Category: SyunyacErkir

  • Զելենսկին Թրամփի հետ կարճ և առանց լրագրողների հանդիպում է ունենալու. Reuters

    Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պլաններին ծանոթ աղբյուրին, հանդիպումը լինելու է կարճ և փակ դռների հետևում:

    Ուկրաինական կողմից աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ բանակցությունների առաջնահերթ խնդիրն է ստանալ ԱՄՆ-ի թույլտվությունը Patriot համակարգերի համար հրթիռ-կալանավորիչների մատակարարման հարցում։ Առաջնորդները կքննարկեն ՆԱՏО-ի գագաթնաժողովում Թրամփի այն խոստումը, թե Ուկրաինային կտրամադրվի Patriot-ների կալանավորիչների արտադրության լիցենզիա։

    Զելենսկին նաև մտադրված է Թրամփի հետ քննարկել ԱՄՆ-ի հետ անօդաչու թռչող սարքերի շուրջ գործարքի ավարտը և, ինչպես սպասվում է, կպահանջի հրատապ կերպով մատակարարել ՀՊՎ համակարգերի զինամթերք։

    Զելենսկին նաև կմասնակցի սենատոր Լինդսի Գրեհեմի հիշատակի արարողությանը, ով հաճախ էր կոչ անում աջակցել Կիևին։

    Սպիտակ տանը կայանալիք հանդիպումից հետո Զելենսկին կուղևորվի Կապիտոլիում՝ սենատորների հետ հանդիպման։

    Մինչ այդ Սպիտակ տան պաշտոնյան CNN-ին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուկրաինական առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը կքննարկի Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ կարգավորման հարցը։

  • В Капане состоялся вечер памяти Владимира Высоцкого

    Дом русской книги в Капане наполнился особой атмосферой – здесь, под эгидой литературно-познавательного клуба имени Грибоедова, собрались ценители, чтобы …
  • Կապանցի միջագային վարպետ Ալեքս Սահակյանը՝ Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

    Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «Irakli Lolua Cup» կայծակնային (blitz) շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են լավագույն եռյակի հորիզոնականները։

    Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Սյունիքի շախմատի ֆեդերացիայի սան, միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը (Կապան)։ Կայծակնային խաղի լարված պայքարում Ալեքսը ցուցադրել է գերազանց արդյունք՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր և նվաճելով առաջին տեղն ու գլխավոր մրցանակը։

    Մրցաշարի մանրամասներին կարող եք հետեւել այս հղումից․

    https://s1.chess-results.com/tnr1455917.aspx?lan=1&art=1…

    Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է Ալեքսին միջազգային հարթակում այս փայլուն հաղթանակի կապակցությամբ, և մաղթում նորանոր հաջողություններ։

    Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Կապանի լեռնահարստացման կոմբինատին և Կապանի համայնքապետարանին՝ Վրաստանում ընթացող միջազգային մրցաշարերին մեր մարզիկների մասնակցությունն ապահովելու և նրանց աջակցելու համար։

  • Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

    Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

    «Առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը և կառավարությունների ու համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը»,- ասված է հրապարակման մեջ։

     

  • Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը

    Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հուլիսի 27-ի երեկոյան և հուլիսի 28-ի գիշերը Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է ավելի քան 390 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

    «Մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր մատույցներում, իսկ թշնամու 81 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս», – հայտնել է քաղաքապետը։

    Գործակալության հաշվարկներով՝ Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակման փորձը վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներից մեկն էր։

    Արձանագրվել են նաև այլ արձակումներ։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ ՌԴ Բելգորոդի մարզի իշխանությունները հայտնել են, որ Շեբեկինոյում ավտոբուսի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել է 19 մարդ։ Ռյազանի մարզում բազմաբնակարան շենքին հարվածի հետևանքով 1 մարդ է վիրավորվել։

    «ՌԲԿ-Ուկրաինա»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հուլիսի 27-ի ժամը 18:00-ից մինչև հուլիսի 28-ի առավոտ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 131 գրոհային ԱԹՍ։

    Ուկրաինայի ՀՕՊ-ը խոցել է 107 անօդաչու թռչող սարք երկրի հյուսիսում, հարավում, կենտրոնում և արևելքում։ Չնայած հակաօդային պաշտպանությանը՝ ԱԹՍ-ներից մի քանիսը հասել են իրենց թիրախներին։ 16 հարձակողական անօդաչու թռչող սարքերի հարվածը գրանցվել է միաժամանակ 9 վայրում։

    Սումիի մարզային իշխանությունները տեղեկացրել են, որ գիշերը կառավարվող ավիառումբերի հարվածի հետևանքով վիրավորվել է երեք երեխա և երեք մեծահասակ։

    Խերսոնում առավոտյան հրետակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել։

    Ըստ տեղեկությունների՝ հուլիսի 28-ի գիշերը ռուսական ուժերը փորձել են գրոհել նաև Կիևի վրա, ինչի հետևանքով մայրաքաղաքում պայթյուններ են հնչել։

  • Պուտինը կրկին պահանջել է հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առաջին անգամ հունիսյան խորհդարանական ընտրություններից ի վեր։

    Ըստ պաշտոնական Երևանի, կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։

    Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ :

    Կրեմլի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինը վերահաստատել է մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ անդամ երեք երկրների ղեկավարների հետ ընդունած համատեղ հայտարարությանը՝ ՀՀ-ի՝ Եվրոպական Միությանը միանալուն ուղղված գործողությունների վերաբերյալ։ Պուտինը մասնավորապես ընդգծել է Հայաստանում հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։

    Հայաստանի կառավարության հաղորդմամբ՝ Փաշինյանն ասել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն Հայաստանի կողմից անդամակցության հարցով Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։

    Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը։

    «Զրույցը եղել է Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների կողմից Հայաստանի վերաբերյալ վերջերս ընդունված հայտարարության շուրջ։ Ընդգծվել է Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ որոշելու, թե որ ուղղությամբ է ցանկանում գնալ Հայաստանը», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

    Մոսկվան մինչ օրս չի շնորհավորել Փաշինյանին կամ ՔՊ-ին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

  • Ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներում

    Գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին տեղում լսել է աշխատակիցների մտահոգությունները և նրանց հետ քննարկել հնարավոր լուծումները։ Սրանք ոչ թե պարզապես հանդիպումներ են, այլ մեր ընկերության կառավարման մշակույթի հիմնասյունը։

    Բարձրացվող հարցերը դարձել են ավելի խորքային, բովանդակային ու արտադրական խնդիրներին վերաբերող, ինչը խոսում է սեփական աշխատանքի նկատմամբ գործընկերների բարձր պատասխանատվության մասին։

    Լսել յուրաքանչյուրին, գտնել լուծումներ և միասին բարելավել աշխատանքային միջավայրը․ սա է մեր թիմի կառավարչական աշխատելաոճը։

  • Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին

    Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառվում՝ բռնության հետևանք են։

    Սահակյանը նշեց՝ այս հարցով դիմումներ են նախապատրաստում, սակայն նպատակահարմար չի համարում բացահայտել, թե երբ և ուր են դիմելու։

    Գլխավոր խնդիրներից մեկն այս պահին շարունակում է մնալ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու անհնարինությունը։ Մինչև 2025թ․ սեպտեմբերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով էին տեղեկություններ ստացվում, սակայն Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցումից հետո այդ ուղին էլ վերացավ։

    «Մենք խոսում ենք նրանց բացարձակ մեկուսացվածության մասին արտաքին աշխարհից, երբ չկա ֆիզիկական կապ միջազգային անկախ դիտորդական առաքելությունների, անկախ փաստաբանների, անկախ բժիշկների, հյուպատոսական ծառայողների հետ։ Այս վիճակում նրանց պայմանները բացառապես կարող են դիտարկվել, նրանց վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքագրվել ադրբեջանական աղբյուրներից, որոնք արժանահավատ չեն և ամենակարևորը՝ ստուգելի չեն։ Այսինքն՝ ինչպիսի պատկեր էլ նկարագրվի, այն ստուգելի չէ անկախ, օբյեկտիվ, ոչ կողմնակալ սուբյեկտների կողմից, քանի որ հասանելիությունը հայ պատանդներին սահմանափակված է»,- նշեց Սահակյանը։

