Category: Orer

  • Երեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝


    10:00-12:00 Աշտարակի խճուղի 41, 43, 51 տեղամասեր և Սիլիկյան 5-րդ փողոց՝ մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-12:00 Անդրանիկի փողոց 123, 125 շենքեր, Ճառագայթային Ա, Բ, Գ, Վ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզի՝

    11:00-14:00 Վանաշեն գյուղ մասնակի,

    Հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Վայոց Ձորի մարզի՝

    11:00-14:00 Գոմք, Կապույտ գյուղեր,

    Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Վայոց Ձորի մարզի՝

    11:00-14:00 Զառիթափ գյուղ մասնակի

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին


    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Իշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում

    Իշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում

  • Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Շվեյցարիայի Բիլ քաղաքում շախմատի Biel Chess Festival 2026 շրջանային մրցաշարի Masters խմբում անցկացվել է արագ շախմատի մրցաշար, գրում է shantnews-ը։

    6 գրոսմայստերների պայքարում հաղթող է դարձել Լևոն Արոնյանը (ԱՄՆ), ով 10 հնարավորից վաստակել է 9 միավոր։ Ադրբեջանցի Այդին Սուլեյմանլին 6 միավորով գրավել է երկրորդ տեղը։

    Մասնակիցները կմրցեն նաև դասական և կայծակնային շախմատի ձևաչափերով, և հաղթողը կորոշվի երեք մրցաշարերի արդյունքների գումարով:



    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Orer.am | Ուկրաինան նոր վարչապետ ունի

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ուկրաինայի Գերագույն ռադան նոր վարչապետ է նշանակել Սերգեյ Կորեցկուն, որը նախկինում ղեկավարում էր «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությունը: Նա կփոխարինի Յուլիա Սվիրիդենկոյին։

    Նոր վարչապետը Ռադային է ներկայացրել 16 նախարարից բաղկացած թեկնածուների ցուցակ, բացառությամբ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների, որոնց թեկնածությունները պետք է առաջարկի Վլադիմիր Զելենսկին։ Գերագույն ռադան քվեարկել է նոր կառավարության նախարարների նշանակման օգտին:

  • ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»

    ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»

  • Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն



    Մշակույթ


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահում բացվել է Իրանական գրականության անկյուն։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը,  ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԻԻՀ դեսպանության հանրային դիվանագիտության ներկայացուցիչ Նեդա Ռաէֆիփուրը:

    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկացանք  որ, Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Հայաստանի ազգային գրադարանում Իրանական գրականության անկյան բացման կապակցությամբ՝ նշելով, որ նախաձեռնությունը կապահովի իրանական գրականության և մշակույթի առավել լայն հասանելիությունը Հայաստանում՝  նպաստելով իրանագիտության զարգացմանը։

    Նա նաև հիշեցրել է, որ նախորդ տարի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած այցի շրջանակում Իրանի ազգային գրադարանում և արխիվում բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվում են Հայաստանի պատմության և մշակույթի մասին գրքեր:

    «Այսպիսի ծրագրերը նպաստում են երկու ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանմանը, գիտելիքի տարածմանը և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների շարունակականությանը։ Հայաստանում բնակվում և կրթություն են ստանում բազմաթիվ իրանցիներ, ինչպես նաև բազմաթիվ հայեր ուսումնասիրում են իրանական մշակույթը, որոնք կարող են ուսումնառության   ընթացքում օգտվել  Ազգային գրադարանում առկա իրանական հարուստ գրականությունից՝ գիտական ժողովածուներից, բառարաններից, ուսումնական ձեռնարկներից և այլ հրատարակություններից։

    Մենք ապրում ենք թվային դարում, սակայն թվային նյութերը երբեք չեն կարող փոխարինել այս գեղեցիկ,  արվեստային ձևավորումներով  գրքերին»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

    Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի խոսքով՝ Հայաստանի ազգային գրադարանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ վստահության, մշակութային երկխոսության և երկարաժամկետ գործընկերության վրա։

    «Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուն այսօր համալրվեց իրանական գրականության  նոր հրատարակություններով։ Կարող եմ վստահաբար ասել, որ այս գրականությունը ծառայելու է իր նպատակին՝ հասանելի լինելով ինչպես իրանցի ընթերցողներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են իրանական գրականությամբ, մշակույթով, պատմությամբ, լեզվով և քաղաքակրթությամբ։ Մենք նույնպես պատրաստակամ ենք աջակցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային գրադարանում և արխիվում ձևավորված հայերեն գրականության հավաքածուի համալրմանը՝ այն դիտարկելով որպես մեր մշակութային համագործակցության կարևոր ուղղություններից մեկը»,- ասել է Աննա Չուլյանը։

    ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին ևս կարևորել է Իրանական գրականության անկյան ստեղծումը Հայաստանի ազգային գրադարանում՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:

    Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կողմից Հայաստանի ազգային գրադարանին է նվիրաբերվել 293 միավոր գրականություն՝ բառարաններ, գիտական աշխատությունների ժողովածուներ, ուսումնական ձեռնարկներ, կրոնական գրականություն, պոեզիայի ժողովածուներ, ժամանակակից գեղարվեստական գրականություն և այլ հրատարակություններ, որոնք համալրել են Հայաստանի ազգային գրադարանի իրանական գրականության հավաքածուն։

    Ներկայում Հայաստանի ազգային գրադարանում գրանցված են 647 իրանցի ընթերցողներ, որոնք օգտվում են գրադարանի տեղեկատվական ծառայություններից, ընթերցասրահներից և գրքային հավաքածուներից։

    Հայաստանի ազգային գրադարանում առկա է իրանական գրականության հարուստ և բազմաբովանդակ հավաքածու, որն ընդգրկում է 1780-ական թվականներից մինչև մեր օրերը հրատարակված գրքեր։ Հավաքածուում ներառված են պարսկերեն բնագրեր, հայերեն թարգմանություններ, ինչպես նաև հայերենից պարսկերեն թարգմանված հրատարակություններ՝ արտացոլելով հայ-իրանական գրական և մշակութային փոխգործակցության տարբեր փուլերը։

    Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակում 2022 թվականից ձևավորված է «Iranian Collection» թեմատիկ հավաքածուն, որը հնարավորություն է տալիս մեկ որոնմամբ ստանալ Հայաստանի ազգային գրադարանում պահպանվող իրանական գրականության ամբողջական մատենագիտական ցանկը։ Ներկայում հավաքածուն ներառում է 907 մատենագիտական գրառում։

    Իրանական գրականության անկյան բացման շրջանակում ցուցադրվել են նաև Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրականության հավաքածուի իրանական գրականության բացառիկ հրատարակություններից մի քանիսը: Դրանք ներկայացնում են XVIII–XIX դարերի իրանական և իրանագիտական գրատպության արժեքավոր նմուշները և Հայաստանի ազգային գրադարանի հազվագյուտ և արժեքավոր ֆոնդի բաղկացուցիչ մասն են կազմում։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան

    Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում։

    Ճնշող մեծամասնության դեպքում սահմանափակվում է նույնիսկ պատգամավորների՝ այդ մարդկանց այցելելու հնարավորությունը։

  • Խմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Ավանդաբար իռլանդական վիսկիների հիմնական տարբերությունը շոտլանդականից ծխի համի բացակայությունն է: Իռլանդացիներն իրենց ածիկը տորֆով չեն բովում։ Այնուամենայնիվ, կա մեկ բացառություն: Bushmills թորման գործարանը տասնամյակներ շարունակ օգտագործում էր շոտլանդական՝ տորֆը բովելու մեթոդը, ինչն այդ վիսկին ավելի շոտլանդական է դարձնում, քան իռլանդական: Ավելին, վիսկիի համար ջուր է վերցվում տորֆային ճահիճների միջով հոսող առվակից։


    Մեր օրերում Bushmills վիսկին պատրաստվում է դասական իռլանդական տեխնոլոգիայով, սակայն տորֆային ճահիճներից ջուր վերցնելը մնացել է։ Bushmills վիսկին մտել է 21-րդ դար՝ որպես Իռլանդիայում արտադրվող ամենահին և լավագույն վիսկիներից մեկը:


    Բաշմիլս գյուղի այդ թորման գործարանի պատմությունը սկսվել է 1608 թվականին, երբ Թոմաս Ֆիլիպսը Անգլիայի թագավորից ստացել է իր կոմսությունում վիսկի պատրաստելու իրավունք։ Ոչ մի հավաստի տեղեկություն չկա այն մասին, որ հենց Bushmills թորման գործարանում ու հենց այդ տարում են սկսել վիսկի արտադրել: Այնուամենայնիվ, հենց այդ տարին է արձանագրվում։ Ի դեպ, «1608» նշանը շշերի վրա սկսել է հայտնվել ընդամենը 30 տարի առաջ։ Դա զուտ մարքեթինգային քայլ էր, որը պետք է գրավեր նոր գնորդներ:

    Bushmills թորման գործարանի մասին առաջին հավաստի հիշատակումը թվագրվում է 1742 թվականով, իսկ Old Bushmills՝ Հին Բաշմիլս անվան գրանցման տարեթիվն ընդհանրապես 1784 թվականն է։ Դա, իհարկե, 1608 թվականը չէ, բայց այն իրավունք է տալիս այդ արտադրությունը համարել ոչ միայն Իռլանդիայի, այլ նաև Եվրոպայի հնագույններից մեկը: Ներկայիս ժամանակակից թորման շենքը, որը դարձել է զբոսաշրջիկների ուխտագնացության առարկա, վերակառուցվել է 1885 թվականին՝ այն բանից հետո, երբ հրդեհը ավերել էր հին շենքը։


    Old Bushmills-ի ոսկե դարաշրջանը եղել է 19-րդ դարի երկրորդ կեսերին: 1860-ականներին ֆիլոքսերայի համաճարակ է տարածվել Ֆրանսիայում, որը ոչնչացրել է խաղողի այգիների զգալի մասը։ Կոնյակի և արմանյակի արտադրության կրճատումը հանգեցրել է նրան, որ իռլանդական վիսկին դարձել է ավելի պահանջված, քան երբևէ։ Բայց սպիտակ շերտից հետո եկել է սև շերտը: Առաջին համաշխարհային պատերազմը և սպիրտային ըմպելիքների արգելքը Միացյալ Նահանգներում, իսկ հետո նաև Իռլանդիայում տնտեսական ցնցումները, որոնք կապված էին անկախության և Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, ստիպել են Bushmills-ի արտադրությունը համարյա դադարեցնել գրեթե բոլոր թորման արտադրամասերում:


    Այնուամենայնիվ, Bushmills-ն այն սակավաթիվ արտադրողներից է, որը մնացել է «ջրի երեսին», և Երկրորդ համաշխարհային պա տե րազ մի ավար տից հե տ ո O l d Bushmills-ը մնացել էր Իռլանդիայի միակ գործող թորման գործարանը: Այնուհետև ընկերությունը սահուն վերելք է ապրել, և 2005 թվականին ապրանքանիշը անցել է Diageo ալկոհոլային ըմպելիքների արտադրության խոշորագույն կոնցեռնին:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ


    1921- ՀԿ(բ)Կ կենտկոմի նիստում սխալ և անբավարար է ճանաչվել Լեռնային Ղարաբաղը Շուշի կենտրոնով Ադրբեջանի ԽՍՀ սահմաններում թողնելու և նրան մարզային լայն ինքնավարություն տալու մասին որոշումը և բողոք է գրվել դրա դեմ։


    1923- Վրաստանի կոմկուսի կենտկոմը որոշում է ընդունել Ախալքալաքն ու Ծալկան, որպես Թիֆլիսին տնտեսապես կապված շրջաններ, Վրացական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու նպատակահարմարության մասին:

    1931- ծնվել է հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ Վիկտոր Բալայանը:


    1992- Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ԼՂՀ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են սկսել գրավյալ Ներքին Հոռաթաղ, Մեծշեն և Մոխրաթաղ գյուղերի ուղղությամբ:


    2002-Թուրքիայի Բոդրում ծովափնյա բնակավայրում կայացել է հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի հանդիպումը 8-ամսյա ընդմիջումից հետո: Նոր հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

    2009- հայտնաբերվել են վթարի ենթարկված Թեհրան – Երևան չվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռի «սև արկղերը»:


    2011-Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը եթերազրկվել է «անորոշ ժամկետով»:


    2017-հայազգի հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը առավոտյան դուրս է եկել թուրքական Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և այդպես էլ չի վերադարձել (2014-ին Սևան Նիշանյանը 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով):

    2018-Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից վաղաժամկետ ազատ է արձակվել 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանը:


    2020- Տավուշում հուլիսյան բախումների ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները։ Գիշերը նրանք խոշոր դիվերսիոն հարձակում են ձեռնարկել և, ծանր կորուստներ կրելով, փախել մարտի դաշտից։


    ԱՇԽԱՐՀ

    1054 –Կոստանդնուպոլսում անհաջողությամբ են ավարտվել Հարավային Իտալիայում ազդեցության գոտիների վերաբերյալ բանակցությունները Հռոմի և Կոստանդնուպոլսի միջև, քրիստոնեական եկեղեցին բաժանվել է երկու մասի՝ կաթոլիկ և ուղղափառ:


    1439 –Անգլիայում ժանտախտի համաճարակի պատճառով պաշտոնապես արգելվել է համբուրվելը:


    1611-շվեդները գրավել են Նովգորոդը:

    1643 –հոլանդացի ծովագնաց դե Ֆրիզի արշավախումբը հայտնագործել է Սախալին կղզին:


    1661-ստոկհոլմյան բանկը թողարկել է առաջին եվրոպական բանկնոտները:


    1683- Թունյինի թագավորության բանակը Թայվան կղզու մոտ ջախջախվել է Ցին դինաստիայի ծովային ուժերի կողմից:

    1746 –ծնվել է իտալացի հոգևորական, աստղագետ Ջուզեպպե Պիացցին, որը հայտնագործել է առաջին փոքր մոլորակ Ցերերան:


    1769 –իսպանացի հետազոտող Գասպար դե Պորտալը հիմնադրել է Սան Դիեգո բազան՝ Կալիֆորնիան հետազոտելու համար:


    1790 –Կոլումբիայի մարզը, որը չէր մտնում ոչ մի նահանգի մեջ, որոշվել է դարձնել ԱՄՆ-ի կառավարության նստավայր:

    1860- շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելն առաջին անգամ փորձարկել է դինամիտը:


    1872-ծնվել է նորվեգացի բևեռախույզ, ճանապարհորդ Ռաուլ Ամուդսենը:


    1867 –ֆրանսիացի այգեգործ Ժոզեֆ Մոնիեն ամրանային բետոնի արտոնագիր է ստացել:

    1909 –հիմնադրվել է Audi ընկերությունը:


    1917 –Պետերբուրգում սկսվել է անարխիստների հուլիսյան ապստամբությունը:


    1919- գեներալ Դենիկինի սպիտակգվարդիական բանակը գրավել է Խերսոն քաղաքը:

    1920- դադարեցվել է Խորհրդային Միության շրջափակումը Անտանտի կողմից:


    1923- Բենիտո Մուսոլինին Իտալիայում արգելել է ազարտ խաղերը:


    1932 –Դոնեցկի մարզի մայրաքաղաքը Արտյոմովկայից (ներկայիս Բախմուտ) տեղափոխվել է Ստալինո (ներկայիս Դոնեցկ):

    1944 –Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերմանացիներից ազատագրված Մինսկում կայացել է պարտիզանական շքերթ:


    1945- ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում կատարվել է ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը:


    1965-բացվել է թունելը Մոնբլանի տակով, որը կապել է Ֆրանսիան Իտալիայի հետ:

    1979 –Սադամ Հուսեյնը դարձել է Իրաքի նախագահ:


    1989- վախճանվել է ավստրիացի աշխարհահռչակ դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը:


    1990 – Ուկրաինան անկախացել է ԽՍՀՄից:

    1994 –Շումեյկերով-Լևի գիսավորը բախվել է Յուպիտերին:


    1999-Բիլլ Գեյթսի «Մայքրոսոֆթ» կորպորացիայի արժեթղթերի արժեքը հասել է 100 միլիարդ դոլարի:


    1999-Ջոն Ֆիցջերալդ Քեննեդի կրտսերի վարած ինքնաթիռը, որի մեջ են եղել նաև նրա կինը՝ Կերոլինը, և կնոջ քույրը, անհետացել է Ատլանտյան օվկիանոսի ջրերի մեջ:

    2002-Վաշինգտոնի կենտրոնում բացվել է միջազգային լրտեսությանը նվիրված թանգարան:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»



    Միջազգային


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    rt.com-ն «Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել. ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ ստեղծված ԵՄ առաքելությունը, որը նպատակ ունի պայքարել «հիբրիդային սպառնալիքների» դեմ, սկսել է գործողություններ իրականացնել Հայաստանում: Նշվում է, որ այդ առաքելության անձնակազմը կաջակցի Երևանին կիբերսպառնալիքների, անօրինական ֆինանսական հոսքերի, ինչպես նաև արտասահմանից տեղեկատվական մանիպուլ յացիայի և միջամտության դեմ պայքարում: Հարկ է նշել, որ նմանատիպ առաքելություններ նախկինում ստեղծվել են Ուկրաինայում և Մոլդովայում:


    Քաղաքագետ Դմիտրի Ժուրավլ յովի խոսքով, Հայաստանում ԵՄ նոր կառույցը ուղղված կլինի Ռուսաստանի դեմ պայքարին: «Ֆորմալ առումով նրանք ցանկանում են «պաշտպանել» հայերին Ռուսաստանից եկող ենթադրյալ սպառնալիքից։ Իրականում սա նշանակում է, որ նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ։ ԵՄ-ն այնտեղ ստեղծում է ազդեցության ենթակառուցվածք, ընդլայնում և բարդացնում այն։ Նրանք արդեն ազդեցություն ունեին Հայաստանում, և հիմա դրա համար մեխանիզմներ են կառուցում, որոնք, ի թիվս այլ բաների, ուղղված են այնտեղ այլ երկրների ներկայությունը կանխելուն», – բացատրել է փորձագետը rt.com-ին տված մեկնաբանության մեջ։


    Նմանատիպ կարծիք ունի նաև RUDN համալսարանի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը։ «ԵՄ կառույցները վաղուց են ներկայացված Հայաստանում քաղաքացիական հասարակության մակարդակով։ Այդ փոքր երկրում գործում են բազմաթիվ տարբեր կազմակերպություններ, մեկ շնչի հաշվով ՀԿ-ների թիվն անհավանական է։ Սա ցույց է տալիս, որ ԵՄ–ն շատ սերտորեն համագործակցում է Հայաստանի և նրա հասարակության հետ՝ հետապնդելով մեկ պարզ նպատակ, այն է՝ հեռացնել Երևանը Մոսկվայի աշխարհաքաղաքական, տնտեսական և առևտրային ազդեցությունից», – ընդգծել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ի ընդլայնվող ներկայությունը հետխորհրդային տարածքում ուղղակի սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի շահերի համար։ «Եվրոպական դրամաշնորհներն արդեն հանգեցրել են Ուկրաինայի և Բալթյան երկրների վերաձևավորմանը և ներկայում գործում են Մոլդովայում։ Հետևաբար, չպետք է թերագնահատել այդ սպառնալիքը», – նշել է փորձագետը։

    Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությունը անխուսափելիորեն կվնասի հայկական բիզնեսին և Հայաստանի ընդհանուր տնտեսական համագործակցությանը ԵԱՏՄ-ի հետ։ «Եթե Հայաստանը օգտվի եվրոպական շուկայում արտոնություններից, Ռուսաստանը չի կարողանա թույլ տալ նրան օգտվել մեր միության երկրներում արտոնություններից, քանի որ այդ դեպքում մեր «մաքսային ցանկապատը» կխախտվի, և Հայաստանի միջոցով կհայտնվի հսկայական անցք։ Հետևաբար, եթե Երևանը պնդի որևէ արտոնության վրա եվրոպական ինտեգրման շրջանակներում, մենք ստիպված կլինենք քննարկել նրա կարգավիճակը մեր միությունում փոխելու հարցը», – եզրափակել է Ժուրավլ յովը։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում