Category: Oragir.live

  • Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան

    Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան

  • Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում

    Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում

  • Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան

    Ինչպես գիտեք, վերջին 10-15 տարում ես չեմ առնչվել որևէ բիզնեսի միկրոկառավարմանը, ընթացիկ կառավարման պրոցեսներին (և´ օրենքը թույլ չէր տալիս, և´ իրականում դա ինձ արդեն հետաքրքիր չէր), և դա ինձ թույլ էր տալիս Հայաստանի տնտեսությանը, նրա զարգացման ռիսկերին և պոտենցիալին նայել մակրոտեսանկյունից։ Հիմա էլ, կտրված լինելով ինֆորմացիոն շատ հոսքերից, քաղաքական-հանրային միկրոպրոցեսներից, միկրոհարաբերություններից, ես հնարավորություն ունեմ խնդիրներին մակրոտեսանկյունից նայելու։ Չեմ օգտագործում «կողքից նայել» ձևակերպումը, որովհետև իմ կենսագրությամբ, որպես Ծառուկյան, ես չեմ կարող և երբեք չեմ կարողացել կողքից նայել իմ երկրում տեղի ունեցող պրոցեսներին։ Եթե կարողանայի, եթե ունենայի իմ երկրի հանդեպ որոշակի անտարբերության ունակություն, ապա լրիվ ուրիշ պայմաններում կլինեի։ Դա էլ իմ տեսակն է։

  • Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեց


    Քաղաքականություն





    Խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց, քիչ անց «Ուժեղ Հայաստան» դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:



  • Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը

    Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը

  • Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու պետական ֆինանսների կայունությունը գնահատելիս առանձնահատուկ ուշադրության է արժանի խոշոր հարկատուների գործունեությունը, քանի որ հենց այդ ընկերություններն են ձևավորում պետական բյուջեի եկամուտների զգալի մասը, ապահովում տնտեսական ակտիվության բարձր մակարդակը, խթանում ներդրումային գործընթացները, ստեղծում հազարավոր աշխատատեղեր և նպաստում երկրի երկարաժամկետ զարգացմանը։ Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2026 թվականի հունվար-հունիս ամիսների Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը ոչ միայն հերթական վիճակագրական ամփոփագիրն է, այլև երկրի տնտեսական կառուցվածքի, արտադրական ներուժի, ֆինանսական համակարգի կենսունակության և տնտեսության զարգացման ուղղությունների յուրօրինակ արտացոլումը։

    Ներկայացված տվյալները հնարավորություն են տալիս գնահատելու, թե տնտեսության որ ճյուղերն են շարունակում պահպանել առաջատար դիրքերը, որոնք են ձևավորում պետական բյուջեի հիմնական հարկային մուտքերը և ինչպիսի դեր ունեն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները Հայաստանի տնտեսական անվտանգության ապահովման գործում։

    Հրապարակված ցուցանիշների համաձայն, Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկը վերստին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետական բյուջե է վճարել 41,61 միլիարդ դրամ հարկեր։ Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 21,24 միլիարդ դրամով կամ ավելի քան 104 տոկոսով, ինչի արդյունքում ընկերությունը նորից վերադարձել է առաջին տեղ։

    Սակայն այստեղ կա մեկ նրբություն: Նախ՝ ըստ էության, ԶՊՄԿՆ-ն փաստացի միշտ եղել է հարկատուների առաջատարը ուղղակի հարկերով ու ռոյալթիով: Բանն այն է, որ նախորդ մի քանի հաշվետու ժամանակաշրջանում ցանկային առաջատարությունը ստանձնած ընկերության (ընկերությունների) հիմնական հարկերի մեջ առյուծի բաժինը եղել են (հիմա էլ այդպես է) անուղղակի հարկերը, մասնավորաբար ԱԱՀ-ն (օրինակ՝ 2026 թ. հունվար-մարտին «Մոբայլ սենթրի» վճարած 21,3 մլրդ դրամ հարկից 20,3 մլրդ-ն կազմել է ԱԱՀ-ն), որը հետագայում հետ են ստանում, իսկ ահա ԶՊՄԿ-ի կողմից վճարվող հարկերում գերակշռում են անուղղակի հարկերն ու ռոյալթին, որը մնում է տնտեսության մեջ: Հիմա, քանի որ վերարտահանման քանակը էապես նվազել է, մասնավորաբար «Մոբայլ սենթրի» վճարած անուղղակի հարկերը նվազել են, և ԶՊՄԿ-ն նաև ըստ էության է վերադարձել առաջին հորիզոնական:

    Այս ցուցանիշները միայն մեկ ընկերության հաջողության պատմություն չեն։ Դրանք վկայում են այն մասին, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության կարևորագույն հենասյուներից մեկը՝ պահպանելով իր ազդեցությունը ինչպես արտահանման, այնպես էլ պետական բյուջեի եկամուտների ձևավորման վրա։ Հանքարդյունաբերությունը Հայաստանի համար վերածվել է ազգային տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ուղղության։ Այս ոլորտի կայուն գործունեությունը ոչ միայն արտարժութային մուտքեր է ապահովում, այլև մեծ ազդեցություն ունի պետական ֆինանսների, ներդրումային միջավայրի և մարզային զարգացման վրա։

    Հայաստանի տնտեսության կայունության կարևորագույն երաշխիքներից մեկն էլ ֆինանսական համակարգն է, որի առանցքում են առևտրային բանկերը։ Եթե հանքարդյունաբերությունը կարելի է դիտարկել որպես իրական հատվածի առաջատար ճյուղ, ապա բանկային համակարգը տնտեսության ֆինանսական շրջանառության շարժիչ ուժն է։ Հենց բանկերն են ապահովում ֆինանսական միջնորդությունը, խնայողությունների վերածումը ներդրումների, բիզնեսի ֆինանսավորումը, բնակչության վարկավորումը, արտահանման և ներմուծման ֆինանսական սպասարկումը, ինչպես նաև վճարային համակարգերի անխափան գործունեությունը։

    ՊԵԿ հրապարակած տվյալները վկայում են, որ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է պետության համար ապահովել բարձր հարկային բազա։ Խոշոր հարկատուների ցանկում երրորդ տեղն զբաղեցնում է Արդշինբանկը՝ պետական բյուջե վճարելով 33,6 միլիարդ դրամ հարկեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 5,64 միլիարդ դրամով կամ ավելի քան 20 տոկոսով։ Սա վկայում է ոչ միայն բանկի ֆինանսական հաջողությունների, այլև ամբողջ բանկային համակարգի կայունության մասին։ Վեցերորդ հորիզոնականում գտնվող Ամերիաբանկը պետական բյուջե է վճարել 22,15 միլիարդ դրամ հարկեր՝ դարձյալ նախորդ տարվա համեմատ ապահովելով աճ։ Առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված են նաև Ակբա բանկը, «Ինեկոբանկը», Կոնվերս բանկը, Էվոկաբանկը, ԱյԴի բանկը, ՎՏԲ-Հայաստան բանկը, Հայէկոնոմբանկը, Արարատբանկը, Արմսվիսբանկը, ԱՄԻՕ բանկը, Ֆասթ բանկը։ Այս պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանի ֆինանսական համակարգը ներկայացված է խոշոր ֆինանսական հաստատություններով, որոնք ոչ միայն իրականացնում են բանկային ծառայություններ, այլև հանդիսանում են պետական բյուջեի խոշոր հարկատուներ։

    Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել, որ բանկային համակարգի հարկային նշանակությունը շատ ավելի լայն է, քան պարզապես պետական բյուջե վճարված գումարների չափը։ Բանկերը տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման հիմնական ֆինանսական գործընկերներն են։ Նրանց միջոցով ֆինանսավորվում են արդյունաբերական ձեռնարկությունները, գյուղատնտեսական ծրագրերը, փոքր և միջին բիզնեսը, բնակարանաշինությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և բազմաթիվ այլ ոլորտներ։ Որքան զարգացած և կայուն է բանկային համակարգը, այնքան մեծ են տնտեսության ներդրումային հնարավորությունները, այնքան ավելի մատչելի են դառնում ֆինանսական ռեսուրսները բիզնեսի համար և այնքան ավելի արագ են իրականացվում նոր տնտեսական նախագծերը։

    Հաջորդ կարևորագույն ոլորտն, իհարկե, արդյունաբերությունն է: Պետք է նշել, որ առաջին 50 հարկատուների ցանկում արտադրողները, ինչպես միշտ, մեծ թիվ չեն կազմում. նրանց թիվը (հանքարդյունաբերությունը այս ցանկում չենք ներառում) ընդամենը 8-ն է, որից երեքը զբաղվում են ծխախոտի արտադրությամբ՝ «Գրանդ տոբակոն», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» և «Սիգարոնը»: Եվս երկուսը զբաղվում են ջրեղենի արտադրությամբ (այս բլոկն առանձնացրել ենք սննդի արտադրությունից). խոսքը «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիայի» և «Ջերմուկ գրուպի» մասին է: Ի դեպ, վերջինիս առումով հատուկ պետք է նշել, որ եթե 2026 թ. առաջին եռամսյակում զգալի զիջել էր դիրքերը՝ հայտնվելով 93-րդ հորիզոնականում, ապա կիսամյակային տվյալներով արդեն 29-րդ հորիզոնականում է՝ վճարած 5,59 մլրդ դրամ հարկով:

    Առանձնահատուկ ուշադրության է արժանի սննդի արտադրության ոլորտը, որի ներկայացուցիչները առաջին հիսնյակում երկուսն են։ Համեմատության համար նշենք, որ եթե հանքարդյունաբերությունը հիմնականում ապահովում է արտահանման եկամուտները, իսկ բանկային համակարգը՝ ֆինանսական կայունությունը, ապա սննդի արտադրությունը կապված է պետության կարևորագույն անվտանգության բաղադրիչներից մեկի՝ պարենային անվտանգության հետ։ Ժամանակակից աշխարհում պետության անկախությունը գնահատվում է ոչ միայն ռազմական կամ քաղաքական հնարավորություններով, այլև սեփական բնակչությանը որակյալ սննդամթերքով ապահովելու կարողությամբ։ Սննդի արտադրությունը Հայաստանի տնտեսության մեջ բազմաշերտ նշանակություն ունի։ Այն ապահովում է գյուղատնտեսական մթերքի վերամշակումը, խթանում է տեղական արտադրությունը, մեծացնում է ավելացված արժեքի ստեղծումը, զարգացնում է գյուղական համայնքները և ձևավորում կայուն պահանջարկ տեղական հումքի նկատմամբ։

    Ուշագրավ է, որ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում սննդի արտադրության ոլորտում առաջատարները, որոնք հիսնյակում են, երկուսն են (կրկնենք՝ ջրեղենի արտադրությունը գնահատում ենք առանձին)՝ «Աթենք» մսամթերքի ընկերությունը՝ 4,35 մլրդ դրամ հարկով, և «Գրանդ քենդի» ընկերությունը՝ 4,067 մլրդ դրամ հարկով: Այս ցուցանիշները վկայում են, որ այս ընկերությունները ոչ միայն հաջողությամբ գործում են մրցակցային շուկայում, այլև կարևոր ներդրում ունեն պետական ֆինանսների ձևավորման գործում։ Հատկապես «Աթենք» ընկերության նշանակությունը գնահատելիս հարկ է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք։ Առաջինն այն է, որ ընկերությունը զգալիորեն ընդլայնել է իր արտադրական հզորությունները՝ Գետամեջ համայնքում հիմնադրելով նոր գործարան՝ տարածաշրջանի ամենամեծ և տեխնոլոգիապես ամենահագեցած արտադրական համալիրը: Երկրորդ՝ այն տեղական արտադրության խոշոր ներկայացուցիչ է, ինչը նպաստում է երկրի պարենային անկախության ամրապնդմանը։ Երրորդ հանգամանք կապված է նրա հետ, որ այդ ընկերությունը համագործակցում է բազմաթիվ տեղական մատակարարների և տնտեսությունների հետ՝ ձևավորելով արտադրական լայն շղթա։ Մյուս կողմից էլ՝ այս ընկերությունը ստեղծում է բազմաթիվ աշխատատեղեր ինչպես արտադրական համալիրներում, այնպես էլ վաճառքի, լոգիստիկայի, մատակարարման և սպասարկման ոլորտներում։

    Իսկ ընդհանրապես, սննդի արտադրության ոլորտի զարգացումն ունի նաև սոցիալական կարևոր նշանակություն։ Այդ ոլորտում ստեղծվող յուրաքանչյուր նոր արտադրական հզորություն նշանակում է նոր աշխատատեղեր մարզերում, գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ կայուն պահանջարկ, երիտասարդների համար զբաղվածության հնարավորություններ և բնակչության եկամուտների աճ։ Միաժամանակ զարգանում են փաթեթավորման, տրանսպորտի, պահեստավորման, սառնարանային տնտեսությունների և լոգիստիկ ծառայությունների ոլորտները, որոնք նույնպես ստեղծում են լրացուցիչ տնտեսական ակտիվություն։

