Author: Balance2

  • 105 միլիարդ դրամ, 75 անշարժ գույք. դատախազությունը Գագիկ Ծառուկյանից բռնագանձման նոր պահանջներ է ներկայացրել

    Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝

    75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.

    42 տրանսպորտային միջոց.

    38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.

    105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:

  • Վայքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջված հայտնվել է ձորակում

    Վայքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջված հայտնվել է ձորակումԱյսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում իրանական համարանիշներով կցորիդչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում, Դարբ գետի մոտ։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

    Հրշեջ փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վարորդի դին ավտոմեքենայի խցիկից դուրս բերելու համար։

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած վարորդի ինքնությունը։

  • Իշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում

    Իշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում

  • Ղրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ղրիմի Հանրապետությունում 2 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռ:

    Ուկրաինական «Օմեգա» հատուկ նշանակության ստորաբաժանումը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Ղրիմի Սակի օդանավակայանում ռուսական ռմբակոծիչը խոցելու համար։


    Ըստ ստորաբաժանումների՝ ինքնաթիռը պատրաստվել է հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքին։ 



    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել է



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով:

    Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով

    Փաստաբանը նշել է, որ քրեական վարույթը նախաքննության ավարտական փուլում է:

    Հիշեցնենք, որ  կալանավորված  Արթուր Երեմյանը՝ 58, Դավիթ Այնազյանը՝ 65 տարեկան է։շ


    Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։



    Հետևեք մեզ՝ այստեղ




  • «Հրապարակ». 2024 թվականից նախարարությունը տապալում է մրցույթները

    ԿԳՄՍՆ-ն մի քանի տարի է՝ հետեւողականորեն տապալում է Գեղարքունիքի մարզի «Սեւանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: 2024 թվականին քոլեջի նախկին տնօրեն Գեղամ Խաչատրյանին ազատել են աշխատանքից՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնելով Հասմիկ Մաթեւոսյանի վրա:

    Մարզում եւ քոլեջում վստահ են, որ ԿԳՄՍ նախարարության կողմից միտումնավոր են տապալվում Սեւանի քոլեջի տնօրենի ընտրության փորձերը, եւ դա շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ նախարարությունն իր սրտի տնօրենի թեկնածուին չի գտել: Նշենք, որ նախկին տնօրեն Գեղամ Խաչատրյանի թեկնածությանը նախարարությունում դեմ են, քանի որ նա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քրոջ ամուսինն է։

    Ըստ մեզ հասած լուրերի՝ ուզում էին տնօրեն կարգել Վարդան Պետրոսյանին, որը երկար տարիներ աշխատում է քոլեջում։ Վ. Պետրոսյանը տնօրենի մրցույթին մասնակցելու համար հավաստագիր է ստացել 2025 թվականի ապրիլին, իսկ մինչ այդ հայտարարված մրցույթները չէին կայանում: Հետաքրքիրն այն է, որ այս պարագայում, երբ ՔՊ-ին սատարող Պետրոսյանը ստացել է հավաստագիր, ԿԳՄՍՆ-ն կրկին տապալում է մրցույթները: Տնօրենի թափուր հաստիքի համար օգոստոսի 4-ին նախարարության կողմից կրկին մրցույթ է հայտարարված:

    Քոլեջի նախկին տնօրեն Գեղամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս անգամ եւս մասնակցելու է մրցույթին, սակայն հույս չունի, որ մրցույթը կկայանա. «Այս ընթացքում ԿԳՄՍՆ-ի կողմից լիազոր մարմնի ներկայացուցչի չգալու պատճառով մի քանի մրցույթ չի կայացել: Ոչ մի պատճառաբանություն ԿԳՄՍՆ-ն չի տալիս: Ամեն անգամ խորհուրդը գրությունը գրում-ուղարկում է, որ լիազոր մարմնի ներկայացուցիչ ապահովեք, բայց ոչ մի արձագանք»:

    Գեղարքունիքի մարզի «Սեւանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը չի կայանում նախարարության կողմից ներկայացուցչի բացակայության պատճառով, ինչո՞ւ նախարարությունը ներկայացուցիչ չի ուղարկում․ հարցն ուղղեցինք ԿԳՄՍ նախարարությանը: «Հարցը գրավոր ուղարկեք»,- եղավ ստանդարտ պատասխանը:

     

  • Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Չ.-ն 2021-2025 թվականների ընթացքում անդամակցելով հանցավոր կազմակերպությանը, հանդիսանալով համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում կատարելու նպատակով ստեղծված ընկերության տնօրեն, ստեղծել և գործարկել է կեղծ կամ ձևական բովանդակությամբ համացանցային կայքեր և ինտերնետային հարթակներ: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

    Վերոնշյալ ընկերության բանկային հաշիվների հիման վրա բանկերից ստացվել և գործարկվել են քարտային և հեռավար վճարումներ իրականացնող վճարային տերմինալներ, որոնցում առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրվել են ապօրինի ձեռք բերված՝ արտասահմանյան երկրների բանկերի կողմից թողարկված հազարավոր քարտապանների բանկային գաղտնիք կազմող տվյալներ (քարտի համար, քարտապանի անուն և ազգանուն, քարտի անվտանգության կոդ, գործողության ժամկետ և այլ նույնականացնող տեղեկատվություն)։ Այնուհետև, նշված տվյալների օգտագործմամբ իրականացված գործարքները ներկայացվել են իբր համացանցային գնումներ կամ ապրանքների և ծառայությունների ձեռքբերում, մինչդեռ իրականում որևէ ապրանք կամ ծառայություն չի տրամադրվել, ինչի արդյունքում հանցավոր կազմակերպության անդամներն ապօրինի, անհատույց իրենցն են դարձրել տուժող քարտապաններին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 538 մլն 366 հզր 761 ՀՀ դրամ գումարը։

    Միաժամանակ, Ս․Չ․-ն հանցավոր կազմակերպության մյուս անդամների հետ վերը նշված հանցավոր ճանապարհով ստացված գույքի՝ 538 մլն 366 հզր 761 ՀՀ դրամի ծագման աղբյուրը խեղաթյուրելու և թաքցնելու նպատակով, իրենց անվամբ ստեղծված ընկերությունների, ինչպես նաև հայրենասիրական-բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով կատարել են բազմաթիվ փոխանցումներ, բանկերում քողարկել առկա միջոցների առաջացումը, կոնվերտացումը, հափշտակված գումարները փոխանցել ինչպես իրենց, այնպես էլ հանցակիցների կողմից փաստացի տնօրինվող բանկային հաշիվներին և էլեկտրոնային դրամապանակներին, իրենց անվամբ գրանցված ընկերությունների խաղային հաշիվներին, կատարել խաղադրույքներ, որից հետո, հաշիվներին կուտակված գումարները փոխանցել են իրենց կողմից տնօրինվող բանկային քարտերին և էլեկտրոնային դրամապանակներին, կազմել և ներկայացրել կեղծ փոխառության պայմանագիր, հիշյալ միջոցներով ձեռք բերել կրիպտոակտիվներ և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարը:

    Ս.Չ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:

    Հանցավոր կազմակերպության մասնակցի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

    Երևանում հուլիսի 16-18-ի, 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 16-ի ցերեկը, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից , 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

  • Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

    Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալված Ռուսաստանի երկու քաղաքացիներին նախատեսվում է հուլիսի 17-ին արտաքսել հայրենիք։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

    «Արտաքսումը նախատեսված է ուրբաթ օրը»,- նշել են աղբյուրները։

    Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ ռուսաստանցիներ Վիկտորյա և Իգոր Ֆիլոնովներին ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո տեղափոխել են արտաքսման կենտրոն։ Միգրացիայի հարցերով վարչությունը լուծում է նրանց արտաքսման հարցը։ Ռուս դիվանագետները հարցը պահում են իրենց վերահսկողության տակ, նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

    Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 14-ին գլխավոր հյուպատոսություն է ստացվել ռուսաստանցիների հարազատների դիմումը՝ նրանց ձերբակալության մասին տեղեկատվությամբ։ Ռուս դիվանագետները օպերատիվ կապ են հաստատել Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի ոստիկանության բաժնի հետ, ուր տեղափոխվել էին Ռուսաստանի քաղաքացիները, և կապի մեջ են թուրքական իրավասու մարմինների հետ։

    Ինչպես հայտնի է դարձել ՏԱՍՍ-ին, ռուսաստանցիների ձերբակալությունը տեղի է ունեցել այցելուների համար նախատեսված գոտում բարձրաձայն Աստվածաշունչ կարդալու վերաբերյալ կարգապահների նախազգուշացումից հետո։ Թուրքիայում գործող մզկիթի ներսում քրիստոնեական կրոնական արարողությունների անցկացումը կամ ոչ մուսուլմանական կրոնական գրականության ցուցադրական ընթերցումը որակվում է որպես հասարակական կարգի խախտում։

    Ձերբակալված ռուսաստանցիների նկատմամբ ոստիկանությունում կազմվել է իրավախախտման արձանագրություն՝ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի հիմքով («Բնակչության շրջանում ատելության կամ թշնամանքի հրահրում կամ բնակչության առանձին խմբերի նվաստացում»)։ Այն նախատեսում է ազատազրկում վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով, եթե գործողությունը պոտենցիալ ռիսկ է ստեղծում հասարակական կարգի համար, և օտարերկրյա քաղաքացիների արտաքսում։

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թվականի հուլիսին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ թանգարանի կարգավիճակում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտոնապես դարձել է մզկիթ։

  • Իմ վերաբերյալ տարածվող իբր սեքսուալ բնույթի նամակագրությունները ստոր կեղծիք են. դատավոր Սարգիս Պետրոսյան

    Հարգելի՛ քաղաքացիներ

    Սոցիալական ցանցերում իմ վերաբերյալ տարածվող իբր սեքսուալ բնույթի նամակագրությունները ստոր կեղծիք են։ Դրանց տարածումն ակնհայտորեն նպատակ ունի վարկաբեկելու ԻՄ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ կապված ԴԱՏԱՎՈՐԻ իմ մասնագիտական գործունեության հետ։
    Նշված փաստի առթիվ ներկայացրել եմ հանցանքի մասին հաղորդում։
    Այս հանցավոր արարքի կազմակերպիչներն ու կատարողները  կհայտնաբերվեն  և կենթարկվեն քրեական պատասխանատվության։