Category: Newday.am

  • Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է

    Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ի վճռով բավարարել է Դատախազության հայցապահանջը՝ վճռելով 2 ՍՊ ընկերությունների տնօրեն Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար:

    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վ.Ա.-ի՝ պետությանը պատճառված 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ վնասի բռնագանձման պահանջով:

    Հայցապահաջի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ 2026 թվականի մարտի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավճռով՝ Վ.Ա.-ն մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքի կատարման մեջ: Մասնավորապես՝ Վ.Ա.-ն, հանդիսանալով 2 ՍՊ ընկերությունների մասնակից և գործադիր մարմնի ղեկավար՝ տնօրեն, նախնական համաձայնության գալով նշված ընկերությունների փաստացի ղեկավարումը ստանձնած անձի հետ, ունենալով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային պարտավորությունները հաշվարկելու և կատարելու պարտավորություն, առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ հարկեր վճարելուց խուսափելու նպատակով, կեղծ տվյալներ է ներառել ՍՊ ընկերությունների ամսական եկամտային հարկի և սոցիալական վճարի, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, տարեկան շահութահարկի հաշվարկներում, ինչի հետևանքով խուսափել էր 584 միլիոն 864 հազար դրամ եկամտային հարկ, 553 միլիոն 825 հազար դրամ ավելացված արժեքի հարկ և 11 միլիոն 894 հազար դրամ շահութահարկ պետական բյուջե վճարելուց։

  • Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան

    Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ: Այս մասին 24News-ին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի մանդատ սատցած  Նարեկ Կարապետյանը:

    Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել:

    Մանդատներ են ստացել Արմեն Ավչյանը, Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը, Դավիթ Ղազինյանը, Ռուբեն Մխիթարյանը, Արեգա Հովսեփյանը, Մամիկոն Ասլանյանը, Մարիաննա Ղահրամանյանը, Հայկ Սուքիասյանը, Արգիշտի Դարբինյանը, Իրինա Յոլյանը, Էդգար Ղազարյանը, Տիգրան Աբրահամյանը, Լենա Մաթևոսյանը, Անդրանիկ Գևորգյանը, Հայկ Ֆարմանյանը, Գրիշա Թամրազյանը, Լիանա Գասպարյանը, Վաղինակ Վարդանովը, Գառնիկ Դավթյանը, Լիանա Մանուկյանը, Հարություն Մնացականյանը, Վրույր Այվազյանը, Սյուզաննա Ավետիսյանը, Հարություն Հարությունյանը, Շիրազ Մանուկյանը, Անուշ Միրզոյանը, Անուշավան Մանուչարյանը և Հասմիկ Ենգոյանը։

  • Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները

    Իսպանական ֆուտբոլի երկու գրանդները՝ Կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը», պաշտոնապես ներկայացրել են 2026/2027 մրցաշրջանի արտագնա խաղերի համար նախատեսված իրենց նոր համազգեստները։ Երկու ակումբներն էլ անակնկալ են մատուցել երկրպագուներին՝ ընտրելով յուրահատուկ դիզայն և խիզախ գունային լուծումներ։

    Կատալոնական ակումբը շարունակում է իր ռազմավարական համագործակցությունը Nike-ի և լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի ապրանքանիշի հետ, որը մեկնարկել էր դեռ նախորդ մրցաշրջանում։ Նոր համազգեստը ոգեշնչված է Կոբիի էսթետիկայով և կառուցված է ընդհանուր արժեքների՝ մրցունակության, հավակնոտության ու կատարելության հասնելու անզիջում ձգտման վրա։

    Մարզաշապիկի հիմնական՝ սև գույնն ընդգծում է վճռականությունն ու պայքարող ոգին։ Ներքևի հատվածում այն աստիճանաբար վերածվում է մանուշակագույնի՝ մի գույնի, որն անքակտելիորեն կապված է Բրայանտի փառահեղ մարզական կարիերայի հետ։ Համազգեստը զարդարված է ոսկեգույն դետալներով, որոնք խորհրդանշում են տիտղոսներ նվաճելու մշտական նպատակը, իսկ նուրբ գրաֆիկական տարրերն ուղիղ հղում են Կոբի Բրայանտի ֆիրմային ոճին։

