Category: Minfin.am

  • Վահե Հովհաննիսյանն ԱՄՀ առաքելության պատվիրակության հետ քննարկել է մակրոտնտեսական զարգացումները և բարեփոխումների ընթացքը

    Վահե Հովհաննիսյանն ԱՄՀ առաքելության պատվիրակության հետ քննարկել է մակրոտնտեսական զարգացումները և բարեփոխումների ընթացքը

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Նովտան։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները, հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները, ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի (SBA) իրականացման ընթացքը, ինչպես նաև ԱՄՀ-ի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցությունն ու հետագա համագործակցության ուղղությունները։

    Անդրադառնալով տնտեսական զարգացումներին՝ նշվել է, որ, չնայած արտաքին տնտեսական միջավայրի մարտահրավերներին, Հայաստանի տնտեսությունը շարունակում է պահպանել աճի կայուն տեմպեր։ Քննարկվել են նաև մակրոտնտեսական կայունության պահպանմանն ու հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր։

    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Դիմակայունության ֆինանսավորման գործիքի (RSF) հնարավոր կիրառման ուղղությամբ ընթացող աշխատանքներին և SBA ծրագրի շրջանակում կառուցվածքային հենանիշների առաջընթացին։

    Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Վահե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՀ-ի միջև շարունակական և կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը մակրոտնտեսական կայունության պահպանման, բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տեսանկյունից։

  • Տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

    Տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը։

    Նիստին մասնակցել են խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների, ասոցիացիաների և միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ։

    Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Հովհաննիսյանը կարևորել է հասարակական խորհրդի շրջանակում ձևավորված երկխոսության շարունակականությունը՝ ընդգծելով ոլորտային հարցերի շուրջ մասնագիտական և կառուցողական քննարկումների կարևորությունը։

    Նիստի օրակարգն ընդգրկել է 2027 թվականի պետական բյուջեի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակին, հարկային նոր հայեցակարգին, ինչպես նաև «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին վերաբերող հարցեր։

    Ներկայացվել են մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակով նախանշված հիմնական ցուցանիշները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել հարկային նոր հայեցակարգի առանցքային դրույթներին, համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման ուղղություններին, ինչպես նաև 2027 թվականի պետական բյուջեի նախագծին անդրադարձ կատարել առաջիկա նիստի ընթացքում։

    Քննարկվել են նաև խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների կողմից նախապես ներկայացված առաջարկությունները, որոնց շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում և հարցուպատասխան։

    Նիստի ավարտին ամփոփվել են քննարկման ընթացքում հնչած առաջարկություններն ու բարձրացված հարցերը, ինչպես նաև նախանշվել են խորհրդի առաջիկա նիստերի օրակարգում ներառման ենթակա հնարավոր թեմաները։

    Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի և բաց քննարկման ձևաչափով՝ հնարավորություն ընձեռելով խորհրդի անդամներին անմիջականորեն ներկայացնելու իրենց առաջարկությունները և քննարկելու դրանք նախարարության մասնագետների հետ:

  • Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

    Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

    Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը։

    Գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը։

    Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%, ինչը զգալիորեն կգերազանցի «BB» վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը։

    Գործակալությունը նաև ընդգծում է, որ Հայաստանի տնտեսության համեմատաբար ցածր կախվածությունը նավթից սահմանափակում է միջազգային էներգակիրների շուկաներում տեղի ունեցող փոփոխությունների անմիջական ազդեցությունը երկրի տնտեսության վրա։

    Համաշխարհային տնտեսությունում և տարածաշրջանում շարունակվող անորոշությունների պայմաններում Հայաստանի վարկանիշի «դրական» հեռանկարի պահպանումը վկայում է երկրի մակրոտնտեսական հիմքերի նկատմամբ Fitch Ratings-ի վստահության մասին և վերահաստատում է գործակալության՝ 2026 թվականի հունվարին ներկայացված գնահատականը։

  • ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

    ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

    ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։

    Կողմերն անդրադարձել են հատկապես թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու հնարավորություններին, քննարկել հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող կարևոր հարցեր:

    Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ զարգացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

  • ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկա է գտնվել «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական առաջատար NVIDIA ընկերության համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի բացման արարողությանը

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկա է գտնվել «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական առաջատար NVIDIA ընկերության համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի բացման արարողությանը

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկա է գտնվել «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական առաջատար NVIDIA ընկերության համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի բացման արարողությանը, որին ելույթի խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    Նորաբաց ԱԲ գործարանը, որը նախատեսված է ԱԲ մոդելների ուսուցման և գործարկման համար, իր բացառիկ հզորությամբ առաջինն է տարածաշրջանում:

    Կենտրոնի գործարկումը նշանակալի ազդակ է ինչպես Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի, այնպես էլ ամբողջ տնտեսության զարգացման համար: Այն մեծապես կնպաստի նորարարությունների ներդրմանը և երկրի տնտեսական մրցունակության ամրապնդմանը։

  • Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայունից» դեպի «դրական»՝ միաժամանակ վերահաստատելով երկարաժամկետ տեղական և արտարժութային թողարկողի Ba3 վարկանիշը

    Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայունից» դեպի «դրական»՝ միաժամանակ վերահաստատելով երկարաժամկետ տեղական և արտարժութային թողարկողի Ba3 վարկանիշը

    Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայունից» դեպի «դրական»՝ միաժամանակ վերահաստատելով երկարաժամկետ տեղական և արտարժութային թողարկողի Ba3 վարկանիշը։

    Moody’s-ը կանխատեսում է, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026 և 2027 թվականներին կկազմի 5-5.5%՝ շնորհիվ կայուն ներքին պահանջարկի, կապիտալի և աշխատուժի շարունակվող ներհոսքի, ինչպես նաև ծառայությունների և առևտրի ոլորտների ակտիվության։

    Հեռանկարի բարելավումը պայմանավորված է քաղաքական ռիսկերի էական նվազմամբ, արտաքին հարաբերությունների առավել բազմազանեցմամբ և ներքաղաքական ռիսկերի զսպված մակարդակով։ Գործակալությունը նաև ընդգծում է, որ Հայաստանի բարելավված տնտեսական աճի հեռանկարները կարող են նպաստել երկրի տնտեսական հիմնարար ցուցանիշների հետագա ամրապնդմանը, իսկ Ba3 վարկանիշի վերահաստատումն արտացոլում է Հայաստանի կայուն տնտեսական աճի ներուժը և համեմատաբար ուժեղ ինստիտուցիոնալ կառավարման համակարգը։

  • ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչների հետ

    ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչների հետ

    ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչների հետ։

    Այցի շրջանակում ամփոփվել են ԱՄՀ տեխնիկական աջակցությամբ մշակված միջնաժամկետ կանխատեսումների կիսակառուցվածքային մոդելի ուղղությամբ նախորդող երեք տարիների ընթացքում իրականացված աշխատանքները:

    Միաժամանակ, ԱՄՀ տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ քննարկվել է ՀՀ ՖՆ կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգը (FPAS)` ընդգծելով մշակված մոդելի դերն ընդհանուր համակարգում։

    ԱՄՀ գործընկերները բարձր են գնահատել նախարարության կանխատեսումների և վերլուծության համակարգը՝ այն դիտարկելով որպես առաջադեմ փորձ և այլ երկրների համար ներկայացման արժանի օրինակ։ Այցի ավարտին հստակեցվել են հետագա աշխատանքների ուղղությունները, և պայմանավորվածություններ են ձեռք բերվել մշակված մոդելի ինստիտուցիոնալացման և հանրայնացման շուրջ։

  • Հայտարարություն՝ հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

    Հայտարարություն՝ հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

    Սույն թվականի հուլիսի 17-ին` ժամը 15:00-17:00, հուլիսի 20-ին` ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, հուլիսի 21-ին` ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստ:

    Օրակարգում`

    1. Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության անցկացում:

    2. Հանրային հատվածի հաշվապահի որակավորման հետ կապված այլ հարցերի քննարկում:

  • ՀՀ ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Հայաստանի բոլոր համայնքների հաշվապահների համար կազմակերպել է դասընթաց

    ՀՀ ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Հայաստանի բոլոր համայնքների հաշվապահների համար կազմակերպել է դասընթաց