Category: Oragir.live

  • Առաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ առաջիկա 100 օրը վճռորոշ կդառնան Ուկրաինայում հակամարտության հետագա զարգացման համար՝ ընդգծելով, որ պատերազմի ելքը մնում է անորոշ, գրում է The Guardian-ը։

    Լեհաստանի տարածքում հրթիռի ընկնելու միջադեպից հետո Տուսկը հայտարարել է, որ դա միայն ուժեղացրել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու իր վճռականությունը։

    «Լեհաստանի անվտանգությունն ուղղակիորեն և միանշանակորեն կախված է ուկրաինական բանակի արդյունավետ գործողություններից, ներառյալ՝ օդում։ Եթե Ուկրաինան ստանար ավելին, քան այն, ինչ վաղուց խնդրում է, հնարավոր է՝ այս բալիստիկ հրթիռը արձակված չլիներ Լեհաստանի ուղղությամբ», ասել է լեհ վարչապետը։

    Նա ընդգծել է, որ Վարշավան մտադիր է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան «չպարտվի այս պատերազմում»։


    Տուսկը նշել է, որ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ գիշերային զրույցից հետո ինքը հանգել է այն եզրակացության, որ իրավիճակը մնում է ծայրահեղ անորոշ։

    «Առաջիկա 100 օրը վճռորոշ կդառնան այս պատերազմի ելքի համար, և շանսերն այժմ 50/50 են»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը։

    Մարդկանց թվին, որոնք կարող են զգալի ազդեցություն ունենալ իրադարձությունների հետագա զարգացման վրա, Տուսկը դասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, «որոշ այլ քաղաքական գործիչների», ինչպես նաև SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկին։


    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ուշադրություն
    Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևան քաղաքում՝
    Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին և 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-4-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

    Հանրապետության տարածքում`
    Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-4-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Իրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազային


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի Շեյխ Իսա ռազմաբազայի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին։

    «Գործողության 26-րդ փուլում Իրանի բանակի հարվածային անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Բահրեյնի Շեյխ Իսա ռազմաբազայում գտնվող ԱՄՆ բանակի էլեկտրագեներատորներին, նավիգացիոն համակարգին, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերին», – ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

    ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հերթական սրացումը սկսվել է հուլիսի 8-ին։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Լոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմին





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը վարչական վարույթ է իրականացրել «ՀՀ Լոռու մարզի N միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝ 2026 թվականին «Ֆիզիկա» առարկայի ուսուցչի և VII դասարանի սովորողի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

    «Դասաժամին սովորողը (կոշիկի քուղերը կապելու պատրվակով) մտել է նստարանի տակ և չի ենթարկվել դուրս գալու պահանջին։ Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ (ՀՀ քր. օր. 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ և 247-րդ հոդվածի 1-ին մաս)։

    Այս դեպքի առնչությամբ դպրոցի տնօրինությունը նախաձեռնել է մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ, որոշվել է ուժեղացնել հոգեբանական, մեթոդական և կանխարգելիչ աշխատանքները։


    Կազմակերպվել է արտահերթ համադպրոցական ծնողական ժողով և աշակերտական խորհրդի ընդհանուր ժողով։

    ՀՀ «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբանի կողմից դպրոցում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքները տրամադրվել են տեսչական մարմնին։

    Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական (ձեռքերից բռնել, պատին հենել, թափահարել) բռնության դեպքեր, ինչը հաստատվել է դասալսումների և անցկացված զրույցների ընթացքում։ Թեև սովորողների հոգեվիճակը գնահատվել է կայուն և խորքային հոգեբանական վնասվածքներ չեն բացահայտվել, արձանագրվել է մտահոգիչ երևույթ. սովորողների շրջանում նմանատիպ վարքագիծն ընկալվում է որպես սովորական, ընդունելի և իրենց սեփական արարքներով պատճառաբանված։

    Տեսչական մարմնի և փորձագետի ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ հաստատության հոգեբանի (ով նաև դասղեկն է) աշխատանքները բարենպաստ հոգեբանական մթնոլորտի ձևավորման, վարքային խնդիրների կանխարգելման և միջանձնային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եղել են ոչ բավարար չափով արդյունավետ, ինչն էլ նպաստել է սովորողի մոտ վարքային խնդիրների դրսևորմանը։ Ուսուցչի օգնականը թույլ է տվել փաստաթղթավորման թերացումներ (առկա չեն գրավոր վերլուծություններ)։

    Տեսչական մարմինը, հիմք ընդունելով վարչական վարույթի ուսումնասիրությունները, փորձագետի եզրակացությունը և մասնակիցների ցուցմունքները, արձանագրել է դպրոցի աշխատակիցների (տնօրեն, տեղակալ, ԿԱԴԱՀ, հոգեբան, ուսուցչի օգնական) պաշտոնային պարտականությունների ոչ լիարժեք իրականացումը, ինչպես նաև ֆիզիկայի ուսուցչի կողմից մասնագիտական վարքագծի կանոնների խախտում։

    Վարչական վարույթի արդյունքում դպրոցին տրվել են հանձնարարականներ՝

    Մշակել VII դասարանի հոգեբանական աշխատանքների պլան (խմբային և անհատական աշխատանքներ, կանխարգելիչ միջոցառումներ) և վարել համապատասխան գրավոր փաստաթղթեր։

    Իրականացնել պարբերական դիտարկումներ VII դասարանի սովորողների ուսումնառության խնդիրների վերաբերյալ և կազմել գրավոր վերլուծություններ։

    Ծնողների հետ կազմակերպել պարբերական հանդիպումներ ու խորհրդատվություններ՝ զարգացնելու ծնողավարման հմտությունները և ամրապնդելու դպրոց-ընտանիք կապը։

    Կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողին (ԿԱԴԱՀ)

    Համակարգել մասնագիտացված ծառայությունների (դասղեկ, հոգեբան, ուսուցչի օգնական) աշխատանքները և կազմել ամփոփ հաշվետվություն։

    Դասավանդման ընթացքում կիրառել մեթոդներ, որոնք կնպաստեն սովորողների մոտ դրական անձնային հատկանիշների (ինքնավերահսկում, պատասխանատվություն, ուսման արժևորում) ձևավորմանը։

    ՀՀ կրթության տեսչական մարմինը, իր առաքելությանը համահունչ, հետևողականորեն շարունակում է իրականացնել իր վերահսկողական գործառույթները՝ ուղղված հանրակրթական ուսումնական հաստատություններում օրենսդրության պահանջների պահպանմանը, տրված հանձնարարականների լիարժեք ու պատշաճ կատարմանը»։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Նոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվել


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին դի կա։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են երիտասարդ կնոջ մարմին։

    Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, մահացածի ինքնությունը պարզվում է։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Բախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձ


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

    Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։


    Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
    Հանգամանքները պարզվում են։


    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը


    Հասարակություն






    Ամենահետաքրքիր գաղափարները միշտ չէ, որ ծնվում են գրասենյակներում։ Երբեմն դրանք ծնվում են վրաններում, քննարկումների ու բազմաթիվ ստարտափների միջավայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի կրկին համախմբել է հարյուրավոր մարդկանց մեկ նպատակի շուրջ՝ ստեղծելու վաղվա տեխնոլոգիական լուծումները։

    Նորարարական լուծումների շարքում իր հարթակը ներկայացրեց նաև IDBank-ը։ Summit-ի բեմում Rate.Trading-ի հնարավորությունների մասին խոսեց հարթակի կոմերցիոն ղեկավար Հմայակ Ավանեսյանը՝ ներկայացնելով արտարժույթի առքուվաճառքի նոր մոտեցումը Հայաստանում։ 

    «Rate.Trading-ը Հայաստանում արտարժույթի փոխանակման նոր հարթակ է։ Այն հնարավորություն է տալիս գնել և վաճառել ինը տեսակի արտարժույթ՝ շահավետ փոխարժեքներով։ Հարթակը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս բանկին առաջարկել նաև իրենց փոխարժեքները, ինչը փոխարկման պայմանները դարձնում է ավելի շահավետ և ճկուն», – ընդգծեց Rate.Trading հարթակի կոմերցիոն ղեկավար Հմայակ Ավանեսյանը։

    Rate.Trading-ն առաջարկում է մի շարք առավելություններ

    • Հարմարավետություն Հարթակն օգտատերերին հնարավորություն է տալիս ընտրել տվյալ պահին առաջարկվող լավագույն փոխարժեքը և կատարել գործարքը: Բացի այդ, կարելի է առաջարկել նաև սեփական գինը, հայտը բավարարելու դեպքում, Բանկի հետ գործարքը կկատարվի ավտոմատ կերպով:
    • 9 արտարժույթ` մեկ հարթակում Գործարքներ կարելի է իրականացնել դրամով, դոլարով, եվրոյով, ինչպես նաև ֆունտով, դիրհամով, յուանով, իենով և շվեյցարական ֆրանկով։ 
    • Անվտանգություն Rate.Trading-ի աշխատանքը կառուցված է IDBank-ի թվային ենթակառուցվածքի հետ ինտեգրման հիման վրա: Օգտատերը պարզապես գրանցվում է Rate.Trading-ում, անվտանգ սինքրոնացնում իր բանկային և առևտրային հաշիվները և անմիջապես իրականացնում արտարժույթի գործարքներ։

    Պարզ ինտերֆեյսի, ամբողջությամբ թվայնացված գործընթացների և առաջատար թվային բանկի աջակցման շնորհիվ Rate.Trading-ը դառնում է հարմար գործիք նրանց համար, ովքեր փնտրում են շահավետ փոխարժեքներ և գնահատում իրենց ժամանակը: 

    ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ 

    010-59-33-33




  • Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»


    Քաղաքականություն





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Լոռու մարզում օրերս պաշտոնապես սկսել է գործել անվճար տրանսպորտային ծառայություն, որի գործարկումը մեկ շաբաթ առաջ խոստացել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը։

    Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո դաշինքի ներկայացուցիչները շարունակել են այցելությունները մարզեր՝ տեղում ծանոթանալու բնակիչների խնդիրներին։ Ագարակ համայնքում կայացած հանդիպման ժամանակ տեղացիները պատգամավորին ահազանգել էին մշտական աշխատատեղերի և կանոնավոր տրանսպորտային հաղորդակցության բացակայության մասին։ Բնակիչների խոսքով, շուրջ երեք ամիս իրենք չէին կարողանում հասնել Ստեփանավան, քանի որ Ագարակից մեկնող միակ երթուղին վարորդի հիվանդության պատճառով չէր գործում, իսկ այլընտրանքային տարբերակներ համայնքը չուներ։

    Նոր գործարկված անվճար երթուղին Ստեփանավանից երթևեկելու է դեպի Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան և Կողես գյուղեր, ինչպես նաև հակառակ ուղղությամբ։

    «Ուժեղ Հայաստան» դաշինքից հայտնում են, որ շարունակում են աշխատանքները մարզերի բնակիչների խնդիրների լուծման ուղղությամբ։ Բացի տրանսպորտային հարցի կարգավորումից, դաշինքը Ստեփանավանի բնակիչներին առաջարկել է նաև ինքնուրույն ընտրել այն ծրագիրը, որը թիմն առաջիկայում կիրականացնի քաղաքի համար։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Քաղաքական հետապնդումների թեման քննարկելիս հաճախ են նշում՝ իսկ այս կամ այն անձն, ի վերջո, ինչո՞ւ կալանավորվեց։ Այսօր հարյուրավոր մարդիկ անցնում են քրեական տարաբնույթ գործերի հորձանուտով։ Ոմանց ճանաչում ենք, ոմանց անունն անգամ չգիտենք, քանի որ վերջիններս չեն ծավալել հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն, այլ ընդամենը երկրում տեղի ունեցող կարևորագույն շրջափուլերում, օրինակ՝ բողոքի ձայն են բարձրացրել։ Այսպես կոչված՝ «հաղթող» ուժը չի հանդարտվում և շարունակում է ճնշել ազատ խոսքը և այլակարծությունը։ Քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով, խնդիրը պետք է լայն դիտարկել։

    «Այն ունի թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալական բաղադրիչներ, որոնց մասնագետը չեմ, բայց քաղաքական առումով կարծում եմ, որ իշխանություններն այս պահին փորձում են իրենց համար հնարավորինս բաց դաշտ ստեղծել, որի պայմաններում կմարգինալացվի ամբողջ ընդդիմադիր դաշտը, որտեղ հիմնականում կլինեն մարդիկ, ովքեր առավել հակված են գրասենյակային, ավելի ֆորմալ պայքարին, մարդկանց, ովքեր հակված են կամ ունեն ռեսուրսներ ստեղծելու փողոցային կամ այլ ձևի անհարթություններ իշխանության համար, մարգինալացնելու, այս կամ այն կերպ մեկուսացնելու միջոցով կստեղծեն ամայի դաշտ, որտեղ մրցակցությունը կլինի անհավասար։ Բնականաբար, որոշակի շեմից հետո սա կարող է նաև առաջացնել ռետրոակտիվ էֆեկտ, մասնավորապես՝ նպաստել հասարակության մեջ ռադիկալ մտածողության զարգացմանը և հասունացմանը, ինչը տարբեր երկրների օրինակով տեսել ենք։ Ի դեպ, հենց այդպիսին էր 1979 թվականի Իրանական իսլամական հեղափոխության զարգացումը, որը տարբեր փուլեր ու շերտեր անցավ, բայց հիմնականներից մեկն իրանական շահական կառավարության կողմից անընդհատ տեռորի ենթարկելն էր ընդդիմադիր ուժերին, ինչը բերեց բավականին լուրջ հակազդեցություն հատկապես երիտասարդության շրջանում։ Նույն անալոգը կարող է այս պարագայում աշխատել, եթե իշխանությունները փորձեն սա դարձնել մեթոդական կառավարման ձև, այսինքն՝ սա ուղեկցվի ամենօրյա, մշտական խոսքի ազատության սահմանափակմամբ, տարբեր անձանց լռեցնելով։ Սա դեռ մեթոդաբանություն չէ, գործ ունենք մարդկանց հետ, ովքեր հատկապես իշխանությունների համար լուրջ վտանգ են ներկայացնում, ընդ որում՝ այդ վտանգը պարտադիր չէ, որ հանրային գիտակցության մեջ ֆիքսված լինի, դա կարող է ամենատարբեր պատճառներով լինել, որը նույնիսկ հանրային մտածողության մեջ չի տեղավորվում, բայց իշխանական հաշվարկներում տեղավորվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

    Բռնապետություն, ավտորիտարիզմ, միապետություն։ Ինչ բնորոշում ասես չեն տալիս Հայաստանի մերօրյա իշխանությանը։ Իրականում ի՞նչ է կատարվում: «Քաղաքագիտական առումով անցումային ժողովրդավարության փուլ է՝ ավտորիտարացման միտումներով։ Իշխանությունների գործողությունները որոշակի ասպեկտներում կարելի է գնահատել որպես ավտորիտարացման գործողություններ, դրանք տանում են դեպի ավտորիտարացում, որոշակի դեպքերում անցումային ժողովրդավարությանը բնորոշ գծեր են, չգիտեմ էլ՝ բարեբախտաբար, թե ինչպես, բայց այս գծերը դեռևս առկա են, բայց, ընդհանուր առմամբ, անցումային ժողովրդավարություն է՝ ավտորիտարացման միտումներով, ընդ որում՝ այս միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ, անկախ նրանից, թե իշխանությունն այդ հետապնդումներին ինչպիսի աստառ կտա, բայց ակնհայտ է, որ թե՛ գործարարների հետ կատարվողը, որոնք այս կամ այն կերպ քաղաքական կարծիք կամ դիրքորոշում են արտահայտել ու ակամայից դարձել քրեական հետապնդումների զոհ, թե՛ քաղաքացիների և այլոց, ովքեր քաղաքական դիրքորոշման պատճառով զրկվել են աշխատանքից և այլն, ավտորիտարացման հստակ միտումներ են, որոնք հնարավոր չէ չտեսնել, բայց միանշանակ պնդել դիկտատուրայի կամ ավտորիտար կառավարման մասին, դեռևս չափազանցված է»,-նկատում է մեր զրուցակիցը։

    Վերջին տարիներին հատկապես 44-օրյա պատերազմի հետևանքներն արդարացնելու համար հաճախակի ենք լսում ինքնիշխանության մասին։ Բայց ինքնիշխան Հայաստանին Ադրբեջանն «առաջարկում» է Սահմանադրությունը փոփոխել, Ռուսաստանը՝ հանրաքվե իրականացնել և ընտրություն կատարել ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև, ԵՄ-ն էլ, կարծես, սեփական խաղն է սկսել, որտեղ Հայաստանը Ռուսաստանի դեմ գործիք է։ «Միշտ ասել եմ՝ կառավարությունից, որն ամենաբարձրն ու ամենաշատն է խոսում ինքնիշխանության մասին, պետք է զգույշ լինել ինքնիշխանության հարցում։ Եթե համարում ես, որ ինքնիշխան ես, ամեն օր դրա մասին կրկնելու կարիք չունես, որովհետև ինքնիշխանությունը վիճակ է, գործողությունների արդյունք է և ոչ թե ուղղակի փաստաթուղթ, որում կգրես՝ ինքնիշխան եմ և վերջ։ Ինքնիշխանության գաղափարը հարաբերական է, որովհետև ժամանակակից աշխարհում, հատկապես երբ խոսում ենք աշխարհի փոխկապակցվածության, լոգիստիկ ուղիների, տարբեր հաղորդուղիների, տեխնոլոգիական ընդհանրության, տնտեսական փոխկապակցվածության մասին, բախվում ենք շատ կարևոր և պարադոքսալ էլեմենտի՝ ո՞րն է ինքնիշխանության սահմանը։ Իմ խորին համոզմամբ, ինքնիշխանությունն այն է, երբ քո կամքով դրսևորում ես որոշակի վարքագիծ, որը պայմանավորված չէ արտաքին այնպիսի ճնշմամբ, որից չես կարող հրաժարվել։ Եթե անընդհատ խոսում ենք ինքնիշխանության մասին, բազմաթիվ հարցեր են առաջ գալիս։ Նշեցինք Ռուսաստանի կողմից առաջարկված, ինչպես նաև սահմանադրական հնարավոր հանրաքվեների մասին։ Ինքնիշխանության գաղափարը այսպիսի էլեմենտներում է արտահայտվում։ Սահմանադրությունը բացառիկ փաստաթուղթ է կամ պայմանագիր՝ կնքված իշխանության կրողի կամ ժողովրդի և այն մարմնի միջև, որը պետք է իշխանությունն իրականացնի։ Այս օղակի մեջ երրորդ կողմի միջամտությունը ապրիորի բերում է ինքնիշխանության, մեղմ ասած, նվազեցման։ Նույնը վերաբերում է հանրաքվեին։ Երբ երրորդ կողմը քեզ հարկադրում է այս կամ այն հարցով կատարել հանրաքվե, նշանակում է երրորդ կողմը ստացել է իրավազորություն միջամտելու քո ինքնիշխանությանը, ընդ որում՝ մեկ նախադեպը ծնում է նաև հաջորդը և այդպես շարունակ։ Երբ մեկ անգամ երրորդ երկրին թույլ ես տալիս միջամտել քո ներքին իրավակարգի որոշման գործընթացի մեջ, դա դառնում է նախադեպ, որպեսզի նաև չորրորդ, հինգերորդ պետությունները սկսեն միջամտել քո ներքին գործերին։ Այստեղ պետք է դրսևորվի երկրի ինքնիշխանությունը։ Արդյոք տվյալ պետությունն ինքնիշխա՞ն է իր որոշումների մեջ, թե՞ իրեն հարկադրվող ցանկացած պահանջ հարկադրաբար կատարելու է, որովհետև ինքնիշխանության նվազեցման միտումներ ունի»,-հավելում է նա։ Արդյոք Հայաստանի իշխանությունը սա անում է նաև սեփական իշխանությունը պահպանելո՞ւ համար։ «Կարող են լինել տարբեր գործոններ՝ վախի, իշխանություն պահելու ազդեցություն, վախ պատերազմից և այլն։ Այն իշխանությունը, որն ազգային շահ է հռչակում խաղաղությունը, իսկ խաղաղությունը չի կարող լինել ազգային շահ, այլ կարող է լինել ազգային շահի ռեալիզացիայի հետևանք, ոչ թե նպատակ, չի կարող ուղղակի դիմադրել այնպիսի գործոնների, որոնց դիմադրելու պայմաններում կարող է առաջանալ նաև պատերազմական իրավիճակ, որովհետև նա իր համար խաղաղությունը հռչակել է որպես իդեալ։ Այդ իդեալի սպասարկման համար նա պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ նաև զիջումների։ Այստեղ բախվում ենք շատ պարադոքսալ էլեմենտի, որտեղ խաղաղությունը դառնում է ոչ թե քո գործողությունների, վարած քաղաքականության, կառավարման որակի հետևանք, այլ՝ նպատակ։ Քաղաքական գիտությունների մեջ սա անվանում ենք նաև «կոբրայի էֆեկտ», երբ անում ես գործողություն, որը, կարծում ես՝ պետք է բերի ավելի լավ արդյունքի, բայց հակառակը՝ հանգեցնում է ավելի վատ արդյունքի»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Հետխորհրդային տարածաշրջանում վերջին տասնամյակների զարգացումները հստակ օրինաչափություն են ի ցույց դնում. անվտանգային համակարգերի կտրուկ փոփոխությունն ու արտաքին քաղաքական վեկտորի անհավասարակշիռ վերանայումը հաճախ հանգեցնում են ծանր հետևանքների։ Տարածաշրջանային պետությունների համար սեփական անվտանգությունը միջազգային նոր կենտրոնների հետ կապելու փորձերը ոչ միայն չեն երաշխավորում կայունություն, այլև շատ հաճախ դառնում են տարածքային ամբողջականության և պետականության կորստի պատճառ։

    Այս համատեքստում Հարավային Կովկասում ընթացող ռազմաքաղաքական տեղաշարժերը, դաշնակցային հարաբերությունների վերանայումը և ուժերի հավասարակշռության խախտումը ստեղծել են մի իրավիճակ, երբ անվտանգային նոր սպառնալիքներն ավելի քան տեսանելի են դառնում։ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների, արտաքին քաղաքական սխալների և տարածաշրջանային մարտահրավերների շուրջ «Փաստը» զրուցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ։

    «Փաստի» հետ զրույցում Արշակ Կարապետյանը, անդրադառնալով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետևանքներին, զուգահեռներ անցկացրեց հետխորհրդային այլ պետությունների հետ։ Նա նշեց, որ եվրոպական ուղեգիծ որդեգրած առաջին երկրներից Մոլդովան ի վերջո կորցրեց Մերձդնեստրը և այժմ կանգնած է սեփական պետականությունը կորցնելու վտանգի առջև։ Նույն կերպ Վրաստանը՝ Սահակաշվիլիի ղեկավարման տարիներին, դեպի Եվրոպա ձգտելու արդյունքում կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան։ Ըստ նրա՝ Հայաստանը, սկսելով «ռեվերանսներ» անել Եվրոպային, կորցրեց Լեռնային Ղարաբաղը և մի շարք սահմանամերձ տարածքներ, և այս գործընթացը դեռ շարունակվելու է։ Կարապետյանը հավելեց, որ Ուկրաինան նույնպես, եվրոպական ձգտումների ճանապարհին, կորցրեց ու շարունակում է կորցնել տարածքներ՝ կանգնելով պետականության կորստի առաջ։

    Անդրադառնալով տեղեկատվական դաշտի զարգացումներին՝ Կարապետյանն իր տարակուսանքն արտահայտեց հայկական որոշ լրատվամիջոցների որդեգրած գծի վերաբերյալ։ Նա նկատեց, որ այդ ԶԼՄ-ները չարախնդությամբ ու խանդավառությամբ տարածում են լուրեր, թե իբր Մոսկվայում և Ռուսաստանի այլ շրջաններում բենզինի ու վառելիքի լուրջ պակասուրդ (դեֆիցիտ) կա։ Հակադարձելով նման պնդումներին և խոսելով ռազմական իրական կարողությունների մասին՝ նա ընդգծեց, որ աշխարհում չգիտի ավելի հզոր ու արդյունավետ ՀՕՊ համակարգ, քան Ռուսաստանինն է. անգամ մասշտաբային հարձակումների ժամանակ, երբ օդ են բարձրանում հարյուրավոր թիրախներ (օրինակ՝ 400 օբյեկտ), դրանց 99 տոկոսը խոցվում է։ Իսկ հասցված հնարավոր վնասները, նրա խոսքով, կրում են վերականգնելի բնույթ և չեն հանգեցնում անդառնալի ռազմավարական կորուստների։

    Անդրադառնալով ադրբեջանական կողմի հռետորաբանությանը՝ Արշակ Կարապետյանը նկատեց, որ ադրբեջանցիներն իրենց արդեն Ալեքսանդր Մակեդոնացի են պատկերացնում և գրում են, թե պատրաստվում են պատերազմել Ռուսաստանի կամ Իրանի դեմ։ Նա հիշեցրեց, որ նրանք ընդամենը գյուղատնտեսությամբ, միրգբանջարեղեն վաճառելով զբաղվող մարդիկ են, և բացի Հայաստանից (այն էլ այն պայմաններում, երբ իշխանության գլխին է այսօրվա բռնապետը), Ադրբեջանը որևէ մեկին հաղթելու շանս չունի։

    Զրույցի ավարտին Կարապետյանը վստահություն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և ամեն ինչ վերադառնալու է իր տեղը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում