Category: Ambion.news

  • Ավետիս Առաքելյանը Ուժեղ Հայաստանից ինքնաբացարկի դիմում է գրել – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում պատգամավորական մանդատներից հրաժարվելու շարքը շարունակվում է։ Կուսակցության ընտրական ցուցակի 18-րդ համար Լիլիա Շուշանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հաստատել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

    Շուշանյանը հունիսի 7-ի ընտրություններում ընտրված 29 պատգամավորներից մեկն էր։ Նա նախկինում զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնը։ Մինչ այս պահը հայտնի չէ, թե ինչն է եղել մանդատից հրաժարվելու պատճառը։

    Սա արդեն հերթական ինքնաբացարկն է «Ուժեղ Հայաստան»-ի շարքերում։ Ավելի վաղ մանդատից հրաժարվելու դիմումներ էին ներկայացրել նաև Գոհար Մելոյանը, Ավետիս Առաքելյանը և Արթուր Դանիելյանը։

    Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժն է և ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ 29 պատգամավորով։ Մանդատներից հրաժարվելու շարունակական դեպքերը քաղաքական շրջանակներում արդեն տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս, մինչդեռ կուսակցությունը դեռևս պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել։

  • Սերժ Սարգսյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել «Սև բերդ» ամրոցի օտարման գործով․ ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Գյումրիի «Սև բերդ» ամրոցի օտարման դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ ՔԿ-ի՝ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածով։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Ս.Ս.-ի կողմից Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 ՀՀ դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ Կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45քմ մակերեսով Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը: Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ պետությունը կորցրել է հանրապետական նշանակության պատմամշակութային արժեքի նկատմամբ սեփականության իրավունքը և այն չի ընդգրկվել 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման կից հավելվածներում։ Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է ՀՀ քննչական կմիտեի տարածած հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է երկու ժամանակահատվածում՝ 1993-1995 թվականներին և 2000-2007 թվականներին։ Նա հետագայում զբաղեցրել է նաև ՀՀ վարչապետի և նախագահի պաշտոնները։

  • Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն Մարուքյան

    Կալանավորված նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին արգելվել է հեռախոսով շփվել իր 13-ամյա դստեր և 85-ամյա մոր հետ։

    Հարց է հնչում, թե ինչ դատավարական անհրաժեշտությամբ կարելի է հիմնավորել մոր և անչափահաս երեխայի հետ շփման նման սահմանափակումը։

  • Վենեսուելայի բանակցությունները և Հայաստանի հնարավորությունները – ԱՄԲԻՈՆ NEWS

    Վենեսուելայի կառավարությունը սկսել է պաշտոնական բանակցություններ ընդդիմության անդամների հետ, նպատակ ունենալով ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և ընտրական համակարգը։

    Հիմա հարց է՝ ինչպիսի ազդեցություն կարող է այս գործընթացը ունենալ Հայաստանի համար։ Վենեսուելան, լինելով Հարավային Ամերիկայի առանցքային պետություններից մեկը, հաճախ է հայտնվում միջազգային մեծ տերությունների ուշադրության կենտրոնում։ Այս բանակցություններն էլ կարող են ազդել տարածաշրջանի քաղաքական դինամիկաների վրա։

    Հայաստանի համար սա կարող է լինել հնարավորություն՝ ուսումնասիրելու և կիրառելու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման օտար փորձառությունները։ Նմանատիպ գործընթացները կարող են բացահայտել այն մարտահրավերները և հնարավորությունները, որոնք Հայաստանը կարող է առերեսվել իր սեփական քաղաքական բարեփոխումների ճանապարհին։

    Ինչ եք կարծում՝ ինչպե՞ս կարող ենք մենք կիրառել այս փորձը մեր երկրի համար։ Կիսվեք ձեր մտքերով։

  • Քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը և խեղդվել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ջրասուզակը նրա մարմինը հանել է մոտ 6 մետր խորությունից

    Դեպքը տեղի է ունեցել Վայոց Ձորում, երեկ։ Ժամը 15։55-ին, ահազանգ  է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվում:

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը։

    Պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը և խեղդվել։
    Որոնողական աշխատանքների արդյունքում ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին։

    Փրկարարները սահմանազատել են տարածքը և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

  • Մուշ թաղամասի բնակիչ Լուսյա Գալստյանին գզել են թափառող շները.Էդգար Բաղդասրյան 

    Էդգար Բաղդասարյանը իր ֆեսբուքյան էջում գրում է.                                                   Մուշ թաղամասի բնակիչ Լուսյա Գալստյանին գզել են թափառող շները։

     

    Սա արդեն պարզապես դժբախտ պատահար չէ, այլ քաղաքային իշխանությունների անգործության հետևանք։

     

    Հարց եմ ուղղում Գյումրու քաղաքային իշխանություններին․ քանի՞ մարդ դեռ պետք է տուժի, որպեսզի վերջապես կատարեք ձեր պարտականությունները։

     

    Քանի՞ երեխա, քանի՞ տարեց և քանի՞ քաղաքացի պետք է հայտնվեն հիվանդանոցում, մինչև այս խնդիրը ստանա իրական լուծում։

     

    Թափառող շների խնդիրը վաղուց անցել է բոլոր թույլատրելի սահմանները։

     

    Քաղաքացիներն ամեն օր վախով են դուրս գալիս իրենց տներից, իսկ իշխանությունները շարունակում են լռել։

     

    Պահանջում եմ անհապաղ և արդյունավետ քայլեր, ոչ թե հերթական արդարացումները։

     

    Գյումրու բնակիչների անվտանգությունը սակարկման թեմա չէ։ Յուրաքանչյուր հաջորդ դեպքի պատասխանատվությունը կրելու են նրանք, ովքեր այսօր չեն կատարում իրենց պարտականությունները։

  • Գյումրիում շների հարձակման հետևանքով 55-ամյա կին է տուժել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Այսօր՝ ժամը 21:30-ի սահմաններում, արտակարգ դեպք է գրանցվել Գյումրիում՝ Կարող Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մուտքի մոտ։

    Ըստ նախնական տեղեկությունների՝ փողոցում շրջող շների ոհմակը հարձակվել է 55-ամյա կնոջ վրա և կծել նրա ոտքը։

    Տեղի բնակիչների խոսքով՝ շների ոհմակն արդեն երկար ժամանակ բնակվում է շենքի մուտքերում և հարակից տարածքում՝ լուրջ վտանգ ներկայացնելով երեխաների, տարեցների և մյուս բնակիչների համար։ Բնակիչները կոչ են անում պատասխանատու կառույցներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ խնդիրը լուծելու և նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։

  • Կարծում եմ՝ Իսպանիան կարող է հեշտությամբ հաղթել Արգենտինային։ Ռոնալդո

    Կարծում եմ՝ Իսպանիան կարող է հեշտությամբ հաղթել Արգենտինային։ Ռոնալդո
  • Երևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն է

    2026 թվականի առաջին կիսամյակում «Կոլցովո» օդանավակայանը (Եկատերինբուրգ) սպասարկել է 3,84 մլն ուղևորի՝ 3%-ով ավելի, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում, հաղորդում է Ռոսավիացիան։ Հիմնական աճն ապահովել են միջազգային չվերթները, որոնցով ուղևորահոսքն աճել է 10%-ով։

    «Կոլցովոն» Ռուսաստանում սպասարկվող ուղևորների թվով տարածաշրջանային օդանավակայանների թոփ-5-ի մեջ է։ Ամենահայտնի ներքին ուղղություններն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը և Սոչին։

    Հեռավոր արտասահմանյան երթուղիների առաջատարներն են Անթալիան, Շարմ էլ-Շեյխը և Նյաչանգը։ Մերձավոր արտասահմանում առավել հաճախ թռել են դեպի Դուշանբե, Երևան և Տաշքենդ։

  • Մեսսիի հուզիչ ուղերձը ԱԱ եզրափակչից առաջ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում դիմել է երկրպագուներին Իսպանիայի դեմ ԱԱ-2026-ի եզրափակչից առաջ։ «Այս բոլոր տարիների ընթացքում ամենագեղեցիկը ոչ միայն տիտղոսներն էին, այլև հենց անցած ուղին… Ինչ էլ որ պատահի վաղը, այս թիմն արդեն կերտել է պատմություն… Առա՛ջ, Արգենտինա»,— գրել է նա։

    39-ամյա հարձակվողի համար սա աշխարհի առաջնություններում երրորդ եզրափակիչն է։ Ընթացիկ մրցաշարում 7 խաղում Մեսսին գրավել է դարպասը 8 անգամ և կատարել 4 գոլային փոխանցում։