Author: Balance2

  • ՀՀ նախագահն ու Կատարի շեյխը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 14-ին Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։

    Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ալ Թանի ընտանիքին և Կատարի ժողովրդին՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ՝ մաղթելով տոկունություն և ուժ ծանր կորստի պահին։

    Հանդիպման ընթացքում նախագահն արձանագրել է, որ շեյխ Համադ Ալ Թանիի հմուտ առաջնորդությամբ իրականացված մեծածավալ բարեփոխումների արդյունքում Կատարի Պետությունը սրընթաց վերելք է ապրել։ Նախագահ Խաչատուրյանը մեծապես արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ունեցած ավանդը։

    Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի հարցերին և տարածաշրջանային զարգացումներին։

  • Ստեփանավան քաղաքում ենք, հարյուրավոր հայրենակիցների հետ ունեցանք առանձնազրույց. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

    Ստեփանավան քաղաքում ենք, ունեցանք առանձնազրույց հարյուրավոր հայրենակիցների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

    «Գտնվում ենք Ստեփանավան քաղաքում, այսօր հանդիպել ենք ու առանձնազրույց ենք ունեցել մեր հարյուրավոր հայրենակիցների հետ: Մեր հարցը մեկն էր՝ ի՞նչ եք տեսնում, ի՞նչ փոփոխություն է պետք քաղաքին և մեր կողմից որպես նվեր ի՞նչ ծրագիր անենք քաղաքի համար: Ստացել ենք շատ առաջարկներ, հիմա գնում ենք գրասենյակ քննարկելու համար»,- նշել է Կարապետյանը:

  • Գագիկ Ծառուկյան․ Իմ դեմ հարուցված գործը կապ չունի ձեռնարկությունների հետ, դրանց կասեցումն ինձ ցավ պատճառելու նպատակ ունի

    Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ, բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից, ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ, բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի, և ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այս ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց, դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ վնաս է հասցնում և´ աշխատող քաղաքացիներին, և´ մեր երկրին ընդհանրապես

    Գագիկ Ծառուկյան

  • Նավթի գներն աճել են | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

    Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.53%-ով և կազմել 80.02 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.35%-ով և կազմել 85.76 դոլար:

    Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

    Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

    London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Կատարի Պետությունը սրընթաց վերելք է ապրել. Վահագն Խաչատուրյան | Քաղաքականություն

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 14-ին Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

    Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ալ Թանի ընտանիքին և Կատարի ժողովրդին՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ՝ մաղթելով տոկունություն և ուժ ծանր կորստի պահին։

    Հանդիպման ընթացքում նախագահն արձանագրել է, որ շեյխ Համադ Ալ Թանիի հմուտ առաջնորդությամբ իրականացված մեծածավալ բարեփոխումների արդյունքում Կատարի Պետությունը սրընթաց վերելք է ապրել։ Նախագահ Խաչատուրյանը մեծապես արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ունեցած ավանդը։

    Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի հարցերին և տարածաշրջանային զարգացումներին։

  • Пղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

    Пղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

  • Yerevannews.am | Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

    ԲՀԿ կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

    «Շնորհակալություն եմ հայտնում հանրային գործիչների այն մեծ ու հեղինակավոր ցանկին, որոնք հանդես եկան ինձ աջակցող հայտարարությամբ։ Նման քայլը երբեք չի մոռացվում։Ձեզնից ոմանց հետ անձամբ եմ ծանոթ, ոմանց հետ եղել ենք Քրիստոսի արձանի շինհրապարակում, շատերիդ ծանոթ չեմ, բայց դա անպայման տեղի կունենա։ Անկեղծ ասած, առաջին միտքը, որ մոտս ծագեց ձեր հայտարարությունը լսելուց հետո, հետևյալն էր. ինչպե՞ս կարող է մի ազգ ունենալ այսքան հանրահայտ, հեղինակավոր դեմքեր, իրենց ոլորտներում լուրջ հաջողության հասած մարդիկ, ու մեր երկիրը լինի այս վիճակում։ Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու՝ թե´ մշակույթում, թե´ գիտության մեջ, թե´ սպորտում, բոլոր բնագավառներում։Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են. հասկանո՞ւմ եք, թե դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների համար՝ երկրի կտրվածքով, և ինչպիսի հարված է արդար քրտինքով վաստակող, աշխատող մարդկանց համար։ Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ, բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից, ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ, բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի, և ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այս ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց, դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ վնաս է հասցնում և´ աշխատող քաղաքացիներին, և´ մեր երկրին ընդհանրապես։Այս օրերին ես մտքով շատ հաճախ եմ լինում Քրիստոսի արձանի շինհրապարակում. ամեն քարը, ամեն աստիճանը, ամեն մետրն ինձ համար թանկ է ու կարևոր։ Վերջերս մտածում էի, որ ժամանակն է՝ ստեղծել արձանի բացման արարողության աշխատանքային խումբ։ Պլանավորում եմ, որ ներկա կգտնվեն հեղինակավոր հյուրեր աշխարհի բոլոր ծայրերից, հանրահայտ դեմքեր, համաշխարհային հեղինակություն ունեցող գործիչներ, պաշտոնական պատվիրակություններ, իմ երկրի ու ժողովրդի բարեկամներ, տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներ։ Ասեմ, որ արդեն իսկ ունեմ բազմաթիվ հեղինակավոր անձանց հավաստիացումները, որ բացմանը կգան մեր երկիր՝ տեսնելու աշխարհի նոր հրաշալիքը։ Այս ամենը պետք է մշակել, պլանավորել, քննարկել, բանակցել։ Մի խոսքով, շատ գործ կա անելու։ Աստծո կամոք, ամեն ինչ կարվի։Ես ունեմ այն խոր, անխախտելի զգացողությունը, որ այդ արձանի կառուցումը մեր երկրի համար նոր, լուսավոր շրջան է բացելու։ Այդ արձանը մեր երկրի համար պետք է բացի նոր էջ, նոր հաջողություն։ Այն պիտի դառնա մեր ներքին համերաշխության, ազգային վերածննդի ու աշխարհին ներկայանալու մեր նոր խորհրդանիշը»։

  • Վերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացել





    Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ՝ «Վերին Լարս» անցակետի չեզոք գոտում, տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։

    Գերատեսչության հաղորդմամբ՝ բեռնատարների անցումը դանդաղել է, քանի որ հարևան կողմի կողմից դրանց ընդունման գործընթացը դանդաղել է, ինչի հետևանքով մեքենաները չեն կարողանում անցնել չեզոք գոտի։

    Անցակետի հարակից այլ հատվածներում սպասում է ավելի քան 450 բեռնատար։ Միաժամանակ «Վերին Լարսի» մոտ այս պահին մարդատար մեքենաների հերթ չկա։

    Ռուսաստանի կողմից մաքսային ծառայությունները շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով և պատրաստ են բարձր ծանրաբեռնվածության պայմաններին։ Վերջին մեկ օրվա ընթացքում դուրս գալու համար ձևակերպվել է ավելի քան 1,7 հազար մարդատար ավտոմեքենա, սահմանը հատել է ավելի քան 8 հազար մարդ, իսկ մուտքի ուղղությամբ ձևակերպվել է 1,3 հազար մեքենա և ավելի քան 5 հազար անձ։

    ՌԴ մաքսային ծառայությունը կոչ է արել փոխադրողներին և արձակուրդ մեկնել պատրաստվող քաղաքացիներին հաշվի առնել ստեղծված իրավիճակը երթուղիները պլանավորելիս։




    դիտվել է 235 անգամ

  • 16 տարում՝ ինքնասպանության 10 746 փորձ․ ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում ինքնասպանությունների վիճակագրությունը

    Զգուշացում․ Այս նյութը վերաբերում է ինքնասպանություններին և կարող է հուզիչ կամ ծանր լինել այն մարդկանց համար, ովքեր անձամբ կամ իրենց հարազատների միջոցով առնչվել են նման կորստի։ Խնդրում ենք շարունակել ընթերցումը՝ հաշվի առնելով ձեր հոգեկան բարեկեցությունը։ Եթե թեման ձեզ համար ծանր է, կարող եք այս պահին հրաժարվել նյութի ընթերցումից։

    Հայաստանում ինքնասպանության յուրաքանչյուր աղմկահարույց դեպքից հետո հանրային դաշտում կարող է ձևավորվել տպավորություն, թե ինքնասպանությունների թիվը աճում է։ Սակայն արդյո՞ք այդ ընկալումը համապատասխանում է իրականությանը։

    «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է պաշտոնական վիճակագրությունն ու 2010-2025 թվականների տվյալները՝ պարզելու, թե ինչ պատկեր են ցույց տալիս թվերը։

    Այսպես, Ներքին գործերի նախարարությանն ուղղված FIP.am-ի հարցման հիման վրա ստացված տվյալների համաձայն՝ 16 տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 10 746 ինքնասպանության փորձ, որոնցից 3 035-ը ավարտվել է մահով։

    Մահով ավարտված ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2010 թվականին՝ 225 դեպք, իսկ ամենացածրը՝ 2019 թվականին՝ 153 դեպք։ Միաժամանակ, ինքնասպանության փորձերի ամենամեծ թիվն արձանագրվել է 2024 թվականին՝ 674 դեպք, իսկ ամենացածրը՝ 2010 թվականին՝ 367 դեպք։

    Գրաֆիկից երևում է, որ.

    • Մահով ավարտված ինքնասպանությունների թիվը (մոխրագույն հատվածը) 2010-2025 թվականներին համեմատաբար կայուն է մնացել՝ տարեկան մոտ 150-225 դեպքի միջակայքում։ Կան տատանումներ, սակայն երկարաժամկետ շարունակական աճ չի երևում։
    • Ինքնասպանության փորձերի թիվը (նարնջագույն հատվածը) հատկապես 2022 թվականից հետո զգալիորեն աճել է։ 2024-2025 թվականներին արդեն գրանցվել են ուսումնասիրվող ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշները։

    Փաստացի, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում վերջին տարիներին աճել է ոչ թե մահվամբ ավարտված ինքնասպանությունների թիվը, այլ գրանցված ինքնասպանության փորձերի քանակը։

    Ինքնասպանությունների ամենատարածված միջոցները

    ՆԳՆ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ավարտված ինքնասպանությունների  (ավարտված ինքնասպանությունն այն դեպքերն են, երբ գործողությունն ավարտվում է մահով-խմբ․) ամենամեծ մասը բաժին է ընկնում կախվելով ինքնասպանությանը, որը կազմում է բոլոր դեպքերի շուրջ 56 տոկոսը՝ 1754 ավարտված ինքնասպանություն։ Ինքնասպանության դիմելու այս եղանակով փորձերի միայն 511 դեպքն է ավարտվել փրկությամբ։

    Երկրորդ տեղում բարձրությունից նետվելու դեպքերն են․ այս եղանակով գրանցված 2538 դեպքից մահվամբ ավարտվել է 556-ը, իսկ մնացածը դասակարգվել են որպես ինքնասպանության փորձեր

    Ինքնասպանության՝ անավարտ փորձերի մեջ առավել հաճախ հանդիպող եղանակը դեղահաբերով կամ այլ նյութերով թունավորումն է։ Այդպիսի 2675 դեպքից մահվամբ ավարտվել է 267-ը, իսկ մնացած դեպքերում անձինք ողջ են մնացել։

    Ովքե՞ր են ամենախոցելի խմբերը

    2010-2025 թվականների պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինքնասպանությունների ամենախոցելի խումբը 30-65 տարեկան տղամարդիկ են, այս տարիքային խմբի մոտ արձանագրվել է 1340 ավարտված դեպք։ Իսկ ընդհանուր առմամբ, ավարտված ինքնասպանությունների 76 տոկոսը (2309 դեպք) բաժին է ընկնում տղամարդկանց, մինչդեռ կանանց ընդհանուր թիվը 726 է։

    Մյուս խոշոր ռիսկային խումբը 65 և բարձր տարիքի անձինք են, որոնց բաժին է ընկնում ավարտված ինքնասպանությունների 27,1 տոկոսը (823 դեպք)։ Այս տարիքային խմբում նույնպես գերակշռում են տղամարդիկ։

    Ինքնասպանության փորձերի դեպքում պատկերը որոշ չափով տարբեր է։ 2010-2025 թվականներին գրանցված 7711 անավարտ փորձերից 4560-ը (մոտ 60%) բաժին է ընկել տղամարդկանց, իսկ 3151-ը (մոտ 40%)՝ կանանց։ Այսինքն՝ տղամարդիկ ոչ միայն ավելի հաճախ են հայտնվում ինքնասպանությունների վիճակագրության մեջ, այլև նրանց շրջանում փորձերն անհամեմատ ավելի հաճախ են ավարտվում մահով, մինչդեռ կանանց դեպքում ավելի մեծ է ինքնասպանության փորձերի տեսակարար կշիռը։

    Ամենացածր ցուցանիշները տարիքային խմբերի մեջ գրանցվել են մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում։ Այս տարիքային խմբում արձանագրվել է 112 ավարտված ինքնասպանություն, ինչը կազմում է ընդհանուր դեպքերի շուրջ 3,7 տոկոսը։ 

    Սոցիալական կարգավիճակը

    2010-2025 թվականների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավարտված ինքնասպանությունների թվում ամենամեծ բաժինը կազմում են գործազուրկները։

    Այս խմբում արձանագրվել է 1 317 ավարտված ինքնասպանություն, ինչը կազմում է բոլոր ավարտված դեպքերի շուրջ 43 տոկոսը։ Եթե հաշվարկվեն նաև ինքնասպանության փորձերը, ապա գործազուրկների շրջանում գրանցվել է 5 675 դեպք, այսինքն՝ Հայաստանում արձանագրվող յուրաքանչյուր երկրորդ դեպքը բաժին է ընկել այս խմբին։

    Երկրորդ խոշոր խումբը թոշակառուներն են։ Նրանց շրջանում արձանագրվել է 865 ավարտված ինքնասպանություն՝ 1 785 դեպքերից, ինչը կազմում է ընդհանուրի մոտ 29 տոկոսը։ Հատկանշական է, որ այս խմբում ինքնասպանության փորձերը համեմատաբար ավելի հաճախ են ավարտվել մահով, քան մյուս սոցիալական խմբերում։

    Աշխատանք կամ մշտական զբաղվածություն ունեցող անձանց շրջանում նույն ժամանակահատվածում արձանագրվել է շուրջ 264 ավարտված ինքնասպանություն, կամ ընդհանուրի մոտ 8,7 տոկոսը։

    Ընդհանուր առմամբ, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործազուրկներն ու թոշակառուները միասին կազմում են Հայաստանում ավարտված ինքնասպանությունների 71,9 տոկոսը։

    Այդուհանդերձ, ընդգծենք, որ այս տվյալները ամենևին չեն նշանակում, որ գործազրկությունը կամ թոշակառու լինելը ինքնին ինքնասպանության պատճառ է։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս միայն դեպքերի բաշխվածությունը սոցիալական խմբերի միջև և թույլ չի տալիս եզրահանգումներ անել պատճառահետևանքային կապերի մասին։

    Աշակերտներ, ուսանողներ և զինծառայողներ

    2010-2025 թվականների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ աշակերտների, ուսանողների և զինծառայողների շրջանում արձանագրված ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերը կազմում են ընդհանուր դեպքերի համեմատաբար փոքր մասը։ Այս երեք խմբերում միասին արձանագրվել է 150 ավարտված ինքնասպանություն, ինչը կազմում է ընդհանուր ցուցանիշի մոտ 5 տոկոսը։

    Այս երեք խմբերի մեջ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է աշակերտների շրջանում։  Դիտարկվող ժամանակահատվածում նրանց շրջանում արձանագրվել է 79 ավարտված ինքնասպանություն, իսկ ինքնասպանության փորձերի և ավարտված դեպքերի ընդհանուր թիվը 322 է։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2010 թվականին՝ 11 ավարտված դեպք, իսկ հաջորդ տարիներին տարեկան արձանագրվել է միջինում 2-9 դեպք։

    Ուսանողների շրջանում 2010-2025 թվականներին գրանցվել է 38 ավարտված ինքնասպանություն։ Ընդհանուր առմամբ այս խմբում արձանագրվել է 207 դեպք։ 

    Սոցիալական խմբերից զինծառայողների շրջանում արձանագրվել են ամենացածր ցուցանիշները։ 2010-2025 թվականներին գրանցվել է 33 ավարտված ինքնասպանություն և 78 փորձ։ Տարեկան ավարտված դեպքերի թիվը սովորաբար տատանվել է 0-4-ի սահմաններում։ Առավել բարձր ցուցանիշները՝ 4-ական դեպք, գրանցվել են 2012, 2016, 2020 և 2025 թվականներին։

    Ընդհանուր առմամբ, այս տվյալները ցույց են տալիս, որ թեև աշակերտների, ուսանողների և զինծառայողների շրջանում արձանագրված դեպքերը ընդհանուր վիճակագրության համեմատ մեծ բաժին չեն կազմում, դրանցից հատկապես աշակերտների խումբը մնում է առավել խոցելին՝ ավարտված ինքնասպանությունների քանակով։ 

    Դիտարկված ժամանակահատվածում Հայաստանում ինքնասպանության փորձ է կատարել 142 օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, որոնց փորձերից մահվամբ ավարտվել  է 23-ը։

    Ի՞նչ են ասում պաշտոնական տվյալները շարժառիթների մասին

    Հատկանշական է, որ 2010-2025 թվականների տվյալների համաձայն՝ ինքնասպանությունների շարժառիթների ամենամեծ խումբը այն դեպքերն են, որոնց պատճառը չի հաջողվել հստակ պարզել կամ պաշտոնական վիճակագրության մեջ դասակարգվել է որպես «այլ»։ Այս կատեգորիայում ընդգրկված է 1499 ավարտված դեպք, ինչը կազմում է բոլոր ավարտված ինքնասպանությունների մոտ կեսը։

    Այն դեպքերում, երբ շարժառիթը հնարավոր է եղել պարզել, առավել հաճախ հանդիպում են սոցիալական խնդիրները։ Դրանց հետ է կապվել 446 ավարտված ինքնասպանություն։

    Երկրորդ ամենատարածված հայտնի շարժառիթը հոգեկան առողջության խնդիրներն են։ Դրանց հետ է կապվել 384 ավարտված ինքնասպանություն։ Միևնույն ժամանակ, հոգեկան առողջության խնդիրները հաճախ են արձանագրվել նաև ինքնասպանության փորձերի դեպքում․ 2010-2025 թվականներին այս հիմքով գրանցվել է 1191 դեպք։

    Հաջորդ առավել հաճախ հանդիպող շարժառիթը անբուժելի հիվանդություն ունենալն է, որի հետ է կապվել 343 ավարտված ինքնասպանություն։

    Մնացած շարժառիթները զգալիորեն ավելի հազվադեպ են հանդիպել։ Անձնական վշտի պատճառով արձանագրվել է 278 դեպք, սիրո և խանդի հողի վրա՝ 51 դեպք, իսկ հանցագործություն կատարելու հետևանքով՝ ընդամենը 19 դեպք՝ ամբողջ ուսումնասիրված ժամանակահատվածում։

    Այսպիսով, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն դեպքերում, երբ հնարավոր է եղել պարզել ինքնասպանության շարժառիթը, առավել հաճախ հանդիպում են սոցիալական խնդիրներն ու հոգեկան առողջության հետ կապված գործոնները։ Միաժամանակ, ավարտված ինքնասպանությունների գրեթե կեսի դեպքում շարժառիթը շարունակում է մնալ անհայտ կամ դասակարգված է որպես «այլ», ինչը սահմանափակում է երևույթի պատճառների ամբողջական գնահատումը։

    Նշում. Եթե դուք կամ ձեր շրջապատում գտնվող որևէ մեկը դժվար ժամանակաշրջան է ապրում կամ ինքնասպանության մասին մտքեր ունի, կարևոր է միայնակ չմնալ այդ զգացումների հետ և դիմել վստահելի մարդու կամ հոգեկան առողջության մասնագետի աջակցությանը։ Օգնություն խնդրելը կարևոր և ճիշտ քայլ է։

    Արեն Նահապետյան

    Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

  • Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է

    ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 14-ից 15-ը։

    Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
    Մասնավորապես՝

    41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
    10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
    9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
    7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
    5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
    3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենք կրելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու։
    2-ական դեպք՝ գույքին տիրանալու, հետամտելու:

    Բացահայտվել է նաև խոշտանգման, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ազատությունից ապօրինի զրկելու, անհետաձգելի միամտության որոշումը չկատարելու, մշակութային արժեքների մաքսանենգության, փաստաթղթի կեղծիքի և այլ դեպքեր։
    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․

    1 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
    1 դեպք՝ գույքին տիրանալու։

    Հայտնաբերվել է 14 հետախուզվող։
    ՃՏՊ վիճակագրություն

    Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։