Author: Balance2

  • Ալիևը «ջրում» է իր պարտքերը, ՌԴ-ին ասում է՝ մոռացիր, իրավիճակ…

    Ալիևը «ջրում» է իր պարտքերը, ՌԴ-ին ասում է՝ մոռացիր, իրավիճակ…

  • Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար

    Պարսից ծոցի տարածաշրջանից նավթի մատակարարումների ծավալը կազմում է օրական մոտավորապես 15 միլիոն բարել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

    «Վերջին երկու օրերին նավթի հոսքը մոտավորապես համապատասխանում է վերջին 7 օրվա միջին ցուցանիշին։ (Հորմուզի) նեղուցով օրական անցնում է 10 միլիոն բարելից փոքր-ինչ պակաս, բայց հաշվի առնելով խողովակաշարերով փոխադրվող լրացուցիչ ծավալները՝ Արաբական ծոցի (տարածաշրջանից) օրական դուրս է գալիս մոտ 15 միլիոն բարել», – ասել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

    Ռայթը հավելել է, որ մինչև Իրանի հետ հակամարտության սկսվելն այդ ցուցանիշը կազմել է օրական մոտավորապես 20 միլիոն բարել: Նրա խոսքով՝ աշխարհի մյուս մասերում նավթի արտադրության ծավալներն աճել են, և ներկայում նավթի պակաս չկա։

    Ռայթը նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունիսի 13-ին արած այն հայտարարությանը, որ Հորմուզի նեղուցում անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ին պետք է վճարվի ջրային ուղով փոխադրվող բեռների արժեքի 20%-ը։ Հունիսի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների կոչերից հետո որոշել է հրաժարվել 20% տուրքի գանձումից, սակայն դրա դիմաց Պարսից ծոցի երկրները ներդրումներ կանեն ԱՄՆ-ում։

    «Դա (խմբ.՝ 20% վճարի գանձումը) այլևս չի քննարկվում…. Հորմուզի նեղուցով անցման համար տուրքեր չեն լինի», – ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարարը։

  • Երևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է

    Այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի 14/61 հասցեում վթարված ավտոմեքենա կա, որի մեջ՝ դի։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը «BMW»-ն վարելիս ունեցել է ինքնազգացողության վատացում, ինչից հետո ավտոմեքենայով բախվել է բնակչի քարե շինությանը։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։

  • Արտակարգ միջադեպ Գյումրիում. կրակոցների ու դանակահարության գործով կան բերման ենթարկվածներ

    Այսօր Գյումրիի սրտում՝ Սայաթ-Նովա փողոցում, արտակարգ ու ծայրահեղ լարված իրավիճակ է ստեղծվել, ինչը ստիպում է մտածել, որ կրկին վերադառնում ենք մութ ու քրեական 90-ականներ։ Դեպքի վայրից ստացվող տեղեկություններով՝ տեղի է ունեցել թեժ բախում, որն ուղեկցվել է կրակոցներով և դանակահարությամբ։ Կան տուժածներ, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

    Իրավապահներն արագորեն արձագանքել են միջադեպին, և արդեն կան բերման ենթարկվածներ, որոնց տեղափոխել են ոստիկանության Մուշի բաժին։ Մեր ունեցած ներքին, բայց հավաստի տեղեկություններով՝ այս արյունալի պատմության կիզակետում քաղաքում բավականին հայտնի ու ազդեցիկ անձինք են։ Անմեղության կանխավարկածը չխախտելու և անվտանգության նկատառումներից ելնելով՝ կոնկրետ ազգանուններ այս պահին չենք հրապարակում, սակայն քաղաքում շատերն արդեն հասկանում են, թե ում մասին է խոսքը։

    Թեև իրավապահ համակարգը դեռևս ձեռնպահ է մնում պաշտոնական հաղորդագրություններ տարածելուց, քանի որ ընթանում են հրատապ քննչական գործողություններ, ակնհայտ է, որ գործը հեշտերից չէ։ Կումայրի բաժնում շարունակվում են հարցաքննությունները՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները։ Քաղաքում մթնոլորտը շարունակում է մնալ անհանգիստ։

    Արամ Դավթյան

  • Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները | Մշակույթ

    Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում ավարտին են մոտենում Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու 13-րդ դարի բարավորի որմնանկարի ամրակայման և մաքրման աշխատանքները:

    ԿԳՄՍ նախարարության մասնագետներն այցելել են հուշարձանի տարածք և բարձր գնահատել պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող աշխատանքները:

    Մրի շերտի տակից ի հայտ են եկել Բարեխոսության տեսարանի (Քրիստոսը, Աստվածամայրը, Հովհաննես Մկրտիչը, առաքյալներն ու հրեշտակները) նախկինում անտեսանելի դետալներ։ Կամարի տակ պատկերված 12 հրեշտակների թևերը միավորվում են Քրիստոսի լուսապսակի վերևում և դառնում ձեռք։Որմնանկարի վրա և շուրջը բացահայտվել են նաև բազմաթիվ միջնադարյան արձանագրություններ։

    Էսքիզի հեղինակը վերականգնող մասնագետ Աշխեն Պապոյանն է, իսկ աշխատանքներն իրականացնում է «Հուշարձանների վավերագրում» ՍՊԸ-ն։ Կեչառիսի վերականգնման և հնագիտական ուսումնասիրության ծախսերը հոգում են բարերարներ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները։

    Աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել հուլիսի վերջին:

  • ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումն ուժի մեջ է մտել

    ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածների հերթական փուլն են հասցրել Իրանին՝ նպատակ ունենալով էլ ավելի թուլացնել իրանական այն կարողությունները, որոնք օգտագործվում են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու համար։

    «Հարվածները հասցվում են այն ժամանակ, երբ ամերիկյան ուժերը պատրաստվում են վերսկսել իրանական նավահանգիստների և ափամերձ շրջանների ռազմածովային շրջափակումը։ Շրջափակումն ուժի մեջ է մտնում արևելյան ժամանակով 16:00-ին»,- նշել են ԱՄՆ բանակում։

    Այնտեղ հավելել են, որ Մերձավոր Արևելքում գործում են ԱՄՆ ռազմածովային ուժերի ավելի քան 20 ռազմական նավ և հարյուրավոր ռազմական ինքնաթիռներ։

  • Թրամփը Նեթանյահուից պահանջում է Լիբանանից և Սիրիայից դուրս բերել Իսրայելի զորքերը․ Axios





    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հայտնել է Լիբանանից և Սիրիայից զորքերը դուրս բերելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնել է Axios պորտալը։

    Հղում կատարելով անանուն ամերիկյան և իսրայելցի պաշտոնյաների՝ պորտալը հստակեցնում է, որ Թրամփն իր դիրքորոշումը Նեթանյահուին է փոխանցել հուլիսի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Ինչպես նշվում է նյութում, Թրամփը Իսրայելի կառավարության ղեկավարին հայտարարել է, որ հրեական պետությունը «պետք է սկսի ուժերը վերատեղակայել Սիրիայից»։ Միաժամանակ, ըստ հոդվածի, Թրամփը Նեթանյահուին կոչ է արել «նույնը անել Լիբանանում»։

    Ամերիկացի պաշտոնյայի վկայությամբ՝ Թրամփը Նեթանյահուին նախազգուշացրել է, որ Սիրիայում Իսրայելի զորքերի ներկայությունը «լարվածություն է ստեղծում և կարող է հանգեցնել էսկալացիայի»։ «Նրանք ձեզ այնտեղ չեն ցանկանում։ Դուք պետք է վերատեղակայվեք», – ասել է նախագահը վարչապետին Սիրիայի վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է հիշյալ ամերիկացի պաշտոնյան, նույնը վերաբերում է նաև Լիբանանին։




    դիտվել է 86 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան

  • «Շուրջ տասը օր է՝ մեր եկամտի միակ աղբյուրը փակել են»․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից

    «Շուրջ տասը օր է՝ մեր գործարանը, մեր եկամտի միակ աղբյուրը փակել են, մնացել ենք առանց գործի»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցներից մեկը։ «Մինչև հիմա ոչ մի հստակ պատասխան չեն տալիս, որ իմանանք՝ երբ ա բացվելու, երբ ենք հնարավորություն ունենալու աշխատենք։ Մարդիկ էս գործարանով ուսանող են պահում, կոմունալ վճարում»,- հավելել է նա։

  • Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր

    Երեքշաբթի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի մի քանի մարզերի վրա։ Հարվածներ են հասցվել, ի թիվս այլ վայրերի, Կիևին։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Գոլոսեևսկի շրջանում այրվել են պահեստային տարածքներ, Դարնիցկի շրջանում՝ ավտոմեքենաներ։ Բացի այդ, Դարնիցկի շրջանի դպրոցներից մեկում տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի հետևանքով կոտրվել են պատուհանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

    Չեռնիգովի մարզի Նեժինի շրջանում ռուսական հարձակման հետևանքով այրվել է մասնավոր բնակելի տուն, տուժել է երկու կին։ Նրանց, ըստ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, տեղափոխել են տեղի հիվանդանոց։

    Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի (ՄՌՎ) ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Սինելնիկովոյի շրջանում վնասվել են ԱԶԿ-ն, մասնավոր տուն և ավտոմեքենաներ։ Ռուսական գնդակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը՝ տուժել։ Նիկոպոլի շրջանում վնասվել են ագրոֆիրմա, մասնավոր տներ և տնտեսական շինություն, Կամենսկոյեի շրջանում՝ գյուղատնտեսական ձեռնարկություն և ենթակառուցվածքներ։

    Զապորոժիեի մարզի Օրեխովոյի շրջանի Տավրիչեսկոյե գյուղում երեքշաբթի առավոտյան ռուսական FPV-դրոնը հարվածել է քաղաքացիական ավտոմեքենայի։ Զապորոժիեի ՄՌՎ-ի ղեկավար Իվան Ֆեդորովի տեղեկատվությամբ՝ մեքենայում գտնվող կինը զոհվել է, 60-ամյա տղամարդը վիրավորվել է։

    Օդեսայի մարզում, ՄՌՎ-ի ղեկավար Օլեգ Կիպերի տեղեկատվությամբ, վնաս է հասցվել քաղաքացիական և արդյունաբերական ենթակառուցվածքներին։ Ձեռնարկություններից մեկի տարածքում վնասվել են ավտոնորոգման արհեստանոցների շենքերը, տնտեսական շինությունը, վառելիքատար մեքենան, 11 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա։ Մեկ այլ ձեռնարկությունում այրվել են արևածաղկի ձեթի պահեստարաններ։ Նախնական տեղեկություններով՝ ոչ ոք չի տուժել։

    Խարկովի մարզի Սոլոնիցևկա ավանում ռուսական գնդակոծության հետևանքով տուժել է վեց մարդ, այդ թվում՝ 11-ամյա մի աղջիկ, հայտնել է ՄՌՎ-ի պետ Օլեգ Սինեգուբովը։

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, մասնավորապես, Կիևում ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների և Օդեսայի Յուժնի նավահանգստում վառելիքաքսուկային նյութերի բեռնաթափման և պահպանման օբյեկտների խոցման մասին։ Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել ռուսական ռազմական գերատեսչության հայտարարությունը։

  • 30 մարդ է զոհվել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված հերթական…

    30 մարդ է զոհվել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված հերթական…