Author: Balance2

  • Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

    Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝

    75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.

    42 տրանսպորտային միջոց.

    38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.

     105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:

  • 5 միլիարդ դրամ` պարգևավճարների համար․ Կառավարության որոշումը

    Շուրջ 5 միլիարդ դրամ է հատկացվել Պետական մարմինների աշխատակիցների խրախուսման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 16-ին կայացած նիստում։

    Որոշման նպատակն է ապահովել գործադիրի այն որոշման կատարումը, որով աշխատանքի արդյունավետության գնահատման նոր չափորոշիչների հիման վրա փորձնական կարգով ներդրվում է խրախուսման համակարգը։

    Միջոցները կհատկացվեն 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ծրագրի իրականացման համար։

  • Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան

    Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Մոսկվայում իմ շփումների շրջանակներում, հատկապես Պուտինի և Լավրովի հետ, հայտարարվել է, որ նրանք պատրաստ են այդ նպատակով ցանկացած շփման։ Եվ այստեղ կարևոր է կողմերի դիրքորոշումը ուղղակի բանակցությունների կամ միջնորդների միջոցով երկխոսության հարցում։ Ինչպես գիտեք, առաջնորդներից՝ Պուտինից և Զելենսկուց բացի, շփումները այս ամբողջ ընթացքում կանոնավոր կերպով շարունակվել են նաև ԱՄՆ-ի հետ, և Թուրքիան հանդես է եկել որպես միջնորդ»,- ասել է նա Կիևում՝ ուկրաինացի իր գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

    Ֆիդանը նշել է, որ երկխոսության պատրաստակամությունից զատ՝ կարևոր է նաև բանակցային դիրքորոշումը։

    «Ես ռուսական կողմին տվեցի այս հարցը։ Նրանք հայտարարեցին, որ շարունակում են պաշտպանել ԱՄՆ-ի հետ Ալյասկայում ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունները։ Իհարկե, այս հարցում կան նրբություններ։ Արդյո՞ք ընթացիկ պայմաններում այս ընդհանուր շրջանակային հայեցակարգը կարող է զարգացում ստանալ։ Հենց դրա վրա պետք է այժմ աշխատեն բանակցողները», — պատմել է Ֆիդանը։

    Նա նաև հավելել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, ինչպես նաև միջազգային հանրությունը ընդունում են հրադադարի և խաղաղ համաձայնագրի անհրաժեշտությունը։ Եվ Թուրքիան այս պայմաններում կանի ամեն ինչ, ինչ իրենից կախված է, նման հեռանկարի իրականացման համար։

  • Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դատախազությունը ներկայացրել է նոր պահանջ

    Հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝

    75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.

    42 տրանսպորտային միջոց.

    38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.

    105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:

  • Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան



    Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի Շենավան բնակավայրում տեղադրել է 10 կՎտ տեղակայված հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայան։ Կայանը նախատեսված է տեղի մանկապարտեզի և մարզադպրոցի էներգետիկ կարիքները հոգալու համար։

    Արևային կայանի գործարկումը թույլ կտա էապես կրճատել համայնքային բյուջեի էներգետիկ ծախսերը։ Արտադրված էներգիան, ինչպես նաև դրա շնորհիվ խնայված միջոցները, կուղղվեն ձմռան ամիսներին կրթական և սպորտային հաստատությունների ջեռուցման կարիքների ապահովմանը՝ երեխաների և պատանիների համար ստեղծելով առավել հարմարավետ ու տաք պայմաններ։

    «Ucom-ի համար կանաչ օրակարգը միայն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանձին ուղղություն չէ, այլ մեր երկարաժամկետ ռազմավարության կարևոր մաս։ Շենավանում իրականացված այս նախագիծը հենց այդ մոտեցման օրինակ է կանաչ տեխնոլոգիաների միջոցով մենք օգնում ենք համայնքին նվազեցնել ծախսերը, բարձրացնել էներգետիկ անկախությունը և ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ երեխաների համար։ Վստահ ենք, որ բիզնեսի իրական ազդեցությունը չափվում է ոչ միայն մատուցվող ծառայություններով, այլ նաև այն երկարաժամկետ արժեքով, որը ստեղծվում է մարդկանց, համայնքների և շրջակա միջավայրի համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    «Արևային էներգիայի հասանելիությունը հայաստանյան համայնքներում ունի ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն։ Շենավանում տեղադրված այս կայանը հրաշալի օրինակ է, թե ինչպես կարելի է կանաչ տեխնոլոգիաների միջոցով թեթևացնել համայնքային հոգսերն ու ուղիղ ներդրում կատարել երեխաների ապագայի մեջ։ Բարձր ենք գնահատում Ucom-ի պատասխանատու մոտեցումը, որի շնորհիվ համատեղ քայլերով նպաստում ենք մեր մարզերում էներգաանկախության և կայուն միջավայրի ձևավորմանը», – նշել է «Արևորդի» ՀԿ նախագահ Սոնա Քալանթարյանը։

    Արևային կայանի տեղադրումը ևս մեկ քայլ է Լոռու մարզում վերականգնվող էներգետիկայի զարգացման և կլիմայական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Այն տարիներ շարունակ տեղական կրթական հաստատությունների համար կծառայի որպես կայուն և անվտանգ էներգիայի աղբյուր։

    Ucom-ը և «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունն ունեն համատեղ ծրագրերի իրականացման երկարամյա փորձ։ Համագործակցության շրջանակում կողմերը կյանքի են կոչել մի շարք նախագծեր՝ սկսած «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տարեկան աջակցությունից և երիտասարդների շրջանում էկո-մտածելակերպի ձևավորումից մինչև հեռավոր համայնքներում էներգախնայող և վերականգնվող էներգիայի համակարգերի տեղադրումը։ Այս համագործակցությունը հաջողված օրինակ է, թե ինչպես կարող են խոշոր բիզնեսն ու քաղաքացիական հասարակությունը միավորել ջանքերը՝ հանուն համայնքների սոցիալ-բնապահպանական հզորացման և կայուն ապագայի։



  • «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են | Հայաստան

    Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։ Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։ Հայտնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։

    Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։

    Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝

    • մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր,

    • մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ,

    • կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։

    Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր։ 

  • ԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմին

    ԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմին

  • NBC News. Իրանի հետ պատերազմը կարող է ԱՄՆ-ին արժենալ 100 միլիարդ դոլար

    NBC News-ը հաղորդում է, որ Իրանի հետ պատերազմը կարող է Միացյալ Նահանգներին արժենալ 100 միլիարդ դոլար։

    Պենտագոնը հայտարարել է, որ պատերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է մոտավորապես 30 միլիարդ դոլար, սակայն աղբյուրները նշում են, որ ընդհանուր ծախսերի ներքին գնահատականները կազմում են 80-ից 100 միլիարդ դոլար։

    ԱՄՆ երեք պաշտոնյաներ և ներքին ծախսերի գնահատականներին ծանոթ երեք անձինք գնահատում են, որ Իրանի հետ պատերազմի արժեքը ավելի քան եռապատիկ է վերջին գնահատականից, որը կազմում է մոտավորապես 30 միլիարդ դոլար։

  • Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը





    Երեկ՝ հուլիսի 15-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Գարեգին Նժդեհ փողոցի 23/3 հասցեի նորակառույց շենքի և հարևան նորակառույցի բնակիչները, անելանելի վիճակից դրդված, դուրս էին եկել փողոց և բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով անհապաղ լուծել իրենց շենքերը սպասարկող կոյուղատարի խնդիրը, որը, նրանց խոսքով, սպառնում է վերածվել սանիտարահամաճարակային աղետի։
    Բնակիչների համբերության բաժակը լցվել է այն բանից հետո, երբ, նրանց պնդմամբ, հարակից մասնավոր հողամասի սեփականատերը դիտավորյալ բետոնապատել և քարերով լցված պարկերով ամբողջությամբ փակել է կոյուղու դիտահորը։ Չնայած այն հանգամանքին, որ շենքերը նորակառույց են և սահմանված կարգով հանձնվել են շահագործման, կոյուղաջրերի բնականոն հեռացումն այլևս անհնար է դարձել։

    Լարվածությունն ու դժգոհությունն ավելի են մեծացել, քանի որ նույն դիտահորով են անցնում նաև հարևան շենքի կոյուղաջրերը, և այժմ երկու բազմաբնակարան շենքերն էլ հայտնվել են ծանր իրավիճակում։ Բնակիչների խոսքով՝ կեղտաջրերը լցվում են նկուղներ և նույնիսկ որոշ բնակարաններ՝ առաջացնելով գարշահոտություն և հակասանիտարական պայմաններ։

    Ակցիայի մասնակիցները նշում էին, որ շենքի շահագործման ընդունման ակտով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն դրական եզրակացություն է տվել նախագծին, սակայն այժմ, նրանց պնդմամբ, հրաժարվում է սպասարկել կոյուղու այդ հատվածը։

    Եթե նախկինում կառուցապատողն ու բնակիչները հատուկ տեխնիկայի միջոցով կարողանում էին գոնե ժամանակավորապես մաքրել դիտահորը, ապա այժմ, ամբողջական բետոնապատումից հետո, նույնիսկ տեխնիկան անզոր է։ Արդյունքում երկու շենքերի բնակիչները հայտնվել են փակուղու առաջ։

    Բնակիչները բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով քաղաքապետարանի իրավասու մարմինների անհապաղ արձագանքն ու այցը դեպքի վայր՝ պարզելու դիտահորը բետոնապատած անձի գործողությունների օրինականությունը, նրան պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև պարտավորեցնելու «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կատարել իր պարտավորությունները և սպասարկել երկու շենքերի կոյուղատար համակարգը։

    Բնակիչները շեշտում են, որ խնդիրը վաղուց դուրս է եկել հարևանների միջև ծագած վեճի շրջանակից։ Նրանց խոսքով՝ վտանգված է նորակառույցներում բնակվող հարյուրավոր երեխաների, տարեցների և մյուս բնակիչների առողջությունն ու անվտանգությունը, իսկ եթե քաղաքապետարանը շուտափույթ և արդյունավետ քայլեր չձեռնարկի, իրենք պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները։




    դիտվել է 142 անգամ

  • Նոր սերնդի անձնագրերի եւ ID քարտերի տրամադրումը կմեկնարկի աշնանը

    Երեւան: Մեդիամաքս: Նիդերլանդների Հարլեմ քաղաքում գործող «IN Groupe» ընկերության արտադրամասում մեկնարկել է ՀՀ նոր սերնդի անձնագրերի մասսայական տպագրությունը։

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում վերջնականացվել են անձնագրերի եւ նույնականացման քարտերի տեխնիկական ու գեղարվեստական լուծումները։ 

     

    ՆԳՆ լրատվական ծառայության նոր փաստաթղթերը համապատասխանում են անվտանգության միջազգային չափանիշներին եւ անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ ու միջազգային սերտիֆիկացում։

     

     

    Նույնականացման քարտերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, իսկ նոր անձնագրերի տեղափոխումը կմեկնարկի առաջիկայում։ Նոր սերնդի անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրումը նախատեսվում է սկսել այս աշնանը՝ Երեւանում եւ մարզերում բացվելիք սպասարկման նոր գրասենյակներում։