Եթե Ծառուկյանը իշխանության գար, 22 միլիոն դոլարի վեճը ո՞ւմ հաշվին էր լուծվելու. Արման Եղոյան

Written by

in

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը գրել է.

Ծառուկյանի քրեական գործի մասին շատ բան չգիտեմ։ Չգիտեմ` ով ինչ ասելիք ու փաստարկ ունի էս գործով, բայց քաղաքական նշանակության մեկ այլ հանգամանք կա. մարդ, ով պատրաստվում էր նաև Իրանին Հայաստանում խաղաղության երաշխավոր կարգել, չի կարողացել իրանցի իր գործընկերների հետ միջին մասշտաբի մի բիզնես ծրագիր իրականացնի հերիք չի, դեռ մի բան էլ 22 միլիոն դոլարի պարտքուպահանջի մեջ ա հայտնվել (էն աստիճան, որ գործին խառնվել ա Հայաստանում Իրանի դեսպանը)։ Շատ հետաքրքիր ա, եթե հունիսի 7֊ին Ծառուկյանն ու մյուսներն իշխանության եկած լինեին, էս 22 միլիոն դոլարի ու նմանատիպ անձնական ֆինանսական վեճերը ու՞մ հաշվին էին լուծվելու։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts