Category: Orer

  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ


    Դանիա՝ Իստեդյան ճակատամարտի օր, Իսպանիա՝ Գալիսիի օր, Թունիս՝ Հանրապետության օր, Պուերտո- Ռիկո՝ Սահմանադրության օր, Հայաստան՝ Արմավիր քաղաքի օր:


    ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

    373– վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծ-ը՝ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերից մեկը:


    1897– Հայ հեղափոխական դաշնակցության կողմից կազմակերպվել է Խանասորի արշավանքը: Հայ ազատամարտիկները հարձակվել են քրդական մազրիկ ցեղախմբի վրա և կոտորել նրանց մեծ մասին՝ խնայելով կանանց ու երեխաներին: Պատճառն այն էր, որ 1896-ին քուրդ մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանության ժամանակ սպանել էր հայ մարտիկների: Այսպիսով, հասնելով հաղթանակի՝ հայ ֆիդայիները վերացրին մազրիկ ցե ղախմբի ազդեցությու նը Վան ի շրջանում։


    1919-Հայ-թուրքական պատերազմի ժամանակ հայերը պարտություն են կրել Շախտախտում և Նորաշենում, ինչը Նախիջևանի հայկական կայազորին դրել է դժվար դրության մեջ, և գեներալ Շելկովնիկյանը ստիպված նահանջել է դեպի լեռնային Մարտիրոս գյուղ։

    1922– «Նեմեսիս» գործողության շրջանակներում Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում:


    1972 –վախճանվել է հայազգի խորհրդային ծաղրածու, դերասան Լեոնիդ Ենգիբարյանը:


    1990-ընդունվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի» հրամանը, որի հիման վրա իրականացված 160 օպերատիվ-զինվորական գործողություններից 156-ը իրականացվել է հայաբնակ գյուղերում և քաղաքներում:

    1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մադագասկարի հետ։


    1996– վախճանվել է ազգությամբ հայ խորհրդային նշանավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը:


    1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ԱՄԷ-ի հետ։

    2006- Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ միայնակ է մասնակցելու 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին:


    2011-Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով 23 տարվա ազատազրկման է դատապարտել Օգյուն Սամաստին:


    2013-Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը:

    2023- Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում տեղի են ունեցել համաժամանակյա հանրահավաքներ՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած նահանջի դատապարտման:


    ԱՇԽԱՐՀ


    1139 –Պորտուգալիայի գրաֆ Ալֆոնս 1-ինը իրեն հայտարարել է թագավոր, Պորտուգալիան դարձել է թագավորություն:

    1261 –թագավոր Միխայիլ 8-րդ Պալեոլոգը առանց կռվի գրավել է Կոստանդնուպոլիսը և հունական իշխանություն հաստատել այնտեղ: Դադարել է գոյություն ունենալ 4-րդ խաչակրաց արշավանքից հետո ստեղծված Լատինական Կայսրությունը:


    1567– հիմնադրվել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը:


    1587 –Ճապոնիայում արգելվել է քրիստոնեությունը, ճիզվիտներին առաջարկվել է 20 օրվա ընթացքում լքել երկիրը:

    1593 –Հենրիխ Նավարացին ընդունել է կաթոլիկություն:


    1814-անգլիացի գյուտարար Ջորջ Ստիվենսոնն իրականացրել է շոգեքարշի առաջին փորձարկումը:


    1843 –վախճանվել է շոտլանդացի քիմիկոս, գյուտարար Չարլզ Մակինտոշը, որը հայտնաբերել է անջրանցիկ թիկնոցը (մակինտոշ):

    1874 –ծնվել է օրգանական քիմիկոս, ակադեմիկոս Սերգեյ Լեբեդևը, որը առաջինն է մշակել էթիլ սպիրտից կաուչուկ ստանալու մեթոդը:


    1909- Լուի Բլերիոն իր սեփական ձեռքերով ստեղծած ինքնաթիռով թռել է Լա-Մանշ նեղուցի վրայով:


    1934-վախճանվել է ուկրաինացի անարխիստ Նեստոր Մախնոն:

    1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական կառավարությունը հայտարարել է իր չեզոքության մասին, չնայած ամբողջ պատերազմի ընթացքում բազմակողմանի օգնություն է ցույց տվել ֆաշիստական Գերմանիային։


    1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից Վիտեբսկում ստեղծվել է գետտո:


    1943 –հեղաշրջման արդյունքում պաշտոնանկ է արվել և ձերբակալվել իտալական ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսսոլինին:

    1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է հյուսիս-արևմտյան Ֆրանսիայի ազատագրման «Կոբրա» օպերացիան:


    1978 –Օլդեմ քաղաքում (Անգլիա) ծնվել է արհեստական բեղմնավորմամբ ստեղծված առաջին մարդը:


    1980– վախճանվել է ռուս նշանավոր երգիչ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկին:

    2000– Փարիզի մերձակայքում Air France ավիաընկերության «Կոնկորդ» ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 109 անձինք:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Իսկական գերմանական գարեջրի սիրահարները լավ ծանոթ են այդ բրենդին, որն եկող տարի նշելու է իր 120-ամյակը և հպարտանում է գերմանական գարեջրի բազմազան տեսակների շարքում առանձնանալու իր համբավով։ Խոսքը «Վայցենբոկ» գարեջրի մասին է:


    Ժամանակակից «Վայցենբոկների» գույները տատանվում են մուգ սաթից մինչև հարուստ, մուգ կարմրավուն-շագանակագույն երանգների միջև՝ կայուն, բաց դեղնավուն-շագանակագույն փրփուրով։ Քանի որ այս գարեջուրը ավանդաբար չի ֆիլտրվում, այն միշտ մի փոքր պղտոր է և ունի փոքր քանակությամբ նստվածք։ Իսկական «Վայցենբոկը» ցորենի ածիկային հիմքով գարեջուր է, որը համատեղում է «դունկելվեյցենի» հաճելի նոտաները «բոկի» հարուստ համի հետ։


    Վերին խմորման ենթարկված ցորենի այս «դոպելբոկի» պատմությունը սկսվել է 1907 թվականին, երբ Մյունխենի խոշոր գարեջրատանը Վայսե Բրաուհաուսը եփեց Ավենտինուսը, որը կոչվել է հայտնի գերմանացի հումանիստ պատմաբանի անունով։ Այս գարեջուրը հենց սկզբից արտադրվել է շամպայնի մեթոդով և թարմ խմորիչի նստվածքի ավելացմամբ։ Այն հիանալի պատասխան էր ստորին խմորման «դոպելբոկներին», որոնք այդ ժամանակ արագորեն ժողովրդականություն էին ձեռք բերում: Այսօր լավագույն գերմանական «Վայցենբոկներն» արտադրվում են G. Schneider & Sohn GmbH-ի կողմից: Չնայած նրանց ներկայիս Mein Kristall-ն ավելի հայտնի է, քան հին Unser Aventinus-ը, բայց վերջինս ևս դեռևս շատ երկրպագուներ ունի ոչ միայն իր հայրենիքում, այլ նաև արտասահմանում։ 

    «Վայցենբոկը» թունդ, չֆիլտրացված ցորենի գարեջուր է: Սովորաբար, այն եփելու համար օգտագործվում է մոտ 60 % ցորենի ածիկ: Ի դեպ, գերմանական օրենսդրությունը պահանջում է, որ այդ ըմպելիքի համար առնվազն 50 % ցորենի ածիկ լինի: Մնացած 40 %-ը Մյունխենի, Վիեննայի կամ Պիլսների ածիկն է: Ածիկի հատիկի այս մասն էլ որոշում է պատրաստի գարեջրի գույնը: Ահա թե ինչու գույնը այդքան զգալիորեն տարբերվում է այլ հայտնի գործարանների արտադրանքից: Խմորման ընթացքում օգտագործվում է միայն հատուկ վերին խմորման խմորիչ, որը այդ ըմպելիքին հաղորդում է մի փոքր կծու, մեխականման բույր։


    Հետաքրքիր է, որ դասական «Վայցենբոկը» ներկայում ավելի մեծ ժողովրդականություն է վայելում Միացյալ Նահանգներում, քան Գերմանիայում, և այնտեղ կան բազմաթիվ գործարաններ, որոնք մասնագիտացած են գերմանական հենց այդ գարեջրի արտադրության մեջ: Ավելին, կան բազմաթիվ միկրոգործարաններ, որոնք իրենց ավանդական տեսականու հետ մեկտեղ արտադրում են նաև «Վայցենբոկ»:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան

    Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան

  • Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան

    Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան

  • Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»



    Հասարակություն


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Այն, որ հատկապես վերջին մեկ տարում հոսանքազրկումներն աննախադեպ չափերի են հասել, հավել յալ ապացուցման կարիք չունի. յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես ասում են, իր մաշկի վրա է զգում դա: Ավելին, անջատումներն այնքան անկանոն ու հաճախակի են, որ բազմաթիվ մարդկանց տեխնիկան շարքից դուրս է գալիս:


    Շատերը նկատած կլինեն, որ երբ զանգահարում են ՀԷՑ օպերատիվ կառավարման կենտրոն, այսինքն՝ 180, հենց սկզբից ավտոմատ կերպով տեղեկացվում է. «Ձեր տարածքում գրանցվել է վթարային անջատում: Վերականգնողական աշխատանքները կավարտվեն անջատման պահից… 2 ժամվա ընթացքում»: Մեր ուշադրությունը գրավեց այն, որ անջատման ժամանակահատվածը միշտ նույնն է, իսկ երբ կոնկրետ անցնում ես «սեղմիր 1, 2» փուլերը և հասնում քո հասցեի անջատումներին, պարզվում է՝ իրականում շատ ավելի երկար ժամանակով է անջատումը: Սա չափազանց կասկածելի թվաց, և մենք փորձեցինք բաժանորդ հանդիսացող տարբեր անձանց հեռախոսներից զանգահարել 180 այն ժամանակ, երբ տվյալ տարածքներում հոսանքազրկում չկա: Եվ, օ՜, հրաշք, պարզվեց՝ իրականում կա վթարային անջատում, պարզապես մենք չգիտենք: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ավտոպատասխանիչը նորից տեղեկացրեց, որ ունենք վթարային անջատում, և «վերականգնողական աշխատանքները կավարտվեն անջատման պահից… 2 ժամվա ընթացքում»:


    Այսինքն, ըստ երևույթին, ՀԷՑ-ում էլ հասկանում են, թե ինչքան հաճախ են լինում հոսանքազրկումները, նաև գիտեն, որ օպերատորների հետ կապ հաստատելը ամենահեշտ գործը չէ, որոշել են «նավսյակի» բոլորին շուրջօրյա ռեժիմով տեղեկացնել «երկժամանոց» վթարային անջատման մասին, որ իրական անջատման դեպքում էլ «զահլա չտանեն»: Հույսներն այն է եղել երևի, որ հազիվ թե ինչ-որ մեկը 180 զանգահարի, եթե լույս ունի…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան

    Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան

  • «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է

    «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է:

    Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին:

  • Փաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ

    Փաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ

  • Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ Ղազինյան

    Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ Ղազինյան

  • Չեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ Ղազինյան

    Չեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ Ղազինյան