Author: Balance2

  • Ինչպես պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից

    Երեխաներն արևից հատուկ պաշտպանության կարիք ունեն: Նրանք աճի դինամիկ վիճակում են և ավելի քան մեծահասակները, ընկալունակ են շրջակա միջավայրի սպառնալիքների նկատմամբ:

    Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչպե՞ս պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից:

    «Սահմանափակե՛ք ցերեկային ժամերին արևի տակ գտնվելու ժամանակը. արևի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթները սովորաբար առավել ուժեղ են կեսօրին մոտ՝ մի քանի ժամ, ու ավելի թույլ են վաղ առավոտյան և ուշ կեսօրին/երեկոյան: Հնարավորինս սահմանափակե՛ք, հատկապես` 11-17:00-ն ընկած ժամանակահատվածում, արևի տակ գտնվելը:

    Ուշադրություն դարձրե՛ք ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսին. հատուկ ուշադրություն դարձրեք արևից պաշտպանության միջոցների կիրառմանը, երբ կանխատեսվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի միջին կամ բարձր մակարդակ:

    Պաշտպանվե՛ք արևից. աշխատե՛ք գտնվել ստվերում, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթներն առավել ուժեղ են, բայց հիշե՛ք, որ ծառերի, հովանոցների կամ ծածկերի ստվերները չեն ապահովում ամբողջական պաշտպանություն արևից:

    Երեխային հագցրե՛ք արևապաշտպան հագուստ․ լայն եզրով գլխարկ՝ աչքերը, ականջները, դեմքը և պարանոցի հետևի հատվածը պաշտպանելու համար, խիտ գործվածքով, ազատ և բաց գույների հագուստ, որը ծածկում է ձեռքերն ու ոտքերը:

    Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք. լողալուց, խաղալուց կամ բացօթյա զբոսանքից առաջ մաշկի բաց հատվածներին առատորեն քսեք լայն սպեկտրի, շատ բարձր արևապաշտպան գործոնով (SPF) քսուք:

    Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր օրվա ընթացքում՝ նույնիսկ եթե ծարավ չեք զգում: Շոգ օրերին ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև օգնում է պահպանել օրգանիզմի բնականոն աշխատանքը։

    Խուսափե՛ք, առավել ևս դեռահասները, արհեստական արևայրուքի լամպերից և սրահներից. արհեստական արևայրուքի սարքերը վնասում են մաշկն ու անպաշտպան աչքերը։ Ցանկալի է իսպառ խուսափել դրանց օգտագործումից»,- նշված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

  • «Էս երկրում անխոցելի մարդ չկա, առյուծներն էլ են խոցելի»․ Ավետիս Առաքելյան

    «Էս երկրում անխոցելի մարդ չկա, առյուծներն էլ են խոցելի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե հնարավո՞ր է նա հրաժարվի ավագանու մանդատից և խորհրդարան էլ չգործուղվի, որովհետև խոցելի թեկնածու է, քրեական գործերով է անցնում։ «Ինձ թվում է՝ ձեզ էլ էին ասել, որ եթե ես չլինեի վարչապետ, դուք էլ կխոցվեք, ձեր հանդեպ էլ հետապնդումներ կսկսվեն»,- դիմելով լրագրողներին ասել է Առաքելյանը։ «Էս երկրում անխոցելի մարդ չկա, և չեմ եմ կարծում, որ դա ինչ որ նշանակություն ունի կամ այդ խոցելիությունը մեր ուժում քննարկման թեմա է, որովհետև մեր ուժի ղեկավարը՝ Սամվել Կարապետյանը, այսօր հետապնդման մեջ է և տնային կալանքի տակ։ Ընդդիմադիր բոլոր ուժերն էլ խոցելի դաշտում են գտնվում, եթե այդպես նայենք՝ մարդ չգնա՞ ԱԺ»,- հավելել է պաշտոնյան։

  • Հուլիսի 14-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելել է Նռնաձոր

    Հուլիսի 14-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելել է Նռնաձոր բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

    Այցի ընթացքում համայնքի ղեկավարը շրջել է մանկապարտեզում, հետևել կատարվող աշխատանքներին, քննարկել շինարարության ընթացքն ու առաջիկա փուլերը՝ պատասխանատուների հետ։