    Իսպանական ֆուտբոլի երկու գրանդները՝ Կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը», պաշտոնապես ներկայացրել են 2026/2027 մրցաշրջանի արտագնա խաղերի համար նախատեսված իրենց նոր համազգեստները։ Երկու ակումբներն էլ անակնկալ են մատուցել երկրպագուներին՝ ընտրելով յուրահատուկ դիզայն և խիզախ գունային լուծումներ։

    Կատալոնական ակումբը շարունակում է իր ռազմավարական համագործակցությունը Nike-ի և լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի ապրանքանիշի հետ, որը մեկնարկել էր դեռ նախորդ մրցաշրջանում։ Նոր համազգեստը ոգեշնչված է Կոբիի էսթետիկայով և կառուցված է ընդհանուր արժեքների՝ մրցունակության, հավակնոտության ու կատարելության հասնելու անզիջում ձգտման վրա։

    Մարզաշապիկի հիմնական՝ սև գույնն ընդգծում է վճռականությունն ու պայքարող ոգին։ Ներքևի հատվածում այն աստիճանաբար վերածվում է մանուշակագույնի՝ մի գույնի, որն անքակտելիորեն կապված է Բրայանտի փառահեղ մարզական կարիերայի հետ։ Համազգեստը զարդարված է ոսկեգույն դետալներով, որոնք խորհրդանշում են տիտղոսներ նվաճելու մշտական նպատակը, իսկ նուրբ գրաֆիկական տարրերն ուղիղ հղում են Կոբի Բրայանտի ֆիրմային ոճին։

    Մադրիդի «Ռեալն» ու adidas-ն իրենց հերթին երկրպագուների դատին են հանձնել մուգ կանաչ արտագնա համազգեստը՝ կաթնագույն դետալներով։ Այն անցյալում արդեն կիրառված գունային համադրության ժամանակակից և նորաձև վերաիմաստավորումն է։

    Շապիկն առանձնանում է նուրբ երկրաչափական նախշերով, որոնցում գաղտնագրված են ակումբի սկզբնատառերը, ինչպես նաև ժամանակակից օձիքով՝ կաթնագույն եզրագծով։ Հատկանշական է, որ դիզայնում տեղ է գտել նաև adidas-ի դասական եռատերև լոգոտիպը, որը կապում է պրոֆեսիոնալ ֆուտբոլային մշակույթը խաղադաշտից դուրս առկա նորաձևության և առօրյա ոճի հետ:

    Բարձրագույն մակարդակի մրցելույթների համար նախատեսված այս մարզաշապիկը ստեղծված է նորագույն climacool+ տեխնոլոգիայով, որն ապահովում է խոնավության հեռացումն ու օպտիմալ օդափոխությունը խաղադաշտում։ Նոր համազգեստն արդեն հասանելի է արքայական ակումբի և գերմանական բրենդի պաշտոնական խանութներում։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընտրության գիշերն արդեն պարզ էր, որ նկարչություն է տեղի ունենում. Լիլիթ Գալստյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընտրության գիշերն արդեն պարզ էր, որ նկարչություն է տեղի ունենում. Լիլիթ Գալստյան

  • Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան

    ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

    «Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»…

    Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում են, իսկ խաղաղության բանակցությունները՝ կրկին փակուղու մեջ են։

    Քննարկման ընթացքում Լավրովը ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակը՝ նախազգուշացնելով, որ Ուկրաինային զենքի մատակարարումների շարունակումն «անընդունելի» է ՌԴ համար։ Իր հերթին Ռուբիոն հայտարարել է, որ «Անքորիջի բանակցությունները ձախողվել են» և հավելել, որ «Ռուսաստանին նոր գաղափարներ են անհրաժեշտ»։

    Ակնհայտ է, որ այս խոսքերի տակ նկատի են առնվում Մոսկվայից սպասվող զիջումները, որոնց Ռուսաստանը չի կարող համաձայնել։

    Ըստ ամենայնի, խոսքը հակամարտությունը ներկայիս ճակատային գծով սառեցնելու մասին է։ Նման սցենարը՝ Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացման հարցերից հրաժարվելու հետ միասին՝ առաջ է մղվում Արևմուտքի կողմից: Սակայն, այն որևէ կերպ չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։

    ՌԴ նախագահ Պուտինը բազմիցս նշել է, որ կարևոր է երկարաժամկետ խաղաղությունը, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարը, հատկապես հաշվի առնելով, որ Դոնբասի զգալի տարածքներ դեռևս գտնվում են Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության տակ։

    Շուրջ մեկ տարի առաջ ամերիկյան Անքորիջում, Թրամփ-Պուտին հանդիպումը կարևոր ձեռքբերում էր թվում․ նախագահների մակարդակով անձնական բանակցություններ, ոչ պաշտոնական կապեր, Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի միջոցով, ինչպես նաև Կիրիլ Դմիտրիևի ի հայտ գալը որպես բանակցող: Կար նաև համոզմունք, որ ամենավստահելի համարվող այս դիվանագիտական խողովակը, կարող էր ուղիղ երկխոսություն կառուցել։ Այդ ժամանակ Ռուսաստանը հարձակողական գործողություններ էր վարում, տարածքները բավական արագ էին անցնում նրա վերահսկողության տակ, և ռազմաճակատի գծերը փոխվում էին նրա օգտին։ Տպավորություն էր ստեղծվում, թե վերջնական համաձայնությունների հասնելուն շատ քիչ է մնացել։

    Վերջին մեկ տարվա ընթացքում, ՌԴ կողմի չարդարացված լավատեսության հետևանքով, այժմ ուկրաինական կողմը, տեխնոլոգիաների այս պատերազմում աստիճանաբար ստանում է տակտիկական առավելություն։ Եթե 2025թ. օգոստոսին Ռուսաստանի տարածքի նկատմամբ հարվածները եզակի բնույթ էին կրում, ապա այժմ Ուկրաինան գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում

    Ռուսաստանի խորքում։ Starlink համակարգի միջոցով համակարգվող և ամերիկյան հետախուզական տվյալներով ապահովվող անօդաչուները խոցում են կարևոր նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ ենթակառուցվածքային հանգույցներ և նավթավերամշակման գործարաններ։

    Հատկանշական է, որ ԱՄՆ-ն նույնիսկ չի փորձում թաքցնել իր դերը։ Թրամփը վերջերս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, առանց «Անքորիջի ոգու» մասին որևէ հիշատակում կատարելու, բացահայտ հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է նման հարվածներին, այդ թվում՝ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա իրականացված հարձակմանը։ Ավելին, ԱՄՆ-ը այժմ շահագրգռված է հակամարտության ձգձգմամբ․ ամերիկյան ռազմական արդյունաբերությունը զգալի եկամուտներ է ստանում Ուկրաինային մատակարարումներից, իսկ պատժամիջոցների քաղաքականությունը շարունակում է թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը։

    Մանիլայի հանդիպման արդյունքն, իմ կարծիքով այսպիսին է․ Անքորիջի պայմանավորվածությունները՝ ինչպես հայ ժողովուրդն է պատկերավոր ասում, «գրվեցին սառույցին»: Միացյալ Նահանգները այժմ շահագրգռված չէ Ռուսաստանի պայմաններով խաղաղության հաստատմամբ։ Բանակցությունները վերածվել են կողմերի անհաշտության ցուցադրության։

    Հակամարտության սառեցումը, Ռուսաստանի տարածքի նկատմամբ շարունակվող հարվածները, անօդաչու սարքերի կիրառումը և ճնշման ուժեղացումը դարձել են Արևմուտքի նոր ռազմավարության հիմքը։ Իրական լուծումների սպասելն առայժմ դժվար է։ ՌԴ ԱԳՆ-ին մնում է միայն արձանագրել, որ Մանիլայի հանդիպումը դարձավ դիվանագիտական փակուղի տանող հերթական քայլը։

    Իսկ խաղաղությունը, ինչպես և պատերազմը, միշտ սկսվում է մարտի դաշտում»։

  • ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին պաշտոնապես բաշխեց Ազգային ժողովի մանդատները, ինչով ավարտվեց ընտրական գործընթացի կարևորագույն փուլերից մեկը։ Ըստ պաշտոնական արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը, ինչի հետևանքով կուսակցության օգտին տրված շուրջ 60 հազար քվեները չեն փաստացի գողացվեցին։

    Այսպիսով, 9-րդ գումարման Ազգային ժողովը նախատեսվում է գումարել իր առաջին նիստը օգոստոսի 2-ին, և խորհրդարանը կսկսի աշխատանքն արդեն նոր քաղաքական կազմով։

    Սակայն քաղաքական զարգացումներին զուգահեռ ուշագրավ է նաև միջազգային արձագանքի պատկերը։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հրապարակային շնորհավորական ուղերձ չեն հղել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով։

    Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ընտրություններից հետո հայտարարել էր, որ Մոսկվան սպասում է պաշտոնական վերջնական արդյունքներին, և միայն հետո կորոշվի՝ կլինի՞ շնորհավորանք, թե՞ ոչ։ Պաշտոնական արդյունքները կան, ՍԴ որոշումը կա, ԿԸՀ-ի վերջնական որոշումը կա, բայց ՌԴ նախագահի շնորհավորանքը՝ ոչ։

    Թեև նման հանգամանքը չի կարող ինքնին մեկնաբանվել որպես ընտրությունների չճանաչում, բայց, ամեն դեպքում, դիվանագիտական կարևորագույն ժեստ է սա, հատկապես հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում Ռուսաստանի և Չինաստանի դերակատարությունը։ Սովորաբար նման մակարդակի շնորհավորանքները դիտարկվում են ոչ միայն որպես արարողակարգային անհրաժեշտություն, այլև որպես քաղաքական ազդակ՝ երկկողմ հարաբերությունների համատեքստում»։

  • Դիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

    Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում Երևանի բնակիչ 42-ամյա Մնացական Ա․-ն իր վարած «Lixiang L7» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

    Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

  • Կառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ին

    Կառավարությունը անհատույց օգտագործման իրավունքով պետական գույք կհանձնի 1in.am լրատվական կայքին։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության հուլիսի 23-ի նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, փոխանցում է «Ազատությունը»:

    Լրատվական կայքը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ խնդրելով իրենց բնականոն ու անխափան աշխատանքը շարունակելու համար Կենտրոնի Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող տարածքի 8-րդ հարկի 250 քմ տարածքը տրամադրել իրենց։

    «Ընկերությունը միաժամանակ ներկայացրել է գործարար ներդրումային ծրագիր՝ համաձայն որի լրատվական միջոցի կողմից քննարկվող տարածքում 2 տարվա համար իրականացվող ծրագրի ֆինանսավորման ընդհանուր մեծությունը կազմում է 10 մլն ՀՀ դրամ», — նշված է Պետական գույքի կառավարման կոմիտեի հիմնավորումներում։

    Պետական տարածքը լրատվամիջոցն անհատույց կօգտագործի առաջիկա երեք տարիներին։

  • Նարեկ Կարապետյանին աբսուրդային մեղադրանք է առաջադրվել. կալանավորման հարց չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ. Արամ Վարդևանյան

    Ոչ մի նոր բան չկա, այսինքն՝ խոսում ենք իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունեցող մի աբսուրդային մեղադրանքի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ խոսելով Նարեկ Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին:

    «Ինչպես երեկ ներկայացրել էինք, կալանավորման հարց ընդհանրապես, այլևս չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո: Մյուս կողմից՝ կան այնպիսի ինտենսիվ խափանման միջոցներ, իհարկե ոչ համեմատության մեջ կալանքի հետ, բայց բացակայելու արգելքը, գրավը ՝որպես խափանման միջոց, որոնք իրենց դատավարական հեռանկարը չունեն և դրանց վերաբերյալ նաև դատավարական վերաբերմունք պետք է լինի, այդ թվում՝ հնարավոր բողոքարկման մասով»,-նշել է նա:

    Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ Նարեկ Կարապետյանին իրավաբանության հետ կապ չունեցող մեղադրանք է առաջադրվել:

    «Քննչական կոմիտեն է նշված գործողությունները կատարել, Դատախազությունն էլ այսօր հայտարարությունը տարածել է: Այստեղ ի՞նչն է հետաքրքիր: Տեսեք՝ իրենք ի սկզբանե խոսում էին կալանքի մասին, նույնիսկ նման միջնորդություն էին ներկայացրել:

    Ինչպես տեսնում եք՝ երբ կալանք չի կիրառվում, դրանից արդարադատությունը, իրավաբանությունը փուլ չի գալիս, պարզապես կարելի է մի փոքր կարևորել իրավունքի գերակայությունը և, առիթից օգտվելով, ազատություն մաղթենք բոլոր քաղբանտարկյալներին»,-հավելել է Արամ Վարդևանյանը:

     

  • Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի

    Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ԱԺ 9–րդ գումարման առաջին նիստին մասնակցելու հրավեր չի ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

    «Վեհափառն այս պահին դեռևս հրավեր չի ստացել»,– նշեց նա։