Երևանում հուլիսի 18-ի և 22-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 18-23-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ։Հանրապետության տարածքում հուլիսի 18-ի ցերեկը, 19-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18-23-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Category: Ambion.news
-
Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ – ԱՄԲԻՈՆ NEWS
-
Փոխարժեքները՝ այսօր – ԱՄԲԻՈՆ NEWS
ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363,97 դրամ է, վաճառքի՝ 368. 79 դրամ:Եվրոյի առքի արժեքն է 413,76 դրամ, վաճառքի դեպքում՝ 425,29 դրամ:
Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.44 դրամ, վաճառքինը՝ 4.88 դրամ։
-
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է պետությանը․ դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունը
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:
Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:
Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝
75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.
42 տրանսպորտային միջոց.
38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.
105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:
-
Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով։Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարության և բարեկարգման որակն ապահովվում է մասնագիտական վերահսկողությամբ։
Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգում և թանգարանային հատվածի նորոգում։
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/81
-
Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն
Ֆինանսական զեղծարարության ռիսկերը նվազեցնելու համար հանրապետությունում հուլիսի 1-ից հասանելի է «Stop» գործիքը։Յուրաքանչյուր բանկ կամ ֆինանսական կազմակերպություն իր բջջային հավելվածում պետք է ունենա այս գործիքը, որը հնարավորություն է տալիս շահառուին արգելափակել ֆինանսական գործարքների հնարավորությունները։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։
Ambion.news-ը փորձեց հետաքրքրվել Կենտրոնական բանկից, թե ի՞նչ փոփոխություններ են եղել, և ո՞րն է «Stop» գործիքը
-
ԱՄԲԻՈՆ NEWS
Ռուսաստանում պատրաստ են ցանկացած շփման ուկրաինական կարգավորման հարցում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ Մոսկվայում Պուտինի և Լավրովի հետ շփումներում դա վերահաստատվել է։ Կարևոր է կողմերի դիրքորոշումը՝ ուղիղ բանակցություններով թե միջնորդների միջոցով։ Այս ամբողջ ընթացքում շփումները կանոնավոր շարունակվել են նաև ԱՄՆ-ի հետ, իսկ Թուրքիան հանդես է եկել որպես միջնորդ։ Նա խոսել է Կիևում՝ Անդրեյ Սիբիգայի հետ ասուլիսում։Ֆիդանը նշել է, որ բացի պատրաստակամությունից, կարևոր է նաև բանակցային դիրքորոշումը։ Նրա փոխանցմամբ՝ ռուսական կողմը հայտարարում է, որ շարունակում է պաշտպանել ԱՄՆ-ի հետ Ալյասկայում ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունները, որոնք պետք է զարգացվեն բանակցողների կողմից։
-
Նավթի պաշարները վտանգի տակ՝ Հորմուզի փակման պատճառով – ԱՄԲԻՈՆ NEWS
Հնարավոր է՝ նավթի շուկան վտանգված է, քանի որ Հորմուզի նեղուցը նորից փակվել է:Արդեն իսկ պաշարները, որոնք սկզբնական շրջանում օգտագործվել էին որպես բարձիկներ Իրանի պատերազմի ընթացքում, այժմ սպառվում են: Հորմուզի նեղուցի նոր փակումը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը, որը մեծապես կախված է նավթի ներկրումից:
Այս իրավիճակը ոչ միայն տնտեսության խափանման վտանգ է ներկայացնում, այլև կարող է առավել ծանր պայմաններ ստեղծել մեր էներգետիկ ոլորտի համար: Պաշարները նվազեցին 40%-ով վերջին երկու ամսվա ընթացքում, ինչը նշանակում է, որ մենք կանգնած ենք նավթի պակասորդի առաջ:
Սա ոչ թե գլոբալ առևտրի խափանման, այլ մեր էներգետիկ քաղաքականության ձախողման հետևանք է: Չունենալով բավարար ռազմավարական պաշարներ՝ մենք հեշտությամբ ենթարկվում ենք միջազգային շուկայի տատանումներին:
-
Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերությանը (Շիրակի մարզ, Ամասիա) պատկանող կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք, որը չի համապատասխանում անվտանգության և հիգիենայի պահանջներին։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ նշված արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։Լաբորատոր փորձարկումով «Կաթ պարունակող կաթնային յուղի փոխարինիչով մթերք՝ պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով» (ապրանքանիշ՝ «Ամասիա») նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին։
-
Ինչ է կատարվում մեր օրգանիզմում, երբ մենք համբուրվում ենք լեզվով – ԱՄԲԻՈՆ NEWS
Ֆրանսիական համբույրը երևի թե զգացմունքներն արտահայտելու ամենաինտիմ ու կրքոտ միջոցներից մեկն է: Բայց երբևէ մտածե՞լ եք, թե զուտ ֆիզիոլոգիապես ու հոգեբանորեն ինչ անհավանական պրոցեսներ են սկսվում մեր մարմնում այդ վայրկյաններին: Արի ու տես, որ գիտությունն այստեղ շատ հետաքրքիր բացահայտումներ ունի: Թե ինչ է իրականում կատարվում մեզ հետ խորը համբույրի ժամանակ, կարդացեք մեկնաբանություններում 👇 -
Երևանի «Նոյ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնիքները հանվել են. փաստաբան
Երևանի «Նոյ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնիքները հանվել են, սակայն կոմբինատը դեռ չի աշխատում։ Այս մասին Ambion.news-ին հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։Նա տեղեկացրեց, որ ՊԵԿ-ի ու քննչականի աշխատակիցների կողմից ստուգողական աշխատանքներ են կատարվում։
«Հուսով եմ, որ այս աշխատանքներից հետո հավանաբար կոնյակի գործարանի աշխատանքն այլևս չի խաթարվի, այն բնականոն կաշխատի, որովհետեւ իրավական հիմնավորում չկա, որ այն պետք է կապարակնքվի եւ չաշխատի»,–ասաց նա։