ՀՀ մարզերում հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության կանոնների 12885 խախտում

Written by

in

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը մարզերում իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12885 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 211 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 291 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 384 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 3424, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 235, վարելու ընթացքում ծխելու՝ 494, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 562, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 56, արագության գերազանցման՝ 2277 և 3877 այլ իրավախախտում։ 183 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 542-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 425-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 98-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

13 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 32 անձ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts