Category: SyunyacErkir

  • Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

    Ամերիկյան զինուժը պատրաստվում է վերսկսել իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների շրջափակումը:

    ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է Իրանին նոր հարվածներ հասցնելու լուրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

    «ԱՄՆ-ի արևելյան ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին. խմբ.) ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակման ներուժը թուլացնելու նպատակով», – ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ։

     

    Նշվում է, որ ամերիկյան զինուժը պատրաստվում է վերսկսել իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների շրջափակումը, որը կսկսվի Մոսկվայի ժամանակով 23: 00-ին:

    Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

    Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

    Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

    arm.sputniknews.ru

  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում հուլիսի 15/16-ին Հացավան, Աշոտավան գյուղերում

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամ…
  • Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

    Քուվեյթում պայթյուններ են տեղի ունեցել։ Հարվածներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին, այս մասին հայտնում է Fars-ը։

    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի խնդրանքով բանակցութոյւնները վերսկսում են, բայց ռազմական գործողությունները չեն դադարի։ ԱՄՆ-ն և Իրանը վերջին օրերին փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց։

    tert.am

  • Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

    Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է, նա կդառնար 70 տարեկան։ Գրիգորյանի դուստրը հոր ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակում է կատարել։

    «Այսօր դու կդառնայիր 70 տարեկան…

    Բայց ժամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում։

    Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին։

    Մենք քեզ միշտ կհիշենք քո ժպիտով, քո ուժով, քո գործերով և քո թողած հետքով։

    Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել, իսկ հիշատակդ ժամանակի հետ չի խամրում։

    Ծնունդդ շնորհավոր։

    Անպարտելի՛ զորավար։

    Միշտ կկարոտենք քեզ։

    Հավերժ հիշատակ»,- գրել է Այծեմնիկ Գրիգորյանը։

  • Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հո

    «Հրապարակ»-ի տեղեկություններով` երեկ Արտաշատի Քաղցրաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 13-ամյա աղջիկը, ով ակտիվորեն զբաղվում էր ֆուտբոլով, մահացել է։ Գյուղում լուրեր են պտտվում, որ էներգետիկ ըմպելիքներն է չարաշահել անչափահասը, ինչի հետևանքով էլ մահ է գրանցվել։

    Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատել է տեղեկությունը. «Ջերմել է, հիվանդանոց են տեղափոխել, գլխի հետ կապված թարախային պրոցեսներ են եղել։ Այո, ասում են` էներգետիկներ օգտագործել է»։

  • Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

    Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի և Բաշկորտոստանում գտնվող «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ» համալիրի վրա։ Հաղորդվում է նաև, որ հնարավոր հարված է հասցվել Սալավատում գտնվող «Ռոսնեֆտ-Օպտ» նավթաբազային։

    Կրասնոդարի օպերատիվ շտաբը հաստատել է Աֆիպսկի ՆՎԳ-ում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը։ Պաշտոնական տվյալներով՝ անօդաչուների բեկորներն ընկել են 16 հասցեում։ Տուժել է մեկ մարդ, վնասվել են առանձնատներ, բազմաբնակարան շենքի բնակարան և երկաթուղային անցման շինություն։

    Բաշկորտոստանում, ուկրաինական OSINT աղբյուրների տվյալներով, հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման և նավթաքիմիական համալիրներից մեկում՝ «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատում»։ Նախնական տեղեկություններով՝ վնասվել են նավթի առաջնային վերամշակման կայանքն ու բարձր խտության պոլիէթիլենի արտադրամասը։

    Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը հաստատել է Սալավատի արդյունաբերական գոտու վրա հարձակումը՝ նշելով, որ կան անօդաչուների բեկորների անկումից առաջացած ծխի մի քանի օջախներ։

    Ուկրաինական աղբյուրները նաև հայտնում են, որ Կերչում հրդեհ է բռնկվել էներգակամրջի հատվածում, իսկ Ազովի ծովում կրկին հարձակման են ենթարկվել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» տանկերներ։

  • ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման

    Հուլիսի 14-ի գիշերը Միացյալ Նահանգները հինգ ժամ տևողությամբ հարվածներ է հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հարվածները թիրախավորել են Բուշեհր, Չաբահար, Ջասկ, Քոնարակ, Աբու Մուսա և Բանդար Աբբաս նահանգների ռազմական օբյեկտները։

    ԱՄՆ զինվորականների պնդմամբ՝ ռմբակոծությունը իրականացվել է Հորմուզի նեղուցում «Իրանի քաղաքացիական նավերին հարձակվելու կարողությունը նվազեցնելու» համար։

    Հուլիսի 13-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին։ CNN-ի հաղորդմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ դրանք «սահմանափակ հարվածներ» են եղել, որոնք իրականացվել են «քաղաքացիական զոհերի նվազագույնի հասցնելու» նպատակով։

    Իր հերթին` Իրանը, ըստ Reuters-ի, հայտարարել է, որ հարձակվել է Հորդանանում ԱՄՆ զինվորականների կողմից օգտագործվող ավիաբազայի վրա։ Հորդանանի և Բահրեյնի իշխանությունները հայտնել են, որ իրենց հակաօդային պաշտպանությունը հաջողությամբ հետ է մղել իրանական հարձակումները։

    Իրանական հրթիռները հարվածել են նաև Հորմուզի նեղուցում գտնվող «Մոմբասա» և «Ալ-Բահիա» լցանավերին: Իրանի իշխանությունները պնդում են, որ լցանավերը խախտել են Հորմուզի նեղուցով անցման արգելքը։

    Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի վերջին սկսել են հարվածներ հասցնել Իրանին: Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Պարսից ծոցի այլ երկրների վրա, որոնց Թեհրանը համարում է ԱՄՆ դաշնակիցներ։

    Հունիսի կեսերին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Փաստաթղթում նախատեսվում էր 60-օրյա հրադադար և Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսում: Իրանը և Միացյալ Նահանգները շարունակել են հարվածներ հասցնել՝ պնդելով, որ հրադադարը պահպանվում է: Հուլիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ Իրանի հետ հրադադարը «ավարտվել է»:

    https://meduza.io/news/2026/07/14/ssha-pyat-chasov-nanosili-udary-po-iranu-tramp-ofitsialno-uvedomil-kongress-o-vozobnovlenii-voennoy-operatsii

     

     

  • Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն

    Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն և իր հարգանքի տուրքը մատուցել Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպման ժամանակ նա իր ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին և հոիյ հայտնել, որ Իրանի խաղաղասեր ժողովուրդը կկարողանա վերականգնել անվտանգությունը։

    @ArmeniaSputnik

  • Կապանի միջազգային երաժշտական փառատոն․ օր իններորդ

    Փառատոնի հուլիսի 12-ի ծրագիրը հագեցած էր և բազմազան՝ երաժշտական ստեղծագործությունների առումով։ Երաժիշտ-կատարողները տարբեր սերնդի ներկայացուցիչներ էին, ուստի միահյուսվել էին փորձն ու երիտասարդական ներշնչանքը։ Փառատոնի կազմակերպիչներն անընդհատ փոփոխում են նախօրոք հայտարարված երկացանկը՝  անակնկալներ մատուցելով հանդիսատեսին։

    Համերգային ծրագիրը բացվեց Յոհան Սվենդսենի «Օկտետ լյա մաժոր, մաս 1-ին» ստեղծագործության կատարմամբ։ Բեմահարթակում երաժիշտների ութնյակն էր՝ Սելմա Թայլման (առաջին ջութակ),  Հելդեր Սոարես (երկրորդ ջութակ), Օվսաննա Հարությունյան (երրորդ ջութակ), Հաննա Շիրինյան-Ռոդե (չորրորդ ջութակ)՝  Իբեն Թայլման (առաջին ալտ), Հայկ Շահբազյան (երկրորդ ալտ), Ալեքսանդր Շիրինյան-Ռոդե (առաջին թավջութակ), Դենիս Պուստովգար (երկրորդ թավջութակ)։

    Այնուհետև Անդրեյ Բարանովը (ջութակ), Աննա Սարկիսովան (դաշնամուր) հնչեցրին Ֆրից Կրայսլերի «Լիբեսլայդ» ստեղծագործությունը։

    Հաջորդիվ հնչեց Լուիջի Բոկերինիի «Ֆանդանգո» գործը։ Բեմահարթակում էին Էդուարդ Հրմուշյանը (կիթառ), Կարեն Շահգալդյանը (առաջին ջութակ), Սելմա Թայլմանը (երկրորդ ջութակ), Փոլ Թալլոքը (ալտ), Նարեկ Հեքեքյանը (թավջութակ)։ Փառատոնի համերգների երկացանկում հաստատուն տեղ ունի գերմանացի կոմպոզիտոր Յոհան Բրամսը։ Այս անգամ հնչեց հանրաճանաչ կոմպոզիտորի «Դաշնամուրային կվինտետ» ստեղծագործության առաջին մասը՝ Մարիաննա Շիրինյանի, Էլլի Սուի, Հրաչյա Ավանեսյանի, Պոլ Թալլոքի, Ֆրանցիսկո Վիլայի կատարմամբ։

    Ընդմիջումից հետո հանդիսատեսին երաժշտական հրավառություն էր սպասվում։ Նախ հնչեց Դմիտրի Շոստակովիչի «Լարային կվարտետ թիվ 8» հինգ մասանոց ստեղծագործությունը։ Կոմպոզիտորի՝ քառյակի համար գրված այս գործը հնչեցրին՝ Անդրեյ Բարանով (առաջին ջութակ), Հրաչյա Ավանեսյան (երկրորդ ջութակ), Լուան Կազալ (ալտ), Սևակ Ավանեսյան (թավջութակ)։

    Ծրագրի ավարտը հետաքրքրական էր․ հնչեց 20-րդ դարի սկզբի ռումինացի կոմպոզիտոր Ջորջ Էնեսկուիի «Ջութակի սոնատ թիվ 3, օպուս 25» ստեղծագործությունը, որ նրա ամենահայտնի գործերից է։ Այն հնչեցրին 2 վիրտուոզ երաժիշտ-կատարողներ՝ Մարիաննա Շիրինյանը և ֆրանսիացի ջութակահար Ժիլ Ապապը։ Ինքնատիպ մի արվեստագետ, որ համադրում է դասական երաժշտությունը ֆոլկի, ջազի և համաշխարհային երաժշտության ավանդույթների հետ։

    Վահրամ Օրբելյան

  • Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրն Ադրբեջանն է․ Ալիևի հայտարարությունը՝ Շուշիից

    Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստանի նկատմամբ սահմանված բոլոր տարանցիկ սահմանափակումները` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։

    Նա նշել է, որ Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ։

    «Ավելին՝ Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան։ Եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10,000 տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս իրավիճակում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրն Ադրբեջանն է։ Առանց դրա, Հայաստանը, հավանաբար, ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի տարբեր մասերում», – կարծում է Ալիևը։

    Նա նաև հավելել է, որ այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ Կոնգրեսի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ կոչվող փոփոխությունը լիովին հնացած է և պետք է ամբողջությամբ չեղյալ հայտարարվի։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր՝ ԱՄՆ նախագահ Թրամփի մասնակցությամբ։