Category: Oragir.live

  • Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ


    Տնտեսություն





    Հարավկորեական Hanwha Qcells ընկերությունը հայտարարել է արևային մարտկոցների առևտրային արտադրության մեկնարկի մասին Քարթերսվիլում, Ջորջիա նահանգում, նոր օբյեկտում։ Այս մեկնարկը նշանավորում է խոշորածավալ Solar Hub արդյունաբերական համալիրի կառուցման վերջին փուլը, որում ընկերությունը ներդրել է մոտ 2.1 միլիարդ դոլար, գրում է ixbt.com–ը։

    Նոր գործարանը հատկապես կարևոր է ԱՄՆ արևային էներգիայի արդյունաբերության համար։ Այն ԱՄՆ առաջին արտադրական օբյեկտն է, որը մեկ վայրում համախմբում է արևային վահանակների արտադրության ամբողջ ցիկլը՝ սիլիցիումի մշակումից մինչև մոդուլների հավաքում։

    Մինչ օրս ԱՄՆ արտադրողների մեծ մասը հիմնականում կենտրոնացած էր արևային վահանակների վերջնական հավաքման վրա օգտագործելով ներմուծված բաղադրիչներ։ Այս մոդելը արդյունաբերությունը կախված էր թողել օտարերկրյա մատակարարումներից, գների տատանումներից և լոգիստիկ մարտահրավերներից։ Hanwha Qcells նախագիծը նպատակ ունի զգալիորեն նվազեցնել այդ կախվածությունը և ամրապնդել տեղական արտադրությունը։

    Լիովին շահագործման հանձնվելուց հետո Քարթերսվիլի գործարանը կկարողանա տարեկան արտադրել մինչև 3.5 ԳՎտ պատրաստի արևային մոդուլներ: Հավաքման գծերն արդեն իսկ աշխատում են նորմալ օրական արտադրելով մոտ 16,700 արևային վահանակ:

    Քարթերսվիլի գործարանը կդառնա Hanwha Qcells-ի Ջորջիայում գտնվող միասնական արտադրական ցանցի մաս: Դալթոնում նախկինում ընդլայնված գործարանի հետ միասին, ԱՄՆ-ում ընկերության արևային վահանակների արտադրության ընդհանուր հզորությունը կհասնի տարեկան 8.6 ԳՎտ-ի: Ընկերությունը գնահատում է, որ սարքավորումների այդ քանակը բավարար է մոտավորապես 1.3 միլիոն ամերիկյան տնային տնտեսություններին էլեկտրաէներգիայով ապահովելու համար:

    Նախագիծը նաև ընկերությանը հնարավորություն է տալիս օգտվել ԱՄՆ գնաճի նվազեցման մասին օրենքի շրջանակներում զգալի հարկային արտոնություններից: Արտադրությունը լիովին տեղայնացնելով Hanwha Qcells-ը կկարողանա սուբսիդիաներ ստանալ արտադրության յուրաքանչյուր փուլում՝ սիլիցիումի մշակումից մինչև մոդուլների հավաքում:

    Հաճախորդները նաև կստանան լրացուցիչ արտոնություններ: Միացյալ Նահանգներում արտադրված վահանակների օգտագործումը թույլ է տալիս արևային էլեկտրակայանների մշակողներին ստանալ լրացուցիչ դաշնային հարկային վարկեր, որոնք խրախուսում են տեղական արտադրության սարքավորումների օգտագործումը:

    Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]



  • «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն Մանվելյան

    «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն Մանվելյան

  • Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան


    Քաղաքականություն





    «Քաղաքական տեսակետը ես ուզում եմ թողել քաղաքական գործիչներին, բայց ես՝ իբրև արվեստագետ, պատիվ ունեմ բարեկամական կապերով առնչվել Ծառուկյան ընտանիքի հետ»,-լրագրողների հետ զրույցում ասեց ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

    Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը կարող էր իր հնարավորությունները օգտագործել արտերկրում և այնտեղ կառուցել բարեկեցիկ կյանք, սակայն ընտրել է հայրենիքի հետ կապված ճանապարհը։

    «Գնահատանքիի փոխարեն նա ստացավ մի բան. վրեժխնդրություն ։ Եվ սրանով մենք ավելի ենք ուրախացնում մեր թշնամի հարևաններին և նրանց բերանը լեզու դնում։ Այսպիսի գնահատականի երբևիցե արժանի չէր Գագիկ Ծառուկյանը»,- ասեց Իսպիրյանը։

    Ներսիկ Իսպիրյանը ընդգծեց նաև Գագիկ Ծառուկյանի ներդրումը տարբեր ոլորտներում։

    «Նա ստեղծել է աշխատատեղեր, հովանավորել է մեր մարզաշխարհին, նեցուկ է կանգնել բոլոր արվեստագետներին։ Ես համարում եմ, որ սա անմտություն է»,- եզրափակեց  Ներսիկ Իսպիրյանը։

    Աղբյուրը` Panorama.am



  • ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան


    Քաղաքականություն





    «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    «Դավիթ Ղազինյանն ու Հայկ Սուքիասյանն ազատ արձակվեցին դատարանի դահլիճից։

    Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող բոլոր քրեական հետապնդումները անհիմն են, շինծու, կապ չունեն օրինականության հետ և ունեն բացառապես քաղաքական դրդապատճառներ։ Մեր պայքարը շարունակվում է:

    Ազատությո՛ւն մեր բոլոր ընկերներին»։



  • Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահը հասկանալիորեն ցնցեց մեր հանրությանը: Եվս մեկ երիտասարդ զոհ… Ցավոք, Նարեկ Թորոսյանը առաջին «բանակային» զոհը չէ, էլ ավելի ցավալի է, որ նման կորուստներ են արձանագրվում իշխող ուժի կողմից հռչակված ու քարոզվող «խաղաղության» պայմաններում:

    Դատելով պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրների շրջանառած տեղեկություններից, մոտ կես տարվա ժամկետային ծառայողը առաջին անգամ գնացել է դիրքապահ հերթապահության, որտեղ էլ՝ կրտսեր հրամանատարի՝ սերժանտի ու մեկ այլ զինծառայողի կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության: Դրանից հետո, ըստ պաշտոնական վարկածի, նա ինքնասպանություն է գործել: Համենայն դեպս, քրեական վարույթը նախաձեռնված է, և նշված սերժանտն ու մյուս զինծառայողը կալանավորվել են «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով: Շրջանառվում են նաև ոչ պաշտոնական վարկածներ, սակայն զերծ կմնանք դրանց անդրադառնալուց՝ հաշվի առնելով հարցի նրբությունը և այն հանգամանքը, որ քննություն է ընթանում: Հուսանք՝ այն օբյեկտիվ ու լիարժեք կլինի:

    Հատկանշական է, որ, ի տարբերություն քաղաքական բռնաճնշումների դեպքերի, այս անգամ երբեմնի իրավապաշտպան հանրույթը որոշեց վերջապես ձայն հանել: Ու շուրջ մեկուկես տասնյակ ՀԿ-ներ հանդես եկան բավականին խիստ ու նաև որոշակի անելիքների հորդորներ պարունակող հայտարարությամբ:

    Այդ համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ամենաբարձր պաշտոնական մակարդակով սեփական կյանքին վերջ տալու դեպքերի պատճառների մասին խոսելիս մարդու իրավունքների պաշտպանության փոխարեն խնդիրը տեղափոխվում է զոհի հոգեբանական դիմակայության դաշտ, ինչն ուղղակիորեն ոլորտում պետության պատասխանատվությունից խուսափելու, դեպքերի իրական պատճառներն ու հանգամանքները կոծկելու միտում է պարունակում։ Մինչդեռ, մահվան դեպքերի ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ զինված ուժերում բռնությունը, զինծառայողների նվաստացումը կրում է շարունակական բնույթ և դրսևորվում է ինչպես ֆիզիկական բռնությամբ, այնպես էլ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսևորումներով, ահաբեկմամբ, ինչպես նաև պաշտոնեական կամ փաստացի իշխանության երկարատև չարաշահմամբ։ Առավել մտահոգիչ է, որ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունները և բռնությունը կարող են դրսևորվել տևական ժամանակ, ինչպես նաև զինծառայողների խմբային մասնակցությամբ՝ առանց պատշաճ վերահսկողության և կանխման մեխանիզմների պատշաճ կիրառման։ Պատշաճ իրավական գնահատականի չի արժանանում նաև տևական ժամանակ ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու պրակտիկան, որը նախորդում է սեփական կյանքին վերջ տալու դեպքերի»:

    ՀԿ-ների մատնանշած հանգամանքներից յուրաքանչյուրը չափազանց խոսուն է: Ու առաջին հերթին դրանք վկայում են բանակում, Զինված ուժերում նշված ուղղություններով թերի աշխատանքի մասին (սա, եթե բավականին մեղմ արտահայտվենք): Իսկ եթե ավելի խիստ, ապա՝ բարձիթողի վիճակի մասին է խոսում այս ամենը:

    ՀԿ-ների հայտարարության մեջ նաև ուշադրություն է հրավիրվում զինծառայողների մահվան դեպքերով արդյունավետ քննության, պատշաճ իրավական գնահատականներ տալու, մարդու իրավունքների պաշտպանության առումով իրազեկվածության և ռեալ ապահովման համար բացատրական ու կազմակերպական քայլեր կատարելու, հոգեբանական աջակցության ապահովման անհրաժեշտությունների վրա:

    Նշված հայտարարությունն ստորագրած ՀԿ-ներից «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» էլ ավելի ծանր տվյալներ հրապարակեց: Այսպես. «2026 թվականի յոթ ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել է զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված»: Սրանք զուտ թվային «չոր» տվյալներ են, բայց չէ՞ որ այդ թվերից յուրաքանչյուրի տակ մարդկային ճակատագիր է, մարդկային կյանք, որդեկորույս ընտանիք, դժբախտացած ծնողներ…

    Բայց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև այլ տվյալներ է ի մի բերել, որոնք չափազանց ուշագրավ են և խոսուն: Եվ այսպես, Զինված ուժերում մահացության դեպքերը 2010-2017 թթ. եղել են՝ ընդհանուր՝ 462, որից մարտական կորուստները՝ 163, ոչ մարտական կորուստները՝ 299, իսկ ահա 2018-2025 թթ. ցուցանիշներն այսպիսին են՝ ընդհանուր՝ 511, որից մարտական պայմաններում՝ 84, ոչ մարտական՝ 427: Ծանոթության կարգով հատուկ նշենք, որ նկատի չեն առնված 2016-ի «Ապրիլ յան» և 2020-ի՝ «44-օրյա» պատերազմների ժամանակ եղած կորուստները:

    Բայց անգամ առանց հատուկ վերլուծության էլ պարզորոշ տեսանելի է, որ «թավիշից» հետո՝ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում բանակում մահվան դեպքերի քանակն ավելացել է: Ըստ որում՝ «ոչ մարտական» պայմաններում մահվան դեպքերի թիվը փաշինյանական իշխանավարման շրջանում ավելացել է գրեթե մեկուկես անգամ:

    Սա՝ այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և քպական քարոզչությունը մատի փաթաթան են դարձրել բանակում կենցաղային պայմանների բարելավումը, «կլուբնիկ-կոտլետը», «մայկա-տռուսիկը»: Բայց, արի ու տես, որ իրականում մահվան դեպքերը, մանավանդ՝ ոչ մարտական պայմանների հետ կապված կորուստների քանակն աճել է: Սա էլ «չուզող» ընդդիմադիրները չեն ասում, իշխանությունների արևմտյան ՀԿ-ներն են ասում:

    Ավելին, վերոնշյալ ՀԿ-ները, հատկապես թվային տվյալների համեմատության ու վերլուծության մեջ չեն դիտարկում մի չափազանց կարևոր հանգամանք. 2010-17 թվականներին մենք ունեցել ենք թե՛ որակապես, թե՛ քանակապես այլ Զինված ուժեր: Եթե այս հանգամանքն էլ նկատի ունենանք, ապա էլ ավելի ակնհայտ կդառնա «նախկինների» ժամանակվա վիճակն արտացոլող տվյալների ու այժմյան ահավոր տվյալների աղաղակող տարբերությունը: Տարբերություն, որը եթե խոսակցական բառապաշարով ու խիստ հակիրճ բնութագրելու լինեինք, պիտի ասեինք… ասենք, բոլորդ էլ գիտեք այդ հայտնի բառը:

    Ամենևին հակված չենք նախկինում եղած վիճակն իդեալականացնելու: Ավելին, հասկանալի է, որ բանակում միջանձնային խնդիրներ միշտ էլ կարող են լինել և եղել են: Բայց, երբ երկրի իշխանությունը շարունակ գլխարկ է օդ թռցնում կամ ինքնածափահարում, թե՝ տեսե՜ք, այսինչ զորամասում նոր ճաշարան բացեցինք, այս, այն, ու միաժամանակ «խաղաղության» պայմաններում բանակում տասնյակներով զոհեր է տալիս, պետք է նման ղեկավարներին քարոզչական երկնոլորտից իջեցնել գետնի վրա:

    Զինված ուժերում բռնությունը բազմաթիվ հանգամանքներով կարող է պայմանավորված լինել՝ սկսած հոգեբանականից, վերջացրած կարգապահության թուլացումով, կրտսեր ու միջին սպայակազմի թուլությամբ ու ՊՆ ղեկավարության անպատասխանատվությամբ ու ոչ պրոֆեսիոնալիզմով: Անուղղակիորեն նման խայտառակ վիճակին կարող են նպաստել նաև երկրում տիրող իրավական բեսպրեդելը, իշխանության ղեկավարից ու, ընդհանրապես, իշխանությունից բխող ագրեսիվ հռետորաբանությունն ու կեցվածքը, հասարակության մեջ փոխադարձ ատելության ու թշնամանքի մթնոլորտի գեներացումը, ինչը չի կարող չպրոյեկտվել բանակի վրա: Կամ՝ երբ տարիներ շարունակ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնողի կողմից վարկաբեկվում է բանակի հրամկազմը, գեներալիտետը, հասկանալիորեն նաև հրամանատարների հեղինակության խնդիրն է առաջ գալիս: Էլի շատ բաներ կարելի է նշել: Բայց դա ավելի մանրամասն, ավելի մանրակրկիտ քննարկման թեմա է…

    Բանակը «ֆուդ-կորտ» չէ, բանակն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն: Երկու գործոն, որ ներկայիս Հայաստանում բացակայում է գրեթե ցանկացած բնագավառում:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Հայաստանի տնտեսությունը 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով շարունակում է ցուցադրել թվային առումով բարձր տնտեսական ակտիվություն, սակայն այդ բարձր ցուցանիշների ներքո աստիճանաբար ավելի ակնհայտ են դառնում այն խնդիրները, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են սահմանափակել երկրի տնտեսական զարգացումը։

    Համաշխարհային բանկի 2026 թվականի հուլիսյան տնտեսական ամփոփագիրը հենց այս հակասական պատկերի լավագույն արտացոլումն է. մի կողմից՝ արձանագրվում է տնտեսական ակտիվության 11,7 տոկոս աճ մայիսին և 8 տոկոս աճ տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում, մյուս կողմից՝ փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ ազդակներ, որոնք վկայում են, որ տնտեսության ներկայիս աճը դեռևս չի վերածվել կայուն, հավասարակշռված և արտաքին ցնցումների նկատմամբ դիմակայուն զարգացման մոդելի։

    Առաջին հայացքից 11,7 տոկոս տնտեսական ակտիվության աճը կարող է ընկալվել որպես բացառիկ հաջողություն, սակայն ցանկացած տնտեսական գնահատական պետք է հիմնված լինի ոչ միայն աճի մեծության, այլև դրա որակի վրա։ Եթե տնտեսական աճը ձևավորվում է հիմնականում ծառայությունների ընդլայնման, սպառման աճի կամ արտաքին գործոնների ազդեցությամբ, ապա այն զգալիորեն ավելի խոցելի է, քան այն աճը, որը ձևավորվում է արդյունաբերության տեխնոլոգիական արդիականացման, բարձր արտադրողականության, արտահանման բազմազանեցման և ներդրումների ընդլայնման հաշվին։ Համաշխարհային բանկի տվյալները փաստում են, որ մայիսյան արագացումը պայմանավորված էր հատկապես ոչ առևտրայնացվող ծառայությունների՝ զբոսաշրջության, հյուրընկալության, տրանսպորտի և որոշ չափով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներով։ Թեև ծառայությունների զարգացումը կարևոր է ցանկացած տնտեսության համար, այնուամենայնիվ, ոչ առևտրայնացվող ծառայությունները սահմանափակ ազդեցություն ունեն արտարժութային եկամուտների կայուն աճի վրա և հաճախ ավելի մեծ կախվածություն ունեն ներքին պահանջարկից ու արտաքին զբոսաշրջային հոսքերից։

    Զբոսաշրջության ոլորտում արձանագրված գրեթե 15 տոկոս աճը և մեկ միլիոնից ավելի այցելուների գրանցումը դրական ցուցանիշներ են, սակայն այստեղ ևս առկա է կառուցվածքային խնդիր։ Համաշխարհային բանկի տվյալներով, ժամանողների շուրջ 40 տոկոսը եկել է Ռուսաստանից։ Սա նշանակում է, որ Հայաստանի զբոսաշրջային շուկան շարունակում է զգալիորեն կախված մնալ մեկ երկրից։ Ցանկացած քաղաքական, տնտեսական կամ արժութային ցնցում Ռուսաստանում կարող է անմիջապես ազդել Հայաստանի զբոսաշրջության եկամուտների վրա։ Այդ կախվածությունը տարիներ շարունակ ձևավորվել է և այսօր շարունակում է մնալ տնտեսության խոցելիության կարևոր աղբյուրներից մեկը։ Նույնպիսի կախվածություն առկա է նաև արտաքին առևտրի ոլորտում։ Թեև վերջին տարիներին հաճախ է նշվում արտահանման աճի մասին, սակայն Համաշխարհային բանկի տվյալները ցույց են տալիս, որ արտահանման կառուցվածքը շարունակում է մնալ ոչ բավարար դիվերսիֆիկացված։ Մայիսին արտահանումը նվազել է 11,5 տոկոսով, իսկ տարվա առաջին հինգ ամիսներին՝ 3,7 տոկոսով։ Արտահանման անկման հիմնական պատճառներից մեկը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման կտրուկ կրճատումն էր։ Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ նախորդ տարիների արտահանման բարձր ցուցանիշների զգալի մասը պայմանավորված էր ոչ թե Հայաստանում ստեղծված նոր արտադրանքով, այլ վերաարտահանման գործառնություններով։ Երբ այդ գործոնը թուլացավ, արտահանման ընդհանուր պատկերը նույնպես վատթարացավ։

    Առանձնապես մտահոգիչ է դեպի Ռուսաստան արտահանման 15 տոկոս նվազումը։ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները Հայաստանի համար շարունակում են ունենալ առանցքային նշանակություն, և հենց այդ պատճառով Ռուսաստանում քաղաքական կամ տնտեսական փոփոխությունները անմիջապես անդրադառնում են հայկական տնտեսության վրա։ Համաշխարհային բանկը հատուկ ընդգծում է, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական և պարենային ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները կարող են ունենալ ոչ միայն առևտրային, այլև ավելի լայն մակրոտնտեսական հետևանքներ։ Եթե այդ սահմանափակումները շարունակվեն կամ ընդլայնվեն, դրանք կարող են ազդել տնտեսական աճի, զբաղվածության, գնաճի և սոցիալական վիճակի վրա։

    Տնտեսության մեկ այլ հիմնարար խնդիր գնաճն է։ Հունիսին այն հասել է 5,1 տոկոսի՝ գերազանցելով նախորդ ամսվա մակարդակը։ Հատկանշական է, որ գնաճի հիմնական շարժիչ ուժը սննդամթերքի գների աճն էր, որը կազմում է ընդհանուր գնաճի գրեթե երկու երրորդը։ Սա սոցիալական տեսանկյունից հատկապես կարևոր է, քանի որ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների սպառման կառուցվածքում սննդամթերքը զբաղեցնում է ամենամեծ բաժինը։ Այսպիսով, նույնիսկ եթե միջին աշխատավարձերը աճում են, սննդամթերքի արագ թանկացումը կարող է նվազեցնել բնակչության իրական գնողունակությունը։

    Հայաստանի տնտեսական զարգացման մեկ այլ առանցքային խնդիր շարունակում է մնալ արտաքին հաշվեկշռի վատթարացումը։ Արտահանումը նվազում է, ներմուծումը շարունակում է աճել, իսկ առևտրային հաշվեկշռի պակասուրդը հասել է կանխատեսվող ՀՆԱ-ի շուրջ 7 տոկոսի։ Սա նշանակում է, որ երկիրը շարունակում է ավելի շատ ապրանքներ գնել արտաքին աշխարհից, քան վաճառել։ Երկարաժամկետ հեռանկարում նման միտումը չի կարող համարվել կայուն, եթե այն չի փոխհատուցվում բարձրարժեք արտահանմամբ, արտադրողականության աճով կամ մեծածավալ ուղղակի ներդրումներով։

    Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում ևս առկա են հակասական միտումներ։ Մի կողմից՝ հարկային եկամուտներն աճում են ավելի քան 15 տոկոսով, ինչը խոսում է տնտեսական ակտիվության և հարկային վարչարարության բարելավման մասին, սակայն մյուս կողմից՝ կապիտալ ծախսերի ավելի քան 54 տոկոս կրճատումը մտահոգիչ ազդակ է։ Կապիտալ ծախսերն այն ներդրումներն են, որոնք ստեղծում են ապագա տնտեսական աճի հիմքերը՝ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, էներգետիկ համակարգեր, դպրոցներ, հիվանդանոցներ, թվային ենթակառուցվածքներ։ Եթե դրանք կրճատվում են, ապա կարճաժամկետ բյուջետային հավասարակշռությունը կարող է բարելավվել, սակայն ապագա տնտեսական ներուժը կարող է սահմանափակվել։

    Այնպես որ, Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը, ինչպես նաև մյուս տնտեսական ցուցանիշները փաստում են, որ Հայաստանը պետք է շտապի մի շարք ուղղություններով նախաձեռնություններ ցուցաբերելու, բարեփոխումներ իրականացնելու և իրավիճակը բարելավելու ուղղությամբ, այլապես երկարաժամկետ հեռանկարում տնտեսական առումով լուրջ խնդիրների է բախվելու։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան


    Քաղաքականություն





    Մենք այլևս գործ ունենք Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ, ով գտնվում է անազատության մեջ՝ 2026 թվականի հուլիսի 21-ին հաջորդող ժամանակահատվածից: Այս մասին ՀԷՑ նախկին ղեկավարի ժ/պ Դավիթ Ղազինյանի դատական նիստի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

    «Դա միանշանակ առաջնահերթության կարգով քննության ենթակա հանգամանք է, ելնելով՝ Սահմանադրական դատարանի 1619 որոշումից, ելնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ օրերս կայացված որոշումից, որը վերաբերում է Նարեկ Կարապետյանին և նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից, որը ևս կբացահայտենք։ 

    Այսքանով գտնում եմ, որ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության՝ առաջնահերթության կարգով՝ դրա վերացման տեսանկյունից»,-նշել է նա։ 

    Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել: Նրանց շարքում է նաև Դավիթ Ղազինյանը:



  • Պետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր Կամենդատյան





    Պետական բյուջեի՝ սոցիալական բեռն ու սակագնային ճնշումները մեղմելու հնարավորությունների սպառումը իսկապես ամենավտանգավոր կետն է, քանի որ այն ուղղակիորեն հարվածում է պետության ֆիսկալ կայունությանը:

     

    Երբ ներքին կամ արտաքին ցնցումները փորձ է արվում մեղմել բյուջետային սուբսիդիաներով, առաջանում են մի շարք համակարգային ռիսկեր.