    Մի խոսքով, խոշոր հարկատուների ցանկը բավականին ուշագրավ պատկեր է ի ցույց դնում: Ինչ վերաբերում է այլ ոլորտներին, ապա դրանց կանդրադառնանք հաջորդիվ:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Բաքվում հաղթած մարզիկները վերադարձել են Հայաստան


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է հայրենիք՝ Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունից՝ նվաճելով մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Հայ պատանի ըմբիշները մրցավայրում ցուցադրեցին բարձրակարգ ելույթներ՝ հերթական անգամ միջազգային ասպարեզում արժանապատվորեն ներկայացնելով Հայաստանը։

    Հայաստանի հավաքականի գլխավոր հաջողությունը գրանցեց Ջանես Նազարյանը, ով մինչև 71 կգ քաշային կարգում դարձավ աշխարհի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ։

    Մինչև 51 կգ քաշային կարգում Գևորգ Հարությունյանը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը՝ համալրելով Հայաստանի հավաքականի մրցանակային հաշվեկշիռը։

    Հայաստանի թիմին ևս մեկ մեդալ պարգևեց Արարատ Ավետիսյանը, որը մինչև 48 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի։

    Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում հայկական հավաքականի այս արդյունքը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի պատանի հունահռոմեական ոճի ըմբիշներն ունեն մեծ ներուժ և շարունակում են հաջողությամբ հանդես գալ միջազգային խոշոր մրցաշարերում՝ ապահովելով հայկական ըմբշամարտի հաղթական ընթացքը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան փողոցում:
    Մասնավորապես` Նալբանդյան 102 և 106 հասցեներին հարակից ճանապարհահատվածներում փոխադրամիջոցների կանգառը կարգելվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 20-ին մեկնարկել է «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում» 24-ամսյա ծրագիրը, որի նպատակը համայնքների պատրաստվածությունն ամրապնդելն ու աղետների և արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարման կարողությունները զարգացնելն է։

    Միջոցառմանը ներկա էին Ներքին գործերի նախարարության, Եվրոպական միության, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

    Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին իր խոսքում վերահաստատել է կազմակերպության կողմից ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանն աջակցելու և անհրաժեշտ տեխնիկական ու փորձագիտական աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը՝ ազգային պատրաստվածության համակարգերն առավել արդյունավետ, անվտանգ և բնակչության կարիքներին արձագանքող դարձնելու նպատակով։


    ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը շարունակական աջակցության և համագործակցության համար շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին՝ նշել է, որ աղետներին պատրաստվածությունը, ճգնաժամերի արդյունավետ կառավարումը և բնակչության անվտանգության ապահովումը Ներքին գործերի նախարարության ռազմավարական առաջնահերթություններից են։ Նա ընդգծել է, որ նախարարությունը շարունակաբար զարգացնում է համակարգման և գործառնական պատրաստվածության կարողությունները՝ կարևորելով միջգերատեսչական համագործակցությունը, վաղ ազդարարման համակարգերի և թվային գործիքների կատարելագործումը, ճգնաժամային հաղորդակցության արդյունավետության բարձրացումը։

    Ելույթներ են ունեցել նաև ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Արտաքին հարաբերությունների ղեկավար Կիրի Ատրին։

    Կարևորվել են ծրագրի առաջին փուլի շրջանակում իրականացված վերապատրաստումներն ու ուսումնավարժությունները, ինչպես նաև ռիսկերի վրա հիմնված պլանավորման և տեղեկացված որոշումների կայացմանն աջակցող տվյալների, վերլուծական գործիքների և թվային լուծումների ներդրումը։

    «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության կողմից՝ ԵՄ Մարդասիրական օգնության կազմակերպության համաֆինանսավորմամբ՝ ՀՀ կառավարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

    Ծրագիրը կներառի Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 համայնք՝ կենտրոնանալով համայնքների՝ աղետներին պատրաստվածության, վաղ ազդարարման և արձագանքման կարողությունների զարգացման, ինչպես նաև ազգային մակարդակում արդյունավետ համակարգման մեխանիզմների ամրապնդման վրա։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

    Հուլիսի 30-ին՝ ժամը 16։17-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերի սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Հետևեք մեզ՝ այստեղ