Category: Oragir.live

  • Ուժեղ կարկուտ է տեղում Լանջիկում


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։


    Տեսանյութին կից՝ Սուրենյանը գրել է․ «Ուժեղ կարկուտ Շիրակի մարզի գյուղ Լանջիկում»։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Վաղարշապատի բաժնի հրշեջ-փրկարարական ջոկատի (վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ), ինչպես նաև հուլիսի 12-ից որպես անհետ կորած որոնվող 74-ամյա Վալյա Հովագիմյանի հարազատների որոնողական աշխատանքների արդյունքում Ոսկեհատ-Գետաշեն գյուղամիջյան ճանապարհին՝ հարակից դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է Վալյա Հովագիմյանի մարմինը։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մի քանի օր շարունակ հարազատները որոնողական աշխատանքներ են կատարել, որին միացել են նաև փրկարարները։

    Հուլիսի 12-ին՝ առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող «Դավիդնոց»-ի մոտակայքում 74-ամյա Վալյա Հովագիմյանը դուրս էր եկել տանից և այլևս չէր վերադարձել։

    Ընտանիքի անդամները դիմել էին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին։

    Պարզվել էր, որ կինը գնացել էր դեպի Ոսկեհատ գյուղի ուղղությամբ, ինչի վերաբերյալ առկա էին նաև տեսագրություններ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBank


    Տնտեսություն





    Պլանավորո՞ւմ եք Ձեր ամառային հանգիստը կամ հերթական ուղևորությունը։ Idram&IDBank հավելվածի օգտատերերն ունեն Flyone Armenia ավիաընկերության հետ մեկնարկած նոր արշավին մասնակցելու բացառիկ հնարավորություն։ 

    Հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը ներառյալ Flyone Armenia ավիաընկերության պաշտոնական կայքում կատարեք առցանց վճարում Idram&IDBank հավելվածով և ստացեք կատարված վճարումների մինչև 25% ակնթարթային idcoin։

     Ինչպե՞ս մասնակցել և ստանալ idcoin. 

    1. Այցելեք Flyone Armenia-ի պաշտոնական կայք և ընտրեք Ձեր ավիատոմսերը։
    2. Վճարման եղանակներից ընտրեք Idram&IDBank հավելվածը:
    3. Որպես վճարման աղբյուր նշեք հավելվածին կցված Ձեր բանկային հաշիվը, վճարային քարտը, դրամապանակը կամ օգտվեք Rocket Line հնարավորությունից` վճարելով հետո՝ 60 ամսում։
    4. Վճարումը հաստատելուց հետո idcoin-ները հաշված վայրկյանների ընթացքում կլինեն Ձեր Idram&IDBank հավելվածում։

    Կարևոր մանրամասներ.

    • Առավելագույն սահմանաչափ. Արշավի ողջ գործողության ընթացքում յուրաքանչյուր մասնակից կարող է կուտակել հանրագումարային առավելագույնը 25,000 idcoin (հարկումից հետո, հարկերը վճարվում են Բանկի կողմից):
    • Ի՞նչ է idcoin-ը. Սա հավատարմության թվային միավոր է, որը կուտակվում է Ձեր Idram&IDBank հավելվածում և Idplus լոյալության հարթակում։ Կուտակված idcoin-ներով կարող եք կատարել Idram&IDBank հավելվածում QR-վճարումներ գործընկեր վաճառակետերում (1 idcoin = 1 ՀՀ դրամ):
    • Հատուկ նվեր նոր հաճախորդներին. Եթե դեռ IDBank-ի հաճախորդ չեք, բայց արշավի ընթացքում Idram&IDBank հավելվածով կիրականացնեք սինքրոնացում և կդառնաք Բանկի հաճախորդ, ապա արշավի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կստանաք լրացուցիչ 1000 idcoin նվեր (հարկումից հետո)։

    Արշավի ամբողջական պայմաններին և idcoin-ի սպասարկման կանոններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

    Նշենք, որ idcoin-ը տրամադրվում է IDBank-ի կողմից։

    Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 010-59-33-33

    ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ



  • Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան

    Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան

  • Oragir.live | Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն… «Փաստ»


    Քաղաքականություն





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Այս օրերին շարունակվում են իշխանության ցուցումով փակված մի շարք ընկերությունների աշխատողների բողոքի դրսևորումները: Երեկ այդ ցույցերի մասնակիցներից մեկը, նկարագրելով ստեղծված իրավիճակը, սրտանց ասաց. «Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…»:

    Չէ՛, եղբա՛յր, կառավարությունը չկա: Ու չի եղել: Ու ոչ թե այն պատճառով չի եղել կամ չկա, որովհետև կառավարության ղեկավարը ձեզ ու էլի մի քանի հազար մարդու գործից, եկամտից, տնից-տեղից կտրել է ու գնացել «վաստակած» արձակուրդ, սարերով ու ձորերով: Դասական իմաստով՝ կառավարություն Հայաստանում արդեն վաղուց չկա: Կառավարության փոխարեն Հայաստանում կա քաղաքական մի խումբ, որն ամեն ինչ իր գրպանն է դրել՝ գործադիր իշխանությունը, պետական բոլոր կառույցները, անկախ համարվող կառույցները, իրավապահ ու քննչական մարմինները, դատարանները: Ու այդ խումբը զբաղված է բացառապես մի երկու-երեք բանով. իրենց անձնական բարեկեցությունն ապահովելով, ընդդիմադիր, ազգային գործիչներին դատելով, մարդկանց սեփականությունը խլելով, պարզապես՝ վատություն անելով և ադրբեջանական ու թուրքական պահանջները կատարելով: Հա, լավ, համոզեցիք, մի քիչ էլ անորակ ասֆալտ անելով:

    Կառավարությո՞ւն: Ի՞նչ կառավարություն: Կառավարությունը այն բանի համար է, որ երկրի, պետության շահերը պաշտպանի, որ տնտեսության հիմնական ուղղությունների կենսունակությունն ու անխոչընդոտ ընթացքն ապահովի: Կառավարությունն այն բանի համար է, որ մարդկանց, առանձին խմբերի, կոնկրետ ոլորտների խնդիրներով զբաղվի, լուծի այդ խնդիրները, կարգավորի ծագած հարցերը: Կառավարությունը մարդկանց բարեկեցությունն ապահովելով զբաղվելու համար է, այլ ոչ թե գործազուրկ դարձնելու, ամենօրյա ռեժիմով վատություն անելու համար: Կարճ ասած՝ կառավարությունը մարդկանց ու երկրի համար մի լավ բան անելու համար է: Հիմա նշվածներից որո՞վ են զբաղվում: Ոչ մեկով: Լրիվ հակառակն է: Ուրեմն՝ ի՞նչ կառավարություն: Ախ, հա, քիչ էր մնում մոռանայինք. այդ խումբը մեկ էլ հարկեր ու տուգանքներ է կարողանում քերթել: Եվ ինքն իրեն խոշոր պարգևավճարներ դուրս գրել է կարողանում…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • Oragir.live | Ուկրաինան նոր վարչապետ ունի

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ուկրաինայի Գերագույն ռադան նոր վարչապետ է նշանակել Սերգեյ Կորեցկուն, որը նախկինում ղեկավարում էր «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությունը: Նա կփոխարինի Յուլիա Սվիրիդենկոյին։

    Նոր վարչապետը Ռադային է ներկայացրել 16 նախարարից բաղկացած թեկնածուների ցուցակ, բացառությամբ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների, որոնց թեկնածությունները պետք է առաջարկի Վլադիմիր Զելենսկին։ Գերագույն ռադան քվեարկել է նոր կառավարության նախարարների նշանակման օգտին:

  • Ղրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ղրիմի Հանրապետությունում 2 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռ:

    Ուկրաինական «Օմեգա» հատուկ նշանակության ստորաբաժանումը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Ղրիմի Սակի օդանավակայանում ռուսական ռմբակոծիչը խոցելու համար։


    Ըստ ստորաբաժանումների՝ ինքնաթիռը պատրաստվել է հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքին։ 



    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի Խմարային


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի Խմարային:

    Մինչև իրավական ընթացակարգերի ավարտը Խմարան կկատարի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնակատար։ Դրանից հետո նախագահը կդիմի Ռադային՝ իր նշանակմանն աջակցելու խնդրանքով։

    Եվգենի Խմարան գեներալ-մայոր է: 2011 թվականից ծառայել է «Ալֆա» հատուկ նշանակության ստորաբաժանումում, 2023 թվականին ղեկավարել է «Ա» հատուկ գործողությունների կենտրոնը, իսկ 2026 թվականի հունվարից՝ որպես ՀՊԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել։


    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց տանող հատվածում՝ կամրջի վրա, Երևանի բնակիչ 22-ամյա Մարատ Գ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։


    Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար


    Քաղաքականություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման գործում ունեցած անփոխարինելի դերակատարման համար։

    Ադրբեջանի նախագահն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝  շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահին նաև Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում իր ունեցած ելույթով կիսվելու համար, որում Ալիևը Թրամփին բնութագրել էր որպես «խաղաղության մարդ»։

    Ալիևը նշել է, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած պատմական գագաթնաժողովի առաջին տարեդարձին մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ։

    «Առիթն օգտագործելով՝ կրկին իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում  Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության առաջմղման գործում Ձեր անփոխարինելի դերակատարման համար։ Ձեր առաջնորդությունը պատմական ներդրում է ունեցել մեր տարածաշրջանը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը մոտեցնելու գործում։ Դուք իսկապես խաղաղության մարդ եք»,- գրել է Ադրբեջանի նախագահը։

    Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են միմյանց միջև խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո թե Հայաստանի, թե Ադրբեջանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։ 

    Հետևեք մեզ՝ այստեղ