     

    Բյուջետային սուբսիդավորման սպառման հետևանքները

    Բյուջեի դեֆիցիտի աճ և պետական պարտք. Սուբսիդիաների երկարաձգումը պահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք հաճախ ծածկվում են նոր ներգրավվող պարտքերի կամ այլ ոլորտների (օրինակ՝ կապիտալ ծախսերի) կրճատման հաշվին:

     

    Արդյունավետության կորուստ. Փոխանակ ֆինանսական ресурսներն ուղղվեն տնտեսական աճ ապահովող երկարաժամկետ ներդրումներին, դրանք «սպառվում են» ընթացիկ ծախսերը ծածկելու համար, ինչը դանդաղեցնում է տնտեսության զարգացումը:

     

    Ֆիսկալ տարածքի (Fiscal Space) սպառում. Երբ պետության ֆինանսական «բարձիկը» սպառվում է, կառավարությունը զրկվում է հետագա հնարավոր տնտեսական ցնցումներին արագ արձագանքելու գործիքակազմից:

     

    Սոցիալական դժգոհության կտրուկ պայթյուն. Սուբսիդավորման դադարեցումը կամ կրճատումը բերում է սակագների թռիչքաձև աճի, ինչը հանրության կողմից ընկալվում է որպես պետության կողմից սոցիալական պաշտպանվածության երաշխիքների կորուստ:



  • «Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ Վարդևանյան





    «Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, մեկ միլիարդ դրամ գրավը ո՞րն է, ինչի՞ հիման վրա է այդ գումարը առաջարկվում։ Աբսուրդային է նաև վարչական հսկողությունը՝ էլեկտրոնային սարքով։ Բացակայելու արգելք կիրառելը ներկայացուցչական մանդատ ունեցող անձի նկատմամբ, որ խորհրդարանական դիվանագիտության գործընթացում չներառվի՞»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի գործով նիստում հանրային մեղադրողի առաջարկի մասով իր տարակուսանքն արտահայտեց պաշտպան Արամ Վարդևանյանը։



  • Oragir.live | «Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի


    Քաղաքականություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանում «լքված շենքերի» ճակատագիրն արդեն հնարավոր կլինի հստակեցնել՝ լուծելով նաև հնարավոր վտանգների կանխման, բնակչության անվտանգության, բնականոն կենսագործունեության և տարածքների արդյունավետ օգտագործման խնդիրները։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

    ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 982-Ն որոշմամբ հաստատվել է տեխնիկական վիճակից ելնելով՝ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը և շինությունները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը, որը մշակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ։ Այն վերաբերում է ինչպես չշահագործվող և անավարտ, այնպես էլ անմխիթար վիճակում գտնվող շենքերին ու շինություններին։

    Շենքը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու հիմքեր կարող են լինել ֆիզիկական մաշվածության բարձր աստիճանը, արտակարգ իրավիճակի, երկարատև կամ ոչ պատշաճ շահագործման, երկարատև չշահագործման հետևանքով անմխիթար վիճակը, ինչպես նաև եթե շենքի վերականգնման, ուժեղացման կամ վերակառուցման համար անհրաժեշտ միջոցները գերազանցում են հաստատված մեթոդաբանությամբ նախատեսված սահմանաչափը։

    Շենքի կամ շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելու հանգամանքը հաստատվում է լիցենզավորված կազմակերպության տված տեխնիկական վիճակի հետազննման եզրակացությամբ։

    Մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող պետական կամ համայնքային շենքերի դեպքում ոչ պիտանի ճանաչելու որոշումն ընդունում է համապատասխանաբար Պետական գույքի կառավարման կոմիտեն կամ համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը։

    Նշված մակերեսը գերազանցող շենքերի դեպքում որոշումն ընդունում է Կառավարությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջարկությամբ։

    Սահմանվել են նաև ներկայացվող փաստաթղթերի կազմը, դրանց ուսումնասիրման ժամկետները և իրավասու մարմինների լիազորությունները։

    Կարգի դրույթները չեն կիրառվում այն շենքերի նկատմամբ, որոնց քանդումը նախատեսված է Կառավարության հավանությանն արժանացած համապատասխան ծրագրով։

    Հետևեք մեզ՝ այստեղ