Category: Syunik.TV

  • Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան

    ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով.

    «Վերջին 2 օրերին՝ հուլիսի 14-ին և 15-ին, Հայաստանը գտնվում էր հարավային արևադարձային տակ օդային հոսանքների ազդեցության գոտում։ Հատկապես բարձր ջերմային ֆոն գրանցվեց Արարատյան դաշտում և Երևանում։ Հուլիսի 14-ին և 15-ին Արարատյան դաշտի առանձին հատվածներում ջերմաստիճանը հասավ մինչև 38-ից 39 աստիճանի, իսկ Երևանում՝ 37-38 աստիճանի։

    Այսօրվանից՝ հուլիսի 16-ից սկսած, մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ։ Այսօր ցերեկային ժամերին, երեկվա հետ համեմատած, օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 4-5 աստիճանով։ Հանրապետության ամենատաք անկյուններում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, ցերեկային ժամերին այն չի գերազանցի 33-35 աստիճանը»։

  • «Կապան Ֆեստ»․ երաժշտական հեքիաթի ավարտը

    11 օր շարունակ Սյունիքի հարավն ապրեց դասական երաժշտության ռիթմով։ Չորրորդ «Կապան Ֆեստ»-ն ավարտվեց վիեննական շքեղ երեկոյով՝ թողնելով դրական լիցքեր, որոնք կբավականացնեն մինչև հաջորդ՝ 2027 թվականի հանդիպումը։ Մանրամասները՝ տեսանյութում։

    The post «Կապան Ֆեստ»․ երաժշտական հեքիաթի ավարտը appeared first on Սյունիք ՀԸ.

  • Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպումը. Զախարովա

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան, նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

    «Հուլիսի 16-17-ը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն, և կկայանան նրա բանակցությունները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Երկու երկրի արտգործնախարարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական հարցեր»,- ասել է Զախարովան:

    The post Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպումը. Զախարովա appeared first on Սյունիք ՀԸ.

  • Ինչպես պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից

    Երեխաներն արևից հատուկ պաշտպանության կարիք ունեն: Նրանք աճի դինամիկ վիճակում են և ավելի քան մեծահասակները, ընկալունակ են շրջակա միջավայրի սպառնալիքների նկատմամբ:

    Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչպե՞ս պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից:

    «Սահմանափակե՛ք ցերեկային ժամերին արևի տակ գտնվելու ժամանակը. արևի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթները սովորաբար առավել ուժեղ են կեսօրին մոտ՝ մի քանի ժամ, ու ավելի թույլ են վաղ առավոտյան և ուշ կեսօրին/երեկոյան: Հնարավորինս սահմանափակե՛ք, հատկապես` 11-17:00-ն ընկած ժամանակահատվածում, արևի տակ գտնվելը:

    Ուշադրություն դարձրե՛ք ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսին. հատուկ ուշադրություն դարձրեք արևից պաշտպանության միջոցների կիրառմանը, երբ կանխատեսվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի միջին կամ բարձր մակարդակ:

    Պաշտպանվե՛ք արևից. աշխատե՛ք գտնվել ստվերում, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթներն առավել ուժեղ են, բայց հիշե՛ք, որ ծառերի, հովանոցների կամ ծածկերի ստվերները չեն ապահովում ամբողջական պաշտպանություն արևից:

    Երեխային հագցրե՛ք արևապաշտպան հագուստ․ լայն եզրով գլխարկ՝ աչքերը, ականջները, դեմքը և պարանոցի հետևի հատվածը պաշտպանելու համար, խիտ գործվածքով, ազատ և բաց գույների հագուստ, որը ծածկում է ձեռքերն ու ոտքերը:

    Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք. լողալուց, խաղալուց կամ բացօթյա զբոսանքից առաջ մաշկի բաց հատվածներին առատորեն քսեք լայն սպեկտրի, շատ բարձր արևապաշտպան գործոնով (SPF) քսուք:

    Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր օրվա ընթացքում՝ նույնիսկ եթե ծարավ չեք զգում: Շոգ օրերին ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև օգնում է պահպանել օրգանիզմի բնականոն աշխատանքը։

    Խուսափե՛ք, առավել ևս դեռահասները, արհեստական արևայրուքի լամպերից և սրահներից. արհեստական արևայրուքի սարքերը վնասում են մաշկն ու անպաշտպան աչքերը։ Ցանկալի է իսպառ խուսափել դրանց օգտագործումից»,- նշված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

  • Փոքրիկ գիտտունցիները օդանավակայանում էին – Սյունիք ՀԸ

    «ԳիտՏուն» ուսումնական զարգացման կենտրոնի սաները հերթական ճանաչողական այցի շրջանակում «Սյունիք» օդանավակայանում էին։ Փոքրիկները ծանոթացան կառույցի աշխատանքներին, անվտանգության կանոններին։

  • ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ կան տուժածներ

    Հուլիսի 15-ին՝ ժամը 13։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզվել է տանիք․ կա արգելափակված քաղաքացի։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

    Նախնական տվյալներով՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ մասնակի փլուզվել է շինության բետոնե ծածկը։ Երկու աշխատակից դուրս է բերվել արգելափակումից։

  • Որ վարչական շրջաններում է փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

    Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 8-14-ը (2026թ․):

    Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

    Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ

    Արաբկիրում՝ հուլիսի 14-ին,

    Շենգավիթում` հուլիսի 3-ին,

    Նոր Նորքում՝ չի գերազանցել։

    Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

    Նոր Նորքում՝ հուլիսի 8-9-ը,

    Կենտրոնում՝ հուլիսի 9-ին,

    Արաբկիրում՝ չի գերազանցել,

    Շենգավիթում` չի գերազանցել։

    Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Թրամփը չի ցանկանում բանակցել Իրանի հետ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի հայտարարություն է արել Իրանի հետ գործընթացների վերաբերյալ:

    ԱՄՆ նախագահը նշել է, որ իրանցիների հետ բանակցելու միակ ճանապարհն ուժի դիրքերից է, իսկ միակ ուժը՝ ռազմականն է։ «Ես չեմ ուզում հիմա բանակցել: Բառացիորեն երկու օր առաջ մենք համաձայնագիր կնքեցինք, իսկ հետո նրանք այն խախտեցին վերջին րոպեին»,- ասել է Թրամփը։

  • Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է

    ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 14-ից 15-ը։

    Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
    Մասնավորապես՝

    41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
    10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
    9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
    7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
    5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
    3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենք կրելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու։
    2-ական դեպք՝ գույքին տիրանալու, հետամտելու:

    Բացահայտվել է նաև խոշտանգման, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ազատությունից ապօրինի զրկելու, անհետաձգելի միամտության որոշումը չկատարելու, մշակութային արժեքների մաքսանենգության, փաստաթղթի կեղծիքի և այլ դեպքեր։
    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․

    1 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
    1 դեպք՝ գույքին տիրանալու։

    Հայտնաբերվել է 14 հետախուզվող։
    ՃՏՊ վիճակագրություն

    Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Առանձին շրջաններում սպասվում է անձրեւ

    Հանրապետության տարածքում հուլիսի 15-ի և 16-ի կեսօրից հետո, 17-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    Քամին հարավարևելյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-19-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ի և 17-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

    Երևանում հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-19-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։