Category: Ambion.news

  • Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերը հասել են 967-ի՝ մեկ օրում ավելանալով 37-ով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, տվյալները ներկայացված են ԿԴՀ Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագրում։

    Հաստատված հիվանդների թիվը 2423 է, ինչը 79-ով ավել է նախորդ օրվա համեմատ։ Մահացության ցուցանիշը 39,9% է։

    Հիվանդանոցներում և մեկուսարաններում կա 734 հիվանդ՝ մեկ օրում աճելով 10-ով, շփումների հսկման ծածկույթը 81,1% է։ Բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում, էպիկենտրոնը՝ Կոնգոյի Իտուրիի նահանգում։

  • ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ

    Հուլիսի 20-ի առավոտյան բժշկական զննության ժամանակ կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը: Արձանագրվել է զարկերակային ճնշման կտրուկ անկում:
    Կալանավայրում սկզբում որոշել են շտապ օգնություն կանչել, քանի որ Թևանյանը գտնվել է կյանքի և մահվան սահմանագծում, բայց որոշ ժամանակ անց փոխել են որոշումը և շտապ օգնություն չեն կանչել: Իրենց որոշումը հիմնավորել են այն բանով, որ Թևանյանի վիճակը կամաց-կամաց նորմալանում է և կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
    Տեղեկացնենք, որ Ա. Թևանյանը մինչև կալանավայրում հայտնվելը երբևէ չի ունեցել ճնշման և ընդհանրապես որևէ լուրջ առողջական խնդիր:
    Այս պահին Թևանյանի առողջական վիճակը կայունացել է, ինքնազգացողությունը բավարար է և գտնվում է ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի հսկղության ներքո:
    «Մայր Հայաստան» կուսակցություն

  • Ճապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան

    Ճապոնական SDRS և Trusco Nakayama ընկերությունները ներկայացրել են Do Hiemon Box անձնական սառեցման խցիկը՝ գերտաքացումից պաշտպանվելու համար ծայրահեղ շոգում։ GizmoChina-ի տեղեկացմամբ՝ այն նման է մեծ սառնարանի։

    Սարքն ուղղված է շինարարության, գործարանների, պահեստների և նման վայրերի աշխատողներին՝ մարմնի ջերմաստիճանը արագ իջեցնելու համար՝ առանց լիարժեք օդորակման։ Խցիկը պահպանում է շուրջ 15°C, ուղարկում է մոտ 5°C օդի հոսք գլխին, պարանոցին, ուսերին ու մեջքին, ապահովում է նկատելի սառեցում 5 րոպեում, 10 րոպեանոց ցիկլը նվազեցնում է գերտաքացման ռիսկը։

    Սարքն ունի երեք ռեժիմ, ավտոմատ անջատվում է 20 րոպե անց, հեշտ տեղադրվում է, ունի անիվներ և սպառում է մոտ կես էներգիա՝ համեմատած շարժական օդորակիչների հետ։ Գինը՝ 1.5 մլն իեն (մոտ 723 հազար ռուբլի)։

  • Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն – ԱՄԲԻՈՆ NEWS

    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հուլիսի 21-ին հանդիպել է նորանշանակ քննիչներին:

     

    Արթուր Պողոսյանը շնորհավորել է նորանշանակ քննիչներին՝ հանձնելով վկայականները:

     

    📌Քննչական կոմիտեի նախագահը հանդիպման ընթացքում ընդգծել է քննիչների՝ արդարամիտ, կարգապահ, բարեվարք լինելու անհրաժեշտությունը, ներկայացրել, թե ինչպիսի հետևողականություն պետք է ցուցաբերեն քաղաքացիների հետ շփումներում՝ անկախ նրանց կողմից բարձրացված հարցերի բովանդակությունից, ինչպիսի միջանձնային հարաբերություններ կառուցեն անձնակազմի ներսում:

     

