Category: Orer

  • Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։

    «Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են խմելու ջրի և կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ։

    Այս պահին՝


    • նոր հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։

    • հիվանդներից 2-ը շարունակում են ստանալ բուժում հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսները ապաքինվել են և դուրս գրվել բուժհաստատությունից։

    Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Նշված 2 հասցեների բնակիչները տեղեկացվել են, իսկ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից:

    Ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը:

    ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ բնակչության առողջության պահպանման և հնարավոր նոր դեպքերի կանխարգելման նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

    Հիշեցնենք՝ վերջին 3 ամսում Բյուրեղավանում աղիքային վարակի երկրորդ դեպքն է գրանցվել, գանգատներով Աբովյանի բժշկական կենտրոն են դիմել քաղաքացիներ: Հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են: Բուժառուների կարծիքով՝ իրենց ինքնազգացողության վատացման պատճառը եղել է ջուրը:


    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Մեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը



    TV


    Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, տեղի է ունենում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է ենթադրյալ ընտրակաշառքի սին գործով:

    Դատական նիստի ընթացքում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ հանրային մեղադրողը միջնորդեց Դավիթ Ղազինյանի կալանքը փոփոխել 1 միլիարդ դրամի չափով գրավով, վարչական հսկողությամբ ու բացակայելու արգելքով:






  • Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը



    Քաղաքական


    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի պաշտպանները միջնորդեցին փոխել նրա խափանման միջոցը, հաշվի առնելով հանգամանքը, որ վերջինն արդեն պատգամավորի կարգավիճակ է ստացել։ Դատարանն առաջնահերթության կարգով կքննի խափանման միջոցի փոփոխության հարցը։

    Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել է Ղազինյանին առնչվող գործի քննությունը։ Դատախազը հուլիսի 21-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել էր Հակակոռուպցիոն դատարան։

    « «Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ն, նույն դաշինքի Երևանի Վ. Փափազյան փողոցի 29 շենքի 73 հասցեում գործող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Ա.Մ.-ի, դաշինքի համակիր Ա.Ս.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։

    Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դ.Ղ.-ն Ա.Ս.-ին է փոխանցել 1 միլիոն 400 հազար դրամ՝ ընտրակաշառք տալու համար օգտագործելու նպատակով, սակայն հանցակիցների միջև ընտրակաշառքի գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու եղանակների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով ծրագրված հանցագործությունը Դ.Ղ.-ի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, իսկ գումարը հետագայում փոխանցվել է Ա.Մ.-ին:

    Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու նախապատրաստության և ընտրակաշառք ստանալու համար»,–նշված է մեղադրական եզրակացությունում։






  • ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը

    ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը

  • Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան

    Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան

  • Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով



    TV


    Հուլիսի 25-ին, ժամը 19:00 Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով:

    Քննարկման առանցքում է լինելու արտերկրում բնակվող Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների ընտրական իրավունքը ոտնահարելու հարցը և վերականգնման մեխանիզմները:

    Հանրային քննարկումը կազմակերպում են Հանրային դաշինք՝ իշխանությունների հակակշռման համար նախաձեռնությունը և Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը։

     






  • Ասում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. Վարդեւանյան



    Քաղաքական


    Թե որոշ իրավապահ մարմինների, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններում հստակ միտում կար, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ներկայացված չլինի Ազգային ժողովում։ Այս մասին ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը:

    «Ազգային ժողովում ներկայացվածություն ունեցող ուժերը, մինչև օգոստոսի 2-ն ի՞նչ պետք է իրականացնեն. կազմակերպչական, խմբակցության կազմավորման բնույթի և նախապատրաստական աշխատանքներ: Դա իրենից ենթադրում է կոնկրետ ԱԺ-ի առաջին նստաշրջանի նիստերի իրականացում: Հիմա իրենք ի՞նչ են ասում, ո՞նց են փորձում մեկնաբանել:

    Ասում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք, բայց օգոստոսի 2-ին պետք է դուրս գան։ Այս աբսուրդը բացառելու համար Սահմանադրական դատարանը, դեռևս 2021 թվականի դեկտեմբեր ամսին, 16.19 որոշմամբ ուղիղ արձանագրել էր՝ այն անձը, ով պատգամավորի կարգավիճակ է ստանում, չի կարող լինել ազատազրկման պայմաններում, իր ազատությունը չի կարող սահմանափակվել, մեկ բացառություն կա՝ Ազգային ժողովի համաձայնությամբ, ինչպես քանիցս տեսել եք:

    Հիմա ԿԸՀ-ն, Դատախազությունը, վստահ եմ՝ հետագայում, մի քանի ժամ անց քննչական մարմինը, պետք է փորձեն ՍԴ-ի որոշումը խախտելուն ուղղված գործողություն կատարել, բայց կանխավարկածը ո՞րն է: ԿԸՀ-ն անկախ Սահմանադրական մարմին է, որը պետք է երևի կաշկանդված լինի ոչ թե Դատախազության ցանկություններից, այլ ՍԴ-ի որոշումից, բայց իրավիճակն այլ է»։

    Վարդեւանյանը նշեց` այն ինչ կատարվում է իրավունքից դուրս է։

     






  • ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան

    «ԿԸՀ-ն կարծեք ինքն իրեն վերաքննության կարգով բողոքարկում իրականացնի»,-անդրադառնալով հանձնաժողովի կողմից ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի
  • Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան



    TV


    «Դատարկ, փուչ, շինծու, անիմաստ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված իրավական ֆարս է»,- Քննչական կոմիտեի ստորաբաժանման դիմաց ասաց ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

    Նրա խոսքով՝ իրավիճակը պարզից էլ պարզ է և այն, ինչը իրենք տեսնում են «դասական առումով քաղաքական հետապնդում է»։

    «Քրեական գործի հետ կապված մամուլում զետեղված տեղեկատվությանը հպանցիկ ծանոթությունից հետո շատ պարզ մի իրողություն է ի հայտ գալիս, այդ իրողության տրամաբանության ներքո, պարոն ծառուկյանը ոչ թե պետք է մեղադրյալի կարգավիճակով ճանաչվի, այլ ճանաչվի տուժող, որովհետև այն, ինչը տեղի էր ունեցել՝ նոր պատմություն չէ»,- ասաց Աբովյանը։

    Նա տեղեկացրեց, որ Իրանում այս գործի շրջանակներում իրավական գործընթացներ էին տեղի ունեցել և իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ  Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել, թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն։

    Աբովյանը կրկնեց, որ գործում ոչ մի իրավական հիմքեր չկան։

     «Արդարությունը հապաղում է, բայց միշտ էլ վերջում գալիս է»,- ասաց Աբովյանը։
    Աղբյուրը` Panorama.am






  • Orer.am | Գազանջատումներ են սպասվում



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ բնակավայրերի, Ձորաղբյուրի ամառանոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 31-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Այգեշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը


    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:30-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Փ․ Բյուզանդի, Մ․ Մկրտչյան, Մ․ Ադամյան, Հանրապետության փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի, Խորենացու, Թումանյան, Վազգեն Առաջինի, Պատկանյան, Կնունյանց, Բաղրամյան, Ալավերդյան, Վ․ Սարգսյան փողոցների, Անդրանիկի թաղամասի, Արագածի զանգվածի, ինչպես նաև Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Աղավնատուն, Դողս, Արագած, Ծաղկալանջ, Շահումյան, Դաշտ, Մոնթեավան, Այգեշատ, Ամբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ․ Արզումանյան նրբանցքների, Ձորք, Բաղաբերդ, Հալիձոր թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծավան բնակավայրի (ամբողջությամբ), Օձուն բնակավայրի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Դեբեդ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, ինչպես նաև Ուրցաձոր, Դաշտաքար և Գոռավան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, Երևանյան խճուղու թիվ 124-ից 176 (զույգ) հասցեների առանձնատների, թիվ 211-ից 243 (կենտ) հասցեների առանձնատների, Շահումյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թեղուտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։


    Հետևեք մեզ՝ այստեղ