Category: Orer

  • Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ



    Միջազգային


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 96 օտարերկրացու, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների: Այս մասին հայտնել է դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

    ՆԳՆ-ի տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Ալբանիայի, Բելառուսի, Եգիպտոսի, Հորդանանի, Հնդկաստանի, Իրաքի, Չինաստանի, Կուբայի, Քուվեյթի, Կոտ դ’Իվուարի, Լիբանանի, Մադագասկարի, Մարոկկոյի, Նիգերիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Թաիլանդի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և այլ երկրների քաղաքացիներ։

    Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։

    Վերջերս Վրաստանը ակտիվորեն պայքարում է անօրինական միգրանտների դեմ: Խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, պարզեցրել արտաքսման ընթացակարգերը: Ամեն ամիս Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին:

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Հայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա Սողոմոնյան

    Հայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա Սողոմոնյան

  • Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային
    աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի
    Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի Կոմիտաս, Սյունիք, Անկախության, Գր.Նարեկացի, Գ. Տաթևացի,
    Վ.Մամիկոնյան, Դավիթ Բեկ և Քրիստափոր փողոցների բաժանորդների ջրամատակարարումը:
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և
    կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Վաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն Մարուքյան

    Վաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն Մարուքյան

  • Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմը



    Միջազգային


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ «դադարեցնի պատերազմը»։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակ տանը տեղի է ունեցել Զելենսկի-Թրամփ հանդիպումը։

    «Մենք քննարկեցինք Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել։ Նաև խոսեցինք դիվանագիտության մասին։ Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար»,-հանդիպումից հետո գրել է Զելենսկին։


    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Ճապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ



    Միջազգային


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ճապոնիայի հարավային Կյուսյու կղզում՝ Կումամոտո պրեֆեկտուրայի մոտակայքում, տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

    Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կումամոտո քաղաքից 55 կիլոմետր հարավ, որը 680,000-ից ավելի բնակչություն ունեցող քաղաք է։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

    Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել։

    Ավելի վաղ Ճապոնիան ցնցվել էր 7.1 մագնիտուդով երկրաշարժից, որը վերջին տարիներին երկրում տեղի ունեցած ամենահզորներից մեկն էր։

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեսանյութերում երևում է, թե ինչ հսկա մակերեսով դաշտեր են մոխրի վերածվել Աղդամում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներ։ Կրակը տարածվել է դեպի երկու գյուղեր։


    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Ստեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ Հայաստան





    Ստեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն

    Շրջանում հացահատիկի մշակմամբ զբաղվող գյուղական տնտեսությունների 80%-ի պահանջարկը կբավարարվի:






  • Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա Սողոմոնյան

    Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա Սողոմոնյան

  • Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ)



    Հասարակություն


    Հայ հանդիսատեսի ամենասիրելի դերասաններից և երգիչներից մեկը՝ Ավո Ադամյանը, այս հեռուստասեզոնին կրկին կհայտնվի էկրաններին նոր, հուզիչ և դրամատիկ հեռուստասերիալով, որը կհեռարձակվի USArmenia հեռուստաալիքով և հասանելի կլինի նաև աշխարհի տարբեր երկրներում՝ Armflix հարթակի միջոցով։

    Անցած տարի USArmenia-ի ստեղծագործական թիմը, պրոդյուսեր Գոհար Գրիգորյանի գլխավորությամբ, Լոս Անջելեսում նկարահանել էր 10-սերիանոց «Սիրուց հետո..» հեռուստասերիալը՝ Ավո Ադամյանի մասնակցությամբ։ Նախագիծն այժմ գտնվում է հետարտադրական վերջին փուլում։ Այս օրերին իրականացվում է գունային մշակումը (Color Grading), որից հետո սերիալը լիովին պատրաստ կլինի հեռարձակման։

    Հեռուստադիտողները կկարողանան վայելել «Սիրուց հետո..» սերիալը սեպտեմբերի 10-ից՝ USArmenia-ի եթերում, պաշտոնական YouTube ալիքում, ինչպես նաև Armflix նոր սթրիմինգային հարթակում։

    Սակայն սա դեռ ամենը չէ։ «Սիրուց հետո…» սերիալից անմիջապես հետո նույն ստեղծագործական թիմը կմեկնարկի Ավո Ադամյանի մասնակցությամբ նոր՝ 32-սերիանոց մեծ հեռուստանախագծի նկարահանումները, որոնք կսկսվեն 2026 թվականի հոկտեմբերին Լոս Անջելեսում։

    USArmenia-ի և Գոհար Գրիգորյանի ստեղծագործական թիմի բոլոր համատեղ նախագծերը մշտապես գրանցել են բարձր վարկանիշներ՝ թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ USArmenia-ի պաշտոնական YouTube ալիքում, որտեղ յուրաքանչյուր նախագիծ հավաքում է հարյուր հազարավոր դիտումներ։ Ստեղծագործական թիմը վստահ է, որ նոր սերիալը ևս կարժանանա նույն մեծ հաջողությանը։

    Գոհար Գրիգորյան

    «Ես անչափ հպարտ եմ, որ կարողացանք կյանքի կոչել այս նախագիծը։ Այս անգամ մենք շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձրել յուրաքանչյուր մանրուքի։ Նկարահանումներն իրականացվել են ARRI կինոխցիկներով և այնպիսի տեխնիկական համակարգերով, որոնք լայնորեն կիրառվում են Հոլիվուդի կինոարտադրության մեջ։ Այդ պատճառով հետարտադրական փուլը մի փոքր ավելի երկար է տևում, սակայն վստահ եմ՝ հեռուստադիտողները կգնահատեն տարբերությունը։ Մեր գլխավոր նպատակը եղել է հայկական հեռուստադիտողին մատուցել միջազգային մակարդակի որակ»,– նշում է նախագծի պրոդյուսեր Գոհար Գրիգորյանը։

    Ավո Ադամյան

    «Գոհարն ու իր ամբողջ թիմը պարզապես փայլուն են։ Նրանց կազմակերպված աշխատանքի շնորհիվ նույնիսկ իմ չափազանց հագեցած գրաֆիկի պայմաններում կարողացանք հանգիստ և բարձր մակարդակով իրականացնել նկարահանումները Լոս Անջելեսում։ Գոհարը մշտապես հոգ է տանում ոչ միայն նկարահանումների կազմակերպման և ժամանակացույցի մասին, այլև մեծ ուշադրություն է դարձնում իմ կերպարին, որն արդեն տարիներ շարունակ հանդիսատեսի կողմից սիրված է դարձել։

    Ամենահետաքրքիրը այն է, որ երբեմն նույնիսկ համերգների ժամանակ մարդիկ ինձ դիմում են իմ հերոսների անուններով։ Դա շատ զվարճալի է, բայց նաև մեծ հաճույք է պատճառում, որովհետև նշանակում է՝ մարդիկ իսկապես սիրել են այդ կերպարներին։

    Անհամբեր սպասում եմ, որ հանդիսատեսը սեպտեմբերին տեսնի մեր նոր սերիալը, իսկ հոկտեմբերին արդեն սկսենք հաջորդ՝ շատ մեծ և հետաքրքիր նախագիծը»։

    Նոր հեռուստասերիալը խոստանում է հանդիսատեսին ներկայացնել հուզիչ պատմություն, բարձրակարգ կինեմատոգրաֆիա և այն որակը, որով արդեն հայտնի են դարձել USArmenia-ի և Գոհար Գրիգորյանի համատեղ նախագծերը։ Ստեղծագործական թիմը վստահ է, որ «Սիրուց հետո…» սերիալը կդառնա այս հեռուստասեզոնի ամենասպասված հայկական հեռուստանախագծերից մեկը։