Category: Oragir.live

  • Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իսրայելական բանակը Գազայի հատվածում սպանել է ՀԱՄԱՍ-ի մատակարարման հարցերով սպայի և հրամանատարի։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։


    «Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածել է Գազայի հատվածի մի քանի շրջանների և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի մատակարարման հարցերով սպա Մուհամմադ ալ-Աբեդին և ՀԱՄԱՍ-ի հրամանատար Ահմադ Մային Մուհամմադ Անքարին»,- նշվել է հայտարարության մեջ։


    Մամուլի ծառայության տվյալներով՝ «Ալ-Աբեդը զբաղվել է Գազայի հատված զենքի մաքսանենգությամբ, նպաստել է մաքսանենգ թունելների կառուցմանը և զենք է մատակարարել ահաբեկչական կազմակերպությունների ռազմական ստորաբաժանումներին»։


    Ըստ հայտարարության՝ վերջին ամիսներին նրանք մշակել են ահաբեկչական հարձակումների ծրագրեր՝ ուղղված Իսրայելի պաշտպանության բանակի զորքերին և Իսրայելի քաղաքացիական անձանց։

    Նաև նշվել է, որ զինյալները «սպառնալիք են ներկայացրել իսրայելական զորքերի համար և վերացվել են ճշգրիտ ավիահարվածների արդյունքում»։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը, ով 15 տարի որսորդմիության անդամ է եղել և զենք ձեռք բերել, կրկին անմեղսունակ է ճանաչվել։ Կրկնակի փորձաքննության արդյունքում այդպես էլ ոչինչ չի փոխվել։ Այժմ Հովակիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է բժշկական հսկողությունը։ Այս մասին գրում է Փաստինֆոն։

    «Սպանված ամուսինների որդու՝ Էրիկ Ղազարյանի ներկայացուցիչ Գոռ Ալոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ մարդը չի ծնվում անմեղսունակ, այլ ինչ-որ փուլում է դառնում այդպիսին։

    «Այժմ գործ ունենք իրավիճակի հետ, որ մարդն առողջ վիճակից ինչ-որ ընթացքից է վերափոխվել անմեղսունակի, ընդ որում՝ արարքի նկատմամբ»,- նշեց նա։

    Քրեական գործն արդեն մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանի վարույթում է՝ հիմնական դատալսումների փուլում։ Առաջիկա դատական նիստում կհարցաքննվեն վկաները։

    Անդրադառնալով անբարյացակամ փոխհարաբերություններին, մեղադրյալի պնդմամբ՝ թշնամանքի առկայությանը՝ Ալոյանը նշեց, որ նման հարաբերություններ եղել են ոչ միայն իր ընկալմամբ։ Ըստ մեղադրյալի՝ ընդամենը ավելի խորը «թշնամանք» է եղել, սակայն անբարյացակամ հարաբերություններ բոլորի ընկալմամբ են եղել։ Նա անհաշտ է եղել հարևանների հետ, խնդրահարույց մարդ է եղել։

    Ճշգրտող հարցին՝ մեղադրյալի նկատմամբ վատ վերաբերմունք եղե՞լ է, Ալոյանը նշեց, որ Հովակիմյանը, նախագահողի հարցին ի պատասխան, թե իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, ասել է, որ գործողություններն ինքն է արել, բայց ամուսիններին սպանել է, որովհետև իր հետ թշնամություն են ունեցել և փորձել են նվաստացնել։

    «Իր մոտ այդպիսի տպավորություններ կային, բնականաբար, դրանք, ըստ տուժող կողմի, իրականությանը չեն համապատասխանում, բայց այդ մարդու մոտ ինչ-որ նման նստվածքներ, ճշմարտություններ կային ամրագրված՝ ըստ իրեն։ Ամեն դեպքում նա այդպես պատասխանեց, ըստ իրեն՝ ինքն ունեցել է թշնամական հարաբերություններ»,- նշեց Ալոյանը։

    Ինչ վերաբերում է մեղադրյալի քաղաքական հայացքներին, ՔՊ-ին աջակցելուն և այն հարցին, թե հնարավո՞ր է՝ այդ հանգամանքով պայմանավորված փորձեն «ծածկադմփոց» անել, Ալոյանը դա բացառեց։ Նա նշեց, որ որպես տուժողի ներկայացուցիչ նման բան երբեք չի նկատել, իսկ դատարանում նրան տեսնելուց հետո նման կասկածները կհօդս ցնդեն։

    «Սովորական գյուղի բնակիչ է, վատ սոցիալական պայմաններում ապրած։ Այդ մարդուն, որ տեսնեք, որևէ մեկ անձ չի գալիս իր հետևից, կինն անձամբ նույնիսկ չկա, մեկ մարդ անգամ չի գալիս։ Ինչ-որ երանգներ տալն արդար չէ»,- ասաց նա։

    Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 12-ին։ Տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազար հավաքող ամուսիններին, որոնց գտնվելու վայրը պարզել էր հեռախոսազանգի միջոցով, ապա սպանել նաև մյուս զույգին։

    Ընդ որում՝ տուժողներից մեկը բնակվում էր արտերկրում և վերջերս էր եկել Հայաստան, իսկ դեպքի օրը ծանոթի հետ գնացել էր բնության գրկում հանգստի։

    «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանություններից հետո Հովակիմյանը գնացել էր քեռու տուն, որտեղ էլ պատմել էր իր «հերոսությունների» մասին։ Ավելին՝ քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նրա մոտ եղել է ցուցակ, որտեղ ընդգրկված են եղել այն անձինք, որոնց սպանությունը նա նպատակադրված էր իրականացնել։

    60-ամյա տղամարդը ձերբակալվել էր և տվել խոստովանական ցուցմունք, իսկ նրան պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել էր ավտոմեքենայում։

    Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)՝ 2 դրվագով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 13-րդ կետերով (շահադիտական դրդումներով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանություն)՝ 2 դրվագով, ինչպես նաև 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակություն)»,-գրում է կայքը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ժամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարը


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․

    «Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի և մալուխների վթարների։

    Տեսանյութում՝ ժամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է։

    Մեր հերթապահ ստորաբաժանումներն այս պահին տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ»։

     

     

     

     

     

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Իտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իտալիայի ներքին գործերի նախարարությունը հուլիսի 31-ին կարգադրել է փակել երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետ՝ Սեուտայում միգրացիոն ճգնաժամի պատճառով։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։

    Որոշումը պաշտոնապես հաստատվել է ՆԳ նախարարությունում անցկացված նիստի ընթացքում։ Այսպիսով, Իտալիան ժամանակավորապես կասեցնում է Շենգենյան համաձայնագրով Իսպանիայի հետ ծովային և օդային կապերի համար նախատեսված ազատ տեղաշարժի ռեժիմը և վերականգնում է սահմանային վերահսկողությունը։

    Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել էր, որ Հռոմը պատրաստ է քննարկել Իսպանիայի համար Շենգենյան համաձայնագրի կասեցումը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկան


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի տղայի մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

    «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով»,-ասել են ՔԿ-ից։

    Դեպքի մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հուլիսի 30-ին, ժամը 17։50-ի սահմաններում։

    Լրատվամիջոցը նշում է, որ որոշ տեղեկություններով՝ տղան 14 տարեկան է։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչու


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 20:00-ն, հերթապահ ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 223 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

    Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուները չեզոքացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի և Ազովի ու Սև ծովերի ջրային տարածքների վրա։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Իսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ուրբաթ առավոտից Սեուտայի սահմանն ապօրինի հատած 37 500 ներգաղթյալ արդեն վերադարձվել է Մարոկկո, հաղորդում է Euronews-ը։


    Ընդհանուր առմամբ, տարբեր գնահատականներով, սահմանն ապօրինի հատել է 50 հազարից մինչև 60 հազար մարդ։


    Առնվազն 34 մարդ զոհվել է՝ փորձելով Մարոկկոյից լողալով հասնել Սեուտա։

    Ներգաղթյալների զանգվածային հոսքը ծանրաբեռնել է իսպանական իշխանություններին և մոտ 83 հազար բնակչություն ունեցող ինքնավար քաղաքի բնակիչներին։

    Հինգշաբթի Իսպանիան և Մարոկկոն պայմանավորվել են արագացնել անկլավ ապօրինի մուտք գործած ներգաղթյալների վերադարձը։

    Փախստականների ժամանման ծավալները Իսպանիայի կառավարությանը դրդել են բանակ ուղարկել՝ Սեուտայում անվտանգությունն ուժեղացնելու համար։ Վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանել է անկլավ, որտեղ սահմանների զանգվածային հատումներն անվանել է «Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում»։

    Գիշերվա ընթացքում բախումներ են տեղի ունեցել մարոկկոյական ոստիկանության և հարյուրավոր մարդկանց միջև, որոնք շարունակել են փորձել հասնել Սեուտա։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ռուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումը





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ապրանքների մակնշման «Честный знак» համակարգը, որը Ռուսաստանի իշխանությունները գործարկել են 2019 թվականին՝ խոստանալով պայքարել կեղծիքի և ստվերային շուկայի դեմ, կներառի ձյունն ու սառույցը։


    Ինչպես հետևում է ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության որոշման նախագծից, որը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում, «սառույցը և ձյունը» 2027 թվականի մարտի 1-ից կներառվեն «սառեցված արտադրանքի» մակնշման փորձարարական ծրագրում։



    Ըստ փաստաթղթի՝ մակնշումը, որով զբաղվում է միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի հետ փոխկապակցված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը» (ՀՏԶԿ), կվերաբերի նաև 2201 90 000 0 ապրանքային կոդին (այլ ջրեր, ներառյալ բնական կամ արհեստական հանքային, գազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետիչ նյութերի ավելացման. սառույց և ձյուն)։

    Մակնշման ենթակա կլինեն նաև կենդանիների աղիները, միզապարկերն ու ստամոքսները (կոդ՝ 0504 00 000 0), մատղաշ պանիրները (0406 10 800 0), պաղպաղակը (2105) և սառեցված ձուկը (0303)։ Սառեցված արտադրանքի մակնշման գործող փորձարարական ռեժիմը Արդյունաբերության և առևտրի նախարարությունն առաջարկում է երկարաձգել մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը։

    Դա «դրականորեն կանդրադառնա նշված ոլորտներում նույնականացման միջոցներով մակնշման պարտադիր պահանջների ուժի մեջ մտնելուն բիզնեսի պատրաստվածության վրա»,- նշում է գերատեսչությունը նախագծի բացատրական գրության մեջ։

    Թույլ տալով Ուսմանովի հետ կապված Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնին Ռուսաստանում վաճառված յուրաքանչյուր ապրանքատեսակից գանձել 50 կոպեկ՝ «Честный знак» համակարգն ի սկզբանե ներառում էր ծխախոտը, կոշկեղենը և դեղորայքը։ 2021-2024 թվականներին դրա մեջ ներառվեցին կաթնամթերքը, ջուրը, օծանելիքը, անվադողերը, հեծանիվները և կենսաբանորեն ակտիվ հավելումները, իսկ վերջին երկու տարիներին գործընթացն ընդգրկել է ապրանքների էլ ավելի շատ կատեգորիաներ՝ մուշտակներից մինչև երշիկեղեն։

    2026 թվականի մարտի 1-ից «հատային հաշվառման» տակ են հայտնվել հացը, ռադիոէլեկտրոնիկան, ինչպես նաև հագուստի նոր տեսակները. ապրիլի 1-ից՝ թեյը, մայիսի 1-ից՝ շոկոլադը, կարամելն ու մաստակը, հունիսի 1-ից՝ սուրճն ու եղերդակը։

    Փորձարարական ռեժիմի շրջանակում իրականացվում է նաև օպտիկամանրաթելերի, ջեռուցիչների, հրատեխնիկական արտադրանքի, կրակմարիչների, պոլիմերային խողովակների, մակարոնեղենի, ձավարեղենի և մեղրի մակնշումը։

    Թեև բուն DataMatrix կոդը բիզնեսի համար արժե 50 կոպեկ (առանց ԱԱՀ), ապրանքի վրա դրա տեղադրման ամբողջական արժեքը կազմում է մոտ 7-8 ռուբլի։ 2023 թվականին Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը մակնշումից վաստակել է 23 միլիարդ ռուբլի։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան


    Քաղաքականություն





    Նարեկ Կարապետյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի՝ գործարանների և բարեգործության վերաբերյալ հայտարարությունները՝ ընդգծելով, որ որևէ ձեռնարկություն պատկանում է իր սեփականատիրոջը, ոչ թե իշխանությանը։

    «Այն գործարանը` «Արարատցեմենտը», որն ուզում է պետականացնել, ո՛չ իրենն է, ո՛չ պետությանը։ Այն պատկանում է սեփականատիրոջը։ Մարդու ունեցվածքն այդ մարդու սեփականությունն է։ Ի՞նչ է ուզում՝ գնանք մարդկանց սեփականազրկե՞նք»,- ասել է Կարապետյանը։

    Նա նաև հակադարձել է բարեկարգման վերաբերյալ Փաշինյանի դիտարկումներին՝ հորդորելով նախ ուշադրություն դարձնել «Հայկական ժամանակի» գրասենյակի դարպասներին։ Կարապետյանի խոսքով՝ քննադատվող անձը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, շինարարություն ու բարեկարգում կատարել, մինչդեռ իշխանությունը փորձում է ամեն ինչին բացասական որակում տալ։



  • Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. Վարդևանյան


    Քաղաքականություն





    Այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանի տանը։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան և կուսակցության անդամ Արամ Վարդևանյանն ասաց, որ գործողությունն իրականացվել է բոլորին հայտնի քրեական վարույթի շրջանակներում, այն գնահատելով որպես քաղաքական գործունեությանը միջամտություն։

    Վարդևանյանի խոսքով՝ խուզարկության անհրաժեշտությունն ու համաչափությունը հիմնավորված չեն եղել։ Նրա գնահատմամբ՝ նման ինտենսիվ վարույթային գործողության համար բավարար պատճառաբանություններ չեն ներկայացվել։

    Փաստաբանն ընդգծեց, որ Նարեկ Կարապետյանն արդեն ունի Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ, և նման պայմաններում նրա նկատմամբ իրականացվող գործողությունները պետք է համապատասխանեին հիմնավորվածության առավել բարձր շեմի։

    Վարդևանյանը նշեց՝ քանի որ խուզարկությունը գաղտնի վարույթային գործողություն է, այլ մանրամասներ հրապարակել չի կարող։

    Նա տեղեկացրեց, որ փաստաբանական թիմը բողոքարկելու է խուզարկության վերաբերյալ որոշումը, իսկ արդյունքների մասին կհայտնեն ավելի ուշ։