Category: Orer

  • Բյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿ



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։

     

    ՀՎԿԱԿ-ը սերտ համագործակցում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի, Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և մյուս շահագրգիռ գործընկեր կազմակերպությունների հետ՝ վարակի հետագա տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով։

     

    Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշների նմուշառումներ․

     

    – վերցվել է 14 ջրի նմուշ,

     

    – վերցվել է 13 կենսաբանական նմուշ բուժառուներից։

     

    Լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։

     

    Կենսաբանական նմուշների լաբորատոր արդյունքները դեռևս պատրաստ չեն։

     

    Այն ջրային կետերում, որտեղ հայտնաբերվել են շեղումներ, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Միաժամանակ նմուշառումներ են կատարվում նաև նոր արձանագրված աղիքային վարակի օջախներում։

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք Չալաբյան

    Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք Չալաբյան

  • Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն Մանվելյան

    Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն Մանվելյան

  • Անհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ Ադամյան

    Անհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ Ադամյան

  • Հայաստանում կալանք տալու համատարած պրակտիկան բացարձակ անհամարժեք է և հակասում է մեր Սահմանադրությանը․ Ավետիք Չալաբյան

    Հայաստանում կալանք տալու համատարած պրակտիկան բացարձակ անհամարժեք է և հակասում է մեր Սահմանադրությանը․ Ավետիք Չալաբյան

  • Այս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ Մբապե

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Անգլիայից կրած 4:6 հաշվով պարտությունը։

    «Մենք չհաղթեցինք, խայտառակություն է, ցավալի է Դեշամի համար։ Մենք ցանկանում էինք նրա համար լավ բան անել վերջին խաղում։ Առաջին խաղակեսից տպավորություն է, որ մենք վատ դրության մեջ դրեցինք Դեշամին, բայց մենք բացարձակապես չէինք ցանկանում դա։ Այս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա»,- Մբապեի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը։

    Հիշեցնենք, որ սա Դեշամի գլխավորությամբ հավաքականի վերջին խաղն էր։

  • 2026-07-18 23:28:23 «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասին

    2026-07-18 23:28:23 «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասին

  • Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր Կամենդատյան

    Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր Կամենդատյան

  • Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ Սավգուլյան

    Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ Սավգուլյան

  • Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»



    Միջազգային


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    pravda.ru-ն «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ալմազ-Անտեյ ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Պոդբերյոզկինը pravda.ru-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ասել է, որ ընդօրինակելով արևմտյան երկրների վարքագիծը՝ Հայաստանը միտումնավոր հրաժարվում է կատարել դաշնակիցների նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունները։ Խոսքը ՀԱՊԿ–ի բյուջեի նկատմամբ պարտքերի մասին է։ Պոդբերյոզկինը նշել է, որ Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը ցանկացած վճարում չափազանց ցավոտ է դարձնում, չնայած հաշիվները վճարելու դժկամությունը հիմնականում քաղաքական բնույթ ունի։ Մասնագետի խոսքով, հանրապետության ղեկավարությունը կարդարացնի իր գործողությունները՝ հղում անելով «հանգամանքների փոփոխությանը», և դա կանի՝ հետևելով Կիևի կամ Վաշինգտոնի օրինակին, որոնք տարիներ շարունակ անտեսել են միջազգային կազմակերպություններին կատարվող վճարումները։ «Հայաստանի համար ցանկացած սահմանափակում և ցանկացած վճարում այժմ նշանակալի է, քանի որ տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և շարունակում է վատթարանալ, դա ակնհայտ է։ Արդյո՞ք նա կվճարի պարտքը։ Ես այդպես չեմ կարծում։ Նա արդեն իսկ անկանոն է եղել իր վճարումներում, և հիմա կհրաժարվի որևէ բան վճարել», – բացատրել է նա։


    Մասնագետը Երևանի հարաբերությունները ՀԱՊԿ գործընկերների հետ բնութագրել է որպես «վերջին օրերի»։ Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ինտեգրել երկիրը այն կառույցներին, որոնք վաղուց դադարել են լինել զուտ տնտեսական միություններ. Երևանի վտանգավոր կախվածությունը ԵՄից լուրջ ռիսկեր է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար։ «Միակ հարցն այն է, թե ինչպես է Փաշինյանը օգտագործելու իր նախկին դաշնակիցներին՝ ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև այլ երկրներին, քանի որ ձգտում է միանալ թշնամական դաշինքի։ Եվրամիությունը դարձել է ոչ թե տնտեսական, այլ ռազմաքաղաքական դաշինք։ Հետևաբար, նա փաստացի անցել է թշնամու կողմը», – հավելել է Պոդբերյոզկինը։


    Պրոֆեսորը հիշեցրել է վերջին պատմական փորձը, երբ խոշոր ֆինանսական ներարկումները չեն երաշխավորել գործընկերների հավատարմությունը: Ավելին, Արժույթի միջազգային հիմնադրամի վարկն է դարձել Հայաստանի նոր պարտքային շղթայի առաջին վճարումը: Պոդբերեզկինը ընդգծել է, որ պարտավորությունների ժամանակին կատարումն այսօր ոչ միայն իրավական պատասխանատվության, այլ նաև միջազգային բարոյականության նշան է։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ երկրի ղեկավարության փորձը՝ արտաքին քաղաքականությունում նստել երկու աթոռի վրա, տանում է փակուղի: Միևնույն ժամանակ, առևտրային շրջափակումը ստիպում է Հայաստանի իշխանություններին վերանայել կախվածության աստիճանը ռուսական շուկայից:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում