Author: Balance2

  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգըԳյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի

    Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգըԳյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՕդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԱրմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՎահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունՀայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունըԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԳագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազությունԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասՇինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերԴավիթ Խաժակյանը լքում է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունըԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիրԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալինԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՄարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զпհըԿասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպшնել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովԾառուկյանը բանտից էլ շարունակում է վնասել մեր սպորտին ու կեղծիքներ տարածել. MediaNews Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն էՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում էՔննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինությունՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել. ՏեսանյութՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինԵրկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք«Մի բուռ երկիրը» էս ինչքան եք օտարի ոտերի տակ փռել ու դեռ դավաճան մեզ եք ասում։ Այ շարքային քցողներ, դուք ո՞նց գետինը չեք մտնում. Քրիստինե ՎարդանյանԱդրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակումը. ԲայրամովՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՀՀ ՍԱՏՄԱյս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ՌԴ շահերից. Արամ ՍարգսյանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Այս տեպերով շուտով կալուգացու բառի բուն իմաստով փոքրիկ խմբակից մարդ չի մնա․․․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը. Տարոն ՉախոյանԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ»«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ալխաս ՂազարյանՄերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել ԿարապետյանինԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԴատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասինԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. ՆԳՆԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է. ՏեսանյութԱբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է մարել 50 մլն ԱՄՆ դոլար ՀԷՑ-ի պարտավորություններից, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների. Ռոմանոս ՊետրոսյանՍևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանցՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըԻմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում էՀայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրըԿառավարության ներդրումները Երևանում և Գյումրիում պետք է լինեն ավելի հասցեական. Նիկոլ ՓաշինյանՎնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինԳլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի ՀանրապետությանըԿյանքն է այդպիսին՝ մի օր դու ես սպառնում մարդկանց վանդակով, մի օր՝ դու ես վանդակում հայտնվում. Տարոն ՉախոյանԱրագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զпհեր ԿԸՀ-ին խնդրել եմ ինձ հանել ,,Ուժեղ Հայաստան,, կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից. Վահան ՀովհաննիսյանՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիԱյսօր ռուսական պրոպան գազով լի 30 վագոն Բալաջարի կայարանից կմեկնի ՀայաստանԴանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Արման ԹաթոյանիԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինՄեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե դա «զենք է», մյուսը՝ թե «պայքարի միջոց», էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք. Ալխաս ՂազարյանԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալԴատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռինԴատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

  • ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի դեմ հարվածների երկրորդ շարքը

    ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի դեմ հարվածների երկրորդ շարքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

    «Արևելյան ժամանակով ժամը 15:00-ին ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի դեմ հարվածների երկրորդ ալիքը։ Հարվածները ուղղված են իրանական ռազմական ակտիվներին, որոնք օգտագործվում են Հորմուզի նեղուցով ազատորեն անցնող նավերին սպառնալու համար», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

  • Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան





    Լիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռաջին հայտարարել է, որ երկրի զինված ուժերի նպատակն է «աստիճանաբար տարածել իրենց իշխանությունը Լիբանանի ողջ տարածքում, այդ թվում՝ հարավում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

    Ֆրանսիայի Սենատի կողմից Փարիզում կազմակերպված համաժողովում ելույթ ունենալով՝ նախարարը նշել է, որ այս նպատակի իրագործումը կախված է Լիբանանի ողջ տարածքից իսրայելական ուժերի լիակատար դուրսբերումից:

    «Ոչ մի պետություն չի կարող ավարտին հասցնել իր ինստիտուտների և ինքնիշխանության կառուցումը, քանի դեռ իր տարածքի մի մասը գտնվում է օկուպացիայի ներքո։ Օկուպացիան թուլացնում է պետական ինստիտուտները, խորացնում լարվածությունը, հետաձգում քաղաքական և անվտանգության կայունության վերականգնումը և խոչընդոտում պետությանը՝ իր տարածքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնելու հարցում»,- ասել է Ռաջին։

    Նախարարը նաև նշել է, որ «Հեզբոլլահ»-ի ռազմական ներկայությանը վերջ տալու որոշումը «ոչ արտաքին ճնշումների արձագանք էր և ոչ էլ դիվանագիտական բանակցությունների արդյունք, այլ զուտ ազգային կամքի արտահայտություն, որ պետությունը չի կարող լիովին վերականգնել իր հեղինակությունը, քանի դեռ կան զինված խմբավորումներ, որոնք գործում են իր սահմանադրական լիազորություններից դուրս»։




    դիտվել է 62 անգամ

  • Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ»

    «Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․

    «Չնայած ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, որ ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուներին ընտրում է ոչ թե ԱԺ ՔՊ խմբակցությունը, ինչպես եղել է առաջ, այլ՝ վարչությունը, ինչը նշանակում է, որ ընտրությունը ձեւական է՝ Փաշինյանի հրահանգն են դակում, բայց «ուսապարկերը» համաձայնել են ժողովրդավարության իմիտացիա ստեղծել եւ թեկնածություններ առաջադրել։ ՔՊ-ում կարծում են, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջադրված 4 թեկնածուներից Սասուն Միքայելյանն է անցնելու՝ Փաշինյանը նրան բերում է իր ձեռքի տակ, որ հարկ եղած դեպքում մի sms-ով ազատվի նրանից։ Իսկ կրթության, գիտության հանձնաժողովը եթե ընդդիմությանը չանցնի, ապա սորոսական Թագուհի Ղազարյանին կընտրեն, թեպետ նա 2 մրցակից ունի՝ գործող նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Կոջոյանի դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը: Իսկ տարածքային հանձնաժողովը կտան ոչ թե Գարիկ Սարգսյանին, այլ Փաշինյանի քավորեղբայր Վահե Ղալումյանին։

    Ինտրիգը թերեւս առողջապահության հանձնաժողովն է։ Հայտ են ներկայացրել Լուսինե Բադալյանը` Լուլուն, վարչության անդամ Ալխաս Ղազարյանը եւ Տրդատ Սարգսյանը, որն ամիսներ առաջ Վանիկ Օհանյանի հետ պայքարում էր այդ պաշտոնի համար, բայց պարտվեց։ Տրդատն էլ թեեւ Սուրեն Պապիկյանի սանիկն է, նա է փորձում սանիկին օգնել, բայց մեկը լինի, իր համար բարեխոսի` իր գործերն էլ լավ չեն: Ասում են՝ եթե Տրդատը հաղթի, հնարավոր է այս հանձնաժողովը հանձնեն ընդդիմությանը»։

  • Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»

    Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա ընտանիքի անդամների վերջին տարիների հայտարարագրերը՝ սկսած 2017 թվականից։ Եթե 2018 թվականին Տիգրան Ավինյանի տարեկան եկամուտը կազմում էր 13 մլն դրամ, ապա 2025 թվականի հայտարարագրում այդ թիվը 4.2 անգամ աճել է՝ դառնալով ավելի քան 57 մլն դրամ։ Սա հայտարարագրված եկամուտն է։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ավինյանի հայտարարագրերում տարեցտարի աճել են եկամուտները, կրիպտոակտիվները, իսկ ընտանիքի բիզնեսներն ու ակտիվները ևս ընդլայնվել են։

    2017-2018 թվականներ․ առաջին հայտարարագրերից մինչև փոխվարչապետի պաշտոն

    «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Տիգրան Ավինյանի առաջին հայտարարագրերը ներկայացվել են 2017-2018 թվականներին։ 2017 թվականին, երբ նա դեռևս պետական պաշտոն չէր զբաղեցնում և 28 տարեկան էր, հայտարարագրել էր շուրջ 30 մլն դրամ եկամուտ։ Քաղաքապետարանի ներկայացրած պարզաբանման համաձայն՝ հենց այդ ժամանակահատվածում Ավինյանն ու նրա հայրը շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի ներդրում էին կատարել կրիպտոարժույթներում, իսկ հետագայում ընտանիքին պատկանող ընկերություններից մեկի միջոցով հիմնել էին արևային կայան, որի արտադրած էլեկտրաէներգիան օգտագործվում է կրիպտոարտադրության համար։

    2018 թվականի իշխանափոխությունից հետո արդեն փոխվարչապետ նշանակված Ավինյանը հայտարարագրել էր մեկ ավտոտնակ, շուրջ 600 հազար դրամ և 2,475 ԱՄՆ դոլար բանկային միջոցներ, 7 հազար ԱՄՆ դոլարի արժեթղթեր, ինչպես նաև մոտ 15 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ։ Նույն տարվա տարեկան հայտարարագրում նրա եկամուտը կազմել էր 13 մլն 771 հազար դրամ։

    2019 թվականին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Ավինյանը հայտարարագրել է վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձ՝ 19,653,386 դրամ, էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ (2.00), իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,651,248 դրամ և 2,760 ԱՄՆ դոլար։

    Ավինյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում նվիրատվությամբ ստացած ավտոտնակ՝ միանձնյա սեփականությամբ։

    2020 թվականի հայտարարագրում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարագրել է վարչապետի աշխատակազմից ստացած 24,611,532 դրամ աշխատավարձ և 1,000,000 դրամ այլ եկամուտ։

    2021 թվական

    Փոխվարչապետի պաշտոնը թողնելու պահին Ավինյանը հայտարարագրել էր միայն ավտոտնակ, բանկային հաշիվներում՝ 1.65 մլն դրամ և երկու կրիպտոակտիվ։

    Տարեկան աշխատավարձը կազմել էր 19 մլն 156 հազար դրամ։

    2022 թվական

    2022 թվականին Ավինյանը վաճառել է իր Honda մակնիշի ավտոմեքենան՝ 11 հազար ԱՄՆ դոլարով, իսկ նույն տարվա մայիսին հորից՝ Արմեն Ավինյանից, նվիրատվությամբ ստացել է 2021 թվականի արտադրության Volkswagen-ը։

    Բանկային միջոցներն աճել են՝ 387 հազար դրամից հասնելով 1.89 մլն դրամի։

    Bitcoin-ի քանակը 1 BTC-ից դարձել է 1.81 BTC։

    2022 թվականի ընդհանուր դրամական եկամուտը կազմել է 38 մլն 523 հազար 851 դրամ։ Բացի այդ, նա հայտարարագրել է նաև 19.3 մլն դրամի բնամթերային նվիրատվություն՝ ավտոմեքենան։

    Նա ստացել էր նաև՝

    11 մլն դրամ դրամական նվիրատվություն,

    13.2 մլն դրամ՝ «Հայբիզնեսբանկից»,

    5.2 մլն դրամ աշխատավարձ՝ ԶՊՄԿ-ից,

    3.7 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանից,

    5.4 մլն դրամ՝ Poolin-ից։

    Հայտարարագրել էր նաև գրեթե 12 մլն դրամի՝ 2 մլն դրամը գերազանցող միանվագ ծախս։

    2023 թվական

    Քաղաքապետ ընտրվելու տարում Ավինյանը վաճառել է իր միակ ավտոտնակը՝ 14 մլն 30 հազար դրամով, ինչից հետո սեփականության իրավունքով անշարժ գույք այլևս չի ունեցել։

    Նույն թվականին բանկային հաշիվներում առկա գումարը 1.89 մլն դրամից հասել է 16.6 մլն դրամի։

    Bitcoin-ի պաշարը կրկնապատկվել է՝ 1.81 BTC-ից դառնալով 3.62 BTC։

    2023 թվականի եկամուտը կազմել է 45 մլն 403 հազար 342 դրամ, այդ թվում՝

    20 մլն դրամ աշխատավարձ,

    14.03 մլն դրամ՝ ավտոտնակի վաճառքից,

    11.3 մլն դրամ՝ Poolin-ից։

    2024 թվական

    2024 թվականին ևս նոր գույք կամ ավտոմեքենա չի ձեռք բերել։

    Բանկային հաշիվների մնացորդը նվազել է՝ 16.6 մլն դրամից հասնելով 13.7 մլն դրամի, իսկ կանխիկ միջոցներն աճել են՝ 17.8 մլն դրամից հասնելով 24.43 մլն դրամի։

    Bitcoin-ի ծավալը մեկ տարվա ընթացքում աճել է՝ 3.62 BTC-ից մինչև 4.57 BTC։

    Տարեկան եկամուտը կազմել է 54 մլն 624 հազար 109 դրամ, որից՝

    27.3 մլն դրամ՝ աշխատավարձ,

    24.3 մլն դրամ՝ Poolin-ից ստացված եկամուտ,

    2.98 մլն դրամ՝ այլ վճարումներ։

    Նա նաև հայտարարագրել էր 4.3 մլն դրամի՝ 2 մլն դրամը գերազանցող միանվագ ծախս։

    2025 թվական

    2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Տիգրան Ավինյանը նոր գույք կամ ավտոմեքենա չի ձեռք բերել և ոչինչ չի օտարել։

    Նա շարունակում է փաստացի բնակվել Երևանում գտնվող առանձնատանը, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն օգտագործում է ավելի քան 90 օր։ Սակայն որևէ տեղեկություն չկա, թե ում առանձնատանն է բնակվում Ավինյանը և արդյոք դրա համար վարձավճար վճարում է։

    Քաղաքապետի միակ ավտոմեքենան շարունակում է մնալ 2021 թվականի արտադրության Volkswagen-ը, որը նվիրատվությամբ ստացել էր 2022 թվականին։ Թե ումից է ստացել՝ հայտարարագրից չի երևում։

    Բանկային հաշիվներում գումարը մեկ տարվա ընթացքում նվազել է՝ 13.7 մլն դրամից հասնելով 5.86 մլն դրամի, կանխիկ միջոցները՝ 24.43 մլն դրամից դառնալով 20.89 մլն դրամ։

    Փոխարենը շարունակել է աճել Bitcoin-ի պաշարը՝ 4.57 BTC-ից հասնելով 5.41 BTC-ի։ Նա նաև պահպանել է 5 Ethereum և 1,483 ADA Cardano կրիպտոակտիվները։

    2025 թվականին Ավինյանի եկամուտը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, կազմել է 57 մլն 671 հազար 356 դրամ, որից՝

    29.2 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձ,

    1.94 մլն դրամ՝ աշխատավարձին հավասարեցված վճարումներ,

    26.5 մլն դրամ՝ Poolin հարթակից ստացված եկամուտ։

    Վարկեր, փոխառություններ կամ խոշոր ծախսեր նա չի հայտարարագրել։

    Իսկ ի՞նչ է հայտարարագրել կինը

    Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, 2025 թվականին ևս փաստացի օգտագործել է նույն առանձնատունը, պահպանել է 2017 թվականի արտադրության Range Rover ավտոմեքենան, շարունակել է ունենալ «Բարուր» և «Լավ Փրոդաքթս» ընկերություններում բաժնեմասեր։

    Նա «Բարուր» ՍՊԸ-ին տրամադրել է 15 մլն դրամ անտոկոս փոխառություն։

    Տարեվերջին նրա բանկային ավանդները կազմել են 44.5 մլն դրամ։

    2025 թվականի եկամուտը կազմել է 4 մլն 976 հազար 465 դրամ, որից՝

    3.83 մլն դրամ՝ աշխատավարձ,

    1.15 մլն դրամ՝ տոկոսային եկամուտ։

    Այսպիսով, Տիգրան Ավինյանի և Մարիամ Պահլավունու ընտանիքի 2025 թվականի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 62 մլն 647 հազար 821 դրամ։

    Մայրը կես միլիոն դոլարով առանձնատուն է գնել

    Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը, 2024 թվականի նոյեմբերի 19-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Ագաթանգեղոսի փողոցում, գնել է 340 քմ մակերեսով եռահարկ առանձնատուն։ Ըստ փաստաթղթերի՝ առանձնատանը կից կա օժանդակ շինություն և 740 քմ մակերեսով հողամաս։ Առանձնատան արժեքը, ըստ շուկայական գնահատականների, կազմում է ավելի քան կես միլիոն դոլար՝ շուրջ 490 հազար ԱՄՆ դոլար։

    Հայրը Սևանում մոտ 1 մլն դոլարանոց առանձնատուն է կառուցել

    Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը, որը հանրությանն առավել հայտնի դարձավ ՕՊԵԼ մակնիշի ավտոմեքենաների վարորդների վերաբերյալ իր վիրավորական արտահայտությամբ, երբ ասել էր. «Ամեն համբալ իրա գեղի ՕՊԵԼ-ով չպիտի կարողանա քաղաքի կենտրոն մտնի», Շողակաթ գյուղում՝ Սևանա լճի ափին, կառուցել է շքեղ առանձնատուն։

    Այն շուրջ 286 քմ մակերեսով առանձնատուն է՝ լողավազաններով, օժանդակ շինություններով, մոտ 2,000 քմ մակերեսով հողամասի վրա։ Տարբեր շինարարների գնահատականներով՝ այդ առանձնատան արժեքը, առանց կահավորանքի, կազմում է 600-700 հազար ԱՄՆ դոլար։

    Այսպիսով, Տիգրան Ավինյանի և նրա ընտանիքի գործերը, ըստ հրապարակված հայտարարագրերի, զգալիորեն ընդլայնվել են։ Միևնույն ժամանակ, հանրային դաշտում շարունակվում են տարբեր հրապարակումներ և հայտարարություններ՝ կապված ԱՆԻՖ հիմնադրամի գործունեության, շինթույլտվությունների և այլ թեմաների հետ, որոնց վերաբերյալ տարբեր գնահատականներ են հնչում։ Այս հարցերի առնչությամբ իրավասու մարմինների կողմից հրապարակված վերջնական իրավական գնահատականներ չկան»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան

    Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում։

    Ճնշող մեծամասնության դեպքում սահմանափակվում է նույնիսկ պատգամավորների՝ այդ մարդկանց այցելելու հնարավորությունը։

  • «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»


    Քաղաքականություն





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Տարածաշրջանում կտրուկ փոխվող իրավիճակը, որն անմիջականորեն կապված է Իրանի շուրջ զարգացումների հետ, ըստ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի, կրելու է շարունակական բնույթ և ձգվելու է տարիներ։ Մեր լրագրողի հետ զրույցում գեներալը նշեց, որ թեև հնարավոր են ժամանակավոր պայմանագրեր ու հարաբերական դադարներ, միևնույնն է, որոշ ժամանակ անց ամեն ինչ նորից է սկսվելու, իսկ ապագա լարվածության հիմնական պատճառը լինելու է, այսպես կոչված, միջանցքի ճանապարհը։

    Այս ամենին զուգահեռ ավելի են խորանում մեր խնդիրները Ռուսաստանի հետ, քանի որ Հայաստանի գործող ղեկավարությունը, նախկին նախարարի բնորոշմամբ, նախընտրում է արտերկրում ողորմություն խնդրել ու նվեր ստացած գումարներով գոյատևել, փոխանակ սեփական աշխատանքով արտադրած արդյունքն ու կոնյակը պատշաճ վաճառելու և երկիրը սեփական ուժերով զարգացնելու։ Գեներալն ընդգծեց, որ սա արժանապատվության հարց է, քանի որ սեփական արտադրանքով փող աշխատելն անհամեմատ ավելի «թասիբով» ճանապարհ է, քան ամբողջ աշխարհից անվերջ օգնություն հայցելը։

    Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ Արշակ Կարապետյանը մեր լրագրողին փոխանցեց, որ երկրում ստեղծված ներքաղաքական մթնոլորտն ուժային կառույցների միջոցով վախի տարածմանն է միտված։ Նրա դիտարկմամբ, այսօր տեսնում ենք պատկերներ, երբ իրական հանցագործներին ու մարդասպաններին հեշտությամբ ազատ են արձակում, իսկ օրինապահ քաղաքացիներին, ովքեր կանոնավոր ներկայանում են քննչական մարմիններ, ցուցադրաբար գետնին են տապալում՝ հասարակությանը վախեցնելու համար։ Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը վստահ է, որ այս վիճակը հաղթահարելու միակ տարբերակը համընդհանուր համախմբումն է, քանի որ ներկա իշխանություններն ընտրություններով երբեք չեն հեռանալու։ Նա կոչ արեց յուրաքանչյուր քաղաքացու գիտակցել սեփական պատասխանատվությունը և միանալ ստորագրահավաքին՝ շեշտելով, որ միայն գաղափարական վերածննդի ու նոր ստարտի միջոցով է հնարավոր վերականգնել ներքին համերաշխությունը, կարգավորել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ և միաժամանակ կառուցել գործընկերային ամուր կապեր Եվրոպայի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու»



    Քաղաքականություն





    Մոսկվայի հայկական եկեղեցու բակում երեկ հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ ի պաշտպանություն Հայաստանում քաղաքական բռնապետության զոհ դարձած հայ քաղբանտարկյալների: Հայ համայնքի ղեկավարներին էին միացել ՀՅԴ Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչները, համայնքի մտավորականներն ու արվեստագետները:

    Նպատակը մեկն էր. հայրենիքից հեռու, բայց հայրենիքի ցավով ապրող մարդիկ անհանգիստ են Հայաստանում տիրող բարքերի համար: Մասնակիցների պնդմամբ՝ Հայաստանում այսօր բռնապետությունն այն աստիճանի է հասել, որ հակաիշխանական ցանկացած խոսք բանտարկվում է: Երեկվա հավաքի մասնակիցները բարձրաձայնում էին քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Բագրատ Սրբազանի և Արմեն Աշոտյանի խնդիրները:

    ՀՅԴ Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը, պատասխանելով այն հարցին, թե ովքեր են կազմակերպել հավաքը և ինչ նպատակ է այն հետապնդում, նշեց.
    «Եկեղեցում հավաքված մեր հայրենակիցները մոմավառությամբ փորձում են հարգել և իրենց բողոքի խոսքն ուղղել Հայաստանի իշխանությունների այս բռնակալական և դավադիր պլանի դեմ, որն ուղղված է Հայաստանի ընդդիմադիր օջախների վերացմանը, որպեսզի կարողանան ավելի հեշտ ի կատար ածել և ավարտին հասցնել իրենց ծրագրերը: Շատ ցավալի է, որ այս ամենը կատարվում է մեր ժողովրդի անտարբեր հայացքների ներքո, ու դա վախեցնող է»:

    Անդրադառնալով Հայաստանում հնչող այն տեսակետներին, թե ՌԴ հայերը չպետք է խառնվեն Հայաստանի ներքին գործերին, Ներսես Ներսեսյանն ընդգծեց, որ դա հակահայկական քարոզչություն է.

    «Դա քարոզչություն է, որը տարածվում է թուրքական և թուրքահեն զանգվածների կողմից: Այն ուղղված է մի հսկա համայնքի դեմ, որն իրենից ուժ է ներկայացնում և վտանգ է թուրքական քարոզչական մեխանիզմին: Նրանք փորձում են ամեն գնով սեպ խրել Սփյուռք-Հայաստան կապի մեջ: Գաղտնիք չէ, որ Սփյուռքը միշտ է սպառնալիք եղել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար: Իսկ Սփյուռքում չգնահատել ՌԴ համայնքի դերը՝ անհնար է. այստեղ հայապահպանության համար կատարվող հսկայածավալ աշխատանքները ուղղված են մի նպատակի, որ հայրենիքից դուրս հայրենիք ձգվող արմատները միշտ ամուր լինեն»:

    Խոսելով Գագիկ Ծառուկյանի ձերբակալության և դրան համայնքի մոտեցման մասին՝ գրասենյակի ղեկավարը նշեց, որ տեղի ունեցածը մի քանի նախապայման ունի.
    «Առաջինը դա Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակն է, որն ավելի է սրվել վերջին շրջանում, հատկապես ընտրություններից հետո, երբ իրեն խոստացել էին 65 տոկոս, բայց նա նույնիսկ 50 տոկոս չհավաքեց: Մի կերպ թվերը նկարելուց հետո թույլ օղակ դարձավ Գագիկ Ծառուկյանը, որից էլ իր վրեժն է փորձում առնել Նիկոլ Փաշինյանը: Ամեն դեպքում, ընդդիմության դեմ ուղղված այս քայլերը մի նպատակ ունեն՝ իշխանությունները փորձում են ամեն գնով պահպանել իրենց աթոռները»:

    Եկեղեցու բակում հավաքված մարդիկ խմբերով քննարկումներ էին անում և իրենց դժգոհությունն արտահայտում տիրող իրավիճակից. տարեց տղամարդկանցից մեկն էլ անդադար վանկարկում էր՝ «Առանց Նիկոլ Հայաստան»:

    Երեկ իրենց դժգոհության ձայնն էին բարձրացնում հայրենիքից հեռու, բայց հայրենիքի ցավով ապրող հայերը, ովքեր հիմա մեկ այլ ճակատով էլ են կռվում՝ սեփական երկրում օտար չդիտարկվելու համար:

    Նյութը՝ Արմինե Մելքոնյանի






  • Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա

    Հուլիսի 16-17-ը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։

    Այցի շրջանակներում նախատեսված են նրա բանակցությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակը և տարածաշրջանային ու միջազգային օրակարգի առանցքային հարցեր։

    Ըստ ՌԴ ԱԳՆ-ը հաղրոդագրության՝ Ռուսաստանը Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում կարևոր գործընկեր։

    «Հանդիպման կարևոր թեմաներից է լինելու նաև Հարավային Կովկասում կայունության ապահովումը։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատմանը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հիմնվելով 2020-2022 թվականների եռակողմ հայտարարությունների վրա։ Այս համատեքստում շեշտվել է «3+3» տարածաշրջանային հարթակի ներուժը, որը նպատակ ունի խթանելու տարածաշրջանային խնդիրների լուծումը՝ առանց արտաքին միջամտության»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։