Category: Newday.am

  • Կասեցվել է Վանաձորում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Հարատիդ» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Հարատիդ») և հայտնաբերել սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

    Մասնավորապես՝

    — արտադրական շինությունների պատերի որոշ հատվածների վրա առկա է եղել բորբոս,
    — առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առկա եէ եղել մասնիկների թափվելու վտանգ,
    — շշալցման վաննաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։

    Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

  • Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ Կարապետյանը՝ Լեռնահովտում (տեսանյութ)

    Նույնը տեսնում ենք Հայաստանի բոլոր համայնքների համար, պետք է վերակառուցենք տները, վերանորոգել ու գյուղական համայնքներին տալ այսպիսի տեսք: Այս մասին լրագրող Մհեր Բաղդասարյանին տված հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը:

    «Պապիկիս հայրը եղել է Տաշիրի տարածաշրջանի պատգամավորը Սովետական միության ժամանակ, իսկ պապիկիս պապիկին ցարական ժամանակ կոչել են տարածաշրջանի աղան: Ընտանիքը ունեցել է դրական վերաբերմունք Տաշիրում, դա ավելի շատ հորս, պապիկիս ու հորեղբորս գործն է, քան իմը»,- նշել է Կարապետյանը:

    Նարեկ Կարապետյանն ընդգծում է՝ իրենց իշխանության գալու դեպքում բոլոր գյուղերը ժամանակի ու աշխատանքի արդյունքում գյուղերը կլինեն բարեկարգված:

  • Ինչպես իր կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում Հայաստանին․ Արտակ Զաքարյան

    Արտակ Զաքարյանը գրում է․

    2026թ. առաջին կեսին, մինչև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, «եվրաինտեգրում» բառը Նիկոլի և իր կառավարության տեքստերի անբաժան մաս էր: Օր չկար, որ որևէ դեպուտատ, նախարար, մարզպետ ու գյուղապետ՝ չխոսեին «եվրոինտեգրման» մասին:

    Չեմ կարծում, թե Նիկոլին ճանաչող ինչ-որ մեկը, հավատացած լինի նրա «եվրոինտեգրման» հերթական հեքիաթին: Նրան ուղղակի պետք էր Եվրոպայի քաղաքական համայնքի աջակցությամբ ամեն գնով վերընտրվել ու վերջ: Մարդն իր իշխանության վերարտադրության հարցը լուծեց ու հիմա долой «եվրաինտեգրմանը»:

    Չոլպան Ատայում պարզվեց, որ ՀՀ-ում «եվրաինտեգրման» հանրաքվե չի լինելու։ Բացարձակ ճիշտ է ասում Նիկոլը, ի՞նչ հանրաքվե մի բանի մասին, որը գոյություն չունի, որի վերաբերյալ քվեարկելու բան չկա:

    Հրաշալի է ու հանճարեղ։

    Երկար ժամանակ երկիրը խաբեությամբ ու աղետալի զոհաբերություններով հրում ես դեպի մի դուռ, որն, ինչպես «հանկարծ պարզվեց»՝ նույնիսկ բացված չէր։ Իսկ մեղավորը, բնականաբար, Փաշինյանը չէ։ Պարզապես ԵՄ այդ անիրավ դուռը որոշել էր չբացվել։ Այդ դուռը «չի հասկանում» պատմական պահը և ԵՄ-ում Հայաստանի անգնահատելի արժեքը։

    Ասեմ, որ Նիկոլը որոշ առումով ճիշտ է ասում: Ինչպես իր կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում Հայաստանին: Եթե բոլորովին վերջերս Եվրամիությունը հայտարարվում էր որպես Հայաստանի միակ հնարավոր ապագա, ապա այսօր պարզվում, որ հարցը «չի հասունացել» այնքան, որ նույնիսկ հանրաքվե անցկացնելն անտեղի ու անիմաստ է:

    Պատասխանն իհարկե Նիկոլի վարած քաղաքական մեջ է:

    ա) Սկզբում բարձրաձայն ու պաթոսով հասարակությանը պատմում են անխուսափելի եվրոպական ապագայի մասին։

    բ) Հետո պարզվում է, որ մեզ այնտեղ առանձնապես ոչ ոք էլ չի հրավիրել։

    գ) Դրանից հետո հանգիստ բացատրում են, որ ոչ ոք, ոչ մի խոստում էլ չի տվել ու ընդհանրապես նման ցանկություն չի եղել («…մեզ պետք է՞ր Շուշին» ոճով)։

    դ) Եվ վերջին ակորդը՝ կսկսեն արդարանալ, որ ինչպես միշտ, մեր ժողովուրդը պարզապես ամեն ինչ սխալ է հասկացել։

    Հանճարեղ է։ Թվում է, թե կարելի է անվերջ խաբել ու խաբել…

    Սակայն ԵԱՏՄ-ի ազդանշաններից պարզվել է, որ խաբելու արդյունքում մեր քաղաքացիների տները Բրյուսելից գազ չի հասնում։ Եվրոպական խորհրդարանի հերթական բանաձևից հետո՝ ինքնաբերաբար Էլեկտրաէներգիա չի արտադրվում։ Հայկական արտահանմամբ բեռները, միայն «եվրաինտեգրում» բառն արտասանելուց՝ շուկա չեն մտնում և ապրանքաշրջանառության չեն վերածվում:

    Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում ու գեղեցիկ սլայդներում։

    Բայց ամենազարմանալին նույնիսկ սա չէ։

    Ամենազարմանալին այն կարողությունն է, որով ամեն անգամ, երբ երեկվա հայտարարությունները ուղիղ հակասության մեջ են մտնում այսօրվա հայտարարությունների հետ, հասարակությանը առաջարկվում է ձևացնել, թե ոչինչ չի պատահել։ Երեկ մի բան էին ասում։ Այսօր՝ հակառակը։ Վաղը կբացատրեն, որ հենց դա էլ ի սկզբանե նկատի ունեին։ Եվ բոլորը պետք է գլխով անեն։

    Բայց քաղաքացիներն ունեն մի լուրջ, «թերություն»։Շատերի հիշողությունն ու բանականությունն աշխատում են լավ։ Եվ սա Փաշինյանի քաղաքականության ամենամեծ պրոբլեմն է։

    Գորլող կառավարությունը կերազեր, եթե մի հրաշքով, բոլոր մարդիկ կորցնեին իրենց հիշողություններն, ու ամեն օր մոռանային երեկ տեղի ունեցածը:

  • 10.9 մլն եվրո հափշտակած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է․ ՔԿ

    Դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 28-ին հարուցված քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում հավաքված ապացույցներով հաստատվել է, որ ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներ ՀՀ-ում գործող բանկին փոխանցված ընդհանուր 10 մլն 980 հզր եվրո գումարը խաբեության եղանակով հափշտակելու դիտավորությամբ, բանկի ղեկավարի և նրա տեղակալի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ շրջանառության մեջ են դրել իբր ընկերությունների միջև կազմված փոխառության կեղծ պայմանագրեր և գրություններ, որոնց հիմքով բանկում պահվող հիշյալ գումարից 1 մլն եվրոն նախ 2012 թվականի օգոստոսի 1-ին փոխանցվել է հանցավոր խմբի անդամներից մեկի կողմից կառավարվող ընկերության հաշվին, որից հետո՝ ընկերության՝ բանկում բացված հաշվին։

    Այնուհետև, շրջանառության մեջ դրված կեղծ փաստաթղթերի հիմքով վերոհիշյալ գումարի մնացած մասը՝ 9 մլն 980 հզր եվրո գումարը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին փոխանցել են իրենց հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության հաշվին, իսկ 2013 թվականի մարտին՝ ընկերության բանկային հաշվին, որից հետո գումարի մի մասը կանխիկացվել, իսկ մի մասը փոխանցվել է հանցավոր սխեմայում ներգրավված անձանց բանկային հաշիվներին, ինչի հետևանքով 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ անձինք կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝

    ընդհանուր 5 մլրդ 804 մլն 577 հզր ՀՀ դրամին համարժեք 10 մլն 980 հզր եվրո գումար, որի ծագման աղբյուրը և իրական բնույթը թաքցրել են՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

    Դեռևս 2015 թվականի հունվարի 27-ին Վ.Մ.-ն, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված մյուս անձինք քրեական վարույթով ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

    ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում շուրջ 11 տարի հետախուզման մեջ գտնվող Վ․Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ-ում, իսկ 2026 թվականի հունիսի 18-ին արտահանձնվել է ՀՀ։

    Նախաքննության ընթացքում նշված հոդվածներով Վ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

    Վ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

    Հիշեցնենք, որ նշված հանցավոր սխեմայում ներգրավված Ա․Կ․-ի և Մ․Ե․-ի վերաբերյալ քրեական վարույթը դեռևս 2014 թվականին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որի արդյունքում վերջիններս դատապարտվել են ազատազրկման։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Նախորդ 5 տարիներին հնարավոր ամեն բան արվել է ԱԺ-ի վարկանիշը նսեմացնելու և ցածրացնելու համար. փորձում ենք ավելի կառուցողական դաշտ բերել ԱԺ աշխատանքը. Մանավազյան

    «Ընդդիմությունը մեր թեկնածուներին կողմ ձայն չի տվել, թեև առավել քան արժանի էին մեր թեկնածուները։ Ամեն դեպքում խմբակցության որոշում ունենք, որ բավարար ձայներ տրամադրենք։ Այսինքն՝ չենք տապալում ընտրությունը, թեև համամիտ չեմ այն կարծիքին, որ դա մեր պարտավորությունն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

    Նա նշեց, որ իշխող խմբակցությունից 13 պատգամավոր ընտրել է Արամ Վարդևանյանին, և որ խմբակցության ներսում է որոշվել, թե ովքեր են ընտրողները:

    Հարցին՝ դիրքորոշմա

    «Նախորդ 5 տարիներին հնարավոր ամեն բան արվել է Ազգային ժողովի վարկանիշը նսեմացնելու և ցածրացնելու համար, և այսօր մենք մեր աշխատանքով, պահվածքով, նաև խոսքի բարեվարքությամբ և մոտեցմամբ փորձում ենք ավելի կառուցողական դաշտ բերել ԱԺ աշխատանքը»:

    «ԱԺ նախագահը «զրոյական կետ» է հայտարարել և կոչ է արել, որպեսզի Ազգային ժողովում որևէ սահման չհատվի, և աշխատանքային կառուցողական մթնոլորտում անցնեն բոլոր քննարկումները: Չնայած բոլոր սուր քննադատություններին և հայտարարություններին՝ դրանք քաղաքական տեքստեր են, որոնք հնչելու են, լինելու են, և միշտ լինելու են քննադատություն ու սուր ելույթներ»,- հավելեց ՔՊ-ականը։

  • Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

    Երևանում օգոստոսի 10-ի երեկոյան, 11-ին, 14-15-ին գիշերը և երեկոյան, 12-13-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 10-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 10-ին կեսօրից հետո, 11-15-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

    Քամին հյուսիսարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 10-15-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով։

  • 13 ձայն էր պակասում Վարդևանյանին, ՔՊ-ն պարտավոր չէր, բայց որոշել է լրացնել դրանք. Արուսյակ Մանավազյան

    13 ձայն էր պակասում Վարդևանյանին, ՔՊ-ն պարտավոր չէր, բայց որոշել է լրացնել դրանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը:

    «Խմբակցությունը ունի որոշում, բավարար չափով ձայներ կապահովի, Արամ Վարդևանյանին 53 ձայն է պետք ընտրվելու համար, որից իրենց պակասում է 13 ձայն: Իրենք իհարկե մեր թեկնածուներին կողմ ձայն չէին տվել, թեպետ մեր թեկնածուները ավելի քան արժանի էին, ամեն դեպքում որոշում ունենք, որպեսզի բավարար ձայնով ձայներ կտրամադրենք։

    Չենք տապալում ընտրությունը, թեև համաձայն չեմ այն կարծիքին, որ դա մեր պարտավորություն է, մենք կարող էինք չընտրել, երկրորդ անգամ թեկնածու կառաջադրեին, երրորդ անգամ կառաջադրեին, կանցնեինք հարցերի օրակարգի հաջորդ օրակարգին և որևէ բան տեղի չէր ունենա»,- նշել է Մանավազյանը:

    Մանավազյանը հավելում է՝ կարևոր չէ, թե որ պատգամավորը ինչ կարծիք է հայտնել, եթե խմբակցությունն ունի որոշում: Շեշտում է՝ իրենց որոշումը կառուցողական դաշտ մտնելու նպատակով է ընդունվել:

    «5 տարիների ընթացքում ամեն հնարավոր ամեն բան արվել է Ազգային ժողովի վարկանիշը նսեմացնելու և ցածրացնելու համար, իսկ այսօր մենք մեր աշխատանքով, պահվածքով, խոսքով, բարեվարքությամբ և մոտեցմամբ փորձում ենք ավելի կառուցողական լինել:

    Ազգային ժողովի նախագահը զրոյական կետ է հայտարարել և կոչ արել, որ Ազգային ժողովում որևէ սահման չհատվի և բոլոր քննարկումները աշխատանքային կառուցողական մթնոլորտում անցնեն, թեև սուր բոլոր քննադատություններին և հայտարարություններին: Դրանք քաղաքական տեքստեր են, որոնք հնչելու են, և միշտ լինելու են: Չնայած, ես չեմ կարող երաշխավորել ընդդիմության վարքագիծը վաղը ինչպիսին կլինի»,- ասել է նա:

  • Կոգնիտիվ դիսոնանս, փնտրվում է քաղաքական տրամաբանություն ԱԺ-ում․ Արփինե Հովհաննիսյան

    Խորհրդարանի 6 օրերի՝ ավելի քան 40 ժամ տևած քննարկումը՝ համառոտ: Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

    «ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ դուք ընտրակեղծարար եք, գողացել եք «Բարգավաճ Հայաստանի» ձայները, կեղծել եք ընտրությունները, վարչական ռեսուրս եք կիրառել, ձեր ձևավորած խորհրդարանը լեգիտիմ չէ։

    ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք էլ ընտրակաշառքով եք ձայներ ստացել, մարդկանց ձայները գնել եք, «Բարգավաճի» ձայներից ձեզ էլ ենք տվել։ Եթե մենք լեգիտիմ չենք, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ։

    ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ եկել ենք ձեզ հեռացնելու ու հեռացնելու ենք։

    ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք ձայններդ կտրեք, ներողություն խնդրեք։ Երեք կուսակցության ցուցակում եք եղել, դուք վատն եք և ընդհանրապես բարոյական իրավունք չունեք խոսելու։

    ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ դուք Արցախն ուրացել եք, երկիրը կործանել եք, ադրբեջանցիներ եք բերում։ Մեր թեկնածուն լավն է և այլն, և այլն։

    ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ լավ, եկեք բարեկիրթ աշխատենք, թե չէ վատ կլինի։

    ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ եկեք աշխատենք։ Գծերը գծեցինք տեղներդ իմացեք։

    ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք վատն եք, բայց մենք ձեզ ձայն կտանք։ Սահմանադրական պահանջ է։

    (Նման սահմանադրական պահանջ, իհարկե, չկա, բայց Սահմանադրությունը հարգող իշխանություն է, էլի։)

    ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ ձեր ձայների շնորհիվ մեր թեկնածուն կունենա ամենաբարձր լեգիտիմությունը։

    Ու նորից՝ ընտրություն կեղծածները, քվե գողացածները, ոչ լեգիտիմ խորհրդարանի ձևավորման քաղաքական պատասխանատուները իրենց ձայներով ԼԵԳԻՏԻՄԱՑՐԵՑԻՆ ընդդիմությանը։ ( իրենց իսկ խոսքով)

    Այսինքն՝ ոչ լեգիտիմ ընտրություններով ձևավորված ոչ լեգիտիմ խորհրդարանի ոչ լեգիտիմ անդամների ձայնը, երբ տրվում է ընդդիմությանը, հանկարծ դառնում է լեգիտիմության աղբյուր և ընդդիմության ներկայացուցչին դարձնում ամենալեգիտիմը։

    Կոգնիտիվ դիսոնանս։ Փնտրվում է տրամաբանություն։

    Փուլ 1` ավարտ: Փուլ 2` մեկնարկ»:

  • ՈՒՂԻՂ. Գեղամ Նազարյանի Անի Գևորգյանի գործով դատական նիստ

    ՈՒՂԻՂ. Գեղամ Նազարյանի Անի Գևորգյանի գործով դատական նիստ

  • Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին

    Այսօր՝ օգոստոսի 10-ին, Երևանում ժամը 11։20-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Նար-Դոս փողոցի 21 շենքի բակում դի կա։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հայտնաբերվածը Երևանի բնակիչ, 79-ամյա Անժիկ Ս.-ի դին է։

    Տեղի ունեցածը սպանությո՞ւն է, ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար՝ պարզվում է։