    Նոր մանկապարտեզի կառուցումն իրականացվում է ՀՀ կառավարության և Մեղրի համայնքի համաֆինանսավորմամբ՝ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում։

    Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 100,371,470 ՀՀ դրամ, որից 80 տոկոսը ֆինանսավորվում է պետական բյուջեից, իսկ 20 տոկոսը՝ Մեղրի համայնքի բյուջեից։

    Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն։

    Ծրագրի ավարտից հետո Նռնաձորի փոքրիկները կունենան ժամանակակից, անվտանգ և բարեկարգ մանկապարտեզ, որը կնպաստի բնակավայրում նախադպրոցական կրթության պայմանների էական բարելավմանը։

  • ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ հարվածային գործողության…

    ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ հարվածային գործողության…

  • Անհամբեր սպասում եմ Լիտվա-ՀՀ հարաբերություններն ամրապնդմանը. Բուդրիսը՝ Միրզոյանին

    Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Հայաստանի հետ համատեղ ջանքերի շարունակությանը՝ Հայաստանի և Լիտվայի հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ։

    Կեստուտիս Բուդրիսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով X-ում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գրառմանը, որով վերջինս շնորհավորել էր Բուդրիսին՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։

    «Հարգելի բարեկամ Կեստուսիս Բուդրիս, ջերմագույն շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ես մեծապես արժևորում եմ մեր մտերիմ կապերը և անհամբեր սպասում եմ մեր համագործակցությանը՝ Հայաստան-Լիտվա գործընկերությունը խորացնելու, Հայաստանի եվրոպական օրակարգն առաջ մղելու ուղղությամբ»,- գրել էր Արարատ Միրզոյանը։

    Արձագանքելով Արարատ Միրզոյանի գրառմանը՝ Լիտվայի ԱԳ նախարարը գրել է.

    «Հարգելի Արարատ Միրզոյան, շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար։ Ես խորապես գնահատում եմ մեր բարեկամությունը և անհամբեր սպասում եմ մեր համատեղ ջանքերը շարունակելուն՝ Լիտվա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու և Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ»,- գրել է Բուդրիսը։

    Հունիսի 23-ին Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենեն հրաժարական էր ներկայացրել կառավարող կոալիցիայում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։ Կոալիցիայի վերակազմավորման հարցը ծագել է այն բանից հետո, երբ Լիտվայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը հունիսի սկզբին որոշել է դադարեցնել համագործակցությունը «Նեմանի արշալույս» կուսակցության հետ՝ մեղադրելով նրան պոպուլիստական ​​քաղաքականության համար։ Կոալիցիայի գծով նոր գործընկեր է դարձել «Դեմոկրատները հանուն Լիտվայի» կուսակցությունը: Այս փոփոխությունների շրջանակում որոշվել է «վերագործարկել կառավարությունը»:

    Հունիսի 25-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան երկրի խորհրդարանին առաջարկել էր երկրի վարչապետի պաշտոնում հաստատել Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼՍԴԿ) առաջնորդ Մինդաուգաս Սինկևիչուսի թեկնածությունը։ Հունիսի 30-ին Լիտվայի խորհրդարանը հավանություն էր տվել առաջարկին։

    Մինդաուգաս Սինկևիչուսը ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակել էր Կեստուտիս Բուդրիսին։

  • 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք

    2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Պետական վիճակագրական կոմիտեին:

    «2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 մլն 128,64 հազար դոլարի ապրանք։

    Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծումը կազմել է 960 դոլար, հունիսին ՀՀ-ից ներմուծում չի իրականացվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

  • Սնդիկի սյունն առաջիկա օրերին մի քանի նիշ կիջնի – ԱՄԲԻՈՆ NEWS

    Երևանում հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ տեղեկացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

     

    «Հուլիսի 15-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Հանրապետության տարածքում հուլիսի 16-ին և 20-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

     

    Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

     

    Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով»,- ասված է հաղորդագրությունում։

     

     

  • Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակել



    Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ, ձեռք է բերել սույն քրեական վարույթի համար բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք, պաշտպանության կողմի գնահատմամբ, ուղղակիորեն հակասում են Գագիկ Կոլյայի Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին։

     

    Մասնավորապես, 2026 թվականի փետրվարի 14-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերությունը Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններին ներկայացրել է բողոք Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի և Համլետ Թումանյանի դեմ՝ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Բողոքին կից ներկայացվել են այն հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր և ապացույցներ։

