Category: Newday.am

  • Իշխան Սաղաթեյանն ու Արթուր Ղազինյանը զարմացած են՝ ինչ հաջողակ է Արամ Վարդևանյանը. առաջին փորձից Աժ փոխխոսնակ. Անի Գևորգյան

    NewDay.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    Իշխան Սաղաթեյանն ու Արթուր Ղազինյանը զարմացած են՝ ինչ հաջողակ է Արամ Վարդևանյանը. առաջին փորձից Աժ փոխխոսնակ:

    Իշխանը, եթե ճիշտ եմ հիշում 3-րդ փորձից հաջողեց, իսկ Արթուր Ղազինյանի Աժ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի համար մարտերում տասը փորձն էլ ձախողվեց:

    Այն ժամանակ գոնե սերիալների շարք կար, հիմա …

    Ամեն դեպքում Վարդևանյանի հետ այս թեմայով խոսել եմ. ինքը բացատրություն ունի:

    Տեսանյութը ՝ քիչ անց

  • Արգամ Աբրահամյանը մեղադրանքն աբսուրդ է համարում․ պաշտպան

    Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, իրեն ներկայացված՝ 2023թ․ Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքը չի ընդունում՝ գնահատելով այն աբսուրդային այն աստիճան, որ չի էլ ցանկանում խոսել այդ մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արգամ Աբրահամյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը։

    Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է օգոստոսի 8-ին։

    Արգամ Աբրահամյանին մեղադրում են 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվելու մեջ։ ՔԿ-ն տարածած հաղորդագրությամբ նաև անձնական կյանքին վերաբերող տվյալներ էր հանրայնացրել, իբրև՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է․ Ծ․-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ․ Հ․ (Գեղամ Հակոբյանի) միջոցով:

    ՔԿ համաձայն՝ Արգամ Աբրահամյանն, օգտագործելով Գեղամ Հակոբյանի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։ Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։ ՔԿ հրապարակած հաղորդագրությանը նաև հաջորդել է ՄԻՊ հայտարարությունը, որով անընդունելի է համարվել քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը։

    Նշենք, որ Գեղամ Հակոբյանի մասով քրեական վարույթն արդեն երկու տարի է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վարույթում է․ նախ գտնվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, ապա վերջինիս լիազորությունների կասեցմամբ պայմամավորված՝ վերամակագրվել դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Այժմ Հակոբյանը տնային կալանքի տակ է։

    Արգամ Աբրահամյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ մեղադրանքը բացարձակ անհիմն է, չփաստարկված, Աբրահամյանը նշել է, որ մեղադրանքն այնքան անհեթեթ է, որ չի էլ ցանկացել մեկնաբանել։ Ինչ վերաբերում է ձերբակալությանը, Խաչատրյանը նշեց, որ անհամաչափ և անտեղի ուժ է կիրառվել, իսկ հրապարակված տեղեկատվությունն անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում։ Մեղադրանքի հիմքում առկա տվյալների մասին Խաչատրյանը մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիքով, միայն նշեց, որ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում։ Ինչ վերաբերում է կալանավորման որոշմանը, ապա պաշտպանները կբողոքարկեն այն։

  • Արարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալին և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

    Արարատի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 5-ին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մասիս և Ջերմուկ համայնքների՝ 0.57 հա մակերեսով հողամասի 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը և 750 քմ մակերեսով հողամասի 2009 թվականի հունիսի 24-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

    Արարատի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Խ.Ա.-ի և վերջինիս հետ փոխկապակցված անձանց պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ (ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներով օտարված հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 95,5 հա)։

    Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարբեր ժամանակահատվածներում Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձինք, համայնքի ղեկավարի տեղակալ Խ.Ա.-ի և Խ.Ա.-ի հորեղբոր՝ 2000-2018 թվականներին Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած Մ.Ա.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, իրենց ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք գույքեր ձևական աճուրդների միջոցով օտարել են անձամբ իրենց: Այնուհետև, Խ.Ա.-ն, հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքերի ենթադրյալ հանցավոր ծագումը թաքցնելու, քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով, կատարել է փողերի լվացում։

    Ստուգմամբ պարզվել է, որ 2004 թվականի հունիսի 8-ին «Հայաստանի երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Մ.Գ.-ն, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած Մ.Ա.-ին է տրամադրել Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող՝ 16742 քմ մակերեսով հողամասից 500 քմ մակերեսով հատվածը։  

    Արարատի մարզի դատախազությունը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ, Հակակոռուպցիոն կոմիտե առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարկային արձակուրդ. Միացիր օրենսդրական փոփոխության նախաձեռնող խմբին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարկային արձակուրդ. Միացիր օրենսդրական փոփոխության նախաձեռնող խմբին

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղամ Նազարյանի միջադեպը Անի Գևորգյանի հետ չէր կարող անհետևանք մնալ. Զարուհի Նախշքարյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղամ Նազարյանի միջադեպը Անի Գևորգյանի հետ չէր կարող անհետևանք մնալ. Զարուհի Նախշքարյան

  • Դուք ծնվել եք Բաքվում, ադրբեջանցի տեսե՞լ եք. կարո՞ղ է պատահի, որ 5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից. Սարգսյանը՝ Գաբրիելյանին

    Դուք ծնվել եք Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում, ադրբեջանցի տեսե՞լ եք․ այսօր ԱԺ նիստում Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին հարց ուղղեց ՔՊ խմբակցության անդամ Գարիկ Սարգսյանը։

    «Հարցը խորքային է, խնդրում եմ պատասխանեք՝ կարո՞ղ է պատահի, որ   5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»,- հարցրեց Գարիկ Սարգսյանը։

    «Ձեր հարցն ինչ-որ չափով սարկազմ է պարունակում, ինչը վատ բան չէ։ Դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Չեմ կարծում, որ այդ տարիքում հետաքրքրություն եմ ներկայացրել, իսկ ադրբեջանցի երեխաների հետ շփվել, խաղացել եմ»,- պատասխանեց Վիլեն Գաբրիելյանը։

    «Ինչ վերաբերում է հասուն տարիքում շփվելուն, շփվել եմ ադրբեջանցիների, թուրքերի հետ, մինչ պատգամավոր լինելն էլ Ռուսաստանի Դաշնությունում եմ շփվել, այլ երկրներում եմ շփվել։ Ինչ վերաբերում է հավաքագրված լինելուն, ապա միանշանակ և աներկբա՝ ո՛չ, չի՛ կարող նման բան լինել»,- հավելեց նա։

  • ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել

    Արտգործնախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին հանդիպման առաջարկ է փոխանցել՝ բանավոր, «Ազատությանը» փոխանցեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

    Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի կինն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, թե կառավարությունից որևէ մեկը իր հետ կապ չի հաստատել, թեև այդ մասին հայտարարվել էր:

    ԱԳՆ-ից պարզաբանեցին, որ Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկը մինչև այդ արդեն քննարկվել էր, փաստացի փոխանցվել վերջինիս հայտարարությունից հետո:

    Հարցին, թե ԱԳՆ-ից կոնկրետ ով է հանդիպելու Վերոնիկա Զոնաբենդին, ԱԳՆ խոսնակը նշեց, որ «հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչությունների կողմից՝ համագործակցաբար»: Այս պահին համաձայնեցվում են հանդիպման ժամկետները

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են հաշտ ու համերաշխ ընդդիմությունն ու իշխանությունը. Աժ-ում սիրախաղերի հետքերով

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են հաշտ ու համերաշխ ընդդիմությունն ու իշխանությունը. Աժ-ում սիրախաղերի հետքերով

  • Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար

    Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ, որոնք առնչվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա հոգևոր առաջնորդությանը, հոգևորականությանը և պատմական ու կանոնական առաքելության իրականացմանը:

    «Որպես Արևելյան Ուղղափառ ընտանիքի քույր Եկեղեցիներ՝ մեզ միավորում են նույն հինավուրց հավատքը և քրիստոնեական եղբայրության խոր կապերը:

    Այս դժվարին պահին մենք աղոթքով և զորակցությամբ կանգնած ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսների, հոգևորականության և հավատավոր ժողովրդի կողքին:

    Հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել, հետամուտ լինել խաղաղ երկխոսության, պաշտպանել կրոնական ազատությունը և հարգել Հայ Եկեղեցու կանոնական անկախությունն ու ամբողջականությունը:

    Դարեր շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին հավատարմորեն կանգնած է եղել իր ժողովրդի կողքին՝ ցեղասպանության, տեղահանության, պատերազմի և տառապանքների միջով՝ պահպանելով Ավետարանը և կենդանի պահելով քրիստոնեական հավատքը Հայաստանում և ողջ սփյուռքում:

    Մենք կոչ ենք անում մեր հոգևորականներին և հավատացյալներին ողջ աշխարհում աղոթել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի ժողովրդի համար:

    Թող Ամենակալ Աստված պահպանի Հայոց Եկեղեցու միասնությունն ու ինքնավարությունը և օրհնի Հայաստանը՝ հաշտությամբ, արդարությամբ, կայունությամբ և տևական խաղաղությամբ»:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր բացահայտումները ձեռնտու չէին և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, Նազարյանի վարքագիծը ապացույցն է

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր բացահայտումները ձեռնտու չէին և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, Նազարյանի վարքագիծը ապացույցն է