Author: Balance2

  • Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր Կամենդատյան





    Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից։

    Որպեսզի պատկերն ավելի հստակ լինի, դիտարկենք կոնկրետ տնտեսագիտական ցուցանիշներ և մոտավոր թվեր, որոնք բնորոշում են Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունների («Մուլտի Գրուպ» կոնցեռն և հարակից բիզնեսներ) կշիռը Հայաստանի տնտեսության մեջ.

     

    1. Աշխատատեղեր (Զբաղվածություն)

    Ուղղակի աշխատատեղեր: Ըստ տարբեր տարիների հրապարակումների և պաշտոնական հայտարարությունների՝ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ուղղակիորեն աշխատում է շուրջ 15,000-ից 20,000 մարդ:

    Անուղղակի ազդեցություն: Եթե հաշվի առնենք մատակարարներին, սպասարկողներին և խաղողագործներին, ապա այս բիզնեսներից անվտանգ կամ միջնորդավորված կերպով կախված է ևս 30,000-ից 40,000 ընտանիքի բարեկեցություն:

     

    2. Հարկային մուտքեր բյուջե

    «Մուլտի Գրուպ»-ի մեջ մտնող խոշորագույն ընկերությունները (օրինակ՝ «Արարատցեմենտ», «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ», «Մուլտի Տոբակո», «Մուլտի Գազ» և այլն) պարբերաբար ներառված են ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին հարյուրյակում։

    Միայն այս խոշորագույն միավորները միասին տարեկան պետական բյուջե են վճարում տասնյակ միլիարդավոր դրամների հարկեր (մոտավոր հաշվարկներով՝ տարեկան 15-25 միլիարդ դրամ՝ կախված տվյալ տարվա արտադրողականությունից): Այս գումարների կորուստը կստեղծի զգալի ճեղքվածք բյուջեի եկամտային մասում:

     

    3. Գյուղատնտեսություն և մթերումներ

    Խաղողի մթերում: «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» հանդիսանում է երկրի խոշորագույն մթերողներից մեկը: Տարեկան կտրվածքով այն մթերում է տասնյակ հազարավոր տոննա խաղող՝ ապահովելով Արարատյան դաշտավայրի և հարակից շրջանների հազարավոր գյուղացիական տնտեսությունների արտադրանքի իրացումը: Այս օղակի փակումը կբերի գյուղմթերքի ավելցուկի և սոցիալական ճգնաժամի գյուղերում:

     

    4. Արդյունաբերական կշիռ

    Շինանյութերի շուկա: «Արարատցեմենտ» գործարանը ապահովում է տեղական ցեմենտի շուկայի զգալի մասը (մոտավորապես 30-40%՝ կախված ներկրվող ցեմենտի ծավալներից)։ Գործարանի կանգառը կարող է բերել շուկայում դեֆիցիտի, շինանյութի գնաճի և դանդաղեցնել շինարարության տեմպերը երկրում:

    Տնտեսագիտական տեսանկյունից՝ նման մասշտաբի կոնգլոմերատի կտրուկ դադարեցումը կարող է առաջացնել ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդյունքի) աճի տեմպերի տեսանելի անկում և բացասաբար անդրադառնալ երկրի ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) վրա:




  • Արման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարը



    Սպորտ





    Հուլիսի 11-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշարը։

    Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի UFC-ի նախկին չեմպիոններ Մերաբ Դվալիշվիլիի և Հենրի Սեխուդոյի գոտեմարտը։ Սպասվում է նաև ծանր քաշային կարգի տիտղոսային հակամարտություն Քայլ Սնայդերի և Աբդուլռաշիդ Սադուլաևի միջև, սակայն հայ երկրպագուների ուշադրության կենտրոնում Արման Ծառուկյանի և ղազախ Կուատ Խամիտովի հանդիպումն է։

    Ղազախստանյան MMA-ի վետերան Կուատ Խամիտովն իր նորամուտն է նշում RAF-ում, որտեղ անմիջապես ուժերը կչափի լիգայի գլխավոր աստղերից մեկի՝ Արման Ծառուկյանի հետ։ Հայ մարզիկն այս լիգայում փայլուն վիճակագրություն ունի. նա հանդես է եկել RAF-ի տասը մրցաշարերից հինգում և բոլոր գոտեմարտերում վստահ հաղթանակ է տարել։ Ավելին, Ծառուկյանի գրաֆիկը չափազանց խիտ է. արդեն հուլիսի 18-ին նա կգլխավորի RAF 11 մրցաշարը՝ մրցելով ամերիկացի Քոլբի Քովինգթոնի հետ։

    Մարզիկների միջև տարիքային տարբերությունը բավականին մեծ է. Խամիտովը 38 տարեկան է, իսկ Ծառուկյանը՝ 29։ Չնայած դրան, ղազախ մարզիկի հարուստ փորձը կարող է օգնել նրան, թեև բոլոր կանխատեսումներով այս դիմակայությունում հայտարարված ֆավորիտն Արման Ծառուկյանն է:




  • Գայլերի հարձակումներից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուս 5-ի վիճակը թեթև և միջին ծանրության. ԲԿ

    Գորիսում գայլերի հարձակումներից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուս 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի ԲԿ֊ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։

    Նա նշեց նաև, որ ծանր վիճակում գտնվող պացիենտը մարմնի վրա ունի պատառոտված մասեր, նաև դեմքի շրջանում վնասվածքներ։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել են մարդկանց վրա։ Տուժել է 6 մարդ, որոնցից մեկը 2 տարեկան երեխա է։ Երեխան տան բակում խաղալիս է եղել, երբ գայլը հարձակվել է։

  • «Ուժեղ» հանրահավաք կրկեսի շենքի կիսադատարկ դահլիճում. սա…

    «Ուժեղ» հանրահավաք կրկեսի շենքի կիսադատարկ դահլիճում. սա…

  • Եթե Ծառուկյանը իշխանության գար, 22 միլիոն դոլարի վեճը ո՞ւմ հաշվին էր լուծվելու. Արման Եղոյան

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը գրել է.

    Ծառուկյանի քրեական գործի մասին շատ բան չգիտեմ։ Չգիտեմ` ով ինչ ասելիք ու փաստարկ ունի էս գործով, բայց քաղաքական նշանակության մեկ այլ հանգամանք կա. մարդ, ով պատրաստվում էր նաև Իրանին Հայաստանում խաղաղության երաշխավոր կարգել, չի կարողացել իրանցի իր գործընկերների հետ միջին մասշտաբի մի բիզնես ծրագիր իրականացնի հերիք չի, դեռ մի բան էլ 22 միլիոն դոլարի պարտքուպահանջի մեջ ա հայտնվել (էն աստիճան, որ գործին խառնվել ա Հայաստանում Իրանի դեսպանը)։ Շատ հետաքրքիր ա, եթե հունիսի 7֊ին Ծառուկյանն ու մյուսներն իշխանության եկած լինեին, էս 22 միլիոն դոլարի ու նմանատիպ անձնական ֆինանսական վեճերը ու՞մ հաշվին էին լուծվելու։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նազիկ Ավդալյանը փորձում է ինքնամաքրվել, ավելի լավ է` տեքստը ջնջի. Լիաննա Մանուկյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նազիկ Ավդալյանը փորձում է ինքնամաքրվել, ավելի լավ է` տեքստը ջնջի. Լիաննա Մանուկյան

  • Մի կանգառն ինչ է՝ 3 ամիս է չեք կարողանում վերանորոգել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Դեռ ապրիլի 17-ին մեր գրությանն ի պատասխան, համայնքապետարանից հայտնել էին, որ կվերանորոգեն Անանիա Շիրակացի համալսարանից դեպի երկաթգծի կայարան ընկած հատվածի կանգառը, ամիսներ են անցել, սակայն ոչինչ արված չէ:

    Մեկ տարի առաջ միասնական ընդդիմությունը հաղթեց Գյումրիում, հաղթեց, որ քաղաքը մատնի անտարբերության: Այդ «հաղթանակի» պտուղները ամեն օր ձեր աչքի առաջ են, սիրելի գյումրեցիներ:

  • Դատախազությունը Դիլիջանում գտնվող՝ շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան


    Հասարակություն



    Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հունիսի 22-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 27 հասցեում գտնվող՝ 189 միլիոն 903 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

    Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերությանը ցանկացած եղանակով օտարել, գրավադրել վերոնշյալ անշարժ գույքը:



  • Երևանը, կարծես, մտադիր է միանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու միտմանը․ Զախարովա | Քաղաքականություն

    Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ նշանակվելու մասին։ 

    «Մենք ուշադրություն դարձրել ենք Ա. Հովհաննիսյանի նոր պաշտոնում նշանակմանը: Անցյալ տարի նա հիշվեց մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակի 80-ամյակին, հայկական հեռուստատեսությամբ հեռարձակված իր սադրիչ հայտարարություններով: Ա. Հովհաննիսյանի նշանակումը ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնում ենթադրում է, որ նրա «կարծիքները» այժմ բարձր են գնահատվում ՀՀ իշխանությունների կողմից։ Թվում է, թե Երևանը, ձգտելով միանալ «լուսավորյալ» Եվրոպային, միաժամանակ պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը, ինչը անհարմար է արևմտյանների համար»,-ասել է Զախարովան։

  • Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ»Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԴատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասինԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. ՆԳՆ

    Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ»Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԴատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասինԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. ՆԳՆ