Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին

Written by

in

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ծանր հարվածներ հասցնել Իրանին, և ամերիկյան ուժերի համար թիրախներ կդառնան Իրանի էներգետիկ օբյեկտները, էլեկտրակայաններն ու կամուրջները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Նա նշել է, որ էներգետիկ օբյեկտներին հարվածները կթողնի վերջում, բայց, «ի վերջո, հարվածներ կհասցվեն նաև էներգետիկ թիրախներին։

«Մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք այս գիշեր, շատ ուժեղ կհարվածենք վաղը գիշերը և շատ ուժեղ կհարվածենք դրան հաջորդող գիշերը, իսկ հաջորդ շաբաթ նրանց համար ամեն ինչ ավելի վատ կլինի, որովհետև հաջորդ շաբաթ կհասնի էլեկտրակայանների և կամուրջների հերթը», – ասել է Թրամփը հուլիսի 14-ին տեղի ունեցած հարցազրույցում։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե նրանք «չնստեն սեղանի շուրջ և չբանակցեն»։

Հարցին՝ արդյոք իրանցիներն, իր կարծիքով, լուրջ են վերաբերվում համաձայնության կնքմանը, Թրամփը պատասխանել է, որ «նրանք այլընտրանք չունեն»։

Վերջին չորս օրերին ԱՄՆ-ն և Իրանն ինտենսիվ հարվածներ են փոխանակում։

Armenpress

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *