Category: Oragir.live

  • Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա Ղահրամանյան





    Սիցիլիա դարձած երկիր

     

     Հուլիսի 12, Երևան, Արաբկիր, Վաղարշյան փողոց․ հաղորդվել է կրակոցների և վիրավորների մասին

     

     Հուլիսի 16, Լոռու մարզ, Հոբարձի համայնք․ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

     

     Հուլիսի 18, Երևան, Մուրացան փողոց․ հաղորդվում է կրակոցների և դրանց հետևանքով զոհի ու վիրավորի մասին։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նռնակ։

     

    Մեկ շաբաթում կրկնվող այս դեպքերը երկրում քրեական իրավիճակի վերահսկման վերաբերյալ շատ հարցեր են առաջացնում։

     

    Դատելով նրանից, թե ինչով են զբաղված իրավապահները, զարմանալի չի դառնում, որ քաղաքացիների անվտանգությունը դարձել է այսքան խոցելի։


  • Գարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան

    Գարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն․
  • Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր` հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի 9-րդ Մասիվում՝ Վիլնյուսի փողոցի 3-րդ շենքի բակում գտնվող էլեկտրաենթակայանի մոտ ավտոմեքենա է այրվում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։


    Հրշեջները մարել են ենթակայանի հարևանությամբ կայանված «UAZ» մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհը։

    Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան:

    Տեղում պարզվել է, որ նշված ենթակայանի մոտ «Թիմ Տելեկոմ»-ի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենան կայանել է «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակիցը, ով աշխատանքներ է իրականացրել և իրենց պատկանող կապի միջոց վահանին էլեկտրաէներգիա տալու ժամանակ ավտոմեքենայի մեջ տեղադրված գեներատորից հրդեհ է բռնկվել և տարածվել ավտոմեքենայի մեջ, ինչի ժամանակ էլ նաև պայթյուն է տեղի ունեցել։ Այդ ամենի հետևանքով «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակցի՝ աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով խոշոր չափի վնաս է պատճառվել ՀԷՑ-ի ենթակայանին և դրանից դուրս եկող մալուխների, ինչի հետևանքով նշված ենթակայանից սնուցվող 5 բազմաբնակարանային շենքեր հոսանքազրկվել են։


    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով


    Մշակույթ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:

    Սիմոն Աբգարյանին է հանձնվել նաև «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են։ «Փաստինֆո»-ին Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն հայտնեց, որ այս պահի դրության 13 պարցիենտ է բուժում ստանում մարզային բժշկական կենտրոնում։

    «Երեկ նրանց թիվը 6-ն էր, այսօր արդեն հասել է 13-ի։ Ընդհանուր առամամբ՝ վիճակները գնահատվում է միջին ծանրության ն բավարար։ Ունեն ջերմություն, փորլուծություն, ինքնազգացողության վատացում։ Պացիենտները ստանում են անհրաժեշտ բուօգնություն։

    Լաբորատոր հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն, որից կհասկանանք, թե թե որն է պատճառը»,- ասաց նա։


    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն Մանվելյան

    Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն Մանվելյան

  • Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»


    Քաղաքականություն





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Հայաստանյան քաղաքական իրականությունը տարիներ շարունակ տառապել է միևնույն քրոնիկ հիվանդությամբ. կուսակցությունների ու դաշինքների գերակշիռ մասն ակտիվանում է բացառապես նախընտրական շրջանում, հեղեղում հանրությանը խոստումներով, իսկ քվեարկության հաջորդ օրվանից անհետանում։ Այս գործելաոճը տարիներ շարունակ խորացրել է անդունդը քաղաքացու և քաղաքական էլիտաների միջև՝ ծնելով համատարած անտարբերություն ու հիասթափություն։

    Սակայն այսօր քաղաքական դաշտում ուրվագծվում է սկզբունքային և կարևոր քաղաքական մշակույթ։ Խոշոր ընդդիմադիր միավորները, չսահմանափակվելով միայն ստացած մանդատներով կամ երևանյան հայտարարություններով, ընտրություններից հետո վերադառնում են մարզեր, համայնքներ և շարունակում ուղիղ, կենդանի շփումը քաղաքացու հետ։ Սա քաղաքական պատասխանատվության դրսևորում է, երբ ընտրողի վստահությունը դիտարկվում է ոչ թե որպես ավարտված գործընթաց, այլ որպես հետագա գործնական աշխատանքի մեկնարկ։ Այս նոր ձևաչափի առանցքը ոչ թե նախընտրական քարոզչությունն է, այլ համայնքներում առկա խնդիրների իրական գույքագրումն ու համակարգումը։ Որպես այս քաղաքական մշակույթի գործնական օրինակ՝ կարելի է նշել Նարեկ Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մյուս ներկայացուցիչների վերջին շրջայցերը հանրապետության տարբեր համայնքներով։ Սա ցույց է տալիս, որ ընտրական փուլի ավարտից հետո ևս հնարավոր է պահպանել աշխատանքային դինամիկան։

    Նմանատիպ հանդիպումները մարզերում կրում են գործնական բնույթ. տեղերում իրականացվում է խնդիրների քարտեզագրում՝ սկսած սոցիալական և ենթակառուցվածքային հարցերից մինչև տեղական ինքնակառավարման բացերը։ Սա առանց միջնորդների երկխոսություն է այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր հաղթահարում են տարատեսակ մարտահրավերներ, և հաշվետվողականության բարձրացում, որտեղ քաղաքական ուժը լսում է ժողովրդի ձայնը հենց տեղում։

    Հետընտրական շրջանում այս քաղաքական մշակույթը կարող է քաղաքական դաշտում որակական փոփոխություններ բերել։ Երբ խոշոր քաղաքական միավորը չի կտրվում հողից և շարունակում է ակտիվ աշխատել մարզերում, դրանից շահում է ողջ քաղաքական համակարգը։ Մարդիկ տեսնում են, որ իրենց ձայնը պետք էր ոչ միայն քվեատուփի մոտ, և իրենց հույսերն ու անհանգստությունները շարունակում են մնալ քաղաքական օրակարգում։ Միևնույն ժամանակ, տեղերում հավաքագրված և համակարգված խնդիրները դառնում են իրական գործիք՝ առկա հիմնահարցերի հասցեագրման և հնարավոր լուծումներ որոնելու համար։ Սա նաև ստիպում է մյուս քաղաքական ուժերին դուրս գալ «կոմֆորտի գոտուց» և մտնել ակտիվ աշխատանքի մեջ՝ հասկանալով, որ «կաբինետային քաղաքականությունն» այլևս արդյունավետ չէ։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»


    Քաղաքականություն





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Երեկ ՍԱՏՄ նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանը պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը «Շների լեյշմանիոզի համաճարակաբանությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով։ «2015 թվականից ուսումնասիրում եմ շների լեյշմանիոզ հիվանդությունը, հիվանդության համաճարակաբանությունը Հայաստանի Հանրապետությունում, և վերջապես այս տարի պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս։ Բավականին ծավալուն աշխատանք է արված։ 13 հազարից ավելի շուն, 90 շնագայլ է հետազոտվել, և ունենք պատկեր տվյալ հիվանդության տարածվածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդություն, որը բավականին ծանր հետևանքներ է ունենում մարդկանց վրա»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։ Ընդգծում է՝ վերջին յոթ տարվա կտրվածքով սա անասնաբուժություն գիտության ոլորտում առաջին պաշտպանությունն էր։

    Հետաքրքրվում ենք, թե ինչո՞ւ է ուսումնասիրության առարկա դարձրել հենց այս թեման։ «2015 թվականին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմ ընկերներն ինձ, որպես անասնաբույժ, հրավիրեցին նմուշառում իրականացնել։ Հիվանդությունն ընդգրկվել էր մոռացված հիվանդությունների շարքում, բայց նոր դեպքեր էին ի հայտ եկել, և որևէ մեկը՝ ո՛չ անասնաբույժները, ո՛չ բժիշկները, չէին պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մասնագիտական քննարկումներից հետո որոշեց հետազոտություններ իրականացնել, եղել են նաև երեխաների մահվան դեպքեր։ Երբ նայում էի մարդկանց աչքերին, ովքեր կորցրել էին մինչև հինգ տարեկան երեխաներ հիվանդության պատճառով, որովհետև բժիշկները պարզապես չէին իմացել, թե ինչ բուժեն, քանի որ այդ հիվանդության կլինիկան շատ ցայտուն չէ, որոշեցի հետազոտություն սկսել։ Հետազոտությունը սկսելիս չէի մտածում ատենախոսություն պաշտպանելու մասին, բայց իմ շատ լավ ընկեր, երջանկահիշատակ գիտնական Վլադիմիր Դավիդյանցը ինձ համոզեց, և իմ առաջին ղեկավարը նա դարձավ։ Ցավոք, նա քովիդից մահացավ, ղեկավարս փոխվեց։ Որոշեցի պաշտպանել թեկնածուական ատենախոսությունս և ամեն ինչ անել, որ պատկան մարմիններն իմանան այդ հիվանդության մասին։ Ատենախոսության մեջ առաջարկվեցին նաև պայքարի միջոցներ։ Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում չէի ուզում պաշտպանել թեկնածուականս, որ հանկարծ ավելորդ խոսակցություններ չլինեին, թե դարձավ բարձրաստիճան պաշտոնյա, որոշեց գիտությունների թեկնածու դառնալ»,հավելում է նա։

    Ավելի հաճախ գիտական աշխատանքները մնում են դարակներում և իրենց կիրառությունը չեն գտնում առօրյա կյանքում։ «Իմ հետազոտության պարագայում ոչ միայն լուծումներ են առաջարկվել, այլ դրանք գործածության մեջ են դրվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում։ Կարևորել եմ մեկ՝ առողջության գաղափարը։ Այս աշխատանքը հողի վրա այդ գաղափարի իրականացումն է։ Իմ առաջարկությունների շնորհիվ Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը պարտադիր հետազոտվող հիվանդությունների ցանկում ներառեց նաև լեյշմանիոզը։ Այսինքն՝ թափառող շներին հավաքելու ժամանակ, բացի պատվաստումից և ստերջացումից, նաև պարտադիր է տվյալ հիվանդության հետազոտությունը։ Իմ հետազոտության գործնական, կիրառական նշանակությունն արդեն երևում էր, մնում էր՝ ամրագրեի, որ ես անասնաբուժական գիտությունների թեկնածու եմ, և դա իմ աշխատանքն է»,-եզրափակում է Գեորգի Ավետիսյանը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • Հայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքները





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը:

    Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։


    Հանրապետական ընդունող հանձնաժողովն օրակարգի հաստատումից հետո քննարկել է ՀՀ բուհերի՝ 2026-2027 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների արդյունքները:

    Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը ներկայացրել է ընդունելության նախնական արդյունքները․ ըստ ԳԹԿ տվյալների՝ 2026 թվականի բուհերի ընդունելության համար Կառավարության կողմից հատկացվել է 12720 տեղ, որից 2133-ը՝ անվճար, 10587-ը՝ վճարովի։  Բուհեր է ընդունվել 9620 դիմորդ, որից անվճար հիմունքներով ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը՝ 1875 դիմորդ, վճարովի հիմունքով՝ 7799 դիմորդ։

    Արդեն երկրորդ տարին է՝ Տավուշի մարզում կազմակերպվել են ընդունելության լրացուցիչ քննություններ այն դիմորդների համար, որոնց ուսուցումը 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ամբողջությամբ նոր չափորոշիչներով է իրականացվել։

    Նշված դիմորդները, բացի ընդունելության միասնական քննություններից, նոր չափորոշչի շրջանակում քննության լրացուցիչ հնարավորություն են ունեցել․ նրանց ցուցաբերած քննական արդյունքները, ըստ ԳԹԿ-ի, բարելավվել են՝ նախորդ քննությունների համեմատ։

    Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է բուհերի 2026-2027 ուսումնական տարվա՝ բակալավրի կրթական ծրագրերով ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքները՝ ըստ բուհերի և մասնագիտությունների: Քննարկվել և հաստատվել են նաև ազգային փոքրամասնություններին հատկացված արտոնյալ տեղերի մրցույթի արդյունքները։ Նշվել է, որ բուհերի ընդունելության արդյունքները հրապարակվելու են վաղը՝ հուլիսի 18-ին:

    Ծանոթանալով ընդհանուր տվյալներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է միասնական քննությունների կազմակերպմանը, արդյունքների ամփոփման և հրապարակման ժամկետներին։

    Նա նաև նշել է, որ զուգահեռաբար պետք է դիտարկվի ընդունելության քննությունների էլեկտրոնային եղանակով անցկացման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ հետագայում բուհերի դերն ընդունելության գործընթացում ընդլայնվելու է, և բուհերից շատերն արդեն ունեն թվային հարթակների կիրառման արդյունավետ փորձ։

     Նիստում քննարկվել են նաև թափուր տեղերի վերաբաշխմանը, ինչպես նաև ընդունելության գործընթացին առնչվող մի շարք այլ հարցեր։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտ

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մեքսիկայի ափերի մոտ տեղի է ունեցել 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրաշարժ հետևանքով տեղի են ունեցել սողանքներ։

    Հայտարարվել է ցունամիի վտանգ և միացվել են օդային տագնապի ազդանշանները։ Այս պահին զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։