Author: Balance2

  • ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան

    Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում։ Այս մասին գրել է Ռուբեն Մելիքյանը:

    «Ինձ համար ակնհայտ է, որ այս որոշումը պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ ու հանրային ակտիվությամբ, քանի որ ինձ չի ներկայացվել և չէր էլ կարող ներկայացվել բուն դասավանդման որակի վերաբերյալ որևէ նկատառում։

    Հակառակ մեծ զբաղվածությանս, Համալսարանական նոր սերունդների կրթությանը տասնամյակներ շարունակ իմ լուման ներդնելու որոշումս առաջին հերթին պայմանավորված է եղել իմ Մայր կրթօջախի նկատմամբ ունեցածս բարոյական պարտավորությամբ։ Ուստի Մայր բուհում 23-ամյա դասախոսական աշխատանքս ավարտում եմ հանգիստ խղճով ու բացճակատ։

    Միևնույն ժամանակ, ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձի այս որոշումը դիտարկում եմ որպես կամայականության ու ապօրինության դրսևորում։ Այն փոքր կաթիլ է Հայաստանի «ադրբեջանացման» հրեշավոր ծրագրում, որի կարևոր բաղադրիչ է գիտա-կրթական համակարգի վեթինգը։ Այս առումով, իմ հանդեպ կայացված որոշումը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ, ցավոք, վերջինը։

    ՀԳ. Կրթական ու գիտական գործունեությունս բնականաբար շարունակելու եմ։ Մոտ օրերս կհայտարարեմ Մխիթար Գոշի Հայոց Դատաստանագրքի վերաբերյալ մենագրությանս շնորհանդեսի օրը։ Շուրջ 6 տարվա աշխատանքս շուտով կհանձնեմ ընթերցողի դատին, ու կտեսնեք՝ որքա՜ն նման են ժամանակները։ Այն ժամանակ նույնպես մարդիկ պայքարում էին Հայաստանը «ապահայկականացման» ծրագրի դեմ ու նույնպես ենթարկվում էին տարատեսակ հալածանքների»,-գրել է նա:

  • ԿԳՄՍ նախարարությունն ու Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է սոցիալական գործընկերության փոխըմբռնման հուշագիր։

     

    📄 Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը։ Արարողությանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, վարչության անդամներ և ԵՆԿ ՀԿ ներկայացուցիչներ։

     

    🎯 Հուշագրի նպատակը սոցիալական գործընկերության խթանումն է՝ երիտասարդության ոլորտում համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի և միջոցառումների իրականացմամբ՝ նպաստելով երիտասարդների ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավմանը։

     

    🤝 Շնորհակալություն հայտնելով գործընկերներին շարունակական համագործակցության և համատեղ աշխատանքի համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ սոցիալական գործընկերության հուշագիրն առաջմղման մոտիվացիա է թե՛ նախարարության, թե՛ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համար։

     

    💬 «Ուրախ եմ, որ սոցիալական գործընկերությունը հաստատվում է նաև ստորագրված հուշագրով. միասին կշարունակենք համատեղ աշխատանքը՝ ի նպաստ մեր երկրի ու երիտասարդների զորեղացման»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով կազմակերպության ակտիվ գործունեությունը երիտասարդական միջավայրերի ձևավորմանն ուղղությամբ։

     

    💬 ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն իր հերթին ընդգծեց, որ ստորագրված հուշագիրը պարզապես փաստաթուղթ չէ, այլ ընդհանուր տեսլականի և պատասխանատվության հաստատում։ Նա վստահություն հայտնեց, որ համագործակցությունը կվերածվի Հայաստանի երիտասարդների համար չափելի արդյունքների, նոր հնարավորությունների և երկարաժամկետ արժեք ստեղծող նախաձեռնությունների, և շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ու նախարարության գործընկերներին՝ վստահության և համատեղ աշխատանքի համար։

     

    #yicarmenia #yicngo #ԿԳՄՍՆ #ԵրիտասարդներիԶորեղացում #ՍոցիալականԳործընկերություն

  • Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը


    Քաղաքականություն



    ԱՄՆ-ը և Իրանը պետք է կատարեն արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և կարգավորեն վեճը երկխոսության ու բանակցությունների միջոցով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարվածների նոր փոխանակումը։

    «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, երկխոսության և բանակցությունների միջոցով կարգավորել տարաձայնությունները»,- ասել է նա։

    Մաո Նինը նշել է, որ Պեկինը հետևում է Մերձավոր Արևելքում իրավիճակի վերջին փոփոխություններին։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից, իսկ ռազմական միջոցները «ոչ մի խնդիր չեն կարող լուծել»։



  • Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա | Հասարակություն

    Այսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։

    «Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։

    Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։ Իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։ Հանգամանքները ճշտվում են։

  • ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ2026 թ. հունիսի 7-ին մեր ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը. Ալեն ՍիմոնյանՍահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն ԽաչատուրյանՄեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

    ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ2026 թ. հունիսի 7-ին մեր ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը. Ալեն ՍիմոնյանՍահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն ԽաչատուրյանՄեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

  • Սյունիքում գայլի հարձшկումից վնաuվածքներ ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է․ «Գորիս» ԲԿ-ի աշխատակից

    Այսօր Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 հոգու վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի։ Մարմնական տարբեր վնասվածքներով նրանք տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։  Այս մասին հայտնում է «Գորիս» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության մասնագետ Արև Աբելյանը։ 

    «Այս պահին Գորիսի Ոստիկանության աշխատակիցների ողջ թիմը, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի տղաները, էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում` գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

    Գորիսի ԲԿ-ի ողջ թիմը ոչ աշխատանքային ժամին հիվանդանոցում է, բժիշկների կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվել են»,-նշել է նա։

  • Հուլիսի 8-ի աստղագուշակ

    Խոյ. Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ, օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավա
  • Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին





    Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։

    Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝ կոչ անելով բեկանել կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

    Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 10-ին։




    դիտվել է 118 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը

  • Կապանի մի շարք հասցեներում գազ չի լինի

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի, Թումանյան, Չարենցի, Ա.Մանուկյան, Գ.Նժդեհի, Ազատամարտիկների, Մ.Ստեփանյան փողոցների, Գ.Նժդեհի, Ազատամարտիկների նրբանցքների, Վաչագան, Բաղաբուրջ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    The post Կապանի մի շարք հասցեներում գազ չի լինի appeared first on Սյունիք ՀԸ.

  • ՀՀ կառավարությունը հավաստիացրել է՝ «Թրամփի ուղու» իրականացումով մարտահրավեր կամ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի. դեսպան

    Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն ու դրանք են «Թրամփի ուղի» նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

    «Իրանի շատ լեգիտիմ ու տրամաբանական անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա ու պատասխան տրվի անհանգստություններին»,- նշեց նա։

    Դեպսանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի։

    Խալիլ Շիրղոլամին կարծում է, որ պետք է ձեռք բերել մի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանը կկարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, սակայն, դրա հետ մեկտեղ, պետք է հստակ կերպով արձագանք տրվի ցանկացած կետում Իրանի դեմ ունեցած սպառնալիքներին։