Category: Newday.am

  • Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային. ՀՅԴ Բյուրո

    Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային: Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոն:

    «Սիրելի հայրենակիցներ,

    Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին:  Վարչախմբի կողմից   Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրավորված թիրախավորումն ու հալածանքները հատել են բոլոր կարմիր գծերը։ Ապօրինաբար հարուցված քրեական վարույթի շրջանակներում դատական գործընթաց է հարուցվել Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ:

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հոգևոր, ազգային և մշակութային ինքնության անսասան հենասյունը, որն առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձությունների միջով, պահպանել է մեր Սուրբ հավատքը, ազգային ինքնությունը, լեզուն և դարավոր արժեքները։

    Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային: Այսպիսով հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը, ոտնահարվում հազարավոր հավատացյալների խղճի ազատության իրավունքն ու հոգևոր արժանապատվությունը, խորանում հանրային պառակտվածությունը, թուլանում մեր ինքնության հիմքերն ու նոր ցնցումների ենթարկվում պետական ու հասարակական կյանքը:

    Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներ՝ դատապարտում ենք իշխանությունների որդեգրած հակաօրինական գործողությունները, անսակարկ վստահությամբ վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։

    Կոչ ենք անում դատաիրավապահ համակարգին՝ մնալ սահմանադրականության և ՀՀ օրենքների շրջանակներում և չտրվել քաղաքական խարդավանքների պարտադրանքին։ Թեմերի կառավարման և առհասարակ կանոնական իրավունքի ու ներքին ընթացակարգերի հետ կապված հարցերը գտնվում են բացառապես Եկեղեցու իրավասության տիրույթում, և ցանկացած միջամտություն անթույլատրելի է։

    Կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ ազգային գիտակցությամբ ու համերաշխության սկզբունքներով առաջնորդվելով, պահպանել ազգային միասնությունը, համախմբվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա հոգևոր առաքելության և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի շուրջ»,- նշված է հայտարարության մեջ:

  • Հայաստանը հասկանում է՝ ԵԱՏՄ-ին և Եվրամիությանը միաժամանակ անդամակցել հնարավոր չէ. Փաշինյան

    Հայաստանը հասկանում է՝ ԵԱՏՄ-ին և Եվրամիությանը միաժամանակ անդամակցել հնարավոր չէ։ Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու հարցին՝ ասել է Փաշինյանը:

    «Միևնույն ժամանակ, հայ ժողովրդի առջև այսօր նման ընտրության հարց չի կանգնած, քանի որ Հայաստանը դեռ պատրաստ չէ Եվրամիության անդամակցությանը»։

    Վարչապետի խոսքով, ՀՀ-ն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը՝ ԵՄ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։

    «Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»,- նշել է նա:

  • Այսօր ամոթի օր է. Վեհափառին դատելը nտնձգություն է ՀՀ-ի Սահանադրության նկատմամբ. Մարիաննա Ղահրամանյան

    Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն հայոց կաթողիկոսին, մեր հոգևոր հորը, մեր եկեղեցու առաջնորդին։ Սա խայտառակություն է ու չլսված մի բան։ Այս մասին Աժ ամբիոնից հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանը։

    «Սա նաև ոտնձգություն է ոչ միայն եկեղեցու անկախության նկատմամբ, այլև ՀՀ-ի Սահանադրության նկատմամբ, որտեղ շատ ուղիղ գրված է, որ քաղաքական իշխանությունը իրավունք չունի միջամնտել հոգևոր Հայաստանի գործերին։ Հայաստանում եկեղեցին պետությունից անջատ է»։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քարտեզն առել, ընկել եք հետևներիցս.Դաշնակցությունն այդ սպառնալիքից չի կթվում. Իշխան Սաղաթելյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քարտեզն առել, ընկել եք հետևներիցս.Դաշնակցությունն այդ սպառնալիքից չի կթվում. Իշխան Սաղաթելյան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր մեր ամոթի օրն է, խայտառակություն է՝ դատում են Վեհափառին. Մարիաննա Ղահրամանյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր մեր ամոթի օրն է, խայտառակություն է՝ դատում են Վեհափառին. Մարիաննա Ղահրամանյան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ն գործնականում չի աշխատում, սա ճգնաժամ է բոլորի համար. Փաշինյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ն գործնականում չի աշխատում, սա ճգնաժամ է բոլորի համար. Փաշինյան

  • Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Անդրանիկ Թևանյան

    Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Այս մասին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից գրել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը:

    «Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է թելադրում Հայաստանին։ Քաղաքացի Նիկոլ Փ.-ն հլու-հնազանդ բավարարում է դրանք։

    Այդ նախապայմաններից մեկը հնչեցվել է Փաշազադեի շուրթերից և վերաբերում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

    Այսօր Էջմիածնում տեղի կունենա խայտառակ դատավարություն՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի և մեր հարգարժան մյուս հոգևորականների։ Իրականում դա դատավարություն է ոչ միայն և ոչ այնքան մեր հոգևոր առաջնորդների, որքան մեր երկրի, մեր եկեղեցու և մեր ինքնության դեմ։

    Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին անպայման մասնակցել այդ «դատավարությանը»՝ այդպիսով սատարելով մեր արժեքներին և մերժելով Փաշազադեի կամակատարներին.,- նշել է նա։

  • Իրանը թույլ չի տա Հորմուզում երկրորդ երթուղու բացումը․ Իրանի գերագույն առաջնորդի ռшզմական խորհրդական

    Իրանը թույլ չի տա երկրորդ երթուղու բացումը Հորմուզի նեղուցում, հայտարարել է Իրանի գերագույն ղեկավարի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

    Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանն ու Մասկատը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նավերի անցման երթուղու աշխարհագրական նրբությունները:

    «Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ երթուղի բացել Հորմուզի նեղուցում», — գրել է Ռեզային:

    Նա հավելել է, որ ԱՄՆ բանակը կբախվի լուրջ ռիսկերի և կորուստների՝ Իրանի ծովային շրջափակումը շարունակելու դեպքում:

    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է Իրանին հասցվող հարվածները՝ նշմարվող կարգավորման գործարքի լույսի ներքո, որի ուրվագծերը ներառում են Հորմուզի նեղուցի բացումը և պայմանավորվածությունները միջուկային ծրագրի շուրջ:

    Ինչպես նշում է New York Times-ը, այս համաձայնագիրը նախատեսում է, որ Իրանն ու Օմանը պետք է պայմանավորվեն Հորմուզի նեղուցի բացման շուրջ 60 օրվա ընթացքում: Այդ ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը պետք է վերսկսեն բանակցությունները իրանական ուրանի պաշարների ապագայի շուրջ:

  • ՀՀ կառավարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով, պատրաստ է հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ

    ՀՀ կառավարությունը պատրաստ է հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով: Այս մասին News.am-ի հարցմանը պատասխանել են Կառավարությունից:

    Հայտնել են, որ կապ է հաստատվել տիկին Զոնաբենդի հետ, փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար:

  • Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

    Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Անա Բրնաբիչը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

    Անա Բրնաբիչը Ռուբեն Ռուբինյանին մաղթել է հաջողություններ բարձր և պատասխանատու առաքելության իրականացման գործում, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ առաջընթաց և բարօրություն։

    Ուղերձի ավարտին Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրները կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։