    Տեղեկատվություն ստանալու միակ ուղին այս պահին հարազատների հետ զրույցներն են, որոնք ևս վերահսկվում են ադրբեջանական կողմից։ Հեռախոսակապի պարբերականությունն էլ հաստատուն չէ․ Սահակյանի խոսքով՝ այստեղ որոշակի խտրական մոտեցում կա, գերիներից մեկին կարող են, օրինակ, շաբաթը 1 անգամ թույլ տալ զանգահարել հարազատներին, մեկ ուրիշին՝ 4 կամ 6 շաբաթը մեկ անգամ։

    «Ընդ որում` սա փոփոխական է եղել գերեվարման ժամանակահատվածում, օրինակ` եղել են դեպքեր, որ սկզբնական շրջանում շաբաթներ և ամիսներ ընտանիքները չեն կարողացել խոսել հարազատի հետ, կամ համընկել է այնտեղ ընթացող տարբեր իրադարձությունների, տոների հետ, ու կրկին զանգերի պարբերականությունը չի պահպանվել»,- նշեց Սահակյանը։

    Մինչև օգոստոսի 31-ն Ադրբեջանը պարտավոր է ՄԻԵԴ–ին հաշվետվություն ներկայացնել հայ գերիների պահման պայմանների, այդ թվում՝ առողջական վիճակի մասին` ներառյալ բժշկական փաստաթղթեր։ Իրավապաշտպանի խոսքով` որևէ երաշխիք չկա, թե Ադրբեջանը ճշգրիտ, չկեղծված տվյալներ կներկայացնի։ Դրանք պետք է համադրվեն իրենց հավաքագրած տեղեկությունների, հարազատների փոխանցած տվյալների հետ։

    «Դա պետության կողմից ֆորմալ պարտավորության կատարումն է, սակայն որքանով է բարեխիղճ ու ամբողջական, դա արդեն հետագայում քննարկման առարկա է դառնում։ Եթե մենք տեսնում ենք թերի տեղեկատվություն կամ տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, դրա մասին տեղեկացնում ենք դատարանին, և գործի քննության շրջանակում դատարանը համապատասխան հետևություններ կանի»,- ասաց Սահակյանը։

    Որքանո՞վ է հավանական, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն Ադրբեջանում վերականգնվի․ Սահակյանի գնահատմամբ՝ դրա հնարավորությունները փոքր են, ավելի հավանական է պայմանավորվածությունների արդյունքում մեկանգամյա այցելությունների թույլտվություն ստանալը, սակայն այս ուղղությամբ էլ դեռ որևէ շոշափելի արդյունք չկա։ Նրա խոսքով՝ եթե նման այցելություններն էլ հնարավոր չլինեն, միջազգային հանրությունը պետք է այլընտրանքներ փնտրի, այդ թվում՝ անկախ բժշկական խմբի այցելության կազմակերպում կամ 3-րդ երկրի շուրջ համաձայնություն, որը կարող է Հայաստանի անունից հյուպատոսական այցելություններ իրականացնել։ Կան չեզոք երկրներ, ինչպիսին, օրինակ, Շվեյցարիան է, որը պատրաստակամ է հանձնառել այս մարդասիրական առաքելությունը և այցելություններ կազմակերպել Հայաստանի անունից, սակայն դա հնարավոր չէ, քանի դեռ 2 պետությունների միջև համաձայնությունը ձեռք չի բերվել։ Իսկ որքանով է Հայաստանը պրոակտիվ այս գործում, իրավապաշտպանը դժվարանում է ասել։

    Նա շեշտեց` բոլոր մեխանիզմների գործարկման պարագայում էլ անհրաժեշտ է նաև Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը։

    «Եթե այդ համաձայնությունները չտրվեն, հետագայում շատ ավելի բարդ է լինելու վերջիններիս հերքել խոշտանգումների վերաբերյալ պնդումները»,- հավելեց իրավապաշտպանը։

    Դեռևս որևէ շոշափելի արդյունք չկա նաև հայ գերիների հարազատների դիմումներից՝ Բաքու մեկնելու և հարազատների հետ տեսակցելու համար։ Խնդրանքը հասցեագրվել է թե՛ Ադրբեջանի իշխանություններին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը, թե՛ օտարերկրյա կառույցներին, պետություններին, որոնք կարող են աջակցել այս մարդասիրական առաքելությանը, սակայն այս պահին պաշտոնական պատասխանների վերաբերյալ տեղեկություններ չկան։

  • Արաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի

    Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Կիևին Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հասցված հարվածի համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Արաղչիի և Լավրովի միջև, որը մեծ մասամբ նվիրված էր այս թեմային։ Մեր ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Իրանը պահպանում է պատասխանելու անօտարելի իրավունքը», – ասել է դիվանագետը։

    Նշենք, որ հուլիսի 26-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովն ու Արաղչին զրույցի ընթացքում քննարկել են Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակման շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ցավակցություն է հայտնել իրանցի նավաստու մահվան կապակցությամբ, իսկ նրա իրանցի գործընկերը ընդգծել է կիևյան վարչակարգի արկածախնդրությունները կանխելու անհրաժեշտությունը։

    Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինան հարված է հասցրել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամ։

  • ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔ

    Միջազգային հեղինակավոր հարթակներում մեծ հռչակ վայելող ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ վերադառնում են Սյունիք՝ բնության վեհությունը վերածելու հնչյունների սիմֆոնիայի։

    Այս շրջագայությունը, որ «Ֆիկհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրի մաս է կազմում, ոչ միայն մշակութային խոշոր իրադարձություն է, այլև կարևորագույն քայլ՝ ուղղված մարզերում բարձրարվեստ դասական երաժշտության հասանելիությանն ու հոգևոր կյանքի աշխուժացմանը:

     

    Համաշխարհային բեմեր նվաճած, մեր երկրի առաջին և կարևոր նվագախմբի մարզային շրջագայությունները կրում են ռազմավարական և խորհրդանշական բնույթ, իսկ 2024թ-ից աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ սյունիքյան բեմերում ելույթները դարձել են ամենամյա գեղեցիկ ավանդույթ:

    Այս տարի շրջագայության մեկնարկը կտրվի հուլիսի 29-ին Մեղրիի մարզամշակութային կենտրոնում կայանալիք համերգով, հուլիսի 30-ի համերգը տեղի կունենա Կապանի Մշակույթի կենտրոնում, հուլիսի 31-ի եզրափակիչ համերգը՝ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:  Մեղրիի և Կապանի համերգների գործընկերներն են Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները:

    Այս բացառիկ երեկոների ընթացքում հանդիսատեսի դատին կհանձնվի համաշխարհային և հայ դասական երաժշտության գլուխգործոցներ՝ Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:

    Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և հռչակավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համար հայրենի մարզերում ելույթ ունենալը սոսկ հերթական համերգային շրջագայություն չէ, այլ կարևոր  առաքելություն: Մշակութային ապակենտրոնացումը և Սյունիքի պես ռազմավարական ու հոգևոր կարևորագույն կենտրոնում նմանատիպ նախագծերի իրականացումը հնարավորություն է տալիս տեղի հանդիսատեսին հաղորդակից դարձնել միջազգային բարձր կատարողական արվեստին՝ սեփական հարկի տակ:

    Այս տարի «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը մեկնարկել է հունիսին՝ Աշտարակում, Վաղարշապատում, Հրազդանում և Չարենցավանում կայացած համերգներով, որոնք նվիրված էին Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 105-ամյա հոբելյաններին: