Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման գործում ունեցած անփոխարինելի դերակատարման համար։
Ադրբեջանի նախագահն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահին նաև Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում իր ունեցած ելույթով կիսվելու համար, որում Ալիևը Թրամփին բնութագրել էր որպես «խաղաղության մարդ»։
Ալիևը նշել է, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած պատմական գագաթնաժողովի առաջին տարեդարձին մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ։
«Առիթն օգտագործելով՝ կրկին իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության առաջմղման գործում Ձեր անփոխարինելի դերակատարման համար։ Ձեր առաջնորդությունը պատմական ներդրում է ունեցել մեր տարածաշրջանը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը մոտեցնելու գործում։ Դուք իսկապես խաղաղության մարդ եք»,- գրել է Ադրբեջանի նախագահը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են միմյանց միջև խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո թե Հայաստանի, թե Ադրբեջանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply