Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։
Հանրապետության տարածքում հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին և 20-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով։
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ նախագիծը կավարտվի մինչև 2028 թվականը։
Քվեշեթի–Կոբի 23 կիլոմետրանոց հատվածի շինարարության շրջանակներում կառուցվում են նոր երկգոտի ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել, ինչպես նաև ընթանում է գործող կամրջի վերակառուցումը: Դեպի Գուդաուրի նոր ճանապարհը և թունելը թույլ կտան կրճատել ճանապարհի ժամանակը և փոխարինել Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ճանապարհի առավել հնչյունավտանգ (ձնահյուսերի վտանգ ունեցող) հատվածը:
Բեռնաշրջանառությունը, այդ թվում՝ դեպի Հայաստան, հնարավոր կլինի կատարել առանց ուշացումների:
Շատերդ գիտեք, որ Ազգային ժողովի վերջին ընտրություններին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում, մասնակցել է ԲՀԿ համամասնական ցուցակով։ Ես այդ ցուցակում զբաղեցնում էի 8-րդ հորիզոնականը։ Այդ որոշումը կայացրինք՝ համոզված լինելով, որ երկրի համար վճռորոշ պահին անհրաժեշտ է համախմբել ընդդիմադիր ներուժը։ Ցավոք, հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանում ազատ և արդար քաղաքական մրցակցությունը շարունակում է ենթարկվել լուրջ ոտնձգությունների։ Անցած ընտրություններն ուղեկցվեցին համակարգային բնույթի կեղծիքներով, որոնց հետևանքով ԲՀԿ-ն զրկվեց Ազգային ժողովում խմբակցություն ձևավորելու իրավունքից, իսկ շուրջ 60 հազար քաղաքացիների կամարտահայտությունը փաստացի արժեզրկվեց։ Դրան հաջորդեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը, որը շարունակվում է քրեական և տնտեսական ճնշումների, ինչպես նաև նրան ունեզրկելու գործընթացների միջոցով։ Այս ամբողջ ընթացքում ես եղել եմ և շարունակում եմ մնալ իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանի աջակցության առաջնագծում։ Դա քաղաքական հաշվարկի արդյունք չէ, դա սկզբունքի, բարոյականության և քաղաքական արժանապատվության հարց է։ Երբ պետական ռեպրեսիվ լծակներն օգտագործվում են քաղաքական մրցակցի դեմ, յուրաքանչյուր արժանապատիվ մարդ պարտավոր է կանգնել անարդարության դեմ։ Միաժամանակ պարտավոր եմ լինել անկեղծ իմ ընկերների, համախոհների և հանրության հետ։ Քարոզարշավի ընթացքում և ընտրություններից հետո իմ գրեթե բոլոր հրապարակային ելույթներում հետևողականորեն ընդգծել եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հնարավոր չէ հակազդել միայն պաշտպանողական մարտավարությամբ։ Անհրաժեշտ է ձևավորել կենսունակ և արդյունավետ քաղաքական համակարգ, հանդես գալ նոր նախաձեռնություններով, իրականացնել ասիմետրիկ քաղաքական քայլեր և քաղաքական նախաձեռնությունը վերադարձնել ընդդիմությանը։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր աստիճանաբար մաշեցնել իշխանության ռեպրեսիվ մեքենան և հասնել իրական փոփոխությունների։ Չեմ կարող պնդել, որ այս ծրագրային մոտեցումները լիարժեք կիսվում են այն մարդկանց կողմից, ովքեր այսօր ձևավորում են ԲՀԿ-ի քաղաքական մարտավարությունը։ Ունեմ սկզբունքային տարաձայնություններ նաև Գագիկ Ծառուկյանին աջակցելու որդեգրված մեթոդաբանության հետ, որտեղ, իմ գնահատմամբ, քաղաքական պայքարի բաղադրիչը բավարար չափով չի ներկայացված։ Մինչդեռ համոզված եմ, որ հենց քաղաքական պայքարն է այն հիմնական հարթակը, որտեղ հնարավոր է ոչ միայն պաշտպանել Գագիկ Ծառուկյանին, այլև փոխել երկրում ստեղծված իրավիճակը։ Հետևաբար, այսուհետ իմ բոլոր հրապարակային քաղաքական գնահատականները, նախաձեռնություններն ու գործունեությունը ներկայացնելու եմ բացառապես իմ և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից։ Սա հրաժարում չէ գործընկերային հարաբերություններից։ Սա քաղաքական ինքնուրույնության, գաղափարական հետևողականության և պատասխանատվության բնական դրսևորում է։ Այս քայլը թույլ կտա ավելի արդյունավետ աշխատել՝ ինչպես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անարդարության դեմ պայքարի, այնպես էլ ավելի լայն քաղաքական օրակարգի ուղղությամբ։ Միաժամանակ վերահաստատում եմ՝ բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդմանը, ապօրինությանը կամ անարդարությանը, ես շարունակելու եմ լինել նրա աջակցության առաջնագծում։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնային առաքելությունը մնում է անփոփոխ՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը, արդյունավետ և մրցունակ քաղաքական համակարգի ձևավորմանը, հասարակության առողջ ներուժի համախմբմանը և երկրի զարգացման իրատեսական ու պատասխանատու այլընտրանքի ձևակերպմանը։ Հայաստանին այսօր անհրաժեշտ են նոր քաղաքական որակ, նոր մտածողություն, նոր կազմակերպվածություն և նոր պատասխանատվություն։ Այս համոզմամբ «Դեմոկրատական այլընտրանքը» շարունակելու է իր քաղաքական պայքարը՝ հանուն ազատ, ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի՝ պատրաստ համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են ժողովրդավարության, արդարության և ինքնիշխանության սկզբունքները։
Սուրեն Սուրենյանցի գրառումը
դիտվել է 245 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեության հետ: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության հուլիսի 14-ի հայտարարության մեջ:
«Այսօր արտաքին գործերի նախարարի հանձնարարությամբ Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գործերով նախարարություն է կանչվել Մեծ Բրիտանիայում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը: Պարոն Ալի Նասիմֆարը կանչվել է մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում «Աջերի հետևորդների իսլամական շարժման» կողմից Եվրոպայում իրականացված մի շարք հարձակումների համակարգման գործում ԻՀՊԿ-ի «Ղոդս» ուժերի դերի պատճառով», – նշված է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ ԻՀՊԿ-ի գործունեությունն ուղղված է Մեծ Բրիտանիայի և նրա դաշնակիցների «անվտանգության խաթարմանը»:
Գերատեսչությունը հիշեցնում է, որ այս շաբաթ Բրիտանիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկել «իրանական վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար՝ բացահայտելով նրա աջակցությունը պրոքսի խմբերին և հանցավոր ցանցերին» ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
«Մենք հստակ նշում ենք, որ կձեռնարկենք բոլոր քայլերը՝ պաշտպանելու բրիտանացիներին։ Օտարերկրյա պետության կողմից աջակցվող սպառնալիքները չեն հանդուրժվի», – նշված է հաղորդագրության մեջ։
Օրերս Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել է սպառնալիք ազգային անվտանգության համար:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրուկ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ ընդգծելով, որ Թեհրանը մտադիր է պատասխանել ոչ թե հռետորաբանությամբ, այլ կոնկրետ գործողություններով։
Փեզեշքիանի խոսքով՝ «թշնամու դատարկաբանությունը շարունակվում է», սակայն, ինչպես նշել է Իրանի առաջնորդը, Իրանի հակառակորդները չեն կարողացել հասնել իրենց նպատակներին։ «Նրանք կարողացա՞ն արդյոք հասնել իրենց նպատակներին մարտադաշտում։ Ո՞ւր են նրանք, ովքեր մտադիր էին մասերի բաժանել Իրանը»,- հարցրել է Իրանի նախագահը։
Նա ընդգծել է, որ Իրանը մտադիր է պաշտպանել «իր հողի ամեն մի թիզը», իսկբսպառնալիքներն ու կոշտ հայտարարությունները, իր կարծիքով, բնութագրում են միայն դրանց հեղինակներին, ոչ թե Իրանի ժողովրդին։
Փեզեշքիանը նաև կոչ է արել քաղաքացիներին պահպանել ներքին միասնությունը՝ նշելով, որ ցանկացած խոսք կամ գործողություն, որը կարող է պառակտում սերմանել հասարակության մեջ, թուլացնում է երկիրը և ձեռնտու է նրա հակառակորդներին։
Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։
Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։ Եթե Սահմանադրական դատարանը պարտավորությունները ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող, ապա կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կփոխանցվի Ազգային ժողով։
Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցչի լիազորությունները կստանձնի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։