Category: Newday.am

  • Եթե ձեր թուրը կտրում է հասցեական, դիպուկ խփեք քաղաքական պատասխանատվություն ստանձնողներին․ Անի Գևորգյան

    NewDay.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    Իսկ մենք պատրա՞ստ ենք հանրային համերաշխության, կարծում եմ` ոչ: Այն, որ առաջնորդներին խնայում եք, քծնում, բայց պատերազմում եք աջակիցների դեմ արդեն խնդիր է: Երբ առաջնորդներին են քննադատում հորդորում եք սպասել, եթե անգամ ճակատագրական հարց է:

    Հիշեք` համակարգի պարագլուխները ուզում են` մենք իրար ուտենք, որ խմբիշխանությունն իր գործն անի:

    Հիշեք` ավելի վատ է այն, որ ֆեյքեր քշողների հետ խորհրդարանում նստելու են, լսելու են նրանց, գուցե գործողումների հետները գնան, քան այն, որ շնորհավորում են, ավելին ֆեյքեր քշող ու անիծող բրիգադ մենակ Նիկոլ Փաշինյանը չի որ ունի, նա մենակ չէ շատ հարցերում:

  • Ոչ մի իշխանություն հավերժ չէ. Գևորգ Ստեփանյան

    ՀՀ-ում տարբեր ժամանակներում եղել են իշխանություններ, ոմանց մոտ գերակշիռ է եղել «թայֆաբազությունն ու փողի գերակայությունը։

    Ցանկացած ժամանակավոր «իշխանության» այն էլ ոչ լեգիտիմ, թողեք այդ հրեշավոր աթոռի հնարավորության հետ մենակ ու կտեսնեք, ինքն իրեն ոնց է հոշոտում։

    Երբ արժանապատվությունից ու ինքնասիրությունից վեր, սիրում ու հարգում են փողը, էն էլ շատ փողը, վերածվում են անկուշտ աջ ու ձախ բոլորին հոշոտող բորենիների։

  • Արարատի մարզի հինգ բնակավայրերում հուլիսի 28-ին մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ կանցկացվեն

    Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացրել է, որ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելու՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։

    «Արարատի մարզի հարգելի՛ բնակիչներ, տեկացնում ենք, որ 2026 թվականի հուլիսի 28-ին, առավոտյան՝ ժամը 07:00-ից, Վերին Դվին, Դվին, Նորաշեն, Հնաբերդ և Գետազատ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։

    Խնդրում և հորդորում ենք՝

    սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում,
    խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց,
    հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը սրսկվող տարածքներում մինչև աշխատանքների ավարտը,
    պահպանել անվտանգության կանոնները և հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին», — ասվում է հաղորդագրությունում։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նամակ՝ արդարության վերականգնման ակնկալիքով. ԲՀԿ-ն Իրանի դեսպանին դիմել է հատուկ ուղերձով

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նամակ՝ արդարության վերականգնման ակնկալիքով. ԲՀԿ-ն Իրանի դեսպանին դիմել է հատուկ ուղերձով

  • Երևանի ավագանու թափուր մանդատները տրվել են «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի հաջորդ թեկնածուներին

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու թափուր չորս մանդատները տրամադրել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուներին։ Համապատասխան որոշումն ընդունվել է ԿԸՀ-ի՝ 2026 թվականի հուլիսի 27-ին կայացած նիստում։

    Հանձնաժողովը հիմք է ընդունել Երևանի քաղաքապետի արձանագրությունները՝ ավագանու անդամներ Մեսրոպ Մանուկյանի, Լևոն Լևոնյանի, Միքայել Խաչատրյանի և Նատալյա Սինորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։

    «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից մանդատը տրվել է Կարապետ Վարդանյանին։

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ավագանու անդամի մանդատներ են ստացել Գոհար Սաֆարյանը, Սերգեյ Ապրեսյանը և Արթուր Մայիլյանը։

  • Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին պարզաբանել Անքորիջի համաձայնագրերի հետ կապված իրավիճակը՝ նախքան նոր գաղափարներ առաջ քաշելը․ Զախարովա

    Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին պարզաբանել Անքորիջի համաձայնագրերի հետ կապված իրավիճակը՝ նախքան նոր գաղափարներ առաջ քաշելը, այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

    «Նախքան որևէ նոր բան քննարկելը, դեռևս չհայտարարված կամ ձևակերպված բան, հավանաբար ճիշտ կլինի ինչ-որ կերպ պարզաբանել հինը, մասնավորապես՝ այդ գաղափարների նախորդ քննարկումները», — ասել է նա։

  • Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում

    Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան․ «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառվում՝ բռնության հետևանք են։

    Սահակյանը նշել է՝ այս հարցով դիմումներ են նախապատրաստում, սակայն նպատակահարմար չի համարում բացահայտել, թե երբ և ուր են դիմելու։

    Գլխավոր խնդիրներից մեկն այս պահին շարունակում է մնալ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու անհնարինությունը։ Մինչև 2025թ․ սեպտեմբերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով էին տեղեկություններ ստացվում, սակայն Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցումից հետո այդ ուղին էլ վերացավ։

    «Մենք խոսում ենք նրանց բացարձակ մեկուսացվածության մասին արտաքին աշխարհից, երբ չկա ֆիզիկական կապ միջազգային անկախ դիտորդական առաքելությունների, անկախ փաստաբանների, անկախ բժիշկների, հյուպատոսական ծառայողների հետ։ Այս վիճակում նրանց պայմանները բացառապես կարող են դիտարկվել, նրանց վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքագրվել ադրբեջանական աղբյուրներից, որոնք արժանահավատ չեն և ամենակարևորը՝ ստուգելի չեն։ Այսինքն՝ ինչպիսի պատկեր էլ նկարագրվի, այն ստուգելի չէ անկախ, օբյեկտիվ, ոչ կողմնակալ սուբյեկտների կողմից, քանի որ հասանելիությունը հայ պատանդներին սահմանափակված է»,- նշել է Սահակյանը։

    Տեղեկատվություն ստանալու միակ ուղին այս պահին հարազատների հետ զրույցներն են, որոնք ևս վերահսկվում են ադրբեջանական կողմից։ Հեռախոսակապի պարբերականությունն էլ հաստատուն չէ․ Սահակյանի խոսքով՝ այստեղ որոշակի խտրական մոտեցում կա, գերիներից մեկին կարող են, օրինակ, շաբաթը 1 անգամ թույլ տալ զանգահարել հարազատներին, մեկ ուրիշին՝ 4 կամ 6 շաբաթը մեկ անգամ։

    «Ընդ որում` սա փոփոխական է եղել գերեվարման ժամանակահատվածում, օրինակ` եղել են դեպքեր, որ սկզբնական շրջանում շաբաթներ և ամիսներ ընտանիքները չեն կարողացել խոսել հարազատի հետ, կամ համընկել է այնտեղ ընթացող տարբեր իրադարձությունների, տոների հետ, ու կրկին զանգերի պարբերականությունը չի պահպանվել»,- նշել է Սահակյանը։

    Մինչև օգոստոսի 31-ն Ադրբեջանը պարտավոր է ՄԻԵԴ-ին հաշվետվություն ներկայացնել հայ գերիների պահման պայմանների, այդ թվում՝ առողջական վիճակի մասին` ներառյալ բժշկական փաստաթղթերը։ Իրավապաշտպանի խոսքով` որևէ երաշխիք չկա, թե Ադրբեջանը ճշգրիտ, չկեղծված տվյալներ կներկայացնի։ Դրանք պետք է համադրվեն իրենց հավաքագրած տեղեկությունների, հարազատների փոխանցած տվյալների հետ։

    «Դա պետության կողմից ֆորմալ պարտավորության կատարումն է, սակայն որքանով է բարեխիղճ ու ամբողջական, դա արդեն հետագայում քննարկման առարկա է դառնում։ Եթե մենք տեսնում ենք թերի տեղեկատվություն կամ տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, դրա մասին տեղեկացնում ենք դատարանին, և գործի քննության շրջանակում դատարանը համապատասխան հետևություններ կանի»,- ասել է Սահակյանը։

  • «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին

    Բաքվում արդեն 5.5 տարի պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբան «Հայ որբերի օգնության» ընկերության (SOAR) ղեկավար Լուսիանա Մինասյանը հրատապ և հրապարակային կերպով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

    Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Լյուդվիգ Մկրտչյանն առողջական լուրջ խնդրի առաջ է կանգնած ու պայքարում է կյանքի համար։ 56-ամյա Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է, ինչը նորմայից գրեթե կրկնակի բարձր է, որն ուղեկցվում է լայնածավալ բորբոքմամբ։ Նրա մոտ նաև սրտի ծանր ախտահարում կա` ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկիցա+աորտայի անբավարարություն: Հայ ռազմագերու մոտ հաճախակի գլխացավեր և գլխապտույտներ են լինում, կրծքավանդակի հատվածում էլ ցավեր է ունենում:

    «Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը՝ Հրանուշ Շահբազյանին։ Բավական է լռությունը։ Բավական է անորոշությունը։ Մեկ զանգ։ Հիմա»,- գրել է Մինասյանը։

    Նա նշել է, որ Լյուդվիգ Մկրտչյանն արդեն ավելի քան 1 ամիս է չի խոսել կնոջ հետ: Վերջին անգամ նրանք զրուցել են հունիսի 19-ին։ Այդ զանգի ընթացքում Լյուդվիգը պատմել է, որ այնքան թույլ է զգացել իրեն, որ ուշաթափվել է։ Նրան տարել են սրտի հետազոտության, բայց դրանից հետո որևէ ախտորոշում, որևէ բացատրություն չի եղել: Միայն լիակատար լռություն։ Փաստաբանը հերթական անգամ ահազանգել է, որ Մկրտչյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ ընտանիքը տեղեկություն չունի նրանից:

    «Մեկ զանգը չի առողջացնի նրան, բայց կնոջը հնարավորություն կտա իմանալ՝ արդյոք ամուսինը դեռ ողջ է և գիտակից վիճակում։ Սա մարդկային արժանապատվության նվազագույն դրսևորումն է»,- գրել է փաստաբանը:

  • Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու

    Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը: Այս մասին Վաշինգտոն մեկնելուց առաջ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

    «Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը։ Ես մեկնում եմ մեկ հստակ նպատակով՝ ապահովելու մեր թանկագին Իսրայելի պետության անվտանգությունը, ուժն ու ապագան»,- հայտարարել է Նեթանյահուն։

  • Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել։

    Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից: