Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի հարավային Կյուսյու կղզում՝ Կումամոտո պրեֆեկտուրայի մոտակայքում, տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կումամոտո քաղաքից 55 կիլոմետր հարավ, որը 680,000-ից ավելի բնակչություն ունեցող քաղաք է։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել։
Ավելի վաղ Ճապոնիան ցնցվել էր 7.1 մագնիտուդով երկրաշարժից, որը վերջին տարիներին երկրում տեղի ունեցած ամենահզորներից մեկն էր։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply