Category: Syunik.TV

  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

    Լարսի մասին

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

    The post Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին appeared first on Սյունիք ՀԸ.

  • Սպասվում է կարճատեւ անձրեւ – Սյունիք ՀԸ

    Հանրապետության տարածքում`

    Հուլիսի 7-8-ը շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-11-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 6-ի երեկոյան, 7-8-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

    Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

    Երևան քաղաքում`

    Հուլիսի 7–8-ը, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է․ նախարար

    2026թ․ հունվար- մայիսին 2025թ․ հունվար-մայիսի համեմատ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

  • Էմանուել Մակրոնի այցի ժամանակ Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել

    Դամասկոսի կենտրոնում հուլիսի 7-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունների մասին հաղորդագրություններից հետո Ելիսեյան պալատը հայտարարել է, որ այնտեղ գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անվտանգ է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

    Գործի է դրվել երկու պայթուցիկ սարք, մի քանի մարդ վիրավորվել է։

    Սիրիայից հետո Մակրոնը պատրաստվում է մեկնել Թուրքիա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։

    Մակրոնը ԵՄ առաջին ղեկավարն է, որ Սիրիա է այցելում 2024 թվականին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։ Սա նաև Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա վերջին 17 տարվա ընթացքում։

  • Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է․ Գեւորգ Պապոյան

    2026թ. 1-ին կիսամյակում Հայաստանում զբոսաշրջային այցելությունները եղել են 1 մլն 42 հազար, ինչը ոչ միայն 14,8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, այլև ռեկորդային ցուցանիշ է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համար։

    Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

  • ՀՀ մարզերում հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության կանոնների 12885 խախտում

    Հունիսի 29-ից հուլիսի 6-ը մարզերում իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12885 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 211 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 291 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 384 անձ։

    Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 3424, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 235, վարելու ընթացքում ծխելու՝ 494, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 562, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 56, արագության գերազանցման՝ 2277 և 3877 այլ իրավախախտում։ 183 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 542-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 425-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 98-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

    13 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 32 անձ։

  • Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

    Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն այս ուսումնական տարում նույնպես իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ համաձայն ընդունելության նոր կարգի։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

    Ընդունելության նոր կարգով և թվայնացման նոր ընթացակարգերով պայմանավորված՝ ընդունելության հայտերի ներկայացման գործընթացում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ․ համակարգը պարզեցվել է, մի շարք տվյալների և փաստաթղթերի ներբեռնումը դարձել է ինքնաշխատ։

    Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։

    Հայտագրումն իրականացվելու է առցանց եղանակով՝ երկու քայլով.

    Քայլ 1. Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։

    Քայլ 2. Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Քոլեջների ընդունելության հայտերի ներկայացման https://hayt-college.emis.am/ առցանց համակարգը բաց կլինի հուլիսի 10-ից։ Հայտերի ներկայացման վերաբերյալ առաջիկայում կներկայացվի ուղեցույց՝ ըստ հաջորդական քայլերի:

  • Տարադրամի փոխարժեքները – Սյունիք ՀԸ

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 366.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.6 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.8 դրամ։

  • Հունիսի 13-ից Հայաստանը և ԱՄԷ-ն փոխադարձաբար ճանաչում են միմյանց վարորդական վկայականները

    Հունիսի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ոչ բնակության նպատակով գտնվող ԱՄԷ քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով։ Իսկ բնակության նպատակով գտնվելու դեպքում՝ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձինք ազատվում են այդ գործընթացի շրջանակում նախատեսված տեսական և գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից։ Երկու երկրների վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ չվերահաստատելով դրանց վավերականությունը։Այս մասին  տեղեկանում ենք ՆԳՆ-ից:

    Հիշեցնենք՝ հուշագիրը ստորագրվել էր 2025 թվականի սեպտեմբերի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և էմիրությունների փոխվարչապետ-ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանի միջև։

    Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ հավաստում է՝ վերջին տարիներին դինամիկ զարգացող ՀՀ-ԱՄԷ համագործակցությունը նաև քաղաքացիների առօրյա կյանքը հեշտացնող հնարավորություններ է ապահովում։

  • «Ծիածան». մեկնարկել է առաջնորդների ամառային դպրոցը

    Շուրջ երեք տասնամյակ «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնը համախմբում է երիտասարդներին, բացահայտում նրանց ներուժն ու զարգացնում առաջնորդական հմտությունները։ Հերթական՝ 2026–ի ամառային դպրոցի մեկնարկը արդեն տրվել է։