    Այնուհետև, 2026 թվականի մայիսի 31-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերությունը Իրանի իրավասու մարմիններին ներկայացրել է ևս մեկ բողոք՝ արդեն Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի, Համլետ Թումանյանի և Հաջիալի Օլամայի դեմ՝ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման, այլ անձի գույքի յուրացման նպատակով հանցավոր համաձայնության, փողերի լվացման, ինչպես նաև կեղծ պաշտոնական տիտղոսի ու պաշտոնի յուրացման վերաբերյալ։ Այս բողոքին նույնպես կից ներկայացվել են այն հիմնավորող մեծածավալ փաստաթղթեր և ապացույցներ։

     

    Հատկանշական է, որ երկու բողոքներում ներկայացված ապացույցների շարքում առկա են նաև տվյալներ, որոնք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի կողմից 7.500.000 ԱՄՆ դոլար, 7.000.000 եվրո և 20.000.000 ՀՀ դրամ տրամադրելու փաստական հանգամանքներին։

     

    Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության պաշտոնական տեղեկատվական համակարգից ստացված տվյալների համաձայն՝ նշված երկու բողոքների հիման վրա նախաձեռնված վարույթներն ընդունվել են վարույթ և ստացել են օրինական դատավարական ընթացք։ Ավելին, բողոքներ վարույթ ընդունվելուց հետո օրենքով սահմանված կարգով հանձնվել են նաև պատասխանողներին, ինչը ևս վկայում է, որ Իրանի իրավասու մարմինները ներկայացված փաստերը դիտարկել են որպես քրեական իրավական գնահատման ենթակա և արժանի պաշտոնական քննության։

     

    Ներկայացված փաստաթղթերով ևս մեկ անգամ հիմնավորվում է պաշտպանության կողմի պնդումն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով:

    Այս հանգամանքն առանձնակի կարևոր նշանակություն ունի, քանի որ այն ակնհայտ հակասում է ՀՀ վարույթն իրականացնող մարմնի առաջ քաշած վարկածին, ըստ որի՝ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը ներկայացվում է, թե իբրև գործել է Համլետ Թումանյանի հետ խմբի կազմում, իսկ Արման և Էրֆան Օլամայիները ներկայացվում են որպես տուժողներ։ Մինչդեռ Իրանի իրավասու մարմիններին ներկայացված պաշտոնական բողոքներն ու դրանց հիման վրա նախաձեռնված վարույթները վկայում են ճիշտ հակառակի մասին։

     

    Հրապարակվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից ստացված պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները և դրանց պաշտոնական հայերեն թարգմանությունները, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա անձամբ ծանոթանալու դրանց բովանդակությանը, գնահատելու ներկայացված փաստերը և ինքնուրույն եզրակացություններ անել։

     

    Պաշտպանության կողմի ստորև ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն և չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը:

     

    Հ.Գ. Նմանատիպ կարևորագույն փաստաթղթերի հրապարակումը կլինի շարունակական:


  • Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ | Հասարակություն

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Իրանը 26 օրում 6 միլիարդ դոլարի նավթամթերք է արտահանել. Washington Examiner

    Ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրի ստորագրման և ամերիկյան շրջափակման վերսկսման միջև ընկած 26 օրվա ընթացքում Թեհրանն օտարերկրյա գնորդներին ավելի քան 6 միլիարդ դոլարի նավթամթերք է մատակարարել, գրում է Washington Examiner-ը։

    Հունիսի 18-ից, երբ վերացվեց առաջին շրջափակումը, մինչև հուլիսի 13-ը՝ դրա վերականգնման պահը, Իրանն առաքել է ավելի քան 80 միլիոն բարել հում նավթ և նավթամթերք։ Այնուամենայնիվ, Իրանի շուրջ շրջափակումը վերականգնվել է նախքան Թեհրանը կհասցներ առաքել իր պահեստարանների ամբողջ պարունակությունը, ուստի իրանական հում նավթի շուրջ 30 միլիոն բարելը չի հաջողվել տեղափոխել։

    Շրջափակման պարագծի ներսում հասանելի է մնում ավելի քան 60 միլիոն բարել նավթի լողացող պահեստավորման տարողություն՝ հաշվի առնելով մատակարարումները և վերադարձված նավերը։