Category: Newday.am

  • Մոսկվան ՀՀ-ում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցադրմամբ․ Աբրահամյան

    ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

    «Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն ու դրան հաջորդած տեղեկատվական փոխանակումները ցույց են տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ դրանք խորանալու միտումներ ունեն:

    Եթե հայաստանյան իշխանություններն առճակատման գնալու որոշումը փորձում են քողարկված իրացնել, Մոսկվան ուղիղ սրում է խաղը:
    Երկու բան ակնհայտ է. Մոսկվան ՀՀ-ում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցադրմամբ:

    Եվ երկրորդ. ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել Հայաստանի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու:
    Ի թիվս այլ անհանգստությունների և բազմաթիվ սպառնալիքների՝ խնդրահարույց է այն հանգամանքը, որ կոպիտ դիմակայության հետևանքով, համենայնդեպս մինչև հիմա, սովորական քաղաքացիներն են տուժում»:

  • Առեղծվածային ու ողբերգական դեպք Վանաձորում. քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը

    Երեկ առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

    Տեղեկություններն են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում երեխայի դի կա։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և քրեական ոստիկաններն ու իրավապահները նշված վագոն-տնակի կողքին հայտնաբերել են 6-ամյա աղջնակի մարմին։

    Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել է քույրը։

  • Երկօրյա արձակուրդ՝ նորակոչիկներին

    ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, որի շրջանակում նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ:

    Այդ մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

  • ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան

    Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն ու դրան հաջորդած տեղեկատվական փոխանակումները ցույց են տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ դրանք խորանալու միտումներ ունեն:  Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։

    «Եթե հայաստանյան իշխանություններն առճակատման գնալու որոշումը փորձում են քողարկված իրացնել, Մոսկվան ուղիղ սրում է խաղը:

    Երկու բան ակնհայտ է. Մոսկվան ՀՀ-ում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցադրմամբ:

    Եվ երկրորդ. ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել Հայաստանի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու:

    Ի թիվս այլ անհանգստությունների և բազմաթիվ սպառնալիքների՝ խնդրահարույց է այն հանգամանքը, որ կոպիտ դիմակայության հետևանքով, համենայնդեպս մինչև հիմա, սովորական քաղաքացիներն են տուժում»,-գրել է  Աբրահամյանը։

  • Նոր շուկա պետք է մտնել հանդարտ, գրագետ, համբերատար՝ առանց նախկինը քանդելու, առանց նախկին տնտեսական կապերն ավերելու, հիմա մենք անում ենք լրիվ հակառակը. Ծառուկյան

    Նոր շուկա պետք է մտնել հանդարտ, գրագետ, համբերատար՝ առանց նախկինը քանդելու, առանց նախկին տնտեսական կապերն ավերելու: Հիմա մենք անում ենք լրիվ հակառակը: Ասված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հղած ուղերձում։

    «Վերջին շրջանի իմ հանրային գործունեության հիմնական ուղերձներից են եղել ներքին համերաշխությունը, տնտեսությունը «ռուսամետի» ու «արևմտամետի» բաժանելու անթույլատրելիությունը, վերկուսակցական համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ որևէ քաղաքական ուժ միայնակ չի կարող նման բարդ իրավիճակում Հայաստանի համար լավագույն լուծումները գտնել։

    Անկախ բոլոր անարդարություններից, որոնք կատարվել են իմ և իմ թիմի նկատմամբ, ես այսօր պնդում եմ նույնը։ Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի։ Դա թշնամու երազանքն է։ Ես վստահ եմ, որ առաջիկայում այս գիտակցումը կգերիշխի։

    Թեև հիմա ունեմ տեղեկատվության որոշակի պակաս, բայց պատկերացնում եմ այն լրջագույն դժվարությունները, որոնց առնչվում են տարբեր ոլորտների մեր գործարարները։ Տարիների ընթացքում մարդկանց քայլ առ քայլ ստեղծածը, դրածը կարող է ջուրն ընկնել։ Ես կողմ եմ, որ Հայաստանից արտահանումներ լինեն տարբեր ուղղություններով, ոչ միայն Եվրոպա, այլև՝ արաբական աշխարհ, ԱՄՆ և այլն, բայց հնարավոր չէ արտահանման շուկան մեկ օրում, մեկ ամսում, նույնիսկ մեկ տարում ամբողջությամբ փոխել։

    Նոր շուկա պետք է մտնել հանդարտ, գրագետ, համբերատար՝ առանց նախկինը քանդելու, առանց նախկին տնտեսական կապերն ավերելու։ Հիմա մենք անում ենք լրիվ հակառակը։

    Իմ նախորդ ուղերձներից մեկում նշել էի, որ Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս։ Ավանդական շուկաներ կորցնելուց հետո չափազանց դժվար է լինելու վերադառնալ հին դիրքերին, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի անհնար։ Նրանք, ովքեր ապրում և աշխատում են իրական կյանքում, սա շատ լավ գիտեն։ Նրանք, ովքեր ապրում են կաբինետներում, սա չեն պատկերացնում։

    Եթե այսօր քայլեր չձեռնարկենք, վաղը խնդիրներ են առաջանալու նոր ոլորտների համար։ Իսկ քայլեր կան, և պետք է անել ամեն ինչ, որպեսզի հայ տնտեսվարողը, հայ գործարարը, հայ աշխատողը, հայ գյուղացին չկանգնի անդառնալի կորուստների առաջ։ Ցավոք, ես հիմա չեմ կարող կոնկրետ քայլերով օգտակար լինել, բայց վստահեցնում եմ, որ քայլեր, հնարավորություններ կան։ Բիզնեսը, աշխատատեղերը հիմնվում են երկար տարիների ընթացքում, բայց կարող են քանդվել ընդամենը մի քանի շաբաթում։

    Ուզում եմ դիմել նաև այն ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք ինձնից անկախ պատճառներով այսօր զրկվել են բնականոն աշխատանքի պայմաններից և հայտնվել անորոշության մեջ: Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է: Անհավանական էր պատկերացնել, որ սեփական երկրում կարող էին միտումնավոր կերպով վնասել աշխատող հիմնարկներին, կանգնեցնել գործող ձեռնարկությունները, թույլ չտալ հազարավոր աշխատող մարդկանց՝ գնալ աշխատանքի, երբ առանց այդ էլ երկիրը դժվար տնտեսական վիճակում է, բայց դե սա է մեր իրականությունը: Ես վստահ եմ, որ արդարությունը վերականգնվելու է, և բոլորդ վերադառնալու եք ձեր կանոնավոր աշխատանքին:

    Ինչ վերաբերում է վերկուսակցական համագործակցությանը, ապա դա ավելի շատ մտածողության խնդիր է։ Հայաստանն իրոք կանգնած է լուրջ խնդիրների առջև։ Միայն Իրան-ԱՄՆ պատերազմը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, մեր տնտեսության սուր ռիսկերը, Ադրբեջանի անթաքույց հավակնությունները հերիք են՝ հասկանալու մեր առաջ կանգնած ռիսկերի ահռելի ծավալը։

    Այս պայմաններում մենք կարիք ունենք բոլոր կարող ուժերի և անհատների ներուժի. Հայաստանի և սփյուռքի։ Այս պայմաններում ի՞նչ կուսակցական պատկանելություն, ի՞նչ կուսակցական նախասիրություն։ Մենք ունենք ոլորտային հարյուրավոր մասնագետներ, որոնք կուսակցության անուն լսել չեն ուզում, բայց կարող են շատ մեծ օգուտ տալ մեր երկրին՝որպես մասնագետ և որպես մարդ։

    Որպես սրտացավ հայ, որպես Հայաստանում ամբողջ կյանքս ապրած և ստեղծած մարդ, ես այսօր ավելի քան երբևէ զգում եմ այս գաղափարների կարևորությունը»։

  • Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է

    Այսօր՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Արսեն Խ.-ն, իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Երեքնուկ» կամրջի վրա, վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Սեդրակ Ի.-ին։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

  • Երրորդ հաղթանակը Բաքվում․ Արարատ Ավետիսյանը վստահ քամբեքով անցավ հաջորդ փուլ (Տեսանյութ)

    Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են վստահ մեկնարկել։

    48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը մեկնարկային գոտեմարտում հաղթանակ տարավ՝  կատարելով տպավորիչ քամբեք և նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։

    Ավելի վաղ հաղթանակներով էին մեկնարկել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչները։ Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության գործող մեդալակիր, 80 կգ քաշային Վահե Հովեյանը հաջողությամբ հաղթահարել էր առաջին արգելքը, իսկ 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը 7:4 հաշվով առավելության էր հասել իրանցի մրցակցի նկատմամբ՝ վճռորոշ 4 միավորը վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ծեծում Հայկ Կոնջորյանի եղբորը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ծեծում Հայկ Կոնջորյանի եղբորը

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ անել, որ սերունդներ կրթած մանկավարժները արդար գնահատվեն

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ անել, որ սերունդներ կրթած մանկավարժները արդար գնահատվեն

  • Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. ՀՀԿ-ականի արձագանքը՝ նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանին

    ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն արձագանքել է Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, ով նոր խորհրդարանի առաջին նիստին ընդառաջ ամփոփել էր 2021-2026 թվականների խորհրդարանական ընդդիմության գործունեությունը թվերով։

    «Արփինե Հովհաննիսյան, Ձեր հրապարակած տեքստին մի քանի կարևոր դիտարկում։

    Քաղաքական գնահատական տալու իրավունքը, իհարկե, ունի յուրաքանչյուր մարդ։ Սակայն քաղաքական գնահատականն արժեք է ստանում միայն այն դեպքում, երբ այն ամբողջական է, հավասարակշռված և արտացոլում է իրականությունը, այլ ոչ թե միայն այն հատվածը, որը ձեռնտու է հեղինակին։

    Ձեր ներկայացրած պատկերը հիմնականում կառուցված է թվերի վրա, սակայն քաղաքականությունը միայն թվերի հանրագումար չէ։ Քաղաքականությունը նաև այն միջավայրն է, որի պայմաններում այդ աշխատանքն իրականացվել է՝ քաղաքական ճնշումներ, հետապնդումներ, կալանքներ, սահմանափակումներ, ուժային գործողություններ և այն իրական գինը, որը վճարվել է քաղաքական պայքարի ընթացքում։

    Եթե խոսում ենք պարգևավճարների մասին, ապա անհրաժեշտ է նշել նաև այն փաստերը, որոնք չեն տեղավորվում ներկայացված շրջանակում։ Մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների ստացած պարգևավճարները ուղղվել են բարեգործական նպատակների, և այդ մասին առկա են փաստական ապացույցներ։

    Եթե խոսում ենք ընդդիմության աշխատանքի մասին, ապա պետք է խոսել նաև այն մարդկանց մասին, ովքեր այդ տարիներին ենթարկվել են քաղաքական ճնշումների։ Աննա Մկրտչյանի հոր նկատմամբ կիրառված կալանքը, Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ իրականացված քրեական գործընթացները և բազմաթիվ այլ դեպքեր նույնպես այդ ժամանակաշրջանի քաղաքական իրականության մասն են։

    Չի կարելի գնահատել ընդդիմության գործունեությունը՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդ տարիներին ընդդիմադիր շատ գործիչներ ոչ միայն աշխատել են խորհրդարանում, այլև պայքարել են փողոցում՝ ենթարկվելով ճնշումների, հետապնդումների և անձնական ծանր հետևանքների։

    Քաղաքական քննադատությունը ժողովրդավարության բնական մասն է։ Սակայն երբ մարդիկ, ովքեր ամենադժվար պահերին չեն եղել այդ պայքարի առաջին գծում, տարիներ անց փորձում են գնահատականներ տալ նրանց, ովքեր այդ ճանապարհն անցել են, դա առնվազն հարցեր է առաջացնում։

    Քաղաքականությունը միայն ելույթների, հոդվածների կամ վերլուծությունների դաշտ չէ։ Քաղաքականությունը նաև պատասխանատվություն է այն պահին, երբ հեշտ չէ, երբ վտանգավոր է, երբ պետք է ընտրություն կատարել՝ մնալ դիտորդ, թե կանգնել պայքարի առաջնագծում։

    Այդ պատճառով յուրաքանչյուր քաղաքական գնահատական պետք է սկսվի ոչ միայն ուրիշների գործողությունների վերլուծությունից, այլ նաև սեփական քաղաքական ճանապարհի և սեփական պատասխանատվության գնահատումից։

    Մարդիկ, ովքեր անցել են պայքարի, ճնշումների և դժվարությունների միջով, բնականաբար պետք է պատրաստ լինեն լսելու քննադատություն։ Բայց նրանք նաև իրավունք ունեն հարցնելու՝ այդ քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր, ոչ թե միայն անցյալի մասին խոսելու հնարավորություն։

    Հատկանշական է, որ վերը նշված քաղաքական գործընթացների և հետապնդումների ընթացքում մենք Ձեզ չենք տեսել ընդդիմադիրների կողքին՝ ոչ դատարաններում, ոչ բանտերում, ոչ փողոցային պայքարի ընթացքում, ոչ էլ այն օրերին, երբ ուժ կիրառվեց ցուցարարների և ընդդիմադիրների նկատմամբ։

    Հետևաբար, տիկին Հովհաննիսյան, քաղաքական գնահատականներ տալու իրավունքը յուրաքանչյուրն ունի, բայց քաղաքական պատասխանատվությունն ու վստահությունը ձևավորվում են ոչ միայն խոսքերով, այլև այն պահերին, երբ անհրաժեշտ է կանգնել կողք կողքի և կրել պայքարի իրական պատասխանատվությունը։

    Ես համաձայն չեմ Ձեր ձևակերպումների հետ։ Եվ պատճառը ոչ թե անձնական վերաբերմունքն է, այլ այն, որ ներկայացված պատկերը չի արտացոլում ամբողջական իրականությունը։

    Քաղաքական գնահատականները պետք է կառուցվեն ամբողջական փաստերի վրա, ոչ թե ընտրովի հիշողության՝ ներկայացնելով միայն առանձին թվեր, այլ ոչ քաղաքական գործընթացների և իրադարձությունների ամբողջական բովանդակությունը»,- գրել է Դանիելյանը։