    📍Արթուր Պողոսյանն անդրադարձել է նաև Քննչական կոմիտեում շարունակական կադրային բարեփոխումներին՝ նշելով, որ վերջին ժամանակներում զգալիորեն բարձրացել է քննիչի աշխատանքի գրավչությունը, ինչի արդյունքում համակարգը համալրվում է երիտասարդ, բանիմաց և բարեվարք կադրերով:

     

    📍Արթուր Պողոսյանն իր խոսքում նշել է, որ կադրային համալրվածությունը նպաստել է նաև քրեական վարույթների նախաքննության արդյունավետության և քննիչների արտադրողականության բարձրացմանը:

     

    Մանրամասները՝ ➡️ https://www.investigative.am/news/37245

    Հետևեք մեզ նաև Telegram-ում ➡️ https://t.me/committeearm

  • Հայ ըմբիշները կմեկնեն Բաքու – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում կայանալիք Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը, հայտնում են ֆեդերացիայից։

    Մեր թիմերը մրցավայր կմեկնեն։

  • Այսուհետ նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ եմ. Մելիք Մելիքյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Իրավունքի զարգացման, իրավամտածողության խորացման և իրավական մշակույթի շարունակական ամրապնդման գործում փաստաբանական համայնքն ունի կարևոր և պատասխանատու դեր։

     

    Այսուհետ հանդիսանալով նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ՝ պաշտոնեական գործունեության հետ համատեղելիության պահանջի պահպանմամբ, պատրաստ եմ շարունակել համագործակցությունը՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի զարգացման, ինչպես նաև գիտական և ակադեմիական նախաձեռնությունների իրականացման ու մասնագիտական քննարկումների շարունակականության։

     

    Շնորհակալություն եմ հայտնում համայնքին՝ մասնագիտական փոխգործակցության, փորձի փոխանակման և իրավական մտքի զարգացմանը նպաստող գործունեության համար։

  • Ինչո՞ւ են սիրամարգերը բացում իրենց պոչը – ԱՄԲԻՈՆ NEWS

     Երբ սիրամարգը բացում է իր շքեղ փետուրները, դա պարզապես գեղեցիկ տեսարան չէ

     

    Բնության մեջ բազմաթիվ կենդանիների արուներ ունեն ավելի վառ գունավորում, արտահայտիչ նախշեր կամ տպավորիչ փետուրներ, որոնք կարևոր դեր են խաղում սիրահետման ընթացքում։ Սիրամարգը դրա ամենահայտնի օրինակներից մեկն է

     

    Արու սիրամարգն ունի երկար, գունեղ վերնապոչային ծածկող փետուրներ, որոնք բացվելիս ձևավորում են մեծ հովհար՝ բազմաթիվ աչքանման նախշերով։ Էգերը, հակառակը, նման փետուրներ չունեն և աչքի են ընկնում ավելի համեստ, քողարկող գունավորմամբ։

     

    Սիրահետման ընթացքում արուն բացում և թեթևակի թրթռացնում է իր փետուրները՝ ցուցադրելով դրանց չափը, գույների հագեցվածությունն ու ընդհանուր վիճակը։ Այս վարքագիծը սեռական ընտրության կարևոր մասն է, որի ընթացքում էգերը սովորաբար նախապատվություն են տալիս առավել տպավորիչ առանձնյակներին

     

    Հետաքրքիր է, որ այս հսկայական հովհարը սիրամարգի իրական պոչը չէ։ Այն կազմված է երկարացած վերնապոչային ծածկող փետուրներից, իսկ իրական պոչը գտնվում է դրանց հետևում և ծառայում է որպես հենարան՝ պահելով բացված հովհարը։

     

    Հաջորդ անգամ, երբ տեսնեք բացված փետուրներով սիրամարգ, հիշե՛ք, որ այն պարզապես գեղեցիկ տեսարան չէ, այլ բնության կողմից ձևավորված յուրահատուկ հաղորդակցման միջոց, որն օգնում է արուներին մեծացնել զուգընկեր ընտրվելու հավանականությունը

  • Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից – ԱՄԲԻՈՆ NEWS

    Տալլինում մեկնարկել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվել է աշխարհի չեմպիոն։

  • ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՌԵԿԵՏ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ. Ինչո՞ւ է իրավապահ համակարգը լռում Մելադա Սարգսյանի ապօրինությունների մասին

    «Ամբիոն Նյուզ»-ի խմբագրությունն արդեն տևական ժամանակ է, ինչ ողողված է Գյումրիից ստացվող ահազանգերով։ Քաղաքում, ըստ էության, տեղի է ունենում բացահայտ ռեկետ և անօրինականություն, որի կենտրոնում Գյումրիի բնակիչ Մելադա Անդրանիկի Սարգսյանն է ու նրա եղբայրը՝ Ռաֆիկ Սարգսյանը։ Սույն անձինք, զբաղվելով ապօրինի վաշխառությամբ, քաղաքացիներին բարձր տոկոսներով գումարներ են տալիս, իսկ հետո սկսվում է իսկական մղձավանջը։
    Տուժածների պատմությունները սարսափեցնող են. Մելադա Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Ռաֆիկ Սարգսյանը, անձամբ են ներխուժում մարդկանց տներ, հայհոյում, ֆիզիկական ծեծի ու հոգեբանական ահաբեկման ենթարկում քաղաքացիներին՝ վախի մթնոլորտում նրանցից ուղղակի խլելով իրենց սեփական տներն ու բնակարանները։ «Ամբիոն Նյուզ»-ի ձեռքի տակ կան էքսկլյուզիվ ապացույցներ և փաստաթղթեր՝ Մելադա և Ռաֆիկ Սարգսյաններին պատկանող բնակարանների ճշգրիտ քանակի վերաբերյալ, ինչը բացահայտում է նրանց ապօրինի հարստացման ու գույքերի բռնագրավման ողջ ծավալը։ Միևնույն ժամանակ, «Ամբիոն Նյուզ»-ի ուղարկած պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Կենտրոնական բանկից հաստատել են, որ Մելադա Անդրանիկի Սարգսյանը չունի որևէ լիցենզիա ֆինանսական գործունեություն ծավալելու համար և նրա ողջ գործունեությունը բացարձակ անօրինական է։
    Այս հանցավոր սխեման առավել տեսանելի դարձավ շաբաթներ առաջ, երբ «Ամբիոն Նյուզ»-ը լուսաբանեց Հովհաննես Ասատրյանի ընտանիքին սեփական տանից փողոց նետելու ողբերգական դեպքը։ Այդ հրապարակումից հետո խմբագրության հեռախոսները չեն դադարում զանգել. տասնյակ քաղաքացիներ ահաբեկված պատմում են ճիշտ նույն ձեռագրով իրենց տները խլելու մասին։ Ուշագրավ է, որ Ասատրյանների ընտանիքին պատկանող գույքը, մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, գնել է Արամ անունով ինչ-որ անձնավորություն, ով ուղղակիորեն կապված է Մելադա Սարգսյանի հետ։
    Սակայն ամենասկանդալայինն ու վտանգավորն այս պատմության մեջ հանցագործների անպաժելիությունն է։ Տուժած քաղաքացիները սարսափած են և վախենում են բարձրաձայնել, քանի որ Մելադա Սարգսյանը բացահայտ հոխորտում է, թե իր թիկունքին բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած։ Ավելին՝ ճնշումներից ու ահաբեկումներից անմասն չի մնում անգամ մեր լրատվամիջոցը, որին փորձում են լռեցնել քննիչների և իրավապահ համակարգի տարբեր լծակների միջոցով։
    Այնուամենայնիվ, «Ամբիոն Նյուզ»-ը հետևողական է։ Մենք արդեն դիմել ենք ՀՀ Գլխավոր դատախազություն, և գործին պաշտոնապես ընթացք է տրվել։ Մենք հետևելու ենք քննության ընթացքին՝ բացահայտելու համար, թե ովքեր են քաղաքացիներին ահաբեկողների և տնանկ անողների իրական հովանավորները։

  • Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է․ շենքի մոտ հավաքվել են աջակիցներ

    ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԲԵՐԵԼ ԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ. ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ԱՋԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