Category: Oragir.live

  • Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան





    Երիտասարդությանը ներգրավելու համար պետք է կտրուկ հրաժարվել «պաթոսից», դասախոսական տոնից և բարոյախրատական կոչերից։ Այս սերունդը ֆիլտրում է ավանդական քաղաքական տեքստերը վայրկյանների ընթացքում և արձագանքում է միայն այն ամենին, ինչը խոսում է իրենց լեզվով, հարգում է իրենց ինտելեկտը և առաջարկում է ակտիվ դերակատարում , այլ ոչ թե պասիվ ունկնդրի կարգավիճակ։

     

    Ահա 4 կոնկրետ, նորարարական մոտեցում, որոնք կարող են դառնալ երիտասարդական քարոզչության նոր հիմքը.

     

    1. Գաղափարների «Գեյմիֆիկացիա» (Gamification)

     

    Երիտասարդներին պետք չէ պատմել նախագծի բարդ իրավական կամ տնտեսական նրբությունները. նրանց պետք է թույլ տալ «խաղալ» այդ կանոններով։

     

    Սիմուլյացիոն Խաղեր / Քվիզներ. Ստեղծել պարզ, բայց որակյալ վեբ-սիմուլյատոր (թեկուզ Telegram-բոտի կամ պարզ ինտերակտիվ էջի միջոցով)։ Օրինակ՝ «Կառավարիր պետությունը» կամ «Ընտրիր քո ապագան»։ Օգտատերը կատարում է ընտրություն (օրինակ՝ ընդունել այս օրենքը, թե թողնել նույնը) և անմիջապես տեսնում է դրա հետևանքները երկրի անվտանգության, կրթության կամ ինքնիշխանության վրա՝ հստակ թվերով ու գրաֆիկներով։

     

    «Ի՞նչ կլինի, եթե…» ֆորմատ. Ոչ թե չոր տեքստեր, այլ ինտերակտիվ սցենարներ, որոնք ցույց են տալիս իրավիճակի զարգացումը տարբեր որոշումների դեպքում։

     

    2. Թվային «Peer-to-Peer» (Հավասարը՝ հավասարին) Քարոզչություն

    Երիտասարդները չեն հավատում վերևից եկող հրահանգներին կամ «ավագների» խորհուրդներին։ Նրանք հավատում են իրենց հասակակիցներին։

     

    Միկրո-ինֆլյուենսերների ցանց. Փնտրել ոչ թե միլիոնանոց բլոգերների, այլ ուսանողական միջավայրում, ՏՏ ոլորտում կամ արվեստի շրջանակներում ակտիվ, հարգված երիտասարդների (ովքեր ունեն 1,000-5,000 հետևորդ, բայց բարձր վստահություն)։ Թույլ տալ, որ նրանք իրենց բառերով, իրենց սթորիներում բացատրեն, թե ինչու է սա կարևոր անձամբ իրենց համար։

     

    Meme-Culture (Մեմերի մշակույթ). Սա լուրջ գործիք է։ Բարդ, աբսուրդային կամ մանիպուլյատիվ քաղաքական թեզերը ջախջախելու ամենաարագ ձևը դրանք հումորի ու սարկազմի վերածելն է։ Որակյալ, սուր և խելացի մեմերը տարածվում են ինքնաբերաբար (virally) և կոտրում են վախի կամ անտարբերության պատնեշը։

    3. «Նախագծային» և Մասնագիտական Ներգրավում

    Ուսանողներին ու երիտասարդ մասնագետներին պետք է դիտարկել ոչ թե որպես քվեարկող զանգված, այլ որպես համահեղինակներ։

     

    Hackathon-ներ և Իդեատոններ (Ideathons). Կազմակերպել մեկօրյա կամ երկօրյա հավաքներ երիտասարդ իրավաբանների, տնտեսագետների, մարքեթոլոգների և դիզայներների համար։ Առաջադրանքը՝ «Ինչպե՞ս բարելավել այս կամ այն ոլորտի քաղաքականությունը» կամ «Ինչպես լուծել այս լոկալ խնդիրը»։ Երբ երիտասարդը ներդնում է իր ինտելեկտուալ աշխատանքը նախագծի մեջ, նա դառնում է դրա ամենաակտիվ պաշտպանը։

     

    Բաց դասախոսություններ և «Ոչ ֆորմալ» քննարկումներ. Ոչ թե միտինգային ելույթներ, այլ փակ, բայց ազատ ֆորմատի հանդիպումներ սրճարաններում կամ քոուորքինգ (co-working) տարածքներում, որտեղ կարելի է տալ ամենասուր հարցերն ու ստանալ փաստարկված, առանց էմոցիաների պատասխաններ։

    4. Վիզուալ Մինիմալիզմ և Թափանցիկություն (Data Visualisation)

    Երիտասարդությունը սպառում է ինֆորմացիան վիզուալ տարբերակով։ Եթե միտքը հնարավոր չէ հասկանալ 5 վայրկյանում, այն գոյություն չունի նրանց համար։

     

    Դինամիկ ինֆոգրաֆիկա.Ոչ թե նկարներ՝ տեքստի մեծ կտորներով, այլ շարժվող, պարզ գրաֆիկներ, որոնք ցույց են տալիս, օրինակ՝ բյուջեի բաշխումը, սոցիալական դինամիկան կամ անվտանգային ռիսկերը։

    «Fact-Checking» քարտեր.** Կարճ, կոնկրետ թվային բացիկներ, որոնք հստակ ցույց են տալիս՝ «Իշխանությունն ասում է Ա, իրականում փաստերը հուշում են Բ»։ Կոնկրետություն, աղբյուրների հղումներ և զրո ջուր։

    Գլխավոր կանոնը. Երիտասարդության հետ պետք է խոսել որպես ապագա որոշում կայացնողների, այլ ոչ թե որպես «անփորձ մասսայի»։ Նրանց պետք է տալ հարթակ և գործիքներ՝ ինքնադրսևորվելու և իրենց բողոքն ու գաղափարները կառուցողական ձևով արտահայտելու համար։


  • Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան


    Քաղաքականություն






    Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել իմ դեմ՝ իմ քաղաքական հայտարարություններից մեկի հիմքով։

    Այս տեսանյութում ներկայացնում եմ, թե ինչի մասին է հայցը, ինչու եմ այն համարում քաղաքական խոսքի սահմանափակման փորձ, ինչ սկզբունքներ են գործում ժողովրդավարական երկրներում քաղաքական գործիչների փոխադարձ քննադատության հարցում, և ինչու այս դատական գործընթացը կարող է կարևոր նախադեպ դառնալ Հայաստանի քաղաքական կյանքի համար։

    Անդրադառնում եմ նաև ընտրություններից հետո հրապարակված տվյալներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրություններին և այն հարցերին, որոնք, իմ համոզմամբ, պետք է քննության առարկա դառնան դատարանում։



  • Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ Կարապետյան

    Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ Կարապետյան

  • Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ

    Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ

  • «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման փաստը։ Նախ՝ ԲՀԿ-ն ԿԸՀ «թեթև ձեռքով» զրկվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր ստացած քվեներից։ Այդ գործընթացը «մանդատագողություն» անունը ստացավ։ Շատերը գուցե ենթադրում էին, որ ամեն ինչ այսքանով կավարտվի, բայց ոչ։ «Հաշվի առնելով իշխանությունների ոչ ադեկվատ լինելը, պատրաստ էինք յուրաքանչ յուր զարգացման, այսինքն՝ մեզ համար սա մեծ անակնկալ չեղավ։ Հաշվի առնելով այն, թե ինչեր է արել այս իշխանությունը մեր երկրի գլխին, ինչ է շարունակում անել և ինչ է պլանավորում անել, ապա այս իշխանության համար ոչ մի կարմիր գիծ չկա։ Սա լիովին նեոթուրքական «փաշիզմի» արտահայտումն է, որն, ըստ էության, դասական ֆաշիզմի ամենանողկալի, ամենազզվելի, ամենապրիմիտիվ դրսևորումն է։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա, այո, սպասելի էր տեղի ունեցածը։ Բացի սպասելին, փորձում էինք հասկանալ՝ լավ, հիմա ի՞նչ պետք է հորինեն։ Պարզ է՝ այնքան ամբարտավան են, գնացել, ոչ ադեկվատ, հիմար բաներ են հորինել և այդ պատրվակով փորձում են Ծառուկյանին պատժել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

    Հասկանալի է, որ այս քայլերի հետևանքով տուժելու է ոչ միայն Գագիկ Ծառուկյան անհատը, այլ երկրի հեղինակությանն է մեծ վնաս հասցվելու, սպորտի, տնտեսության և այլ բնագավառները, որտեղ նա գործունեություն է ծավալում, մեծ վնասներ են կրելու։ «Ունեմ հիմնավոր կասկած, որ այս գործընթացը թելադրված է ոչ միայն իշխանությունների կողմից վրեժխնդրությամբ, չնայած դա կա, ոչ թե ադեկվատությունից դուրս ընկնելու պահով, այլ նաև արտաքին պատվերով, քանզի, օրինակ՝ թուրքերն ու ադրբեջանցիները հիմա երևի շամպայն են պայթեցնում Բաքվում ու Անկարայում, քանզի այն մարդը, որն իրենց «բկին կանգնած» է եղել, այսինքն՝ թշնամական պետությունների «բկին», այսօր անազատության մեջ է։ Դրա հետ մեկտեղ՝ եկեք չմոռանանք, որ Ադրբեջանը պաշտոնապես ունի դոկտրին՝ թույլ չտալ Հայաստանի ամրապնդումը, պետք է թուլացնեն մեր տնտեսությունը։ Ի վերջո, ունեն, չէ՞, «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը, որը հնարավոր է իրականացնել միայն, եթե Հայաստանը մաքսիմալ թուլացած է։ Այո, չեմ հավատում զուգադիպությունների, չկա զուգադիպություն, կա հստակ միտում, և այդ միտումը, ինչ հեքիաթ ուզում է պատմեն, ինչեր ուզում է՝ ասեն, լրիվ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանդեպ թշնամի պետությունների քաղաքականությանը։ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողը չի կարելի դիտարկել լոկ անձնային տիրույթում»,-նկատում է մեր զրուցակիցը։

