Category: SyunyacErkir

  • Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր

    Երեքշաբթի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի մի քանի մարզերի վրա։ Հարվածներ են հասցվել, ի թիվս այլ վայրերի, Կիևին։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Գոլոսեևսկի շրջանում այրվել են պահեստային տարածքներ, Դարնիցկի շրջանում՝ ավտոմեքենաներ։ Բացի այդ, Դարնիցկի շրջանի դպրոցներից մեկում տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի հետևանքով կոտրվել են պատուհանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

    Չեռնիգովի մարզի Նեժինի շրջանում ռուսական հարձակման հետևանքով այրվել է մասնավոր բնակելի տուն, տուժել է երկու կին։ Նրանց, ըստ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, տեղափոխել են տեղի հիվանդանոց։

    Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի (ՄՌՎ) ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Սինելնիկովոյի շրջանում վնասվել են ԱԶԿ-ն, մասնավոր տուն և ավտոմեքենաներ։ Ռուսական գնդակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը՝ տուժել։ Նիկոպոլի շրջանում վնասվել են ագրոֆիրմա, մասնավոր տներ և տնտեսական շինություն, Կամենսկոյեի շրջանում՝ գյուղատնտեսական ձեռնարկություն և ենթակառուցվածքներ։

    Զապորոժիեի մարզի Օրեխովոյի շրջանի Տավրիչեսկոյե գյուղում երեքշաբթի առավոտյան ռուսական FPV-դրոնը հարվածել է քաղաքացիական ավտոմեքենայի։ Զապորոժիեի ՄՌՎ-ի ղեկավար Իվան Ֆեդորովի տեղեկատվությամբ՝ մեքենայում գտնվող կինը զոհվել է, 60-ամյա տղամարդը վիրավորվել է։

    Օդեսայի մարզում, ՄՌՎ-ի ղեկավար Օլեգ Կիպերի տեղեկատվությամբ, վնաս է հասցվել քաղաքացիական և արդյունաբերական ենթակառուցվածքներին։ Ձեռնարկություններից մեկի տարածքում վնասվել են ավտոնորոգման արհեստանոցների շենքերը, տնտեսական շինությունը, վառելիքատար մեքենան, 11 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա։ Մեկ այլ ձեռնարկությունում այրվել են արևածաղկի ձեթի պահեստարաններ։ Նախնական տեղեկություններով՝ ոչ ոք չի տուժել։

    Խարկովի մարզի Սոլոնիցևկա ավանում ռուսական գնդակոծության հետևանքով տուժել է վեց մարդ, այդ թվում՝ 11-ամյա մի աղջիկ, հայտնել է ՄՌՎ-ի պետ Օլեգ Սինեգուբովը։

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, մասնավորապես, Կիևում ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների և Օդեսայի Յուժնի նավահանգստում վառելիքաքսուկային նյութերի բեռնաթափման և պահպանման օբյեկտների խոցման մասին։ Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել ռուսական ռազմական գերատեսչության հայտարարությունը։

  • Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ

    Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպման վայրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ստամբուլյան նիստի արդյունքներով։

    «3+3» հարթակի առաջին փորձագիտական նստաշրջանին, որն անցկացվել է հունիսի 5-ին Պետերբուրգյան համաժողովի շրջանակներում, մասնակիցներն ակտիվորեն արտահայտվել են առանց քաղաքականացման կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։

    Լիովին համամիտ ենք այդ մոտեցման հետ»։

    yerkir.am

  • Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

    Իրանը ներկայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի և կենտրոնացած է պաշտպանության վրա։

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

    «Այս պահին մենք բանակցությունների ծրագրեր չունենք, և մենք կենտրոնացած ենք պաշտպանության վրա»,- ասել է Բաղային։

    Նա նաև ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը ներկայացնում է փոխադարձ պարտավորությունների մի ամբողջություն։ Նա հավելել է, որ մյուս կողմի կողմից խախտումների դեպքում Թեհրանը նույնպես կհրաժարվի իր պարտավորությունները կատարելուց և ապագայում կհետևի նույն սկզբունքին։

    Վերջին օրերին ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունն զգալիորեն սրվել է։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հուլիսի 15-ի գիշերը հերթական հարվածներն են հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին: Իրանն իր հերթին հայտնել է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան օբյեկտներին հարվածելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վերականգնում է Իրանի ծովային շրջափակումը։ Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի։ 

     

  • Հուլիսի 14-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելել է Նռնաձոր

    Հուլիսի 14-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելել է Նռնաձոր բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

    Այցի ընթացքում համայնքի ղեկավարը շրջել է մանկապարտեզում, հետևել կատարվող աշխատանքներին, քննարկել շինարարության ընթացքն ու առաջիկա փուլերը՝ պատասխանատուների հետ։

    Նոր մանկապարտեզի կառուցումն իրականացվում է ՀՀ կառավարության և Մեղրի համայնքի համաֆինանսավորմամբ՝ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում։

    Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 100,371,470 ՀՀ դրամ, որից 80 տոկոսը ֆինանսավորվում է պետական բյուջեից, իսկ 20 տոկոսը՝ Մեղրի համայնքի բյուջեից։

    Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն։

    Ծրագրի ավարտից հետո Նռնաձորի փոքրիկները կունենան ժամանակակից, անվտանգ և բարեկարգ մանկապարտեզ, որը կնպաստի բնակավայրում նախադպրոցական կրթության պայմանների էական բարելավմանը։

  • Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ծանր հարվածներ հասցնել Իրանին, և ամերիկյան ուժերի համար թիրախներ կդառնան Իրանի էներգետիկ օբյեկտները, էլեկտրակայաններն ու կամուրջները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

    Նա նշել է, որ էներգետիկ օբյեկտներին հարվածները կթողնի վերջում, բայց, «ի վերջո, հարվածներ կհասցվեն նաև էներգետիկ թիրախներին։

    «Մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք այս գիշեր, շատ ուժեղ կհարվածենք վաղը գիշերը և շատ ուժեղ կհարվածենք դրան հաջորդող գիշերը, իսկ հաջորդ շաբաթ նրանց համար ամեն ինչ ավելի վատ կլինի, որովհետև հաջորդ շաբաթ կհասնի էլեկտրակայանների և կամուրջների հերթը», – ասել է Թրամփը հուլիսի 14-ին տեղի ունեցած հարցազրույցում։

    Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե նրանք «չնստեն սեղանի շուրջ և չբանակցեն»։

    Հարցին՝ արդյոք իրանցիներն, իր կարծիքով, լուրջ են վերաբերվում համաձայնության կնքմանը, Թրամփը պատասխանել է, որ «նրանք այլընտրանք չունեն»։

    Վերջին չորս օրերին ԱՄՆ-ն և Իրանն ինտենսիվ հարվածներ են փոխանակում։

    Armenpress

  • ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՅՑԸ՝ ԴԱՎԻԹ ԲԵԿ ԳՅՈՒՂ

    Կիրակի օրը՝ հուլիսի 12-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը աշխատանքային այցով եղել է Դավիթ Բեկ գյուղական բնակավայրում, հանդիպել գյուղացիների հետ և ներկայացրել վարչական նոր ղեկավար՝ Կարեն Օհանջանյանին։

    Համայնքի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Բենիամին Պողոսյանին՝ կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար, իսկ նոր ղեկավարին՝ մաղթել արդյունավետ աշխատանք և հաջողություններ՝ գյուղի զարգացմանն ու բնակիչների խնդիրների լուծմանն ուղղված գործունեության ընթացքում։

    Օգտվելով առիթից՝ համայնքի ղեկավարն անմիջական զրույց է ունեցել նաև գյուղացիների հետ, լսել նրանց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին գյուղատնտեսական տեխնիկայի՝ խոտհնձիչի ապահովմանը, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանը, աղբամանների ավելացմանը և այլն։ Բարձրացված խնդիրների լուծման նպատակով համայնքի ղեկավարը պատասխանատուներին տեղում հանձնարարել է ուսումնասիրել առկա կարիքները և ներկայացնել առաջարկներ։

    Այցի շրջանակում Գևորգ Փարսյանը ծանոթացել է նաև գյուղում վերակառուցվող՝ ազգային-պետական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ծնունդով դավիթբեկցի Արամ Մանուկյանի տուն-թանգարանի շինաշխատանքների ընթացքին, որի ավարտը նախատեսվում է մոտ ժամանակահատվածում։

    Նշենք, որ Դավիթ Բեկ գյուղում Արամ Մանուկյանի տուն-թանգարան ունենալու գաղափարը համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությունն է՝ նպատակ ունենալով պահպանել պատմական հիշողությունը և այն որպես արժեք փոխանցել գալիք սերունդներին։

  • Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր տասնմեկերորդ

    Փառատոնի վերջին ակորդը հնչեց հուլիսի 14-ին` «Վիեննական երեկո Կապանում» տոնական հանդիսությամբ:

    Արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճի նստարանները հեռ…

  • Թեհրանում սահմանափակում են հոսանքի սպառումը

    Թեհրանի էլեկտրացանցերի ընկերությունը (TEGC) հայտարարել է սահմանափակումների մասին՝ մայրաքաղաքի էլեկտրացանցի կայունությունն ապահովելու նպատակով։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ջերմաստիճանի բարձրացման և էլեկտրաէներգիայի պահանջարկի զգալի աճի պատճառով այսօրվանից Թեհրանի տարբեր թաղամասերում սահմանափակումներ կգործեն։ Ավելի վաղ TEGC-ը հայտնել էր, որ երկրի էներգետիկ ենթակառուցվածքները զգալի վնասներ են կրել 40-օրյա պատերազմի ընթացքում։

  • Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները

    Միացյալ Նահանգները կոչնչացնի Իրանի տարածքում գտնվող բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը հրաժարվի նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին …
  • Կգտնվե՞ն մոլորակում գործատուներ, որ սրանց աշխատանք կառաջարկեն

    Ըստ մամուլի հրապարակումների՝ Հայաստանի կառավարությունում քննարկվում է պետական կառավարման համակարգի հերթական խոշոր վերափոխումը, որի արդյունքում՝ մինչև 2028 թվականը, կարող է վերացվել մարզպետական համակարգը՝ իբրև ավելորդություն և երկրի զարգացմանը խոչընդոտող ինստիտուտ։

    Փոխարենը յուրաքանչյուր մարզում կարող է գործել կառավարության մեկ ներկայացուցիչ՝ փոքր աշխատակազմով և սահմանափակ գործառույթներով։

    Մեր աղբյուրների համաձայն՝ Սյունիքի մարզպետարանի վերջին մոհիկանները՝ դռնեդուռ ընկած, արդեն աշխատանք են փնտրում․․․