Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան
ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ավետիք Չալաբյանի էջը վարում է Հանրային պաշտպանական խումբը
Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան
ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ավետիք Չալաբյանի էջը վարում է Հանրային պաշտպանական խումբը
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, մի շարք նախարարություններում և պետական կառավարման այլ մարմիններում վերջին շրջանում բավական մեծ թվով մարդիկ են կա՛մ արդեն ազատվել աշխատանքից, կա՛մ պատրաստվում դիմում գրել։
Բանն այն է, որ մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է: Ընդ որում, խոսքը քաղաքական կողմնորոշման մասին չէ, քանի որ այդ մարդիկ անցած տարիներին շարունակել են աշխատել ՔՊ-ի հետ: Խոսքն այն մասին է, որ գնալով ավելի հաճախակի են դարձել պարտադրանքները՝ սոցիալական ցանցերում ակտիվորեն «շեյր անել» ոչ միայն տվյալ գերատեսչության, այլև ընդհանրապես կառավարության գործունեությանն առնչվող հրապարակումները, էլ չասած՝ Նիկոլ Փաշինյանի գրառումների մասին: Շատերի համբերության բաժակը վերջնականապես լցվել է՝ հատկապես կապված հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի եզրափակիչ հանրահավաքի հետ: Բոլոր աշխատակիցներին հասկացրել են, որ այդ հավաքին ներկա լինելը խորհրդային «կամավոր-պարտադիր» սկզբունքով է, հակառակ դեպքում եզրակացություններ կարվեն: Սակայն եզրակացություններ անելուն շատերը չեն էլ սպասել, իրենք են եզրակացություն արել և ազատման դիմումներ գրել:
Մեր զրուցակիցները նաև նշում էին, որ պատճառը միայն սա չէ. այլևս անհնար է այս իշխանության օրոք աշխատել պետական կառավարման համակարգում, քանի որ նախ՝ գրեթե բոլոր համակարգերում քաոս է, պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը որևէ դեր չունեն, աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, գումարած՝ ընթանում է տոտալ քպականացում: Մեր տեղեկություններով, ոմանք անկեղծ հույս են ունեցել, որ հունիսի 7-ի ընտրություններով իշխանափոխություն կլինի, և պետական համակարգը կընկնի ռելսերի մեջ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումը։
CENTCOM-ի հաղորդմամբ՝ շրջափակումը կվերաբերի այն նավերին, որոնք մուտք են գործում իրանական նավահանգիստներ և առափնյա գոտիներ կամ լքում դրանք։ Միևնույն ժամանակ նշվում է, որ սահմանափակումները չխախտող առևտրային նավերը կշարունակեն մուտք ունենալ տարածաշրջանի ջրեր։
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության նախարարության վերակազմավորումը (կամ առանձնացումը) տարիներ շարունակ եղել է հանրային և մասնագիտական քննարկումների կենտրոնում։
Ոլորտի ռազմավարական նշանակությունը՝ պարենային անվտանգությունից մինչև ժողովրդագրական կայունություն, պահանջում է թիրախային և կենտրոնացված կառավարում։
Ստորև ներկայացված է ՀՀ Գյուղատնտեսության նորացված նախարարության (ԳՆ) ստեղծման հայեցակարգը ՝ հատուկ շեշտադրելով դրա պիտանիության, արդյունավետության և կենսունակության բաղադրիչը , որպեսզի այն չվերածվի հերթական բյուրոկրատական ապարատի։
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ․ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ
1. Տեսլական և Առաքելություն
Տեսլականը. Դարձնել Հայաստանը բարձր տեխնոլոգիական, էկոլոգիապես մաքուր և մրցունակ գյուղատնտեսություն ունեցող երկիր, որն ապահովում է սեփական պարենային անվտանգությունը և ունի արտահանման բարձր դիվերսիֆիկացված պոտենցիալ։
Առաքելությունը. Գյուղական համայնքների համաչափ զարգացում, ջրային և հողային ռեսուրսների արդյունավետ կառավարում, և հայկական ագրոարտադրանքի համաշխարհային բրենդավորում։
2. Պիտանիության և Կենսունակության Բաղադրիչ (Ինչո՞ւ և Ինչպե՞ս)
Նախարարության «պիտանիությունը» պետք է հիմնված լինի ոչ թե գործառույթների կրկնօրինակման, այլ կոնկրետ խնդիրների լուծման և արժեքի ստեղծման վրա։
Ա. Գործառութային տարանջատում (Anti-Bureaucracy)
Որպեսզի նախարարությունը չլինի ուղղակի թղթաբանական կառույց, այն պետք է գործի 3 հիմնական սկզբունքով.
1. Քաղաքականություն մշակող, ոչ թե տնտեսվարող. Նախարարությունը չպետք է զբաղվի պարարտանյութի կամ սերմացուի ուղղակի բաշխմամբ։ Դրա դերը պետք է լինի խաղի կանոնների սահմանումը, սուբսիդավորման ճիշտ մեխանիզմների մշակումը և որակի վերահսկողությունը։
2. Թվայնացում և «Մեկ պատուհան». Բոլոր ծառայությունները (հողերի գրանցում, սուբսիդիաների դիմումներ, թույլտվություններ) պետք է իրականացվեն թվային հարթակների միջոցով՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը և կրճատելով աշխատակազմի ուռճացվածությունը։
3. Կատարողականի հիմնական ցուցանիշներ (KPI). Նախարարության յուրաքանչյուր վարչություն պետք է ունենա հստակ տարեկան KPI-ներ (օրինակ՝ անմշակ հողերի կրճատման տոկոս, կաթիլային ոռոգման ներդրման ծավալներ, արտահանման աճ)։ Ցուցանիշները չկատարելու դեպքում կառուցվածքը ենթարկվում է օպտիմալացման։
Բ. Նպատակահարմարության հիմնավորումը (Ինչո՞ւ առանձին նախարարություն)
Կենտրոնացված ռազմավարություն. Էկոնոմիկայի նախարարության կազմում գյուղատնտեսությունը հաճախ դիտվում է որպես երկրորդական ոլորտ՝ զիջելով առևտրին, արդյունաբերությանը կամ տուրիզմին։ Առանձին կառույցը թույլ կտա ունենալ 100% կենտրոնացում հենց այս ոլորտի վրա։
Ճգնաժամային կառավարում. Կլիմայական փոփոխությունները (երաշտ, կարկուտ, ջրի սակավություն) պահանջում են արագ արձագանքման օպերատիվ շտաբ, ինչը հնարավոր է իրականացնել միայն ճկուն և ինքնուրույն գերատեսչության միջոցով։
3. Նախարարության Կառուցվածքային Բլոկները (Հիմնական Ուղղություններ)
1. Ռեսուրսների և Ջրային կառավարման վարչություն
Խնդիրը. Ոռոգման ջրի կորուստների կրճատում (ներկայումս ՀՀ-ում կորչում է ջրի զգալի մասը), հողերի խոշորացման ծրագրեր և չմշակվող հողերի ներգրավում շրջանառության մեջ։
Գործիքակազմը. Ջրային կոմիտեի սերտ ինտեգրում ԳՆ-ին (ջուրն ու գյուղատնտեսությունը չեն կարող առանձին գերատեսչություններում լինել)։
2. Տեխնոլոգիաների և Ինովացիաների վարչություն (AgTech)
Խնդիրը. Ավանդական, անարդյունավետ գյուղատնտեսությունից անցում դեպի «խելացի» լուծումներ։
Գործիքակազմը. Կաթիլային համակարգերի ներդրման համատարած աջակցություն, հակակարկտային ցանցերի սուբսիդավորում, սենսորային և դրոնային տեխնոլոգիաների կիրառում հողերի մոնիտորինգի համար։
3. Շուկաների զարգացման և Բրենդավորման վարչություն
Խնդիրը. Գյուղացուն ազատել միջնորդներից և ապահովել կայուն իրացում։
Գործիքակազմը. «Made in Armenia» էկոլոգիական բրենդի ստեղծում և առաջխաղացում արտերկրում, լոգիստիկ և սառնարանային հանգույցների (Hub-երի) ստեղծում պետություն-մասնավոր գործընկերությամբ։
4. Ֆինանսավորում և Ինքնաբավություն
Նախարարությունը չպետք է լինի միայն բյուջետային միջոցներ սպառող։ Դրա պիտանիությունը կայանում է նաև նոր ֆինանսական հոսքերի ներգրավման մեջ.
Կանաչ ֆոնդեր. Միջազգային դոնորներից (ՄԱԿ, ԵՄ, Համաշխարհային Բանկ) կլիմայի փոփոխության դեմ պայքարի և «կանաչ» գյուղատնտեսության համար դրամաշնորհների ներգրավում։
Ագրոապահովագրություն.Պետության մասնակցությամբ ապահովագրական համակարգի կատարելագործում, ինչը կնվազեցնի բնական աղետների ժամանակ բյուջեից ուղղակի փոխհատուցումների բեռը։
Ամփոփում
Գյուղատնտեսության նախարարության ստեղծումը պետք է լինի ոչ թե հետադարձ քայլ դեպի անցյալի կաբինետային կառավարումը, այլ **ժամանակակից, ճկուն, տեխնոլոգիական և վերլուծական կենտրոնի** ստեղծում։ Այս մոդելով աշխատող նախարարությունն անմիջապես կապացուցի իր պիտանիությունը՝ բարձրացնելով Հայաստանի պարենային անվտանգությունն ու գյուղացու կենսամակարդակը։
Ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մուտքի սահմանափակումներից հետո տեղական արտադրող-արտահանողները հայտնվել են տնտեսական անդառնալի կորուստների վտանգի առաջ։ Սակայն իրական խնդիրը ոչ թե միայն ռուսական շուկայի փակումն է, այլ գործող իշխանությունների կողմից շուկաների դիվերսիֆիկացիայի վերաբերյալ տարիներ շարունակ հնչեցված հայտարարությունների և իրական քայլերի միջև գոյացած աղետալի անդունդը։ Ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ 2026 թվականի հունիս ամսվա պաշտոնական տվյալների՝ արտահանման այլընտրանքային ուղիներ գործնականում չեն ստեղծվել, իսկ Եվրոպական Միության շուկա մուտք գործելու վերաբերյալ իշխանությունների հայտարարությունները պարզապես քաղաքական պոպուլիզմի և իրականությունից կտրված իլյուզիաների արդյունք էին։
Հունիս ամսվա տվյալների համեմատությունը ցույց է տալիս ոլորտում տիրող ճգնաժամի իրական չափերը։ Եթե 2025թ. հունիսին ընդհանուր արտահանումը կազմել էր 31,738 տոննա, ապա 2026թ. հունիսին այն նվազել է՝ հասնելով 8,095 տոննայի։ Արձանագրվել է մոտ 23,643 տոննայով պակաս բերքի արտահանում, ինչը կազմում է 74.5% անկում։ Առավել ցնցող է ռուսական ուղղության վիճակագրությունը. 2025թ. հունիսին ՌԴ էր արտահանվել մոտ 27,937 տոննա պտուղ-բանջարեղեն՝ հիմնականում բարձր պահանջարկ ունեցող ծիրան, լոլիկ, պղպեղ և կեռաս, մինչդեռ 2026թ. հունիսին այդ ծավալները կազմել են ընդամենը 110.4 տոննա՝ հիմնականում թութ և խնձոր։ Արտահանումը Ռուսաստան նվազել է ավելի քան 27,826 տոննայով՝ գրանցելով 99.6% անկում, ինչը փաստում է, որ, չնայած քաղաքական իշխանությունների տարբեր հավաստիացումներին, շուկան հայկական մթերքի համար գործնականում շարունակում է մնալ փակ։
Ծաղկի արտահանման ոլորտը, որը վերջին տարիներին դինամիկ զարգացում էր ապրում, նույնպես կաթվածահար վիճակում է։ 2025թ. հունիսին դեպի ՌԴ արտահանվել էր 5,784,071 հատ ծաղիկ, սակայն 2026թ. հունիսին հատով չափվող արտահանում դեպի Ռուսաստան ընդհանրապես չի իրականացվել։ Ընդհանուր առմամբ, ծաղիկների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի նվազել է շուրջ 50.3%-ով։
Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, ապա ըստ ՀՀ կառավարության պաշտոնական տվյալների, գործնական արդյունքներ դեռևս չկան։ ԵՄ շուկա մուտք գործելու անհնարինությունը պայմանավորված է մի շարք համակարգային խնդիրներով, որոնց լուծման ուղղությամբ պետությունը քայլեր չի ձեռնարկել։ Ֆիտոսանիտարական և սերտիֆիկացման խիստ չափանիշները, ԵՄ-ի կողմից ճանաչված լաբորատոր և սերտիֆիկացման ենթակառուցվածքների բացակայությունը, լոգիստիկ խնդիրները և բեռնափոխադրումների ծայրահեղ բարձր ինքնարժեքն իրականում ստեղծել են անհաղթահարելի արգելքներ։ Մանր և միջին ֆերմերներին չի տրամադրվել պետական աջակցություն՝ ԵՄ-ի պահանջվող միջազգային սերտիֆիկատներ ձեռք բերելու համար, ինչը նրանց զրկել է մրցունակությունից։
Պտուղ-բանջարեղենի և ծաղկի արտահանման նման կտրուկ անկումը նշանակում է ոչ միայն տասնյակ միլիոնավոր դոլարների տնտեսական կորուստ, այլև հարյուրավոր ջերմոցային տնտեսությունների, ֆերմերների և լոգիստիկ ընկերությունների սնանկացման ուղղակի վտանգ։ Երբ արտադրողը զրկված է իր աշխատանքի արդյունքը վաճառելու հնարավորությունից, սկսվում է գյուղի ամայացման և գյուղատնտեսական հողերի անմշակ մնալու գործընթացը։ Հայկական գյուղատնտեսությունն ամեն օր կորցնում է իր ներուժը, իսկ իշխանությունները շարունակում են բավարարվել անբովանդակ հայտարարություններով՝ ֆերմերին իր խնդիրների հետ մենակ թողնելով։
Տիգրան Դումիկյան
Վերլուծաբան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ։
Հետևեք մեզ՝ այստեղ
Հայազգի անվանի ջութակահար Հայկ Կազազյանը հանդես կգա որպես մենակատար Մադեյրայի դասական նվագախմբի (Orquestra Clássica da Madeira) 2025/2026 համերգաշրջանի փակման հանդիսավոր համերգին՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Համերգը կկայանա 2026 թվականի հուլիսի 18-ին Մադեյրայի Կոնգրեսների կենտրոնում (Centro de Congressos da Madeira)՝ միջազգային հեղինակություն վայելող դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ։
Համերգային երեկոյի առանցքում կլինի Արամ Խաչատրյանի հանրահայտ Ջութակի կոնցերտը՝ 20-րդ դարի ջութակի համար գրված ամենափայլուն և սիրված ստեղծագործություններից մեկը։ 1940 թվականին գրված և լեգենդար ջութակահար Դավիթ Օյստրախին նվիրված այս գլուխգործոցը համադրում է հայկական ժողովրդական երաժշտությունից բխող ինքնատիպ մեղեդայնությունը, հզոր ռիթմային էներգիան, վառ նվագախմբային գունապնակը և բացառիկ վիրտուոզությունը։
Միջազգային երաժշտական ասպարեզում լայն ճանաչում ունեցող Հայկ Կազազյանը, որը հայտնի է իր արտահայտիչ երաժշտական մտածողությամբ, կատարողական նուրբ զգացողությամբ և տեխնիկական անթերի վարպետությամբ, բազմիցս արժանացել է երաժշտասերների և քննադատների բարձր գնահատականին։ Նրա մեկնաբանությունները առանձնանում են խոր հուզականությամբ, ոճական ճշգրտությամբ և բացառիկ բեմական ներկայությամբ, ինչի շնորհիվ նա այսօր համարվում է իր սերնդի ամենանշանակալի ջութակահարներից մեկը։
Իսկ համրգային երեկոյի երկրորդ բաժնում կհնչի Անտոնին Դվորժակի «Նոր աշխարհից» թիվ 9 սիմֆոնիան՝ համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության ամենաճանաչված ու ամենասիրված ստեղծագործություններից մեկը։ Ամերիկայում ստեղծված այս գլուխգործոցը միավորում է եվրոպական երաժշտական ավանդույթներն ու նոր աշխարհի ոգեշնչումները՝ հանդիսատեսին փոխանցելով հարուստ հուզական աշխարհ և անմոռանալի մեղեդիներ։
Խաչատրյանի և Դվորժակի գլուխգործոցների համադրությամբ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի եզրափակիչ համերգը խոստանում է դառնալ բացառիկ մշակութային իրադարձություն՝ հանդիսատեսին պարգևելով բարձրարվեստ երաժշտության, վիրտուոզ կատարողական արվեստի և խոր հուզական ապրումների անմոռանալի երեկո։
ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ավետիք Չալաբյանի էջը վարում է Հանրային պաշտպանական խումբը
զանգվածային ձերբակալությունների․
Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող շարունակական հետապնդումների,
գործող ռեժիմի վախերի, ընտրակեղծարարության և անվտանգային նոր մարտահրավերների մասին։