Author: Balance2

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ է․ Հորդանանի ԱԳ նախարար

    Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ է, և դա կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտերկրում բնակվող հորդանանցիների հարցերով նախարար Այման աս-Սաֆադին։

    Ինչպես հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Հորդանանի ԱԳ նախարարը հայտարարությունն արել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

    «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագիրը մոտ է ստորագրմանը, և դա մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար։ Այս կապակցությամբ մենք շնորհավորում ենք Ադրբեջանին»,– ասել է Այման աս-Սաֆադին։

    Նշվում է, որ հայտարարությունը հնչել է Ադրբեջանի և Հորդանանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացված քաղաքական խորհրդակցություններից հետո։

  • «Բարոյազուրկ ոչնչությունները Գագիկ Ծառուկյանի դեմ այլանդակություն արեցին»․ Արսեն Ջուլֆալակյան (video)






    Արցախը հանձնող անձից/քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ… Սահմանադրություն, Եկեղեցի, սրբազաններ, ցեղասպանության հիշատակ, պատմություն, ավանդույթներ, ընտանիք. անարգում են ամեն բան:

    2020թ-ի փետրվարից զրո հարաբերություն ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ:

    Հանդիպել ենք մեկ անգամ Փարիզում, երբ եկել էր ըմբշամարտի մրցումները դիտելու:

    Այն, ինչ այսօր արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։

    Եվ սա միայն նրան չի վերաբերում, այլ ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։

    Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում և պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։

    Սա հիվանդ, բարոյազուրկ և թույլ մարդկանց փորձն է՝ ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը։

    Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու:

    Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյան




    դիտվել է 2643 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը

  • Ֆեստի չորրորդ օրը՝ Փարաջանովյան – Սյունիք ՀԸ

    Կապանֆեստի չորրորդ օրն անցավ Փարաջանովին փառաբանելով։ Ֆրանսիայից ժամանած անսամբլը հանդիսատեսին փոխանցեց կինոռեժիսորի արվեստը՝ միաձուլելով երաժշտությունը, պատկերն ու խոսքը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։

  • Այն, ինչ այսօր արվեց, այլանդակություն է. Արսեն Ջուլֆալակյանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածի մասին

    Նախկին պատգամավոր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

    «Ասել եմ բազմիցս.

    Արցախը հանձնող անձից/քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ… Սահմանադրություն, Եկեղեցի, սրբազաններ, ցեղասպանության հիշատակ, պատմություն, ավանդույթներ, ընտանիք. անարգում են ամեն բան:

    Հայաստանը գրավված է թշնամու կողմից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…

    Այսօր՝ բացահայտ կեղծված ընտրություններից հետո, այլանդակ քաղաքական այլասերվածության ենք ականատես լինում:

    Բացարձակ իրավական ամենաթողություն և պետական բոլոր ինստիտուտների տոտալ վերահսկողության։

    2020թ-ի փետրվարից զրո հարաբերություն ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ:

    Հանդիպել ենք մեկ անգամ Փարիզում, երբ եկել էր ըմբշամարտի մրցումները դիտելու:

    Հայտնի է, որ նույն քաղաքական հայացքների կրող չենք: Առհասարակ, շատ տարբեր ենք մեր մոտեցումներում թե՛ քաղաքականության մեջ, թե՛ սպորտում:

    Այն, ինչ այսօր արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։

    Եվ սա միայն նրան չի վերաբերում, այլ ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։

    Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում և պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։

    Սա հիվանդ, բարոյազուրկ և թույլ մարդկանց փորձն է՝ ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը։

    Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու»:

  • Հուլիսի 9-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հուլիսի 9-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի, Թումանյան, Չարենցի, Ա.Մանուկյան, Գ.Նժդեհի, Ազատամարտիկների, Մ.Ստեփանյան փողոցների, Գ.Նժդեհի, Ազատամարտիկների նրբանցքների, Վաչագան, Բաղաբուրջ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 15, 17, 19, Փափազյան փողոցի թիվ 25, 26, 27, 27/1, 29, Հ.Էմինի փողոցի թիվ 80, 82, Վաղարշյան փողոցի թիվ 26, Ռիգայի փողոցի թիվ 126 բազմաբնակարան շենքերի, Վ.Այգեկցու փողոցի թիվ 36-ից 66, Հ.Էմինի փողոցի թիվ 60-ից 117, Մանուշյան փողոցի թիվ 36/2-ից 71 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի 2-րդ, 4-րդ փողոցների, Շչեդրինի փողոցի թիվ 5ա, 7ա բազմաբնակարան շենքերի, Շիրակշին 3-րդ բանավանի, Չայկովսկու փողոցից մինչև Թամանյան փողոցի, հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցի թիվ 19, 21, 23 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

  • Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ Կարապետյան

    Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ Կարապետյան

  • Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ



    Քաղաքականություն





    Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը՝ դաշինքի Անկարայի գագաթնաժողովի շրջանակներում:

    «Ինձ համար՝ համաձայնագիրն այլևս չի գործում։ Ես չեմ ուզում նրանց հետ որևէ գործ ունենալ։ Նրանք խաբեբաներ են, հիվանդ մարդիկ»,- հայտարարել է Թրամփը:




  • 2-ամյա երեխան բակում խաղալիս է եղել, գայլը հարձակվել է. Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել

    Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել են մարդկանց վրա, տուժել է 6 մարդ։ NEWS.am-ի հետ զրույցում Գորիս համայնքի Քարահունջ գյուղի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը պատմեց, որ տուժել է նաև 2 տարեկան երեխա, որը տան բակում խաղալիս է եղել, ու գայլը հարձակվել է։

    «Մեկ այլ դեպք է տեղի ունեցել, դեպի Կապան տանող ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդն իր անասուններին հանել էր այգի, մեջքով կանգնած է եղել, ու գայլը հարձակվել է։ Որդին միանգամից տարել է հիվանդանոց։ Մեր գյուղից միայն այս դեպքն է եղել, սակայն լսել եմ, որ Գորիսի տարբեր հատվածներում են գայլերը հարձակվել»,- նշեց Ավետյանը։

    Գյուղի վարչական ղեկավարը փոխանցեց, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

  • 2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվան են. նախագահը՝ վարչապետին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

    Նախագահ Վահագն Խաչատուրյան – Պարոն վարչապետ, ուրախ եմ այս հանդիպման համար: Մենք առիթներ ունեցել ենք խոսել ընտրություններից, իհարկե, շատ անգամ ենք խոսել, բայց շատ կարևոր է այսպես պաշտոնական, հրապարակային խոսել, որ նաև այս ֆորմատով մեր գնահատականները ներկայացվեն։

    Նախևառաջ ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությունում հերթական համապետական մակարդակով ժողովրդավարական ընտրությունների անցկացման առիթով, որովհետև այն, ինչ 2021 թվականին էր, դրանից հետո բոլորը, կներեք, որ այդպես եմ ասում, բայց բոլոր դեպքերում մտածում են, որ հերթական արտահերթ է, ոչ թե հերթական է լինելու, այլ արտահերթ ընտրություններ են լինելու: Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ իշխանությունը հստակ մոտեցումներ ունի, ծրագիր ունի, նպատակներ ունի և դրանք իրականացնում է, քաղաքական ինստիտուտներն ու պետական ինստիտուտներն աշխատում են, և մենք եկել ենք հերթական ընտրությունների հանգրվանին, որը շատ կարևոր էր:

    Այս առումով, 2026 թվականի ընտրությունները Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման նոր հանգրվանն են։ Պիտի սա էլ գնահատենք, և այդ առումով շատ կարևոր էր նաև, որ մեր քաղաքացիներն ականջալուր եղան և ակտիվ մասնակցություն ունեցան: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր ակտիվորեն մասնակցեցին ընտրություններին և իրենց ձայնը տվեցին քաղաքական այն ուժին, որն այսօր մեծամասնություն է կազմում խորհրդարանում: Այս առումով, ուզում եմ շնորհավորել Ձեզ անձամբ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որ արժանացան մեր քաղաքացիների վստահությանը, և մեծամասնության ձայնի իրավունքով այսօր ձևավորվել է Ազգային ժողով, որը նաև կառաջնորդի մեզ առաջիկա հինգ տարիներին:

    Բայց մի կարևոր հանգամանքի եմ ուզում ուշադրություն դարձնել, որովհետև ինքս երկար ժամանակ հասարակություն-իշխանություն հարաբերություններով զուտ գիտական մակարդակով զբաղվում էի և ուզում էի հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում և ինչպես է իրագործվում։ Տվյալ դեպքում այս ընտրությունները դրա արդյունքն էին, որ դա մի կողմից հինգ տարվա աշխատանքների գնահատականն էր, մյուս կողմից՝ այն սպասելիքների գնահատականները, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել էր ժողովրդին այս նախընտրական քարոզարշավի ժամանակ։

    Եվ հիմա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքացիների կողմից քվեներ է ստացել, որով առաջնորդվելու է Կառավարությունը, ձևավորվող իշխանությունը, որն ուղղորդելու է մեզ դեպի այնպիսի մի ապագա, որտեղ մենք, այսինքն՝ քվեարկողները վստահ ենք, որ Հայաստանում ունենալու ենք ավելի անվտանգ միջավայր, իսկապես բարեկեցիկ երկիր ենք դառնալու, և այդ բոլոր ծրագրերը, որոնք ներկայացվել են, իրականություն են դառնալու:

    Վերջին հանգամանքը՝ սա էլ եմ ուզում առանձնահատուկ նշել, որ մենք իսկապես խաղաղ պայմաններում ենք ընտրություններ անցկացնում, Հայաստանում հաստատվել է խաղաղություն: Մենք կարողացել ենք, իշխանությունը, ես ի նկատի ունեմ, տվյալ դեպքում՝ Կառավարությունը և Դուք՝ Ձեր վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, կարողացել եք հասնել մի այնպիսի իրավիճակի, որ մենք հիմա հարևանների հետ, ըստ էության, այլևս վիճելի խնդիրներ չունենք, որոնք կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել: Ընդհակառակը՝ այսօր ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ վերջնականապես դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բարիդրացիական հարաբերություններ հաստատել և միմյանց օգտակար լինել։

    Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ, շնորհավորանքների համար և ուրախ եմ այս հանդիպման առիթով։

    Այո, տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրություններ, և «Քաղաքացիական պայմանագիրն» ունի խորհրդարանում մանդատների մեծամասնություն և կձևավորենք Կառավարություն: Իհարկե ընտրությունները բավականին բուռն անցան, և սա նաև մեզ համար և ինձ համար էլ շատ կարևոր էր որպես հարթակ՝ ակտիվացնելու ժողովրդի, քաղաքացիների հետ ուղիղ շփումները, և նաև շատ մեծ տեղեկատվություն ստացանք այս ընթացքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ քաղաքացիների գնահատականների, տպավորությունների, կարծիքների մասին։

    Իհարկե միանշանակ է, որ քաղաքացիները պաշտպանում են խաղաղության օրակարգը, և հաստատված խաղաղությունն էական դեր է ունեցել քաղաքացիների քվեարկության հարցում, և իմ տպավորությամբ նաև, իհարկե, դպրոցաշինության ծրագրերը, մանկապարտեզաշինության ծրագրերը, այն կապիտալ ներդրումները, որ Կառավարությունը լայնածավալ ձևով իրականացնում է և իհարկե սոցիալական բարեփոխումները: Բայց, իհարկե, ընտրությունների արդյունքում մենք առերեսվել ենք նաև մի շարք խնդիրների, որոնց վերաբերյալ քաղաքացիների շրջանում նյարդ և քննադատություն կան Կառավարության հասցեին, պետության հասցեին, անձամբ իմ հասցեին:

    Իհարկե, այդ պրոբլեմները, առաջին հերթին, վերաբերում են արդարության և արդարադատության ոլորտին: Ինչքան էլ մի քիչ անհարմար է ինձ համար դա ասել, որովհետև հասկանում եմ, որ հաջորդիվ ձևակերպվում է հետևյալ հարցը, թե ութ տարվա մեջ ինչո՞ւ այդ խնդիրները լուծված չեն։ Այստեղ ես, իհարկե, ունեմ նաև բացատրություններ և պարզաբանել եմ, այդ թվում՝ այն սահմանադրական անձեռնմխելիությունների պատճառով, որ դատական որոշ հատվածներում մենք ունենք:

    Բայց ընդհանուր առմամբ, իհարկե, այս ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ մենք, իհարկե, անխուսափելիորեն պետք է մտածենք: Եվ ընտրությունների ընթացքում ի հայտ եկած թե՛ դրական, թե՛ բացասական երևույթներին մեր արձագանքը հետևյալն է՝ մենք պետք է բարեփոխումների գործընթացը շարունակենք և ակտիվացնենք, և ընդհակառակը՝ առիթից օգտվենք և ռեսթարթի ենթարկենք մեր բարեփոխումների ամբողջ օրակարգը հակակոռուպցիոն պայքարից սկսած՝ շարունակած ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումներով: Իհարկե, դրա համար մենք բավարար էներգիա և մանդատ ենք ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Եվ ինձ համար ակնհայտ է, որ մենք նորից պետք է վերանայենք բարեփոխումների մեր օրակարգը, տեսնենք ինչն է, որ բավարար չափով արդյունավետ չի եղել, և մեր ռազմավարական խնդիրները չեն լուծվել, և փորձենք այդ խնդիրները լուծելու լրացուցիչ գործոններ ու որոշումներ կայացնել:

    Մի բան ակնհայտ է, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում անշրջելի է: Ժողովրդավարություն ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իհարկե մտահոգիչ է, որ ժողովրդից իշխանությունը վերցնելու փորձեր են դրսևորվել, բայց նաև կարևոր է, որ, այնուամենայնիվ, այդ դրսևորումներն ի վիճակի չեն եղել իրենց համար ցանկալի արդյունքների հասնել: Ընդհակառակը՝ մեզ համար բացահայտել են դաշտը, և մենք ավելի հասցեական և արդյունավետ կարող ենք գործել, որպեսզի հետագա ընտրություններում նմանօրինակ երևույթները բացառվեն։

    Իհարկե խնդիր է նաև ընտրական համակարգի հետագա լավարկումը, կուսակցությունների, լրատվամիջոցների, կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը և այլն: Բայց, իհարկե, հիմնական մեր նախընտրական ուղերձը տարեկան միջինում 6% տնտեսական աճ ապահովելն է, և մենք պետք է դրա շուրջ աշխատենք: Եվ, ճիշտն ասած, դա իրատեսական եմ համարում՝ նաև տեսնելով և զգալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տրամադրվածությունը՝ աշխատելու և աշխատանքով բարեկեցություն ստեղծելու սեփական ընտանիքների և այսպիսով՝ նաև երկրի, պետության համար, ինչը, իհարկե, շատ կարևոր է:

    Պետք է ասեմ, որ ընտրություններից հետո մենք տնտեսական ակտիվացում ենք նկատում, ինչը նշանակում է նաև, որ ընտրությունների արդյունքները նաև որոշակի ոգևորություն են բերել: Չնայած ընտրությունների ընթացքում, գիտեք, ԵԱՏՄ-ի հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, բայց, այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ առաջանում են պրոբլեմներ, այդ պրոբլեմները նաև նոր հնարավորություններ են բերում, այդ թվում՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը տրանսֆորմացնելու բալանսավորված և բալանսավորման տնտեսական քաղաքականությամբ, ինչի երևույթները տեսնում ենք։ Սա չի նշանակում, որ դժվարություններ չեն լինելու, ես կարծում եմ, որ դժվարությունն ընդհանրապես միշտ և ամեն օր գոյություն ունի, խնդիրն այն է, թե մենք ինչքանով ենք ի վիճակի կառավարել այդ դժվարությունները: Ես համոզված եմ, որ կկառավարենք բարեհաջող, այդ թվում՝ Ձեր աջակցությամբ:

    Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախորդող շրջանում Կառավարության գործունեությանը Ձեր աջակցության համար: Առաջիկայում, իհարկե, առիթ կունենանք խոսելու արդեն նոր ձևավորվող Կառավարության մասին, նաև նոր ձևավորվող Կառավարության ծրագիրը պետք է ընդունենք և, իհարկե, իրականացնենք։ Շնորհակալ եմ։

  • Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

    Ադրբեջանի ցամաքային ուժերը լայնածավալ օպերատիվ վարժանքներ են անցկացնում 2026 թվականի ուսումնական պլանի համաձայն։ Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

    Վարժանքներին մասնակցում են հրամանատարական, մոտոհրաձգային, մեխանիզացված և հրետանային բրիգադների, աջակցության ստորաբաժանումների անձնակազմը, ինչպես նաև զորահավաքային վարժանքներին մասնակցող ժամկետային զինծառայողներ։