Հուլիսի 14-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելել է Նռնաձոր բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Այցի ընթացքում համայնքի ղեկավարը շրջել է մանկապարտեզում, հետևել կատարվող աշխատանքներին, քննարկել շինարարության ընթացքն ու առաջիկա փուլերը՝ պատասխանատուների հետ։
Նոր մանկապարտեզի կառուցումն իրականացվում է ՀՀ կառավարության և Մեղրի համայնքի համաֆինանսավորմամբ՝ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 100,371,470 ՀՀ դրամ, որից 80 տոկոսը ֆինանսավորվում է պետական բյուջեից, իսկ 20 տոկոսը՝ Մեղրի համայնքի բյուջեից։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն։
Ծրագրի ավարտից հետո Նռնաձորի փոքրիկները կունենան ժամանակակից, անվտանգ և բարեկարգ մանկապարտեզ, որը կնպաստի բնակավայրում նախադպրոցական կրթության պայմանների էական բարելավմանը։
Leave a Reply