Category: Orer

  • Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա Կոստանյան

    Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա Կոստանյան

  • Իշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ Ադամյան

    Իշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ Ադամյան

  • Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձը

    Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձը

  • Խաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքին



    Սպորտ


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն իր դիրքորոշումն է հայտնել Աշխարհի առաջնության և այլ խոշոր մրցաշարերի անցկացման կոմերցիոն իրավունքների բաժնեմասերը մասնավոր կառույցներին վաճառելու ՖԻՖԱ-ի ծրագրերի վերաբերյալ, հայտնում է armsport.am-ը։

    Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈւԵՖԱ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը միաձայն դեմ էին արտահայտվել սպասվող բարեփոխումներին: Այս կազմակերպությունների անդամ երկրները սպառնացել են բոյկոտել միջազգային մրցաշարերը, եթե ՖԻՖԱ-ի նորամուծությունները վերջնական հաստատում ստանան:


    «Ֆուտբոլը մարդկանց համար է։ Այն չպետք է գտնվի մասնավոր ձեռքերում։ Հուսով եմ՝ դա տեղի չի ունենա, և մենք կպահպանենք խաղն այնքան գրավիչ ու իսկական, ինչպիսին բոլորս այն սիրել ենք և սիրում ենք»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Touchline-ը X սոցիալական ցանցում:


    Հավելենք, որ Աշխարհի գործող չեմպիոնն Իսպանիայի ազգային հավաքականն է։


    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Հանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026

    Հանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026

  • Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոց



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 28-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։


    Այդ օրը՝ ժամը 01.30–ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի ժամ առաջ Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցի հասցեներից մեկում, կողոպտել են «Իդրամ» ՍՊԸ–ի ինկասատորին։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյնաը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ ինկասատոր–վարորդ, Երևանի բնակիչ, 51-ամյա Լաերտ Գ–ն հայտնել է, որ ինկասացիա կատարելու ժամանակ սաղավարտով՝ իրեն անծանոթ անձը բացել է ինկասացիոն «Skoda» մակնիշի ավտոմեքենայի հետևի դուռը և սրահից հափշտակել է 34 հատ դրամական կապոցներով լցված պայուսակը։

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Moody’s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»



    Հասարակություն


    30 հուլիս, Երևան- Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»։ Միաժամանակ վերահաստատվել են Բանկի բոլոր գործող վարկանիշները, այդ թվում՝ ba3 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները։

    Վարկանիշի հեռանկարի փոփոխությունը հաջորդել է ՀՀ ինքնիշխան վարկանիշի հեռանկարի՝ «կայուն»-ից «դրական» փոփոխությանը և արտացոլում է երկրի մակրոտնտեսական ու քաղաքական միջավայրի բարելավման վերաբերյալ Moody’s-ի գնահատականը։

    Moody’s-ի գնահատմամբ՝ Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի «դրական» հեռանկարը պայմանավորված է Հայաստանի կառավարության՝ անհրաժեշտության դեպքում բանկային համակարգին և խոշոր բանկերին աջակցելու կարողության բարելավմամբ, ինչպես նաև բանկային ոլորտի գործարար միջավայրի շարունակական ամրապնդմամբ։

    Միաժամանակ, գործակալությունը, վերահաստատելով Կոնվերս Բանկի ba3 BCA գնահատականը, նշել է, որ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում Բանկը կպահպանի իր ամուր ֆինանսական դիրքերը։

    Moody’s-ի գնահատմամբ՝ Կոնվերս Բանկի ba3 BCA գնահատականը հիմնված է Բանկի՝ վնասների կլանման կարողության, ֆինանսավորման կայուն կառուցվածքի, իրացվելիության և կապիտալիզացիայի բարձր մակարդակի վրա։ 

    Moody’s-ի հրապարակումը հասանելի է այստեղ:

    Conversebank.am, 010 511 211

    Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:






  • Էբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկը

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակում է Էբոլա հիվանդության՝ Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված բռնկումը։ Այդ մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

     

    Այս պահին արձանագրվել է՝

    • 3360 հաստատված դեպք
    • 1487 հաստատված մահվան դեպք

    ԱՀԿ-ի գնահատմամբ՝ ներկայիս բռնկումը Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված մինչ այժմ գրանցված ամենախոշոր բռնկումն է։


    2026 թվականի հուլիսի 28-ին Ուգանդայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկիրն ազատ է էբոլայից։ Վերջին հաստատված դեպքը գրանցվել էր հունիսի 21-ին, իսկ վերջին բուժվող հիվանդը հիվանդանոցից դուրս էր գրվել հուլիսի 16-ին՝ երկու բացասական լաբորատոր արդյունքից հետո։

     

    Միաժամանակ, ԱՀԿ-ն շարունակում է Ուգանդայի համար ներմուծման ռիսկը գնահատել բարձր՝ պայմանավորված Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության հետ բնակչության ակտիվ տեղաշարժերով և շարունակվող սահմանային կապերով։

     

    Ֆրանսիա և Գերմանիա

    Ֆրանսիայում արձանագրվել է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունից վերադարձած բժշկի մոտ էբոլայի մեկ ներմուծված դեպք։ Հիվանդն առողջացել է, իսկ նրա հետ շփված անձանց շրջանում վարակի փոխանցում չի արձանագրվել։

     

    Գերմանիայում բուժում են ստացել ԱՄՆ երկու քաղաքացի, որոնց մոտ հիվանդությունը հաստատվել էր Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, և որոնք բժշկական տարհանմամբ տեղափոխվել էին Գերմանիա։ Առաջին հիվանդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, երկրորդի վիճակը գնահատվել է կայուն։ Երկրում երկրորդային փոխանցման դեպքեր չեն արձանագրվել։

     

    ԱՀԿ-ի մասնագիտացված խմբերը շարունակում են գնահատել էբոլայի դեմ թեկնածու պատվաստանյութերն ու բուժական միջոցները։

     

    Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում

     

    Հայաստանի Հանրապետության համար էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։

     

    Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի և բռնկում ունեցող երկրների միջև կանոնավոր ու ինտենսիվ ուղիղ հաղորդակցություններ չկան, իսկ հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։ Վարակումը տեղի է ունենում միայն հիվանդ մարդու կամ մահացածի արյան և այլ կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման արդյունքում։

     

    Միաժամանակ, հաշվի առնելով միջազգային ուղևորափոխադրումները, անհրաժեշտ է պահպանել համաճարակաբանական զգոնությունը, խուսափել էբոլայի վարակ գրանցած տարածքներ ճամփորդելուց, ապահովել կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերումը և ժամանակին կիրառել սահմանված հակահամաճարակային միջոցառումները։

     

    ՀՀ ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկությունները։

  • Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Սկելետոնը բավականին վտանգավոր սպորտաձև է: Արագությունը, որը մարզիկը զարգացնում է ուղու վրա, այն դարձնում է տպավորիչ, իսկ զառիթափ շրջադարձերը թվում են մահացու: Արդյունքների անկանխատեսելիությունը և հաղթողի կոչման համար անողոք պայքարը սկելետոնի տարբերակիչ գծերն են, քանի որ երբեմն վայրկյանի հարյուրերորդականներն են որոշում հաղթողին: Բայց, չնայած դրան, այդ սպորտաձևը հեռու է ամենատարածվածը լինելուց:


    Ենթադրվում է, որ այդ սպորտաձևը հորինել են Կկանադայի հնդկացիները, որոնք լեռներից իջել են փայտե սահնակներով՝ առանց վազքաձողերի։ Նման սահնակները կոչվում էին «տոբոգաններ»: Դրանց մասին հիշատակումները նկարագրված են 16-րդ դարի գրականության մեջ։ Զբոսաշրջիկների համար որպես ժամանց առաջին մրցարշավները կազմակերպվել են Շվեյցարիայում։ 1883 թվականին նման զվարճանքը շատ տարածված էր։ Իսկ ընդհանրապես, ընդունված է, որ սկելետոնի պատմությունը սկսվել է Մարկ Կորմիկ անունով սիրողական մարզիկի շնորհիվ, որը 1887 թվականին որոշել էր գլուխն առաջ ուղղած սահել սահնակային ուղիով: «Սկելետոն» անվանումն առաջացել է 1892 թվականին, երբ Չայլդը հորինել է մետաղից պատրաստված իր նոր սահնակը, որն ուներ կմախքի ձև։ 1905 թվականին բոբսլեյի մրցույթում տեղի է ունեցել սկելետոնի առաջին ցուցադրությունը։ Հաջորդ տարի առաջնություն է անցկացվել Ավստրիայում։ 1928 թվականին սկելետոնը և բոբսլեյը ներառվել են 2-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ցանկում, սակայն 1948 թվականին՝ 5-րդ օլիմպիական խաղերից հետո, սկելետոնը դուրս է մնացել օլիմպիական ծրագրից մինչև 2002 թվականը։


    Ներկայում սկելետոնը զարգանում է աշխարհի շատ երկրներում:

    Սկելետոնի համար նախատեսված առաջին սպորտային ուղին եղել է սառցե կիսախողովակ, որի կենտրոնում տեղադրված էր երկու ռելս։ Հիմնական պայմանը կատարյալ հարթ մակերեսն էր, քանի որ մարզիկի արագությունը և, ամենակարևորը, նրա կյանքը կախված էր դրանից: Երկարությունը պետք է լիներ առնվազն 1200 մետր, իսկ երթուղու հատվածների բարձրության աստիճանը չպետք է լիներ 12 %-ից ավելի: Վազքուղում սահնակը կառավարվում էր մարմնի քաշով և շիպեր ունեցող հատուկ կոշիկներով։


    Սկելետոնի սահքի մեկնարկից առաջ ազդանշան է հնչում, որից հետո մարզիկը վազում է մոտ 30 մետր՝ արագացնելով սահնակը, և երբ հասնում է որոշակի արագության, արագ պառկում է նրա վրա՝ գրավելով օպտիմալ դիրք։ Այն բանից հետո, երբ մարզիկը հատում է քրոնոմետրի ճառագայթը, սկսվում է ժամանակի հաշվարկը: Իջնելիս արագությունը կարող է հասնել 140 կմ/ժ-ի, ինչը ծայրաստիճան վտանգավոր է. սովորական մայրուղու վրա ավտոմեքենայի արագությունը միջինը 150 կմ/ժամ է։


    Մարզիկի քաշի հետ կապված կան որոշակի կանոններ: Կանանց մրցումներում սահնակի և մարզիկի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 92 կգ-ը, տղամարդկանց համար՝ 115 կգ-ը: Մյուս կողմից՝ եթե մարզիկի ու սահնակի ընդհանուր քաշը չի հասնում թույլատրելի առավելագույնի, ապա թույլատրվում է սահնակին ամրացնել լրացուցիչ կշիռներ։ Տրամաբանությունը բավականին պարզ է. որքան ծանր է սահնակը, այնքան ավելի արագ է սահում։ Մրցույթի յուրաքանչյուր մասնակից ունի երկու մրցավազքի իրավունք: Վերջնական արդյունքը որոշվում է երկու փորձի ընդհանուր գումարի հիման վրա: Սկելետոնի սահուղին ունի 20 կտրուկ շրջադարձ: Այդ շրջադարձերում մարզիկները զգում են նույն ծանրաբեռնվածությունը, ինչ տիեզերագնացները: Հաշվարկել են, որ եթե սահուղին լիներ ուղիղ, ապա սկելետոնի արագությունը կհասներ Boeing-737-ի արագությանը, այն է՝ 250 կմ/ժ-ի:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»



    Քաղաքական


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Հայաստանի գործող իշխանությունները հերթական անգամ ի ցույց են դնում պետական ապարատն ու օրենսդրական լծակները սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու անթաքույց մոլուցքը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու պատրվակով կազմակերպված ձևական ու 14 րոպեանոց «լսումները» լավագույնս ապացուցում են, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան մասնավոր սեփականության բացահայտ և ապօրինի յուրացում:


    Տարիներ առաջ, երբ հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու «Տաշիր» խումբը ռուսական կողմից ձեռք բերեցին ՀԷՑ-ը, ընկերությունը գտնվում էր ծայրաստիճան քայքայված, կորուստներով լի և կառավարման տեսանկյունից կաթվածահար վիճակում: Հսկայական ներդրումների, ռազմավարական ճիշտ պլանավորման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ բաշխիչ ցանցերը կարճ ժամանակում վերածվեցին բարձր մակարդակի, կայուն և հուսալի համակարգի: Սակայն այսօր օրվա իշխանությունը, լիովին անտեսելով տարիների կատարած աշխատանքն ու ներդրված միլիարդները, պետական մեքենայի ամբողջ գործիքակազմն ուղղել է մասնավոր սեփականությունը բռնագրավելուն:


    Սեփականատիրոջից ընկերությունը փաստացի չնչին գումարով օտարելու անհեթեթ առաջարկը վկայում է գործընթացի սնանկության և քաղաքական ենթատեքստի մասին: Սա ուղղակի և կործանարար ազդակ է ողջ բիզնես միջավայրին ու հնարավոր ներդրողներին. Հայաստանում այլևս որևէ լուրջ գործարար չի կարող պաշտպանված զգալ, երբ պետությունն ունակ է ցանկացած պահի ձեռնամուխ լինել կայացած ու հաջողված բիզնեսի զավթմանը:

    Ակնհայտ է, որ իրավական ու տնտեսական հիմքերից զուրկ այս գործընթացը չի մնալու անպատասխան: ՀԷՑ-ի օրինական սեփականատերերը պատրաստվում են ամենայն վճռականությամբ պայքարել սեփական իրավունքների համար, և կասկած չկա, որ արդարությունը վերականգնվելու է, իսկ ռազմավարական այս հսկան ի վերջո վերադարձվելու է իր օրինական տերերին:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում