Category: Syunik.TV

  • Ողբերգական ավտովթար․ կա զոհ – Սյունիք ՀԸ

    Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են «BMW» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
    Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժնի , որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

    Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 6 ամսական երեխա է։

  • Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով

    Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հուլիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.80 մ (12.07.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 13 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 58 սմ-ով։

    Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հուլիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 8.649 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հուլիսի 12-ը ներառյալ՝ 152.934 մլն.մ³:

    Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 6-12-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 1.706 մլն.մ3, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հուլիսի 2-ից հուլիսի 12-ը ներառյալ՝ 3.437 մլն.մ³:

  • Մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊ ընկերությանը պատկանող «Հեքիաթային կիրճ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Աղավնաձոր, Ղշով Աղբյուր թաղամաս) իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները:

    Մասնավորապես՝

    — սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում,

    — խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ, մաքրվող, ախտահանվող մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

    — առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

    — խոհանոցի բացվող պատուհանը չի ունեցել համապատասխան միջատապաշտպան ցանց։

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված պահանջներին:

    Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

  • Սյունիքով անցնող TRIPP-ի բոլոր սահմանային և մաքսային գործառույթները կմնան Հայաստանի վերահսկողության ներքո. ԱՄՆ պետդեպարտամենտ

    Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, TRIPP երթուղում ԵԱՏՄ կարգավորումների մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել են ԱՄՆ պետդեպարտամենտից:

    Օրերս Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ը գործելու է ԵԱՏՄ տարանցման կանոնակարգերին համապատասխան: «Ազատությունը» պետդեպարտամենտից մասնավորապես հետաքրքրվել էր, թե արդյոք Միացյալ Նահանգները, որպես TRIPP-ի մասնակից, համաձայնե՞լ է, որ տարանցիկ երթուղին գործի ԵԱՏՄ կարգավորող շրջանակի ներքո և արդյոք TRIPP-ի շրջանակներում մաքսային տարանցման ընթացակարգերը կարգավորվելու են ԵԱՏՄ կանոնակարգերով, և եթե այո, ապա այս հարցի շուրջ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև արդեն իսկ կա՞ փոխըմբռնում կամ համաձայնություն:

    Պետդեպից շատ հակիրճ են պատասխանել «Ազատության» հարցերին՝ միայն նշելով. – «TRIPP-ը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը: Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, Հայաստանի իշխանություններն են իրականացնում վերահսկողությունն ու կայացնում առանցքային որոշումները»:

    Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր հերքել, որ ճանապարհով անցնող-դարձողների առերես սպասարկումը, այսինքն՝ շփումը, կարող է նաև երրորդ երկրի օպերատորի պատվիրակվել: Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես:

    «Ազատության» մյուս հարցը, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները նախատեսում է որևէ փոփոխություն գործող կարգավորող շրջանակում կամ տարանցման առանձին կանոնների ներդրում TRIPP-ի համար, պետդեպը անպատասխան է թողել: Իսկ արդյոք Վաշինգտոնը սա քննարկե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ հարցին ի պատասխան, Պետդեպի խոսնակը միայն հայտնել է, թե Վաշինգտոնը շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ Ռազմավարական գործընկերության փաստաթղթում ամրագրված առաջնահերթ ուղղությունների շուրջ, ներառյալ՝ տարածաշրջանային փոխկապակցվածությունը, տնտեսական ներդրումները, էներգետիկան, անվտանգության ոլորտում համագործակցությունը և արհեստական բանականությունը:

    Պաշտոնական Վաշինգտոնը նաև հրաժարվել է հայտնել, թե մինչ այս պահը որքան գումար է հատկացրել ամերիկյան կողմը TRIPP նախագծի համար, խոսնակն ասել է, թե «այս պահին հավելյալ մանրամասներ տրամադրել չեն կարող»:

  • Կապան ֆեստ ակադեմիան տարեցտարի ընդլայնվում է

    Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հյուրերը ավանդաբար շարունակում են վարպետաց դասերը պատանի երաժիշտների հետ։ Այս տարի էլ նրանք հնարավորություն ունեցան ամեն օր համերգներով ներկայանալու համաշխարհային ճանաչման արտիստների հետ։ Թե ինչ արդյունքի են հասնում երիտասարդները՝ դիտե՛ք տեսանյութում։

    The post Կապան ֆեստ ակադեմիան տարեցտարի ընդլայնվում է appeared first on Սյունիք ՀԸ.

  • Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը

    ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը.

    «Բնության պահպանությունը սկսվում է գիտելիքից, իսկ գիտելիքը պետք է լինի հասանելի յուրաքանչյուրին՝ առանց որևէ խոչընդոտի։

    Հենց այս գաղափարով է ստեղծվել «Այ Էս Էս Դի» հասարակական կազմակերպության և Լսողության խնդիրներ ունեցող երեխաների (ԼԽՈՒԵ) հատուկ դպրոցի համատեղ նախագիծը՝ հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը։

    Սա կարևոր և նորարարական նախաձեռնություն է, որը նպաստում է, որպեսզի շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, կլիմայի, թափոնների կառավարման և այլ բնապահպանական հասկացություններ հասանելի ու ընկալելի դառնան նաև լսողության խնդիրներ ունեցող անձանց համար։

    Յուրաքանչյուր ոք պետք է ունենա հավասար հնարավորություն սովորելու, տեղեկանալու և մասնակցելու հասարակական կյանքին։ Իսկ բնապահպանական կրթության ոլորտում ներառականությունը նշանակում է, որ բնության մասին գիտելիքը չպետք է սահմանափակվի հաղորդակցման որևէ ձևով։

    Այս բառարանը կարևոր քայլ է դեպի ավելի ներառական կրթություն և ավելի պատասխանատու հասարակություն, որտեղ բնապահպանական մշակույթը ձևավորվում է բոլորի մասնակցությամբ։ Որքան ավելի շատ մարդիկ հնարավորություն ունեն հասկանալու բնապահպանական հիմնախնդիրներն ու դրանց լուծումները, այնքան ավելի ամուր է դառնում մեր ընդհանուր ջանքը՝ հանուն բնության պահպանության»։

  • Գորիսում նոր աղբավայր է կառուցվում

    Գորիսի կենտրոնական աղբավայրը փակվել է և նորն է կառուցվելու։ Տարիներ շարունակ հին աղբավայրը բազում անհարմարություններ է պատճառել բնակիչներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

    The post Գորիսում նոր աղբավայր է կառուցվում appeared first on Սյունիք ՀԸ.

  • Kapan fest Երաժշտական օրագիր 13.07․2026 Ժիլ Ապապ

    Այսօր` հուլիսի 13-ի երեկոյան 20.00-ին կապանյան հանդիսատեսը կվայելի մեր ժամանակների ամենաարտասովոր երաժիշտներից մեկի` Ժիլ Ապապի կատարումը:

    The post Kapan fest Երաժշտական օրագիր 13.07․2026 Ժիլ Ապապ appeared first on Սյունիք ՀԸ.

  • Նախորդ շաբաթ գրանցվել է օձի հայտնաբերման 51 դեպք

    Հուլիսի 6-ից 12-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ: 

    Մասնավորապես՝ հրդեհի՝ 170, ջրային հաղորդակցման ուղիներում պատահարի՝ 6, քարաթափման, ուժեղ քամու, թունավորման՝ 5-ական, փլուզման, տեղատարափ անձևրի՝ 4-ական, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 3-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման՝ 2-ական, կարկուտի, կայծակի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, ինքնասպանության փորձի՝ 11, օձի հայտնաբերման՝ 51, կեղծ ահազանգի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 188, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 51, հրդեհի կեղծ կանչի՝ 36, 124 այլ դեպքեր:

    Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 53 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 55 տրանսպորտային միջոց:

    Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 121, զոհվել՝ 13 մարդ: 

    Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները։

  • Մի շարք հասցեներում լույս չի լինի

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Կիևյան փողոց 1-15, Հակոբյան փողոց 1-9, 9/1, 11 շենքեր, Վազգեն Առաջին Վեհափառի 1-5, Կոմիտաս պողոտա 1-1/11, 2-8 շենքեր, Բակունց փողոց 1-4 շենքեր և 1-18 առանձնատներ, Քեռու փողոց 58/1 շենք և 45-99 առանձնատներ, Խաչատրյան փողոց 2Ա, 4 շենքեր և 1-19 առանձնատներ, Սև Քարեցի Սաքո 59-92, Սևաստոպոլյան փողոց 8-26, Սեպուհի փողոց 20-29 առանձնատներ, թիվ 130 դպրոցի շենք,

    12:00-16:00 Արաբկիր 39-րդփողոց 25-30, 47-րդ փողոց 4/1, 49-րդ փողոց 2-22/5 շենքեր, Հյուսիասյին ճառագայթ 1-17 առանձնատներ,

    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00-13:00 Ալ․ Մանուկյան 7 շենք և Այգեստան 3-րդ, 4-րդ, 6-րդ, 12-րդ փողոցներ մասնակի, Ուրուգվայի դեսպանատան շենք,

    11:00-14:00 Սարի Թաղ 17-24 փողոցներ մասնակի,

    13:00-16:00 Ալ․ Մանուկյան 10, 15, 15ա, 17 շենքեր, Այգեստան 7-րդ փողոց 1-18 և Հ․ Շահինյան փողոց 1-ին, 2-րդ, 11-րդ, 12-րդ առանձնատներ, Ալ․ Մանուկյան 9/1, 11, Խանջյան 12/1 հասցեներ, Օղակաձև այգի 5-րդ հատված,

    Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-16:00 Աթոյան փողոց առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժնորդներ,

    Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-16:00 Շիրակի փողոց 54, 56, 58, 60, 62 շենքեր, Շիրակի փողոց 4-րդ նրբանցքի՝ 8, 8ա, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժնորդներ,

    Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00-14:00 Նորքի 1-ին միկրոշրջան՝ Լվովյան փողոց 5 շենք, հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջան՝

    11:00-17:00 Նորքի 1-ին, 7-րդ, 9-րդ, 15-րդ փողոցներ առանձնատներ, Նորքի Այգիների առանձնատներ, «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, «Նաիրի», «Դվին» հյուրանոցներ, «Էներգաչափ», «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ներ, թիվ 57 մսուր-մանկապարտեզ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-12:00 Մելքումովի փողոց մասնակի, Չաուշի փողոց 16շենք, Նորաշեն թաղամաս 26, 27, 28 շենքեր և հարակից ոչ բնակի-բաժանորդներ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-12:00 Ծ․Իսակովի պողոտա 38, 38/1, 38/2, 38/3, 40, 42, 42/1, 42/2, 42/4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզի՝

    11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղեր,

    Արարատի մարզի՝

    11:00-12:00 Մարշալ Բաղրամյան, Անդրանիկ Օզանյան, Կասյան, Նելսոն Ստեփան, Գևորգ Չավուշ, 26 Կոմիսարների, Խանջյան, Խաչատրյան, Թեհլերյան, Սերժիկ Հակոբյան, Խորենացի, Գայի, Տերյան, Պարոնյան, Դանիել Վարուժան, Գագիկ Բարսեղյան, Ալիկ Գուբաշկին, Լոլա Վարդանովա փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-12:30 Մրգավետ գյուղ մասնակի,

    11:00-13:00 Արգավանդ, Գեղանիստ գյուղեր մասնակի,

    11:00-14:00 Զանգակատուն, Նոյակերտ, Արալեզ, Գոռավան, Եղեգնավան գյուղեր մասնակի,

    11:00-16:00 Վեդի քաղաքի Ա․ Սիմոնյան հրապարակի շենք մասնակի, Արարատյան, Պուշկինի, Սարիբեկ Վարդանյան, Սայաթ-Նովան, Մարատ Խաչատրյան, Կամոյի, Մաշտոցի փողոցներ մասնակի,

    12:00-13:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Սարոյան, Գայի, Թումանյան, Նելսոն Ստեփանյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-14:30 Վերին Արտաշատ գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզի՝

    11:00-13:30 Ելփին, Չիվա, Ռինդ գյուղեր, Արենի գյուղ մասնակի,

    Գեղարքունիքի մարզի՝

    11:00:14:00 Մարտունի քաղաք՝ Կոմիտաս փողոցն ամբողջությամբ, Երևանյան, Աբովյան, Սայաթ-Նովա փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00:17:00 Ճամբարակ համայնք՝ Դպրաբակ, Անտառամեջ, Ձորավանք գյուղեր, Դրախտիկ գյուղի՝ դպրոց, ֆերմա, 3-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-13:00 Վարդենիս քաղաք՝ Միկոյան, Միասնիկյան, Չարենց, Վ․Համբարձումյան, Տերյան, Վարդենիս, Երիտասարդության, Ռոմանի, Սայաթ-Նովա, Վ․Համբարձումյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-15:00 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Խանջյան, Մռավյան, Տեր-Գաբրիելյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:50-15:00 Վարդենիս քաղաք՝ Գ․Նժդեհ, Լեռնագործների, Հովհ․ Արզոյան, Չարենց, Ջիվան Պետրոսյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:10-16:50 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Իսահակյան, Կոմիտաս, Սախարովի, Սպենդարյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:30-16:50 Նորակերտ գյուղ՝ 1-3-րդ, 4/2, 5-7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզի՝

    11:00-15:00 Ամրակից գյուղ,

    12:00-17:00 Կուրթան գյուղ,

    14:00-15:30 Վարդաբլուր գյուղ,

    Տավուշի մարզի՝

    11:00-12:00 Իջևան քաղաք՝ Մայիսի 28, Ակադեմիկոս Ասլանյան, Բլբուլյան, Իջևանյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-15:30 Իջևան քաղաք՝ Ազատամարտիկների, Անկախության, Ս.Սաքոյի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովք, Գոշ գյուղեր մասնակի,

    Սյունիքի մարզի՝

    09:00-13:00 Գեղի, Գեղավան, Գետիշեն, Լեռնաձոր, Բարիկավան, Կավճուտ, Ներքին Գիրաթաղ, Նոր Աստղաբերդ, Ոջեթի, Վերին Գիրաթաղ գյուղեր,

    10:00-11:00 Կապան քաղաք՝ Ազատամարտիկների և Մելիք Ստեփանյան փողոցներ,

    10:00-13:00 Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Հանդ, Վերին Շիշկերտ գյուղեր,

    10:30-13:00 Վերիշեն գյուղ 1-ին, 7-րդ, 8-րդ, 12-14 փողոցներ,

    11:00:12:00 Կապան քաղաք՝ Մուշեղ Հարությունյան Շահումյան փողոցներ,

    11:00:16:00 Անգեղակոթ գյուղ,

    11:00:16:45 Տորոնիկ (Մորենի) գյուղ,

    12:00-13:00 Կապան քաղաք՝ Շինարարների փողոց և Սարահարթ թաղամաս,

    13:00-14:00 Կապան քաղաք՝ Հ.Թումանյան, Ռոմանոս Մելիքյան փողոցներ և Վազգեն Սարգսյան անվան զբոսայգին,

    13:00-14:30 Գորիս քաղաք՝ 6-րդ թաղամաս, Անկախության փողոց 72, 101, 103,105, 107, 108, 111, 164, Առաքելյան փողոց 1, 4, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 30, 30/2, Ավանգարդ փողոց 2, 3, 11, 3/2, 3/4, 3/5, Արշակունիների փողոց 17, 19, 21, 22, Արցախյան խճուղի 17, 19, 20, 21, 22, 53, Երվանդունիների փողոց 5, 6, 7, 8, 9, 10, 12, Համո Սահյան փողոց 9, 10, 11, 12, 14, Մովսես Խորենացի փողոց 124, 126, 128, 130, 132, 134, 135, 136, 138, Մաշտոցի փողոց 124/1, 124/2, 126, 129, 129/1, 132, 136, 138, 140, 144, 146, Սարյան փողոց 14ա, 22, 29, Սյունիքի փողոց 116, 118, 120, 122, 124, 126, 128, 130, 135, 136, 136/1, 136/2, 136/4, 139, 140, Վանքի Տապ 1-ին փողոց 10, 18, 19, Տիգրան Մեծ փողոց 19, 21, 26, 28, 32 շենքեր,

    14:00-16:30 Վերիշեն գյուղ 1-ին, 6-րդ, 8-9-րդ և Ակներ գյուղ 1-2-րդ փողոցներ։

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

    The post Մի շարք հասցեներում լույս չի լինի appeared first on Սյունիք ՀԸ.