    Ամեն օր մեր երկրում ավելանում է քաղբանտարկյալների թիվը։ Երբեմն անունների ցանկն այնքան երկար է, որ չես նշում մեկին, որ հանկարծ չմոռանաս մյուսին։ «Այն, ինչ հիմա կատարվում է, ուղիղ ապացույց է՝ Ազգային ժողովը, որը ձևավորվելու է, և կառավարչական համակարգը, որը գործելու է, չունի լեգիտիմություն։ 

    Եթե նախկինում մարդկանց խաբելով, ստելով, վախեցնելով, ինչ-որ ձև ահաբեկելով՝ ստացվում էր ստանալ գոնե դե յուրե լեգիտիմություն, ապա այսօր ունենք իրավիճակ, երբ լեգիտիմություն թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո չկա։ Այնպես չէ, որ իշխանությունը դա չի հասկանում։ Դրա համար, օրինակ՝ ինքն էլ է կասկածներ արտահայտում լեգիտիմության պահով։ Ասում են, որ բոլորը, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը, կաշառք են վերցրել և այլն։ Մի կողմ եմ թողնում հարցի բարոյական կողմը, երբ վիրավորում են հարյուր հազարավոր մարդկանց։ Այս իշխանությունը գիտի մի բան. ընտրությունների ժամանակ նա չստացավ Հայաստանի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնության ձայները, 50 տոկոսն էլ չհատեցին՝ այդքան ջարդելով, մեքենայություն անելով, ձայներ գողանալով, «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելով։ Տեղի ունեցողն այս ամենի արտահայտումն է։ Իրենք պարզապես չեն հասկանում մի կարևոր նրբերանգ։ Իրենց թվում է, որ պայքարելով ընդդիմության դեմ՝ կկարողանան լռեցնել հասարակ մարդկանց, ովքեր այս իշխանությանն ասացին՝ գնացեք տուն։ Իրենք հիմա Ծառուկյանի դեմ չեմ պայքարում, պայքարում են, ըստ էության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այն է՝ նրանց կամարտահայտության դեմ։ Սա լրիվ տեղավորվում է այս իշխանության տրամաբանության մեջ»։

    Ռեպրեսիաների, վախի մթնոլորտի, ձերբակալությունների և կալանավորումների միջոցով հնարավո՞ր է շարունակաբար պահպանել իշխանությունը և կառավարել պետությունը։ «Այս մարդիկ խնդիր չունեն երկիրը կառավարելու, այս մարդիկ խնդիր ունեն կատարելու այն հանձնարարականները, որոնք իջեցված են Բաքվից և Անկարայից, և համաձայն իրենց տեսլականի՝ ձևավորել մի համակարգ, որը թույլ կտա իրենց կառչել իրենց աթոռներին։ Սա ակնհայտ է, և սրա հետ չհամաձայնելն ուղղակի աբսուրդ է։ Այս մարդիկ չեն սպասարկում, չեն սպասարկել և չեն պատրաստվում սպասարկել Հայաստանի Հանրապետության շահերը, նույնիսկ այն մարդկանց շահերը, ովքեր իրենց ձայն են տվել։ Տեսեք դինամիկան։ Ընտրությունից անմիջապես հետո սկսվեցին կրճատումներ բժշկական ապահովագրության մասով, նպաստառուներին «ջարդեցին», այն 10 հազարով բարձրացված կենսաթոշակները հիմա թանկացումներով «վերադարձնում» են բյուջե։ Ընտրություններից հետո կառավարության ամենաառաջին որոշումը եղել է ակցիզային վճարների կտրուկ բարձրացումը։ Ունենք մի իրավիճակ, որ այս մարդիկ իրականում վարում են, ըստ էության, հակապետական և հակահայկական քաղաքականություն, որի մեջ նաև տեղավորվում է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը։ Բայց սա միանշանակ մեկ տեղում ընդհատվելու է։ Յուրաքանչյուր իշխանություն՝ լավը լինի թե վատը, վաղ թե ուշ վերջանում է։ Պարզապես մեր պարագայում այս իշխանության հետ վերջանում է նաև Հայաստանը։ Սրանք ինչոր ամպագոռգոռ բառեր չեն։ Դա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր մինչ այսօր էլ հավատում են այս իշխանությանը։ Առհասարակ, յուրաքանչյուր գաղափարախոսություն, որքան էլ այն զզվելի, նողկալի, անհասկանալի լինի, ունի ջատագովներ։ Ֆաշիզմն ուներ ջատագովներ, նեոլիբերալիզմն ուներ, հիմա էլ Հայաստանում ունենք ինչ-որ մի խումբ մարդիկ, ովքեր ջատագովն են նեոթուրքական «փաշիզմի»։ Խնդիրն այն է, որ դրա հիմքում ընկած է երկրի ինքնաոչնչացումը, այսինքն՝ պարազիտար գաղափարախոսությունը։ Այն, ինչ տեսնում ենք, դրա մասին է վկայում։ Ասենք, հազար հոգի մարդ ձերբակալեցին, դրանից թոշակառուն ավելի լավ սկսեց ապրե՞լ, հասարակ մարդն ավելի լավ սկսեց ապրե՞լ։ Իրենց հիմար, ամբարտավան, աբսուրդին հավասար քաղաքականության պատճառով այսօր ոչնչացման եզրին է հայտնվել Հայաստանի գյուղատնտեսությունը։ Երկու արկղ ծիրան են ուղարկում Սինգապուր, սոցցանցերում գովազդի վրա ավելի շատ գումար են ծախսում, քան ծիրանից եկամուտը կարող է լինել։ Ո՞ւմ են ինչ հեքիաթներ պատմում։ Ասենք թե բոլորին ձերբակալեցին, դրանից ի՞նչ է փոխվելու»,-եզրափակում է Արման Աբովյանը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրայով խոցել են 376 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

    «Գիշերը՝ այս տարվա հուլիսի 9-ի Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև այս տարվա հուլիսի 10-ի Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ն, ՀՕՊ տագնապի համակարգերը Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի, Ռոստովի, Սմոլենսկի և Տվերի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության և Ազովի ծովի վրայով որսացել և ոչնչացրել են 376 ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա Կոստանյան





    Աբսուրդն այն աստիճանի է հասել, որ քաղաքական պայքարի կանայք արդեն կիսվում են բանտում սեփական փորձառությամբ ու պետքական իրերի անհրաժեշտ ցանկով: Հայաստանում օրվա իշխանությունը հետևողական ձևով նպաստում է, որ կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ էապես նվազի: Հետո էլ ասում են` ինչու՞ են կանայք խուսափում քաղաքականությունից. անչափահաս երեխեքին ու՞մ բախտին թողնեն: Կյանքներս ու երեխեքիս մանկությունը մաշեց իդեալների ու փոփոխությունների համար քյալլա տալով, բայց երբեմն սկսում եմ մտածել, որ իզուր: Ո՞վ ա արժանի, որ առողջությունդ, երիտասարդ տարիներդ, երեխեքիդ լավագույն անմեղ տարիները կորցնես, որ մի քանիսը շահեն… Չէ, սա հուսալքություն չի, սա պարզապես իրականությանը ճակատով բախվելու հերթական փորձառությունն ա, երբ հասկանում ես` կեղտն ու կոյուղաջուրն էնքան շատ ա, որ մի կյանքդ դժվար հերիքի քլորով մաքրելու համար: 



  • 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ հուլիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած «ROX» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվե

     «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, որը մշտապես հանդես է եկել բուհերում քաղաքական չեզոքության սկզբունքի, ակադեմիական ինքնավարության և ազատությունների պահպանման օգտին, խստորեն դատապարտում է Մայր բուհում քաղաքական հալածանքների սաստկացումը վերջին օրերին։ ԵՊՀ ղեկավարությունը միակողմանիորեն ու առանց որևէ հիմնավորման դադարեցրել է աշխատանքային պայմանագրերը երկարամյա և վաստակաշատ դասախոսներ՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի, իրավագիտության թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանի հետ՝ դրանով փորձելով նրանց պատժել իրենց քաղաքական հայացքների, գործունեության կամ պարզապես քաղաքացիական ակտիվության համար։ Սա խտրականության դասական դրսևորում է, որը կոպտորեն խախտում է բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրության դրույթները, ինչպես նաև համապատասխան միջազգային չափանիշները։

  • Oragir.live | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին


    Տնտեսություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367.5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.3 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ:

    Հետևեք մեզ՝ այստեղ