Նիկողայոս Ադոնցի հետքերով

Written by

in

«Նիկողայոս Ադոնցի հետքերով» կրթական ծրագրով ավարտվեց Սիսիանի պատմության թանգարանի ամառային դպրոցի կրթական ծրագրերի շարքը։

Ամառային դպրոցի շրջանակում անցկացվեցին վեց հետաքրքիր և բովանդակալից կրթական ծրագրեր, որոնցից վերջինը նվիրված էր հայ անվանի պատմաբան, բյուզանդագետ և գիտնական Նիկողայոս Ադոնցին։

Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացան Նիկողայոս Ադոնցի կյանքին, գիտական ու ստեղծագործական գործունեությանը, ապա մտովի ճամփորդեցին նրա հետ՝ բացահայտելով այն երկրները, որտեղ նա սովորել, աշխատել և իր նշանակալի ներդրումն է ունեցել գիտության զարգացման գործում։

Գործնական հատվածում երեխաները քարտերի օգնությամբ համապատասխանեցրին այն երկրների ուսումնական հաստատությունների ճանապարհային քարտեզը, որը կապված է Ադոնցի կյանքի կարևոր դրվագների հետ:

Ծրագրի ավարտին ամառային դպրոցի բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր։

Sisian History Museum, Սիսիանի պատմության թանգարան 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *