՝ հղում կատարելով իրանական ու չինական գործընկերներին։

    Նա նշել է՝ չի կարծում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին ռազմական գործողություններից հետո իրանական կողմը կուրախանա Միացյալ Նահանգների ներկայությամբ՝ իր սահմանից անմիջապես հյուսիս։

    «Որոշ փորձագետներ կարծում են՝ քիչ հավանական է, որ չինական կողմը նույնպես գոհ կլինի Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի միջև և այնուհետև դեպի Եվրոպա տրանսպորտային-լոգիստիկ երթուղու մի կտորի՝ «Թրամփի ուղի» երթուղու վրա ամերիկյան վերահսկողությունից։ Այսպիսով, հեռանկարները երկիմաստ են, և մենք կարծում ենք, որ Ռուսաստանի մասնակցությունից այս նախագիծը միայն կշահի: Ենթադրաբար այդ նախագիծը պետք է կառուցվի ռուսական երկաթուղու նույն լայնությամբ՝ Ադրբեջանի հետ անխափան կապ ապահովելու համար։ Հայկական երկաթուղիները կառավարվում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է։ Հայաստանի տարածքով տարանցումը, ի դեպ, Եվրասիական տնտեսական միության մասով, պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին և կանոնակարգերին համապատասխան, որից Հայաստանը, ինչպես հայտարարում է, չի ցանկանում դուրս գալ։

    Վերջապես, «Թրամփի ուղի»-ն կանցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք տասնամյակներ շարունակ իրենց հայ գործընկերների հետ միասին պահպանում են Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ։

    Այսպիսով, այս կամ այն կերպ, Ռուսաստանի կարծիքը պետք է հաշվի առնվի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության կարծիքը», – նշել է Միխայիլ Գալուզինը։

    √ TRIPP-ի թեման շարունակում է մնալ միջազգային մամուլում քննարկվող հարցերից մեկը։

    Հրապարակումներից մեկում կարդում ենք՝ «ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առջև իր անսպասելի դիմադրողականությունից ոգեշնչված՝ Իրանը ավելի մեծ վստահություն է ցուցաբերում, մասնավորապես Հայաստանի նկատմամբ, որի հետ այն կիսում է 44 կիլոմետրանոց (27 մղոն) սահման։

    Փոքրիկ գոտին կարևոր է Իրանի Սև ծով մուտք գործելու համար և Իսլամական Հանրապետությանը լծակներ է տալիս իր մյուս հյուսիսային հարևանի ու Իսրայելի մտերիմ դաշնակցի՝ Ադրբեջանի նկատմամբ։

    Իրանի հետ հարաբերություններում ամենահրատապ հարցերից մեկն Իրանի համար «Թրամփի երթուղին» կամ TRIPP-ն է: Թեհրանը վախենում է, որ միջանցքի իրական նպատակն է ֆիզիկապես կտրել այն Հայաստանից և Վրաստանից ու ԱՄՆ անվտանգության կապալառուներին, որոնք նախատեսված են երթուղին պաշտպանելու համար, տրամադրել որոշակի մեկնարկային հարթակ՝ հետագա հակամարտության դեպքում:

    Զարմանալի չէ, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացրեց TRIPP-ի թեման: Հիշելով Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածները՝ դեսպանն ասաց. «Իրանի շատ օրինական և տրամաբանական մտահոգությունն իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ պատասխան ստանա»։

    √ Այդ ամենի հետ մեկտեղ՝ Ադրբեջանը չի թաքցնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ իր  նկրտումներն ու պատկերացումները։

    Նախագահ Ալիևն է ասում՝ ««ԱՄՆ-ում հասկացան, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը նրա Նախիջևանի էքսկլավի հետ։ Նրանք շատ արդյունավետ աշխատեցին՝ կարողանալով բացատրել Հայաստանին, որ Հայաստանն ինքը ունի խաղաղության կարիքը։ Իհարկե, Սպիտակ տանը պատմական հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը, Հայաստանի վարչապետի և ինձ հետ միասին, ստորագրեցինք համատեղ հայտարարություն։ Միևնույն ժամանակ, երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը»։

  • Նիկողայոս Ադոնցի հետքերով

    «Նիկողայոս Ադոնցի հետքերով» կրթական ծրագրով ավարտվեց Սիսիանի պատմության թանգարանի ամառային դպրոցի կրթական ծրագրերի շարքը։

    Ամառային դպրոցի շրջանակում անցկացվեցին վեց հետաքրքիր և բովանդակալից կրթական ծրագրեր, որոնցից վերջինը նվիրված էր հայ անվանի պատմաբան, բյուզանդագետ և գիտնական Նիկողայոս Ադոնցին։

    Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացան Նիկողայոս Ադոնցի կյանքին, գիտական ու ստեղծագործական գործունեությանը, ապա մտովի ճամփորդեցին նրա հետ՝ բացահայտելով այն երկրները, որտեղ նա սովորել, աշխատել և իր նշանակալի ներդրումն է ունեցել գիտության զարգացման գործում։

    Գործնական հատվածում երեխաները քարտերի օգնությամբ համապատասխանեցրին այն երկրների ուսումնական հաստատությունների ճանապարհային քարտեզը, որը կապված է Ադոնցի կյանքի կարևոր դրվագների հետ:

    Ծրագրի ավարտին ամառային դպրոցի բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր։

    Sisian History Museum, Սիսիանի պատմության թանգարան 

  • Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահից սկսած, եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցում որևէ նավի ուղղությամբ արձակի հրթիռ, ռումբ, անօդաչու թռչող սարք կամ կիրառի որևէ այլ միջոց կամ զենք, Միացյալ Նահանգները կհարվածի Իրանում մեկ կամուրջի կամ էլեկտրակայանի, այդ թվում՝ մայրաքաղաքում կամ դրա հարևանությամբ գտնվող օբյեկտներին։

    «Այս պահից սկսած, եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցում որևէ նավի ուղղությամբ կրակի հրթիռով, հրթիռակոծմամբ, անօդաչու թռչող սարքով կամ որևէ այլ սարքով կամ զենքով, Միացյալ Նահանգները կհարվածի և կկործանի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, ներառյալ այն օբյեկտները, որոնք գտնվում են մայրաքաղաք Թեհրանում կամ դրա հարևանությամբ։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

     

  • Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին

    Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին։

    Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

    Թեհրանն ի պատասխան հարվածներ կհասցնի տարածաշրջանի ենթակառուցվածքներին և կամուրջներին, այդ թվում ՝ էներգետիկ օբյեկտներին, որոնցում ԱՄՆ-ի մասնակցության մասնաբաժինն ունի։

    Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել է պայթեցնել կամուրջներն ու էլեկտրակայանները՝ Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի գնդակոծման պատճառով․

    «Այսուհետ, ցանկացած պահի, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը հրթիռակոծի Հորմուզի նեղուցում գտնվող նավը, լինի դա հրթիռով, արկով, անօդաչու սարքով կամ ցանկացած այլ սարքով կամ զենքով, Միացյալ Նահանգները ռմբակոծելու և ոչնչացնելու է մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, ներառյալ այն կամուրջները, որոնք գտնվում են Թեհրանի կողքին կամ հենց այնտեղ»,- գրել է ԱՄՆ ղեկավարը։

  • Բանտը չի կարող կանգնեցնել մեր պայքարը․ Նարեկ Կարապետյան


  • Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն մերժել է դատախազության կալանքի միջնորդությունը

    Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն մերժել է դատախազության կալանքի միջնորդությունը։

    Քիչ առաջ հայտնել ենք, որ ԿԸՀ-ն, քննելով Նարեկի Կարապետյանին մեղադրանք…