Category: Ambion.news
-
Օգոստոսի 12-ին սպասվում է Արեգակի լրիվ խավարում
Երկնային երեք երևույթ մեկ օրում․ օգոստոսի 12-ին սպասվում է Արեգակի լրիվ խավարում: -
Նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Լիդիա Գիմոյանին շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ
Նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Լիդիա Գիմոյանին շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ։Երկար տարիներ նա իր մասնագիտական հմտությունները նվիրում է նյարդաբանության զարգացմանը՝ համադրելով կլինիկական, գիտական և մանկավարժական գործունեությունը։
📙Շուրջ 20 տարի ղեկավարելով Երևանի թիվ 2 բուժմիավորման նյարդաբանության ծառայությունը՝ պրոֆեսոր Գիմոյանը ձևավորել է մասնագիտական բարձր չափանիշների վրա հիմնված աշխատանքային միջավայր, որտեղ առաջնայինը պացիենտի առողջությունն ու արժանապատիվ վերաբերմունքն են։
🏥 Բժշկական համայնքում նա փորձառու և վստահելի մասնագետ է, որի խորհուրդն ու աջակցությունը գնահատում են թե՛ գործընկերները, թե՛ պացիենտները։
⚘️Ծննդյան օրվա առթիվ մաղթում ենք, որ ունենաք ուժ և եռանդ շարունակելու մարդկանց առողջության պահպանմանն ուղղված ծառայությունը։
Թող Ձեր առօրյան միշտ ուղեկցվի շնորհակալ ժպիտներով, գործընկերների և ուսանողների հարգանքով։
-
Կասպից ծովում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 03:04-ին։ Օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ -
Զանգվածային վրաերթ Բեռլինում․ զոհ և վիրավորներ կան – ԱՄԲԻՈՆ NEWS
Շաբաթ երեկոյան Բեռլինի ԼԳԲՏ համայնքի մարդաշատ միջոցառման ժամանակ զանգվածային վրաերթի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել են, ոմանց կյանքին վտանգ է սպառնում։ Իրավապահները որոնում են մեղավորներին, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են մայրաքաղաքի ոստիկանությունից։Ավելի ուշ ոստիկանությունից մանրամասնել են, որ որպես կասկածյալ որոնում են «Բեռլինի իսլամիստական շրջանակների անդամի» և միջոցներ են ձեռնարկում նրան ձերբակալելու ուղղությամբ։
-
Վեդիում 26-ամյա երիտասարդը տան մեջ կրակոցներ է արձակել – ԱՄԲԻՈՆ NEWS
Հուլիսի 18-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում. գրում է shamshyan.com-ը։«Ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21։40-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նորիկ Ղ.-ն իրենց տանը, իրեն պատկանող «Ekol Ledy» մոդելի, գործարանային համարով 9 մմ տրամաչափի ատրճանակով 4 կրակոց է արձակել՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։
Ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների կողմից Նորիկ Ղ.-ն նշված հասցեից, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է»,- նշում է լրատվամիջոցը։
-
Փրկարարները կովին դուրս են բերել Ախուրյանի աջափնյա ջրանցքից – ԱՄԲԻՈՆ NEWS
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ախուրյանի աջափնյա ջրանցքում։ Փրկարար ծառայությունը ստացել է ահազանգ, որ ջրանցքում կով է հայտնվել և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ։Դեպքի վայր ժամանած փրկարարները հատուկ միջոցների կիրառմամբ իրականացրել են փրկարարական աշխատանքներ և հաջողությամբ կենդանուն դուրս բերել ջրանցքից։
Բարեբախտաբար, կովը փրկվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
-
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ջերմաստիճանը կբարձրանա – ԱՄԲԻՈՆ NEWS
Հանրապետության տարածքում հուլիսի 26-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ։
Հուլիսի 26-30-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հուլիսի 26-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 26-30-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։
Հուլիսի 26-30-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
-
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվել է լրացուցիչ արձակուրդ։Հաղորդագրության համաձայն, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով է սահմանվել լրացուցիչ արձակուրդը։ Լրացուցիչ արձակուրդների տրամադրման գործընթացը շարունակվում է։
-
Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին և բողոքի նոտա է հանձնել Կասպից ծովում իրանական առևտրային նավին ՈւԶՈւ-ի հասցրած հարվածի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է IRIB պետական ռադիոհեռուստաընկերությունը։Ըստ նախարարության դիրքորոշման՝ Իրանը պաշտպանելու է իր անվտանգությունն ու ազգային շահերը և չի թողնի անպատասխան իր քաղաքացիների կյանքի ու գույքի նկատմամբ ոտնձգությունները։ Ավելի վաղ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՈւԶՈւ-ն հարձակվել է նշված նավի վրա։
Նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 25-ի շաբաթ օրը առավոտյան հարձակման հետևանքով նավում տեղի ունեցած պայթյունից մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Ըստ ԱԳՆ-ի՝ սա ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում է և ագրեսիայի ակտ։
-
Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանցը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Մակրոնը կրկին շնորհավորել է Փաշինյանի ընտրական հաղթանակը։ Նա ընդգծում է, որ սա Մակրոնի արդեն երրորդ շնորհավորանքն է՝ քաղաքական ուղերձով։Նրա վարկածներով՝ Փարիզը փորձում է ապահովել արտաքին լեգիտիմություն, հաստատում է խաղադրույքը գործող իշխանության վրա, կամ «ինքնիշխանության» շեշտադրումները համընկնում են Ռուսաստանի քայլերին։ Հուլիսի 24-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծման նոր սահմանափակումների մասին՝ ուժի մեջ հուլիսի 27-ից, շարունակելով ճնշումները նաև այլ ապրանքների նկատմամբ։
Սուրենյանցը գրում է, որ արտաքին լեգիտիմությունը չի լուծում տնտեսական ու սոցիալական խնդիրները, իսկ ֆրանսիական աջակցությունը հիմնականում հռետորաբանություն է։ Նրա հարցադրումն է՝ հերթակա՞ն շնորհավորանք, լեգիտիմացմա՞ն փորձ, թե՞ աշխարհաքաղաքական մրցակցության դրսևորում։