Category: Oragir.live

  • Սամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրը





    Նոր գյուղտեխնիկա, անկորուստ, առատ բերքահավաք և ցածր գին. Սամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից բնակավայրերի հիմնական խնդիրներից մեկը:

     



  • Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։

    Կողմերը հանդես են եկել ելույթներով։ Դատախազները հայտարարել են, թե առաջին ատյանի դատարանում իբր քրեական գործով բոլոր «ապացույցներն» ուսումնասիրվել են համակողմանի, ամբողջական և օբյեկտիվորեն։

    Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 24-ին։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Կողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
    Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտո
  • Oragir.live | Հայ ըմբիշները կմեկնեն Բաքու


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում կայանալիք Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը, հայտնում են ֆեդերացիայից։

    Մեր թիմերը մրցավայր կմեկնեն հետևյալ կազմերով:

    Ազատ ոճ

    51 կգ Մուրադ Ղարիբյան

    55 կգ Դավիթ Բալեյան

    60 կգ Գրիշա Գևորգյան

    65 կգ Էրիկ Պապիկյան

    71 կգ Վարուժան Ասլանյան

    80 կգ Վահե Ասլանյան

    Ավագ մարզիչ՝ Արշակ Հայրապետյան

    Հունահռոմեական ոճ

    45 կգ Վազգեն Վարդանյան

    48 կգ Արարատ Ավետիսյան

    51 կգ Գևորգ Հարությունյան

    55 կգ Գեղամ Եղիազարյան

    60 կգ Արտուշ Պետրոսյան

    65 կգ Վազգեն Մնացականյան

    71 կգ Ջանես Նազարյան

    80 կգ Վահե Հովեյան

    92 կգ Ալեքսան Շալջյան

    110 կգ Խաչիկ Խաչատրյան

    Ավագ մարզիչ՝ Գագիկ Խաչատրյան

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Թուրքիան հրաժարվել է աջակցել ՆԱՏՕ-ի ռազմական վառելիքատարների ցանցի արդիականացման 27 միլիարդ եվրո արժողությամբ նախագծին: Ինչպես հայտնում են դաշինքի երկու դիվանագետ, Անկարան վերջին պահին փորձ է արել հասնել լրացուցիչ զիջումների, գրում է Politico-ն:


    Դիվանագետների տվյալներով՝ Անկարան հրաժարվել է հաստատել երկարաժամկետ համաձայնագիրն անցյալ շաբաթ դաշինքի 32 դեսպանների հանդիպման ժամանակ՝ չնայած նրան, որ այս ամսվա սկզբին երկրները հասել էին նախնական փոխզիջման: Թուրքիան հայտարարել է, որ «կանաչ լույս» չի վառի, քանի դեռ իր տարածքում գտնվող նախագծերը առաջնահերթ ֆինանսավորում չեն ստացել:


    Ներկայում ՆԱՏՕ-ի երկրները լարված բանակցություններ են վարում համաձայնագրի աշխատանքն ավարտին հասցնելու համար: Այն նախատեսում է Արևմտյան Եվրոպայից դեպի վերջերս դաշինքին անդամակցած Արևելյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներ ձգվող Սառը պատերազմի ժամանակաշրջանի տասը հազար կիլոմետրանոց խողովակաշարերի ցանցի ընդլայնում: Այդ  քայլը Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու ՆԱՏՕ-ի ավելի լայնածավալ ջանքերի մի մասն է:

    Անկարայում ՆԱՏՕ-ի առաջնորդների հուլիսյան գագաթնաժողովում դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ողջունել էր գործարքի շուտափույթ կնքումը:

    «Դաշնակիցները պատմական քայլ են անում ՆԱՏՕ-ի վառելիքի մատակարարման շղթան ամրապնդելու ուղղությամբ, որպեսզի երաշխավորեն, որ մեր զորքերն ապահովված են անհրաժեշտ էներգառեսուրսներով,- լրագրողներին հայտարարել է նա:-Մինչ դաշնակիցներն ավարտին են հասցնում մանրամասների համաձայնեցումը, մենք հասկանում ենք, որ 27 միլիարդ եվրոյի չափով այս ներդրումները հնարավորություն կտան արդիականացնել վառելիքի պահպանման և բաշխման գոյություն ունեցող ենթակառուցվածքը»:

    Չնայած դրան, Անկարան հասկացնել է տվել, որ չի հաստատի նախաձեռնությունը, քանի դեռ թուրքական տարածքում գտնվող 21 նախագիծ չի ներառվել արագացված ֆինանսավորման ցանկում, նշել են դիվանագետները: Անկարայի համառությունը բացատրվում է նրանով, որ միջոցների ամենամեծ մասը հատկացվելու է ծրագրի իրականացման առաջին հինգ տարիներին:

    «Նրանք պարզապես ցանկանում են առաջ մղել իրենց նախագծերը՝ ի վնաս այլ դաշնակիցների ավելի մշակված ծրագրերի,- ասել է դիվանագետներից մեկը: – Բնականաբար, այս ձգձգումներին ամենաշատն ուրախանում է Ռուսաստանը»:

    Ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրները վիճում էին համաձայնագրի բարձր արժեքի պատճառով, որը դիվանագետներն անվանում են դաշինքի պատմության մեջ ամենաթանկ համատեղ նախագիծը, ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ մտահոգություն էին հայտնում, որ այն տասնամյակներ շարունակ կամրագրի կախվածությունը հանածո վառելիքից: Ավելի ուշ մայրաքաղաքները համաձայնեցին հանել իրենց առարկությունները, քանի որ ՆԱՏՕ-ի արևելյան թևի պետություններն ակտիվորեն լոբբինգ են անում փաստաթղթի առավելագույնս արագ ընդունումը:

    Անկարայի դեմարշը վտանգում է հետաձգել խողովակաշարային ցանցի ընդլայնման համաձայնագրի ստորագրումը մինչև սեպտեմբեր, երբ ՆԱՏՕ-ի դեսպանները կրկին կհավաքվեն ամառային արձակուրդից հետո,հավելել է դիվանագետներից մեկը:

    Դաշինքին առընթեր Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը հրաժարվել է մեկնաբանություններից: ՆԱՏՕ-ում Politico-ին վերահասցեագրել են Մարկ Ռյուտեի՝ այս ամսվա սկզբին անցկացված գագաթնաժողովում արված հայտարարություններին:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Մոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվել


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության օդաչուն Մոսկվայից Կրասնոդար թռիչքին ժամանել է ալկոհոլի ազդեցության տակ։ Այս մասին հաղորւդել է URA.RU-ն։



    Դեպքը տեղի է ունեցել փետրվարին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։


    Նախա-թռիչքային անվտանգության ժամանակ տղամարդու աչքերը կարմրած են եղել, և նրանից ալկոհոլի հոտ է եկել։ Ալկոթեզի թեստը ցույց է տվել, որ նա խմած է։ Օդաչուն անմիջապես հեռացվել է թռիչքից, նրա աշխատանքային պայմանագիրը խզվել է։ 


    «Ռոստրանսնադզորը» նախազգուշացում է տվել ավիաընկերությանը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Փաշինյանական իշխանության «համբավը», մասնավորապես քաղաքական ու կրոնական հայացքների համար մարդկանց հետապնդելուն վերաբերող հանգամանքները միջազգային ուշադրության առարկա են դարձել: Այսպես. ի մասնավորի՝ ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների միջև պաշտոնական նամակագրությունը, որը վերաբերում է «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա աջակիցների նկատմամբ հարուցված քրեական գործին։ Մանդատակիրները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Հատուկ ընթացակարգերի շրջանակում գործող անկախ փորձագետներ և աշխատանքային խմբեր են, որոնց Խորհուրդը հանձնարարում է հետևել կոնկրետ թեմաների կամ երկրների իրավիճակի:

    Հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները լուրջ հարցադրումներ են բարձրացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության և միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ: Այդ հարցադրումներին պաշտոնական Երևանի՝ Փաշինյանի իշխանության տված պատասխանները մոտավորապես նույն ոգով են, ինչ 2024 թվականի հունիսի 12-ի խաղաղ ցույցը նռնակահարելու առնչությամբ փաշինյանական իշխանության հայտարարությունները, թե՝ «լավ ենք արել, ճիշտ ենք արել»:

    ՄԱԿ-ի հիշյալ հրապարակման առնչությամբ փաստաբան Տաթևիկ Սողոյանը ևս բավականին ուշագրավ տեղեկություններ է հաղորդել սոցցանցային գրառմամբ՝ հիշեցնելով, որ «Սրբազան պայքարի» գործով դիմել են միջազգային կառույցների:

    «Խնդրեմ՝ 8 ամսվա անտրտունջ աշխատանքի առաջին արդյունքը.

    Հայաստանի դեմ երբևէ հարուցված 19 հաղորդակցություններից ամենաամոթալին, ամենածանրը ու ամենածաղրականը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։ Թեև մեր դիմումում ցույց էինք տվել «Սրբազան պայքարի» մասնակիցների քաղաքական հետապնդման ժամանակագրությունը և ընդհանուր համատեքստը (ներառյալ հունիսի 12-ի բռնությունները), այդուհանդերձ շեշտադրել էինք առավելապես «18 արդարների» գործը, «ահաբեկչության» մեղադրանքի անհեթեթությունը։

    Այնուամենայնիվ, ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել ոչ միայն զուտ «18 արդարների» գործը, այլ ընդհանուր համատեքստը՝ պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած համարելով առնվազն 109 անձի: «Մենք մտահոգված ենք իշխանությունների ձեռնարկած միջոցներով, որոնք համահունչ չեն մարդու իրավունքների՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»: Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը։ Ամեն ինչ դեռ առջևում է: Իսկ մեր պետության պատասխանները ՄԱԿ-ին միայն իսպանական ամոթ են առաջացնում»,-գրել է փաստաբանը:

    Սա իսկապես հետաքրքրական տեղեկություն է, ըստ որում՝ միանգամից մի քանի առումով: Նախ՝ խիստ ուշագրավ է, որ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով մասնագիտացված փորձագիտական խումբը շատ ավելի լայն է դիտարկել իշխանության բռնաճնշողական գործողությունների հետևանքներն ու ընդգրկումը՝ ռեպրեսիաներից տուժած համարելով 109 անձի: Այսինքն, իրենք ևս փաստական հենքով հակված են կարծել, որ այդ մարդիկ կա՛մ քաղբանտարկյալներ են, կա՛մ քաղաքական հայացքների պատճառով հետապնդվողներ:

    Եվ սա, նկատենք, վերջին տարիներին Հայաստանում իշխող վարչախմբի ծավալած հետապնդումների միայն մեկ դրվագին են վերաբերում՝ 2024 թվականի գարնանը մեկնարկած «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը (այն հետո վերանվանվեց «Սրբազան պայքարի») և այդ շարժման դեմ նույն թվականի հունիսի 12-ին դրսևորված ոստիկանական հարձակմանը, խաղաղ ցույցի նռնակահարմանը, շարժման մասնակիցներին և ակտիվիստներին հետապնդելուն:

    Հետագայում՝ 2025-ին, իշխանության ռեպրեսիվ գործողությունները տարածվեցին շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա զինակիցների դեմ՝ ահաբեկչություն նախապատրաստելու ծանրագույն մեղադրանքներով: Դա էլ հայտնի է որպես «18 արդարների» գործ: Մի «ահաբեկչության» պատմություն, որի դատավարությունը տակավին ընթանում է, բայց որով մեղադրանքն առնվազն հանրային ընկալման տիրույթում հիմնովին փլուզվել է: Պատահականություն չէ և այն, որ «18 արդարների» գործը ի հայտ եկավ մի փուլում, երբ սկսվեց գործադիր իշխանության ինտենսիվ պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ:

    Բնականաբար, հարց է ծագում. իսկ ի՞նչ տպավորություն կստանար, ամենից կարևորը՝ ի՞նչ հետևությունների կհանգեր նույն ՄԱԿ-ի փորձագիտական խումբը, եթե նույնպիսի դետալայնությամբ, ինչ «Սրբազան պայքարի» դեպքում է, տեղեկացվեր նաև Սամվել Կարապետյանի դեմ 2025-ի հունիսից սկսված հալածանքների, ինչպես նաև նախընտրական ու հետընտրական ռեպրեսիաների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բռնաճնշումների մասին:

    Ի՞նչ ռեակցիա կտային ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով փորձագետները, եթե տեղեկանային, օրինակ՝ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանի ողբերգության մանրամասնություններին, երբ անձնավորությունը ձերբակալվել էր Փաշինյանի պաստառը վնասելու կասկածով, ապա տեղափոխվել հոգեբուժարան և այնտեղ հայտնաբերվել կախված վիճակում:

    Հաջորդ հետաքրքրական հանգամանքը, թերևս, այն է, որ ճիշտ չէ կարծել, թե «միջազգային հանրությունը» տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ «ժողովրդավարության բաստիոնի» խաբուսիկ շղարշի ներքո:

    Եվս մեկ հատկանշական պահ. ակտիվությունը: Պարզ է, չէ՞, որ ՄԱԿ-ի փորձագիտական խումբն իր նախաձեռնությամբ հազիվ թե անդրադառնար կատարվածին: Դա տեղի է ունեցել, քանի որ Հայաստանից դրսևորվել է ակտիվություն: Իսկ դա նշանակում է, որ փաշինյանական ռեպրեսիաներից տուժած և տուժող քաղաքական, հասարակական շրջանակները պետք է բազմապատկեն իրենց ջանքերը՝ տեղեկատվական բլոկադան հաղթահարելու, միջազգային բոլոր հնարավոր կառույցներին իրենց ձայնը հասցնելու առումով: Կարճ ասած՝ «գետնի վրա» պետք է ակտիվանալ:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Մենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան

    Մենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ…Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել․․․
  • Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Եթե երկար տարիներ Նախիջևանը դիտարկվում էր որպես Ադրբեջանի աշխարհագրական առումով առանձնացված ինքնավար միավոր, ապա այսօր այն աստիճանաբար վերածվում է Բաքվի արտաքին քաղաքականության, անվտանգային ռազմավարության և տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկների առանցքային գործիքներից մեկի։

    Հատկանշական է, որ 2026 թվականի մարտին Ադրբեջանի կողմից իրականացված սահմանադրական փոփոխությունները ոչ միայն փոխեցին Նախիջևանի ներքին կառավարման մոդելը, այլ նաև ազդարարեցին ամբողջ տարածաշրջանին ուղղված քաղաքական ուղերձ, որի բովանդակությունը շատ ավելի լայն է, քան կարող էր առաջին հայացքից թվալ։ Այդ փոփոխություններով Ադրբեջանը փաստացի ավարտեց դեռևս 2022 թվականից սկսած գործընթացը՝ ամբողջությամբ վերացնելով Նախիջևանի քաղաքական ինքնավարության բովանդակությունը և երկրամասի ամբողջ կառավարումը կենտրոնացնելով Բաքվում՝ անձամբ Ադրբեջանի նախագահի վերահսկողության ներքո։

    Այս գործընթացի ամենանշանակալից բաղադրիչներից մեկը դարձավ Նախիջևանի Սահմանադրության նախաբանից 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերաբերյալ հիշատակումների ամբողջական հեռացումը։ Թեև առաջին հայացքից դա կարող է թվալ ընդամենը իրավատեխնիկական փոփոխություն, իրականում դրա նշանակությունը շատ ավելի խորքային է։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը շուրջ մեկ դար հանդիսանում էին այն իրավաքաղաքական հիմքը, որի վրա կառուցվել էր Նախիջևանի ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Այդ պայմանագրերը ոչ միայն սահմանում էին տարածքային պատկանելության հարցերը, այլև ստեղծում էին միջազգային իրավական այն համակարգը, որի շրջանակներում Ռուսաստանն ու Թուրքիան հանդես էին գալիս որպես որոշակի երաշխավորներ։ Այժմ, երբ այդ հղումները վերացված են, Ադրբեջանը փաստացի հայտարարում է, որ Նախիջևանի կարգավիճակի միակ աղբյուրը Ադրբեջանի Սահմանադրությունն է, իսկ դրա վերաբերյալ ցանկացած որոշում կարող է ընդունվել բացառապես Բաքվում՝ առանց որևէ արտաքին իրավաքաղաքական հղման։ Այս հանգամանքը չափազանց կարևոր է միջազգային զարգացումների տեսանկյունից։ Փաստացի Ադրբեջանը հայտարարում է, որ այլևս չի ընդունում նույնիսկ պատմականորեն ձևավորված այն իրավական մեխանիզմները, որոնք որևէ արտաքին դերակատարի հնարավորություն էին տալիս թեկուզ տեսականորեն անդրադառնալ Նախիջևանի կարգավիճակին։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը և Թուրքիան այլևս իրավական հիմք չունեն հանդես գալու որպես Նախիջևանի կարգավիճակի երաշխավորներ, քանի որ այդ երաշխավորության հիշատակումը պարզապես վերացվել է տարածաշրջանի հիմնական իրավական փաստաթղթերից մեկից։

    Թեև միջազգային պայմանագրերը չեն դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ դրանց հիշատակումը հանվում է ներքին օրենսդրությունից, այնուամենայնիվ քաղաքական իմաստով սա շատ հստակ ազդակ է, որ Ադրբեջանը ձգտում է ազատվել բոլոր այն սահմանափակումներից, որոնք որևէ կերպ կարող էին կապել իր գործողությունները պատմական իրավական պարտավորությունների հետ։

    Այս քաղաքականությունը պետք է դիտարկել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ձևավորված նոր իրականությունների համատեքստում։ Արցախի զավթումից, Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումից և Արցախը հայթափելուց հետո Ադրբեջանում էապես փոխվել է պետական կառուցվածքի ընկալումը։ Եթե նախկինում իշխանությունները ստիպված էին որոշակիորեն հաշվի առնել ինքնավարության գաղափարը՝ որպես ներքին կառավարման առանձնահատկություն, ապա այժմ Բաքուն հետևողականորեն շարժվում է դեպի առավել կոշտ ունիտար պետության կառուցման ճանապարհով։ Այս տրամաբանության մեջ Նախիջևանի ինքնավարությունը սկսեց ընկալվել ոչ թե որպես առավելություն, այլ որպես անցյալի մնացորդ, որը հակասում է իշխանությունների պատկերացրած նոր պետական մոդելին։ Ադրբեջանի իշխանությունների համար ուժեղ կենտրոնացված կառավարումը միայն վարչական արդյունավետության հարց չէ։ Այն նաև անվտանգության և քաղաքական վերահսկողության գործիք է։ Տեղական իշխանությունների լիազորությունների սահմանափակումը հնարավորություն է տալիս ամբողջությամբ վերահսկել ֆինանսական հոսքերը, տնտեսական ծրագրերը, ներդրումային գործընթացները, անվտանգության համակարգը և քաղաքական կյանքը։

    Ներքին պատճառների հետ մեկտեղ, ինչպես արդեն նշեցինք, Նախիջևանի ինքնավարության վերացումը շատ ավելի մեծ չափով պայմանավորված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Այսօր Նախիջևանը դարձել է Հարավային Կովկասի ամենակարևոր աշխարհագրական հանգույցներից մեկը, քանի որ հենց այս տարածքով են անցնում կամ կարող են անցնել մի շարք ռազմավարական տրանսպորտային նախագծեր։ Նախիջևանի աշխարհագրական դիրքը այն դարձնում է այնպիսի տարածք, որի նկատմամբ վերահսկողությունը հնարավորություն է տալիս ազդելու ամբողջ տարածաշրջանի հաղորդակցային համակարգի վրա։ Հետևաբար, Բաքուն ձգտում է բացառել ցանկացած իրավիճակ, երբ այդ տարածքում որոշումների ընդունման գործընթացում կարող էին դեր ունենալ տեղական իշխանությունները կամ արտաքին դերակատարները։

    Այս համատեքստում առավել տեսանելի է դառնում Իրանի գործոնը։ Իրանի համար Նախիջևանը միշտ ունեցել է առանձնահատուկ ռազմավարական նշանակություն։ Իրանը սահմանակից է Նախիջևանին և երկար տարիներ ապահովել է Ադրբեջանի հիմնական ցամաքային կապը դեպի այդ երկրամաս։ Եթե ապագայում ձևավորվեն նոր տրանսպորտային երթուղիներ, այդ թվում՝ Սյունիքով նախատեսվող ճանապարհները, որոնք էապես կնվազեցնեն Իրանի նշանակությունը, ապա Թեհրանը կկորցնի տարածաշրջանում իր ազդեցության կարևոր լծակներից մեկը։ Հենց այդ պատճառով Բաքուն շահագրգռված է, որ Նախիջևանի շուրջ որոշումների ընդունման գործընթացում Իրանը չունենա որևէ ազդեցության հնարավորություն։

    Միաժամանակ նկատելի է նաև Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության աստիճանական փոփոխությունը։ Երկար տարիներ Ռուսաստանը Հարավային Կովկասում պահպանում էր իր ազդեցությունը տարբեր իրավական, ռազմական և քաղաքական մեխանիզմների միջոցով։ Սակայն վերջին տարիներին Բաքուն հետևողականորեն փորձում է նվազեցնել այդ կախվածությունը։ Նախիջևանի Սահմանադրությունից Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումների հեռացումը հենց այդ գործընթացի կարևոր դրսևորումներից մեկն է։ Փաստացի, Ադրբեջանը հայտարարում է, որ այլևս չի ցանկանում նույնիսկ խորհրդանշական մակարդակում ընդունել Ռուսաստանի որևէ առանձնահատուկ դեր այս տարածաշրջանում։

    Սակայն այս ամբողջ գործընթացում առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի գործոնը։ Եթե Ռուսաստանից հեռանալու միտումը ակնհայտ է, ապա դրան զուգահեռ նկատվում է Թուրքիայի հետ հարաբերությունների աննախադեպ խորացում։ Նախիջևանը տևական ժամանակ արդեն դարձել է թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության կարևորագույն հարթակներից մեկը։ Այստեղ իրականացվում են համատեղ ռազմական վարժանքներ, ենթակառուցվածքային ծրագրեր, էներգետիկ նախագծեր և անվտանգության ոլորտի համագործակցության տարբեր նախաձեռնություններ։ Ինքնավարության աստիճանական վերացումը նաև հնարավորություն է տալիս ավելի արագ ինտեգրել Նախիջևանը Թուրքիայի հետ իրականացվող լայնածավալ նախագծերին՝ առանց տեղական քաղաքական մեխանիզմների կամ իրավական առանձնահատկությունների։

    Այս ամենը զգալի ազդեցություն ունի նաև Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։ Սա նշանակում է, որ Հայաստանի հարավ-արևմտյան ուղղությամբ ցանկացած քաղաքական, տնտեսական կամ ռազմական զարգացում անմիջապես վերահսկվելու է Բաքվի կողմից՝ առանց որևէ միջանկյալ կառույցի։ Բացի այդ, տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ շարունակվող բանակցություններում նույնպես Նախիջևանի կարգավիճակի փոփոխությունը կարող է կարևոր դեր ունենալ։ Եթե նախկինում տեսականորեն հնարավոր էր խոսել ինքնավար կառույցների որոշակի մասնակցության մասին, ապա այժմ բոլոր բանակցությունները կենտրոնանալու են բացառապես Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների շուրջ։ Սա ուժեղացնում է Բաքվի բանակցային դիրքերը և նվազեցնում ցանկացած այլ դերակատարի ազդեցության հնարավորությունը։

    Հատկանշական է նաև այն, որ այս գործընթացը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ ամբողջ Հարավային Կովկասում ընթանում է ազդեցության նոր բաշխում։ Թուրքիան փորձում է ընդլայնել իր ներկայությունը, Ռուսաստանը պայքարում է պահպանելու մնացած ազդեցությունը, Իրանը փորձում է կանխել տարածաշրջանային մեկուսացումը, իսկ արևմտյան երկրները ձգտում են մեծացնել իրենց քաղաքական և տնտեսական ներգրավվածությունը։ Այս պայմաններում Նախիջևանը վերածվում է այն եզակի տարածքներից մեկի, որտեղ հատվում են գրեթե բոլոր հիմնական աշխարհաքաղաքական շահերը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան





    Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում։ Ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել։ Կառուցելու եմ հենց Հայաստանում։

    Ասված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հղած ուղերձում։

    «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում, սկսում է մտածել իր կյանքում արած-չարածի մասին։ Հիմա ես, օգտագործելով ազատ ժամանակը, մտածում եմ՝ ի՞նչ եմ արել, ի՞նչ կարող էի անել, ի՞նչը չեմ արել։

    Ու մտքերն ինձ վստահություն ու լավատեսություն են տալիս։ Ամբողջ կյանքումս կառուցել եմ։ Հայաստանում եմ կառուցել։ Չեմ խլել, աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին։ Կառուցել եմ կամ վերակառուցել եմ, կամ կիսաավեր վիճակում գտնվող հիմնարկները շենացրել։

    Հայաստանում կառուցել եմ գործարաններ, հյուրանոցներ, շենքեր, մարզասրահներ, ճանապարհներ, օլիմպիական համալիր, կրթական օջախներ, հիմա էլ՝ Քրիստոսի արձանը, որն աշխարհում նմանը չի ունենալու։

    Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և ԿԱՌՈՒՑԵԼԸ նույնականացել են։

    Շատերը գիտեն, որ իմ օրը սկսվում է տարբեր կառույցների շինհրապարակներ այցելելով։ Սա գեն է, տեսակի հարց է։

    Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում։ Ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել։ Կառուցելու եմ հենց Հայաստանում։ Ինչո՞ւ եմ սա շեշտում։ Լսում էի հարևան երկրի պաշտոնյաների խոսքերը Հայաստանի մասին. նոր պահանջներ, նոր սպառնալիքներ։ Ու առաջին միտքը, որ ծագում է մոտս, Հայաստանում կառուցելն է։ Աստված որքան տա՝ կառուցելու եմ։ Հետո կկառուցեն իմ որդիները, թոռները։ 200 տարի էլ անցնի՝ Հայաստանում մի լավ բան է կառուցվելու։ Կլինի եկեղեցի, կլինի գործարան թե դպրոց, պատին փորագրվելու է՝ կառուցել է Ծառուկյանը։ Սա ճակատագիր է։

    Ամիսներ առաջ արտերկրում մի հանդիպման ժամանակ աշխարհի լավագույն համալսարաններից մեկի ներկայացուցիչն ինձ պաշտոնապես առաջարկեց Հայաստանում հիմնել իրենց մասնաճյուղը։ Բոլորը զարմանքից շշմել էին։ Մեր տարածաշրջանի երկրներից նման առաջարկ ոչ մեկը չունի։ Հանդիպմանը ներկա իմ գործընկերոջը լիազորեցի սկսել բանակցություններ և աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա նույն կերպ ասում եմ՝ կանգ չառնեք, անկախ բոլոր դժվարություններից՝ կանգ չառնեք։ Ես այդ նախագծում մեկ լումա օգուտ չունեմ։ Բայց Հայաստանը ունենալու է ահռելի մեծ օգուտ։ Շարունակեք աշխատանքը։ Շարունակենք աշխատանքը մեր երկրի համար։ Հայաստանը կառուցելով է շենանալու»։